Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/21/2020   17:18 Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես չեն գա 10/21/2020   17:16 Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա արգելքն ուժի մեջ մտնի դեկտեմբերի 31-ից 10/21/2020   17:08 Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. Նիկոլ Փաշինյան 10/21/2020   17:01 Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին: Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին. Արցախի նախագահ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/21/2020   16:27 Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար 10/21/2020   16:21 ՊԵԿ. 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը 10/21/2020   16:13 Դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում առնվազն հնարավոր չէ. Նիկոլ Փաշինյան 10/21/2020   16:09 Հետադարձ չի կարող լինել, Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջան. ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանո 10/21/2020   16:07 Մերոնք 48 ժամում ոչնչացրել են 27 սիրիացի վարձկան-ահաբեկիչ 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը 10/21/2020   15:58 Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ 10/21/2020   15:54 Կորոնավիրուսի վարակման դեպքերի աճը պայմանավորված է հիմնականում ռազմական դրության հետ կապված բնակչության հավելյալ շարժով. Զեյնալյան 10/21/2020   15:46 Պարգև սրբազան. Երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   15:27 «Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում ԵՄ անդամ երկրորդ խոշոր գործընկերը Գերմանիան է, հաջորդը՝ Իսպանիան 10/21/2020   15:19 Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA լ/գ-ին 10/21/2020   15:15 Հրատապ. հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող բոլոր նախագահները 10/21/2020   15:06 Ես այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ Բեգլարյան 10/21/2020   15:02 Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից. ահազանգ միջազգային կառույցներին 10/21/2020   14:57 Տիգրան Աշոտյանը ողջ է. նա հետմահու չի պարգեւատրվել. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   14:48 Հայաստանում հավատարմագրված դեսպաններն իրավունք չունեն այցելել Արցախ. Մարուքյանը պարզաբանում է 10/21/2020   14:42 Թշնամին ունեցել է 6459 զոհ 10/21/2020   14:36 Այցի դեպքում պաշտոնական հաղորդագրություն կլինի՝ Մանե Գեւորգյանը Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր մոսկովյան այցի մասին 10/21/2020   14:21 Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է ողջ ծավալով և 24֊ժամյա ռեժիմով 10/21/2020   14:16 Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այցը 10/21/2020   14:12 Բանկերին հնարավորություն է տրվում ներել մարտի դաշտում զոհված կամ վիրավորված ազատամարտիկների վարկային պարտավորությունները. առաջին ընթերցմամբ ընդունվեց 10/21/2020   14:11 Ռուսաստանն ունի պոզիտիվ պարտականություն՝ պարտադրելու հրադադարի պայմանավորվածության իրագործումը, այդ թվում՝ ուժի կիրառմամբ. Մարուքյան 10/21/2020   14:09 Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել տարբեր երկրների առաջին տիկնանց 10/21/2020   13:58 Չեմ կարծում, որ կարող է լինել Փաշինյան-Ալիև հանդիպում, քանի դեռ չի հաստատվել գոնե հումանիտար հրադադար. Մարուքյան 10/21/2020   13:42 Տեղի է ունեցել երկու հանդիպում՝ եռակողմ եւ քառակողմ. Հայաստանի ու Արցախի նախագահները քննարկում են Արցախյան ճակատում ստեղծված վիճակը 10/21/2020   13:36 Beeline. Անվճար զանգեր Արցախում 10/21/2020   13:32 Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել» 10/21/2020   13:27 ԱԻՆ-ի աշխատակիցներն ավելի քան 52 միլիոն դրամ են փոխանցել համահայկական հիմնադրամին 10/21/2020   13:24 Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել. ՊՆ խոսնակ 10/21/2020   13:20 «Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով 10/21/2020   13:18 Այս անգամ պատերազմը պետք է այնպես ավարտենք, որ հաջորդ սերնդին նոր խնդիրներ չփոխանցենք. Տիգրան Աբրահամյան 10/21/2020   13:11 Քաղաքացիներն ակցիա են իրականացնում ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան դիմաց 10/21/2020   13:03 Գերմանիայում ՀՀ դեսպան. Արցախի ժողովրդի անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է 10/21/2020   12:52 Հայոց զինվորը մտնում է մարտական գործողությունների նոր շրջան. Սենոր Հասրաթյան 10/21/2020   12:52 Մենք միամիտ չենք, որ ակնկալենք, թե դիվանագիտական հարցերը մեկ կամ երկու օրում լուծվելու են.ակցիայի մասնակիցը՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման մասին 10/21/2020   12:49 Սթափվել է պետք, արդեն ունենք 1442 կորոնավարակակրի մահ. Արմեն Մուրադյան 10/21/2020   12:44 Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/21/2020   12:18 Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար. yerevan.today 10/21/2020   12:14 Բժշկական անձնակազմն այս պահին երկու ուղղությամբ է «կռվում» տեսանելի և անտեսանելի թշնամու դեմ. ԱՆ խոսնակ 10/21/2020   12:09 Տորոնտո քաղաքում հայ երիտասարդները գեղարվեստական ինստալյացիա են ցուցադրել՝ արյունոտ լվացքի տեսքով 10/21/2020   11:53 «Ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ». Կարեն Վրթանեսյան 10/21/2020   11:48 Հարկային արտոնություններ՝ ռազմական դրության ժամանակ. Քննարկում՝ ԱԺ-ում
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/19/2020   23:20 Հայկական ամրացված դիրքերի վրա հարձակվող ադրբեջանական զորամասերի առաջին շարքերում հենց մեր երեխաներն են. թալիշ ակտիվիստ 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/19/2020   21:27 Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը 1,500 դիապարկ է հանձնել դատաբժշկական բյուրոյին 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/19/2020   20:45 Տեղեկություն չունեմ, երկու ժամ է հեռախոսս հանձնած է եղել. Մարուքյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   18:43 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին 10/19/2020   19:07 Հանդիպման հիմքում պետք է լինի փոխզիջումային տրամաբանություն. Մանե Գեւորգյանը՝ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման մասին 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/19/2020   18:23 Շոմբի Շարփն ասաց, որ աշխատում են մարդասիրական խողովակ բացել և հասնել Արցախ․ ակցիայի մասնակիցները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչի հետ 10/20/2020   21:01 Պուտինը եւ Մակրոնը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի ակտիվացման շահագրգռվածությունը 10/20/2020   14:27 Որտե՞ղ են այս պահին Արցախի նախկին նախագահները. Հրապարակ

