Թեմաներ
Հինգշաբթի 10 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2020   09:54 Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Սասուն Միքայելյանը 2-րդ վիրահատությունն է տարել «Հրապարակ» 10/22/2020   09:52 Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել. «Ժողովուրդ» 10/22/2020   09:49 Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու եւ հարակից գյուղերի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ 10/22/2020   09:43 Ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն. «Փաստ» 10/22/2020   09:39 Անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը. Կարեն Բեքարյան 10/22/2020   09:37 Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում. «Հրապարակ» 10/22/2020   09:25 Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ 10/22/2020   00:27 Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան. «Երկիր մեդիա» 10/22/2020   00:18 Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ․ ՀՀ ԱԳՆ 10/22/2020   00:09 ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   23:43 Հազարավոր կյանքեր փրկվել են բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   23:07 Անսալով Արցախի Հանրապետության կոչին՝ ճանաչել Արցախի Անկախությունը. ՀԱՀ 10/21/2020   22:45 Հայաստան համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «50 Plus». Հայկակ Արշամյան 10/21/2020   22:33 Սա այլևս պատերազմ չէ տարածքների համար, այլ հայ ժողովրդի պայքարն է հանուն գոյատևման. Միքայել Մելքումյան 10/21/2020   22:25 ԼՂ-ում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չմիջամտի. ՀՀ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին 10/21/2020   22:16 Վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   21:55 Ողջունում ենք ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման փաստը. Իշխան Սաղաթելյան 10/21/2020   21:52 Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում 10/21/2020   21:40 «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգի ձայնագրությունը 10/21/2020   21:27 Դեպի Արցախ և Արցախից ստացվող զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանվել է 0 դրամ 10/21/2020   21:12 Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում վերահաստատել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը 10/21/2020   21:07 Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են. Ռոբերտ Քոչարյան 10/21/2020   20:58 Այս հրաշք-հրաշք տղան` Արենը, ևս էլ չկա. Նաիրա Զոհրաբյան 10/21/2020   20:47 Իրանը պարտավորվել է մեկ շաբաթվա ընթացքում հաստատել Ուկրաինային Boeing-ի կործանման մեջ կասկածվողների ձերբակալությունը 10/21/2020   20:27 Պոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ 10/21/2020   19:49 Ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ 6459 զինծառայող 10/21/2020   19:45 Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում. Մարուքյան 10/21/2020   19:43 ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն 10/21/2020   19:37 Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից 10/21/2020   19:26 ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել անհապաղ հրադադարի հաստատմանը.Արցախի ԱԳՆ 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   19:15 Երևանում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր 10/21/2020   19:01 ՀՀ գլխավոր դատախազն իր միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները և համագործակցության կոչ արել 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   18:51 Ահաբեկիչները մեծ վտանգ են նաեւ Ալիեւի համար.նրանք կարող են մնալ հենց Ադրբեջանում և կործանել Ալիևի իշխանությունը. Արտակարգ և լիազոր դեսպան 10/21/2020   18:07 Օպերատիվ շտաբ ստեղծելու օրակարգ չկա. Մանե Գեւորգյան 10/21/2020   17:57 Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք 10/21/2020   17:53 Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ 10/21/2020   17:51 Որքան երկար է այս վիճակը շարունակվում, այնքանով ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը վերջանալու է Արցախի ճանաչմամբ. քաղաքագետ 10/21/2020   17:47 Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն ադրբեջանական կողմի համար ստրատեգիական նշանակություն ունի. փորձագետ 10/21/2020   17:41 Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումը թե բնական է, թե անխուսափելի. Լիլիթ Գալստյան 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/21/2020   17:34 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ 10/21/2020   17:31 Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ.ԱԳՆ 10/21/2020   17:18 Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես չեն գա 10/21/2020   17:16 Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա արգելքն ուժի մեջ մտնի դեկտեմբերի 31-ից 10/21/2020   17:08 Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը. Նիկոլ Փաշինյան
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը

Տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է հաստատված. Նիկոլ Փաշինյան 09/25/2020   15:18  |  ԼՐԱՀՈՍ

« Վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները»,-այսօր կառավարությունում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Միաժամանակ նշելով, որ Տարածաշրջանում բավական լարված իրավիճակ է հաստատված :

Վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի ներկայացուցիչներ,

Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետև մենք նաև խորհրդարանների միջև գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլև մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական ընդհանուր տեսլական, և այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի և ձևավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, և փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ հեշտացնում է մեր բոլորիս աշխատանքը և նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:

Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումը խիստ կառուցողական է: Էլի ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո ես արել եմ աննախադեպ հայտարարություն մեր իրականության և ընդհանրապես հակամարտության պատմության ողջ ընթացքի համար՝ ասելով, որ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Արցախի ժողովրդի համար՝ ակնկալելով, որ այս հայտարարությունը համարժեք արձագանք կգտնի Ադրբեջանի ղեկավարության շրջանում, ինչը բանակցություններում ճեղքում արձանագրելու մեծ հնարավորություն կտար:

Բայց ո՞րն էր Ադրբեջանի արձագանքը՝ այն էր, որ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Ըստ էության, այս հայտարարությունը նշանակում է հետևյալը, որ Ադրբեջանը, որպես նախապայման, առաջադրում է Ղարաբաղի հարցի կարգավորման մի բանաձև, որի էությունը 1988 թվականի ստատուս քվոյին վերադառնալն է: Հետևաբար, հարց՝ ինչպե՞ս կարելի է կարգավորել որևէ հակամարտություն՝ վերադառնալով նրա ակունքներին: Այսինքն՝ սա դուրս է տրամաբանությունից, որ որևէ հակամարտություն հնարավոր է կարգավորել՝ վերադառնալով նրա ծագման իրավիճակին: Այսինքն՝ ոչ թե հակամարտությունը լուծել, բերել զրոյական կետի, այլ սկսել նոր հակամարտություն:

Ի՞նչ իմաստ ունի որպես հակամարտության կարգավորման նպատակ ձևակերպել նոր հակամարտության մեկնարկը: Սա, իհարկե, անտրամաբանական և ապակառուցողական մոտեցում է, և ուզում եմ ընդգծել, որ մեր բոլոր այն հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ականջահաճո չեն Ադրբեջանի ղեկավարությանը, մեր համարժեք արձագանքն են նրանց արած ապակառուցողական հայտարարություններին: Ընդ որում՝ ուզում եմ էլի հստակ ասել, որ Ադրբեջանը փորձում էր բանակցային գործընթացի հիմքում դնել հետևյալ տրամաբանությունը՝ միակողմանի զիջումներ արեք, թե չէ Ադրբեջանն ուժային մեթոդներով կլուծի հարցը:

Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի:

Նաև հրապարակային եմ ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում: Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել: Նկատի ունեմ՝ այստեղ թվարկումը ոչ թե ըստ կարևորության է, այլ բոլորը նույն հարթության վրա են:

Բայց, ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական:

Ընդ որում՝ ուզում եմ շատ կարևոր մեկ բան արձանագրել, որ մեր գործերը, ասելիքը, ասածները, մեր հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում որևէ կերպ իրարից չեն տարբերվում՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում: Կարծում եմ, որ որևէ մեկը սրանում պետք է չկասկածի: Ինչքան էլ մենք տուժում ենք, մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով: Կարող եմ ձեզ բերել օրինակ՝ կորոնավիրուսի վիճակագրությունը: Կորոնավիրուսի հետ կապված չկա մի տեղեկատվություն, որին ես անձամբ տիրապետում եմ, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի չի տիրապետում՝ այն տարբերությամբ, որ ես միգուցե մի քանի ժամ առաջ եմ իմանում, մյուսները՝ մի քանի ժամ հետո: Մենք նաև դրա արդյունքում տուժում ենք, բայց, միևնույն է, չենք կարող գնալ այլ ճանապարհով և մեր ժողովրդի հետ խոսել հանելուկների, գլուխկոտրուկների լեզվով:

Կրկին ուրախ եմ տեսնել ձեզ: Իհարկե, մենք այս ընթացքում նաև այլ ֆորմատներով հանդիպելու առիթ ենք ունեցել: Ուրախ կլինեմ լսել նաև ձեզ՝ եթե կան հարցեր, որոնց կարող եմ պատասխանել, հաճույքով կպատասխանեմ»:

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար և ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի անկախության 29-ամյակի առիթով: Նա բարձր է գնահատել Հայաստանի և Արցախի միջև փոխգործակցության մակարդակը, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով, ինչը վկայում է հայրենիքը հզորացնելու մեր միասնական կամքի մասին, և ընդգծել, որ Արցախի ԱԺ-ն ջանք չի խնայելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ամրապնդելու և խորացնելու համար: Ա. Թովմասյանը նշել է, որ Արցախի նորընտիր խորհրդարանի ներկայացուցիչների այցը Հայաստան և հանդիպումները բարձրագույն ղեկավարության հետ լավ հնարավորություն են համագործակցությունը զարգացնելու համար:

Հանդիպմանը վարչապետը պատասխանել է Արցախի ԱԺ պատգամավորների հարցերին, անդրադարձել Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, համազգային նպատակներին ու խնդիրներին:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/21/2020   18:04 Պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում բոլորի համար մեծ-մեծ ժենգյալով հաց եմ թխելու

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]