Թեմաներ
Հինգշաբթի 10 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2020   10:54 ԱԻՆ-ը մեկ շաբաթում իրականացրել է 4316 վարակազերծում 10/22/2020   10:48 Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը. Գնել Սանոսյան 10/22/2020   10:45 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 2306 դեպք 10/22/2020   10:21 Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր. «Ժողովուրդ» 10/22/2020   10:17 Սուտ է. Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ չի արձակել. Շուշան Ստեփանյան 10/22/2020   10:10 Ինչո՞ւ է ալիեւյան կլանը խոր դեպրեսիայի մեջ. «Փաստ» 10/22/2020   10:02 Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը. «Հրապարակ» 10/22/2020   09:58 Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը, թե ինչ են խոսել փակ հանդիպումների ժամանակ. «Հրապարակ» 10/22/2020   09:54 Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Սասուն Միքայելյանը 2-րդ վիրահատությունն է տարել «Հրապարակ» 10/22/2020   09:52 Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել. «Ժողովուրդ» 10/22/2020   09:49 Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու եւ հարակից գյուղերի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ 10/22/2020   09:43 Ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն. «Փաստ» 10/22/2020   09:39 Անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը. Կարեն Բեքարյան 10/22/2020   09:37 Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում. «Հրապարակ» 10/22/2020   09:25 Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ 10/22/2020   00:27 Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան. «Երկիր մեդիա» 10/22/2020   00:18 Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ․ ՀՀ ԱԳՆ 10/22/2020   00:09 ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   23:43 Հազարավոր կյանքեր փրկվել են բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   23:07 Անսալով Արցախի Հանրապետության կոչին՝ ճանաչել Արցախի Անկախությունը. ՀԱՀ 10/21/2020   22:45 Հայաստան համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «50 Plus». Հայկակ Արշամյան 10/21/2020   22:33 Սա այլևս պատերազմ չէ տարածքների համար, այլ հայ ժողովրդի պայքարն է հանուն գոյատևման. Միքայել Մելքումյան 10/21/2020   22:25 ԼՂ-ում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չմիջամտի. ՀՀ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին 10/21/2020   22:16 Վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   21:55 Ողջունում ենք ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման փաստը. Իշխան Սաղաթելյան 10/21/2020   21:52 Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում 10/21/2020   21:40 «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգի ձայնագրությունը 10/21/2020   21:27 Դեպի Արցախ և Արցախից ստացվող զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանվել է 0 դրամ 10/21/2020   21:12 Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում վերահաստատել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը 10/21/2020   21:07 Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են. Ռոբերտ Քոչարյան 10/21/2020   20:58 Այս հրաշք-հրաշք տղան` Արենը, ևս էլ չկա. Նաիրա Զոհրաբյան 10/21/2020   20:47 Իրանը պարտավորվել է մեկ շաբաթվա ընթացքում հաստատել Ուկրաինային Boeing-ի կործանման մեջ կասկածվողների ձերբակալությունը 10/21/2020   20:27 Պոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ 10/21/2020   19:49 Ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ 6459 զինծառայող 10/21/2020   19:45 Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում. Մարուքյան 10/21/2020   19:43 ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն 10/21/2020   19:37 Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից 10/21/2020   19:26 ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել անհապաղ հրադադարի հաստատմանը.Արցախի ԱԳՆ 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   19:15 Երևանում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր 10/21/2020   19:01 ՀՀ գլխավոր դատախազն իր միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները և համագործակցության կոչ արել 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   18:51 Ահաբեկիչները մեծ վտանգ են նաեւ Ալիեւի համար.նրանք կարող են մնալ հենց Ադրբեջանում և կործանել Ալիևի իշխանությունը. Արտակարգ և լիազոր դեսպան 10/21/2020   18:07 Օպերատիվ շտաբ ստեղծելու օրակարգ չկա. Մանե Գեւորգյան 10/21/2020   17:57 Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք 10/21/2020   17:53 Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ 10/21/2020   17:51 Որքան երկար է այս վիճակը շարունակվում, այնքանով ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը վերջանալու է Արցախի ճանաչմամբ. քաղաքագետ
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/25/2020   22:46  |  Վերլուծություններ