Մարդ կլինի՝ բաժակը կիսով չափ դատարկ կտեսնի․Վեոլա ջրից ասում են, որ ջրամատակարարման ժամերն ավելացրել են, ոչ թե կրճատվել 09/26/2020   14:36  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 1-ից ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի․ հաղորդում է Վեոլա Ջուր ընկերությունը, որը ներկայացրել է ջրամատակարարման գրաֆիկներն ըստ թաղամասերի և փողոցների։ Երևանում հիմնականում ջուրը մատակարարվելու է առավոտյան 7:00-ից մինչև 24:00-ն։ Գրաֆիկը կգործի մինչև հաջորդ տարվա ապրիլի վերջ։ Նորությունը, սակայն հանրությունը բացասական ընկալեց, մասնավորապես, թե հետ ենք գնում դեպի 90-ականներ, և որ ջուրը այսուհետև ժամով է լինելու։ Ընկերությունից, սակայն զարմանում են՝ ինչո՞ւ է հանրությունը վատ արձագանքում․ Ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում էլ են հրապարակել նոր գրաֆիկները՝ վերջինը այս տարվա մայիսին, բայց չգիտի ինչո՞ւ, այն ժամանակ նման աղմուկ չբարձրացավ։ Նախորդ և ներկա գրաֆիկներում փոփոխություն շատ չի եղել։

«Որոշ տարածքներում ժամային է գրաֆիկը տարիներ շարունակ։ Ավելի բարելավված կիրականացվի ջրամատակարարումը՝ նախորդ գրաֆիկի համեմատ։ Ամեն բնակավայր իր գրաֆիկն ունի, որոշները նախկինում կանոնավոր ջուր չեն ունեցել։ Այսօր ավելի երկարաժամկետ են ստանալու, քան նախկինում։ Մենք չենք կրճատում ժամերը, մենք ավելացրել ենք դրանք։ Նախկինում ավելի վատ է եղել, սա չի ենթադրում նվազեցում։ Մենք մարզերում լավացնում ենք ջրամատակարարումը։ 2007 թվականին աղետալի վիճակ էր, համակարգը կարգի ենք բերել, պարտավորություն ունենք լավացնելու նրանց ջրամատակարարումը, որոնք քիչ ժամեր են ջուր ստանում»։

Ըստ Սարգսյանի՝ ժամանակի ընթացքում Հայաստանում ջրամատակարարումը հասցրել են գրեթե իննսուն տոկոսի։ Երևանում մատակարարման հիմնական մասը շուրջօրյա է, քիչ տոկոսն է տասնյոթ ժամվա գրաֆիկով։ Սարգսյանն ասում է՝ մտածում են այն տարածքների մասին, որտեղ ջրամատակարարումը չորս ժամվա գրաֆիկով է։

