Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

Մարդ կլինի՝ բաժակը կիսով չափ դատարկ կտեսնի․Վեոլա ջրից ասում են, որ ջրամատակարարման ժամերն ավելացրել են, ոչ թե կրճատվել 09/26/2020   14:36  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 1-ից ջրամատակարարման գրաֆիկը կփոխվի․ հաղորդում է Վեոլա Ջուր ընկերությունը, որը ներկայացրել է ջրամատակարարման գրաֆիկներն ըստ թաղամասերի և փողոցների։ Երևանում հիմնականում ջուրը մատակարարվելու է առավոտյան 7:00-ից մինչև 24:00-ն։ Գրաֆիկը կգործի մինչև հաջորդ տարվա ապրիլի վերջ։ Նորությունը, սակայն հանրությունը բացասական ընկալեց, մասնավորապես, թե հետ ենք գնում դեպի 90-ականներ, և որ ջուրը այսուհետև ժամով է լինելու։ Ընկերությունից, սակայն զարմանում են՝ ինչո՞ւ է հանրությունը վատ արձագանքում․ Ընկերության հանրային կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում էլ են հրապարակել նոր գրաֆիկները՝ վերջինը այս տարվա մայիսին, բայց չգիտի ինչո՞ւ, այն ժամանակ նման աղմուկ չբարձրացավ։ Նախորդ և ներկա գրաֆիկներում փոփոխություն շատ չի եղել։

«Որոշ տարածքներում ժամային է գրաֆիկը տարիներ շարունակ։ Ավելի բարելավված կիրականացվի ջրամատակարարումը՝ նախորդ գրաֆիկի համեմատ։ Ամեն բնակավայր իր գրաֆիկն ունի, որոշները նախկինում կանոնավոր ջուր չեն ունեցել։ Այսօր ավելի երկարաժամկետ են ստանալու, քան նախկինում։ Մենք չենք կրճատում ժամերը, մենք ավելացրել ենք դրանք։ Նախկինում ավելի վատ է եղել, սա չի ենթադրում նվազեցում։ Մենք մարզերում լավացնում ենք ջրամատակարարումը։ 2007 թվականին աղետալի վիճակ էր, համակարգը կարգի ենք բերել, պարտավորություն ունենք լավացնելու նրանց ջրամատակարարումը, որոնք քիչ ժամեր են ջուր ստանում»։

Ըստ Սարգսյանի՝ ժամանակի ընթացքում Հայաստանում ջրամատակարարումը հասցրել են գրեթե իննսուն տոկոսի։ Երևանում մատակարարման հիմնական մասը շուրջօրյա է, քիչ տոկոսն է տասնյոթ ժամվա գրաֆիկով։ Սարգսյանն ասում է՝ մտածում են այն տարածքների մասին, որտեղ ջրամատակարարումը չորս ժամվա գրաֆիկով է։

«Տեղեր կան, որ 4 ժամ են ստանում։ Աննորմալ է, որ 17 ժամը դառնա 24, իսկ 4-ը չդառնա 17։ Մենք միտում ենք տեսնում այստեղ, որովհետև տարին երկու անգամ ներկայացնում ենք գրաֆիկ, բայց այս մեկը, որ ավելի լավն է քան մայիսինը, կան ուժեր, որ այս առաջընթացը ձեռք չի տալիս, ուղղորդող բան կա։ Ջրամատակարարման վատթարացում չի կարող լինել, օրենքն արգելում է այնպիսի գրաֆիկ կազմել, որը նախորդի համեմատ ժամերի կրճատում կենթադրի։ Մարդ կլինի, որ բաժակը կիսով չափ դատարկ կտեսնի։ Հարցրեք՝ երեք տարի առաջ այն գյուղերում ոնց էր, ջրի կարոտ էին մնացել։ Մեկը չկա հարցնի՝ քանի՞ բնակավայրում եք խնդիրներ լուծել։ Բաներ կան, որ զգում ենք ուղղորդում են»։