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հարություն Մարությանը, պարզվում է,  նոր հանձնարակական  ունի։ Նա թանգարանի անունը փոխելու մասին է մտածում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նա ուզում է փոխել ոչ միայն թանգարան-ինստիտուտի անվանումը, այլ նաև ապրիլի 24-ի ոգեկոչման և հիշատակի օրը վերանվանել ոգեկոչման և, ուշադրություն, ինքնապաշտպանության օր։ Այսինքն, ըստ Հարություն Մարությանի երևակայության, ստացվում է այսպես՝  «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» և «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։

Առաջին հայացքից ոչ այնքան վտանգավոր այս նախաձեռնության հիմքերում պաշտոնական Անկարայի՝ Ցեղասպանության վերաբերյալ պայթյունավտանգ ականի գործառույթ իրականացնող կոշտ ժխտողականության  թեզն է դրված, ըստ որի՝ ըմբոստ հայերին տեղահանելու իրենց բարի նպատակները պայմանավորված են եղել հայկական կողմի «ապստամբ դավաճանությամբ»։    

Թրքական կողմի հերթական պատվերն ինչ-որ կերպ հիմնավորելու, կամ ավելի ճիշտ՝ փաթեթավորելու համար, Հարություն Մարությանն իր հրապարակային ելույթներում տարատեսակ փաստարկներ է հորինում։  Պարզվում է, հեղինակավոր կառույցի վերանվանման, ինչպես նաև՝ հայերի մեծ ցավի մասին պատմող և  հիշատակի օրվա խորհուրդը վերախմբավորելու  նպատակով  Հարություն Մարությանի համար որպես հիմք կարող է ծառայել   ո՛չ ավել, ո՛չ պակաս,  ասենք, հետևյալ փաստարկը (մեջ.). «Հայոց Ցեղասպանության թանգարան այցելող աշակերտներն ու ուսուցիչները գերադասում են գիտաշխատողներից հաղորդումներ լսել Հայոց Ցեղասպանության տարիներին տեղ գտած ոչ թե կորուստների, այլ պայքարի դրսևորումների, երիտթուրքական հանցագործներին պատժելու գործողությունների մասին»։ Ուրեմն, կամ այս մարդը տեղյակ չէ, որ հայերի  անպարտելի, քաջարի, ըմբոստ  ու ապստամբ ոգին դրսևորող թանգարան մենք վաղուց ունենք՝ Սարդարապատի Հերոսամարտի հուշահամալիրին կից՝ «Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»-ը, որտեղ այցելող աշակերտներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները բազմաթիվ հերոսական պատմական  դրվագների կարող են ականատես լինել, կամ սա իրեն էշի տեղ է դրել (ամենայն հավանականությամբ գործ ունենք երկրորդ դեպքի հետ)։ 

Արդեն զարմանալի չի թվում  նույնիսկ այն հանգամանքը, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կողմից թույլ տրվող այսօրինակ բացթողումների մասին բարձրաձայնում են կառույցի հոգաբարձուների խորհրդի՝ գիտական բարձր աստիճան ունեցող անդամները։ Այն մասին, որ Հարություն Մարությանը ցանկություն է հայտնել վերախմբագրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվանումը, «Փաստինֆո» լրատվականը տեղեկանում է  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ զրույցում։ Պատմաբանն  ասում է՝ թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստում Մարությանի այս առաջարկն դժգոհության ալիք է բարձրացրել.«Ես անձնապես այն կարծիքին եմ, որ այդպիսի թանգարան մենք արդեն ունենք՝ Սարդարապատի հուշահամալիրում, որն, ինքն իրենով  ինքնապաշտպանության թանգարան է և ներառում է ոչ միայն 1919  թվականի ինքնապաշտպանական մարտերի մասին պատմող դրվագներ, այլ իր մեջ պարունակում է նաև նախորդ շրջանների ինքնապաշտպանական մարտերի նկարագիրը։ Բայց Հարություն Մարությանը պնդում է, որ չի ցանկանում  մենք զրկվածի, զարկվածի, լալկանի նկարագրով ներկայանանք աշխարհին և առաջարկում է Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտը վերանվանել նաև ինքնապաշտպանության անունով,-ասում է Աշոտ Մելքոնյանը և հավելում,-  ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս առաջարկը, որին ես, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ,  խիստ դեմ եմ արտահայտվել՝ երբ Ցեղասպանության թեմայի ենթատեքստում մենք խոսում ենք ինքնապաշտպանության մասին, թուրքական կողմը  դրանից տրամաբանորեն կարող է բխեցնել նաև տեղահանություն և կոտորածի խնդիրը,  հիմա էլ հորջորջելով, թե, ահա, տեսեք՝ այդ  դուք, հայերդ ապստամբեցինք,  այնպես, ինչպես Վանում տեղի ունեցավ 1915  թվականի ապրիլի 7 –ին, ինչի համար էլ մենք ձեզ տեղահանեցինք ավելի ապահով վայրեր։ Այնպես որ, այս մոտեցումը ես, որպես պատմաբան, անընդունելի եմ համարում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյո՞ք ինքը՝ Աշոտ Մելքոնյանը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վարած քաղաքականության մեջ և նրա քայլերում ընդգծված թուրքական հետք չի տեսնում, վերջինս այսպես է պատասխանում.«Ախր այնպիսի անհարմար  հարց եք տալիս ... Եթե դուք իմ փոխարեն լինեք և հստակ իմանայիք, որ այդպիսի բան կա, կբարձրաձայնեի՞ք... »։    