«Տեղեր կան, որ 4 ժամ են ստանում։ Աննորմալ է, որ 17 ժամը դառնա 24, իսկ 4-ը չդառնա 17։ Մենք միտում ենք տեսնում այստեղ, որովհետև տարին երկու անգամ ներկայացնում ենք գրաֆիկ, բայց այս մեկը, որ ավելի լավն է քան մայիսինը, կան ուժեր, որ այս առաջընթացը ձեռք չի տալիս, ուղղորդող բան կա։ Ջրամատակարարման վատթարացում չի կարող լինել, օրենքն արգելում է այնպիսի գրաֆիկ կազմել, որը նախորդի համեմատ ժամերի կրճատում կենթադրի։ Մարդ կլինի, որ բաժակը կիսով չափ դատարկ կտեսնի։ Հարցրեք՝ երեք տարի առաջ այն գյուղերում ոնց էր, ջրի կարոտ էին մնացել։ Մեկը չկա հարցնի՝ քանի՞ բնակավայրում եք խնդիրներ լուծել։ Բաներ կան, որ զգում ենք ուղղորդում են»։

Թե ինչ ուժեր են ուղղորդում մարդկանց՝ բողոքելու ջրամատակարարման գրաֆիկից, Սարգսյանը չպատասխանեց։
«Այսպես մասսայական դժգոհություն, որ այսօր է սկսվել՝ տարօրինակ է։ Մեծ մասը չի էլ նայել գրաֆիկը։ Նորը նախորդի համեմատ ենթադրում է որոշակի առաջընթաց։ Առավել լավ համակարգի համար մեծ գումարներ են պետք ներդնել այս համակարգում, զարգացնել։ Ջրամատակարարման համակարգը թանկ կառույց է, մենք կուզենայինք ջրամբար կառուցել, խողովակ դնել, բայց հարյուրավոր միլիոնների հարց է։ Ամեն փոփոխության հետևում կանգնած է գումար։ Անում ենք դրականը, վիրավորական է, որ մարդիկ սենց բաներ են գրում»,- ասաց Սարգսյանը։

Խոսելով այն մասին, թե ինչու է պարբերաբար ջրանջատումներ են լինում և քաղաքացիները չեն զգուշացվում, Սարգսյանն ասաց, որ իրենք նախապես չեն կարող իմանալ, որ վթար է, դրա համար չեն զգուշացնում քաղաքացիներին։ Մյուս դեպքերում քաղաքացիները զգուշացվում են․

«Ջուրը անջատվում է, մենք գնում միացնում ենք»,- ասաց Սարգսյանը։
Ընկերության հրապարակած հասցեներից մեկում նկատեցինք հետընթաց․ Մասնավորապես, Բաշինջաղյան 6 շենքում նախկինում եղել է շուրջօրյա ջրամատակարարում, իսկ հոկտեմբերի մեկից լինելու է 17 ժամվա գրաֆիկով։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի վեց փողոցների ավելի քան քսան հասցեներում ջրամատակարարումը կլինի առավոտյան 7-ից մինչև կեսգիշեր։ Նախորդ հաշվետվությունում նույն հասցեները նույն ջրամատակարարման գրաֆիկն են ունեցել։

Ավան վարչական շրջանի Ծարավաղբյուր փողոցի չորս հասցեում ջրամատակարարում կլինի 17 ժամ՝ նույնը, ինչ նախկինում։
Արաբկիր վարչական շրջանի յոթանասունից ավելի բնակավայրում ջուրը կլինի 17 ժամով, որոշ հասցեներում 1-4 հարկանի շենքերում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա, բարձրահարկում՝ 17- ժամյա։

Դավթաշեն վարչական շրջանում ջուրը կլինի շուրջօրյա, Էրեբունի վարչական շրջանի հիմնական մասում 17 ժամյա գրաֆիկ կլինի՝ նախորդ զեկույցում տվյալները նույնն են։ Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը շուրջօրյա է՝ բացառությամբ մի քանի հասցեների։

Մալաթիա Սեբաստիայի մոտավորապես 60 հասցեում շուրջօրյա ջուր չի լինի։ Շենգավիթ Վարչական շրջանի հիմնական հատվածներում ևս շուրջօրյա չի լինի ջրամատակարարումը։

Արագածատնի մարզում միայն Օշականի աջ ափում է, որ կլինի շուրջօրյա ջրամատակարարում, մնացած հատվածներում մինչև վեց ժամյա ջրամատակարարում կլինի։

Արմավիրի Մարզում երկու քաղաքում և երկու գյուղում կլինի շուրջօրյա ջրամատակարարում, մնացած հատվածներում մինչև վեց ժամյա ջրամատակարարում։

Առանձին մարզերում ևս ջրամատակարարումը կլինի և շուրջօրյա, սակայն մեծամասամբ ժամային, ինչպես որ ներկայացրել է ընկերությունը նախկին զեկույցում։

Աղետալի է  առանձին գյուղերի վիճակը, որտեղ ջրամատակարարումը իրականացվելու է միայն 4-5 ժամով՝ սովորաբար առավոտյան ժամերին։ Նման բնակավայրեր կան ՀՀ բոլոր մարզերում։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/21/2020   12:02 «Երազ իմ երկիր հայրենի». հնչում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]