Թե ինչ ուժեր են ուղղորդում մարդկանց՝ բողոքելու ջրամատակարարման գրաֆիկից, Սարգսյանը չպատասխանեց։
«Այսպես մասսայական դժգոհություն, որ այսօր է սկսվել՝ տարօրինակ է։ Մեծ մասը չի էլ նայել գրաֆիկը։ Նորը նախորդի համեմատ ենթադրում է որոշակի առաջընթաց։ Առավել լավ համակարգի համար մեծ գումարներ են պետք ներդնել այս համակարգում, զարգացնել։ Ջրամատակարարման համակարգը թանկ կառույց է, մենք կուզենայինք ջրամբար կառուցել, խողովակ դնել, բայց հարյուրավոր միլիոնների հարց է։ Ամեն փոփոխության հետևում կանգնած է գումար։ Անում ենք դրականը, վիրավորական է, որ մարդիկ սենց բաներ են գրում»,- ասաց Սարգսյանը։

Խոսելով այն մասին, թե ինչու է պարբերաբար ջրանջատումներ են լինում և քաղաքացիները չեն զգուշացվում, Սարգսյանն ասաց, որ իրենք նախապես չեն կարող իմանալ, որ վթար է, դրա համար չեն զգուշացնում քաղաքացիներին։ Մյուս դեպքերում քաղաքացիները զգուշացվում են․

«Ջուրը անջատվում է, մենք գնում միացնում ենք»,- ասաց Սարգսյանը։
Ընկերության հրապարակած հասցեներից մեկում նկատեցինք հետընթաց․ Մասնավորապես, Բաշինջաղյան 6 շենքում նախկինում եղել է շուրջօրյա ջրամատակարարում, իսկ հոկտեմբերի մեկից լինելու է 17 ժամվա գրաֆիկով։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի վեց փողոցների ավելի քան քսան հասցեներում ջրամատակարարումը կլինի առավոտյան 7-ից մինչև կեսգիշեր։ Նախորդ հաշվետվությունում նույն հասցեները նույն ջրամատակարարման գրաֆիկն են ունեցել։

Ավան վարչական շրջանի Ծարավաղբյուր փողոցի չորս հասցեում ջրամատակարարում կլինի 17 ժամ՝ նույնը, ինչ նախկինում։
Արաբկիր վարչական շրջանի յոթանասունից ավելի բնակավայրում ջուրը կլինի 17 ժամով, որոշ հասցեներում 1-4 հարկանի շենքերում ջրամատակարարումը կլինի շուրջօրյա, բարձրահարկում՝ 17- ժամյա։

Դավթաշեն վարչական շրջանում ջուրը կլինի շուրջօրյա, Էրեբունի վարչական շրջանի հիմնական մասում 17 ժամյա գրաֆիկ կլինի՝ նախորդ զեկույցում տվյալները նույնն են։ Կենտրոն վարչական շրջանում ջրամատակարարումը շուրջօրյա է՝ բացառությամբ մի քանի հասցեների։

Մալաթիա Սեբաստիայի մոտավորապես 60 հասցեում շուրջօրյա ջուր չի լինի։ Շենգավիթ Վարչական շրջանի հիմնական հատվածներում ևս շուրջօրյա չի լինի ջրամատակարարումը։

Արագածատնի մարզում միայն Օշականի աջ ափում է, որ կլինի շուրջօրյա ջրամատակարարում, մնացած հատվածներում մինչև վեց ժամյա ջրամատակարարում կլինի։

Արմավիրի Մարզում երկու քաղաքում և երկու գյուղում կլինի շուրջօրյա ջրամատակարարում, մնացած հատվածներում մինչև վեց ժամյա ջրամատակարարում։

Առանձին մարզերում ևս ջրամատակարարումը կլինի և շուրջօրյա, սակայն մեծամասամբ ժամային, ինչպես որ ներկայացրել է ընկերությունը նախկին զեկույցում։

Աղետալի է  առանձին գյուղերի վիճակը, որտեղ ջրամատակարարումը իրականացվելու է միայն 4-5 ժամով՝ սովորաբար առավոտյան ժամերին։ Նման բնակավայրեր կան ՀՀ բոլոր մարզերում։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]