Այստեղ հարգարժան, պարոն  Աշոտ Մելքոնյանի և ընթերցողների համար ևս մեկ անգամ հրապարակային կերպով բարձրաձայնում ենք այն մասին, որ Հարություն Մարությանը նույն առաջարկով հանդես է եկել նաև թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդում, այս անգամ հայտարարելով, թե  ցանկություն ունի վերաիմաստավորել ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման օրվա խորհուրդը,  ինչ – որ կերպ խցկելով այնտեղ  նույն  ինքնապաշտպանության մասին եզրույթն, այսպիսով՝ ապրիլի 24-ի  հիշատակի և ոգեկոչման օրվա խորհուրդը  վերանվանելով՝   «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։  

Պարզվում է,  սակայն, ոչ  միայն թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմում, այլ նաև թանգարանի գիտական խորհրդում Մարությանի այս  խայտառակ առաջարկը խիստ քննադատությամբ և բացարձակ մերժումով է ընդունվել, որակելով  քայլը որպես  Հայոց Ցեղասպանության հարցում  թրքական ժխտողական քաղաքականության ջրաղացին ջուր լցնելու փափուկ փորձ։  Հայտնի է նաև, որ իր այս նախաձեռնությամբ Հարություն Մարությանը ցանկություն է հայտնել մտնելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմին՝ Ազգային Ժողով՝ վավերացնելու թրքամետ ու հայկական լոբիի համար անհանդուրժելի, միաժամանակ, պաշտոնական Անկարայի կողմից տասնամյակներ շարունակ առաջ քաշվող այս թեզը։

Հիմա փորձենք ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Հայոց  Ցեղասպանության թեմայի ենթատեքստում  ինքնապաշտպանության մասին՝  Հարություն Մարությանի առաջ քաշած առաջարկը, որ, ինչպես ասվեց,  մինչ այսօր պաշտոնական Անկարայի կողմից շրջանառության մեջ դրված, թերևս, ամենավտանգավոր թեզն է։ Հայոց Ցեղասպանության փաստին նայելով թուրքական կողմից, պարզում ենք հետևյալ պատկերը՝  Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող դավաճան և ըմբոստ հայերն, իբր ինքնաիշխանություն ձեռք բերելու նպատակով,  ռուս – թուրքական պատերազմի համատեքստում զենք են  բարձրացնում Թուրքական կայսրության դեմ, ըմբոստանում են, անջատողական տրամադրություններ ի հայտ բերում, սրանով, իբր, միանալով ռուսական կողմին, մեջքից հարվածում են Օսմանյան Թուրքիային։  Խեղճ , բարի ու մարդասեր թուրքերն էլ հանուն իրենց պետության ամբողջականության,  Ռուս – թուրքական պատերազմում հաղթելու նպատակի  և հանուն հայերի «փրկության», միանգամից, դեպորտացիայի վերաբերյալ օրենք են ընդունում, որը, ներկայացնելով որպես պատերազմի համար վտանգավոր վայրերից՝ Կովկասյան ճակատից  հայերին ավելի անվտանգ բնակության վայրեր տեղափոխելու նախաձեռնություն, 1.5 մլն. հայերի քշում են ուղիղ Դեր Զորի անապատ։  Ճանապարհներին, իբր միջցեղային կոնֆլիկտների պատճառով որոշ հայեր  և թուրքեր բախումների մեջ են  մտնում, որտեղ, ըստ թուրքական վարկածի,  երկուստեք  զոհեր են գրանցվում, ինչի համար, մարդասեր թուրքերը մինչև հիմա՝  նույնիսկ մեկ դար անց, ժամանակակից պաշտոնական Անկարայի բերանով ցավ  և ափսոսանք են հայտնում։  Այստեղ պետք է ընդգծել, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեպորտացիայի՝ տեղահանման վերաբերյալ օրենքն ընդունվում է անմիջապես Վանի ինքնապաշտպանական մարտերից հետո։  

Իսկ ի՞նչ էին իրենից ներկայացնում Վանի ինքնապաշտպանական մարտերը, որոնք   ճշմարիտ կոնտեքստում և ճիշտ ժամանակի մեջ ներկայացնելու որևէ խնդիր հայաստանյան պատմագիտությունը երբեք չի ունեցել, որից ոչ ոք չի հրաժարվում, ոչ մի պատմաբան չի  ասում, թե ինքնապաշտպանական մարտեր չեն եղել, որովհետև դրանք եղել են և 20-դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցող ռազմաքաղաքական դասավորությունների ֆոնին հանդես են եկել  լոկալ բռնկումների  տեսքով՝ խարսխվելով հիմնականում  Վանի  մարտական  դրվագների վրա։

Ի տարբերություն, սակայն,  թրքական կոշտ ժխտողականությանը,  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը  փափուկ ժխտողականությամբ սնուցում և առաջ է քաշում ինքնապաշտպանության մասին վտանգավոր թեզը,  որոնք ի տարբերություն թուրքական կողմի շրջանառության մեջ դրած՝ ապստամբություն – դիմադրություն – ինքնապաշտպանություն բանաձևի, իրականում կյանքի  գոյության իրավունքի  համար մղվող լոկալ պայքարներ են եղել։ Այլ կերպ ասած, 20-դարի առաջին կեսին հայերը Օսմանյան կայսրության տարածքում և, մասնավորապես, Վանում կռիվ են տվել բացառապես գոյություն ունենալու, ապրելու իրավունքի համար, հետևաբար, խոսքը ոչ թե «ինքնապաշտպանություն», այլ  «գոյապայքար» եզրույթի մասին պետք է լիներ։   

Այսքանից հետո, առնվազն, անմեղ ու միամիտ հարց է ծագում՝ իսկ  ինչո՞ւ  հայոց մեծ ցավի մասին պատմող իրողությունն ինքնագլուխ ռեբրենդինգի ենթարկող Հարություն Մարությանը նույն համառությամբ չի շրջանառում, ասենք, պատմական իրողություն հանդիսացող փաստը, այն է «ինքնապաշտպանություն» եզրույթի փոխարեն առաջ քաշելով «գոյապայքար» տերմինը։ Թեև  որևէ մեկը,  թրքական շահը սպասարկող ուժերից բացի,  երբեք չէր ստանձնի մոտ գնալով խեղաթյուրել 1.5 մլն. հայերի խեղված կյանքի և արյան վարար գետեր հիշեցնող պատմական փաստերի աղճատման գործը, ինչն իր «փխրուն» ուսերին է վերցրել մի մարդ, ով  չի խորշում հրապարակային հարցազրույցներում  բառացի կերպով  հայտարարել այն մասին, որ ինքը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չէ։ Բացի այդ, իրեն հիշողության մասնագետ հանրահռչակած Հարություն Մարությանը Ստամբուլում՝ թուրքական  գիտաժողովներից մեկում, հանկարծ որոշում է տեղում հորինել և  հայտարարել, այն մասին, թե  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆինանսական խնդիրներ ունի, որի առնչությամբ ինքը, որոշակի  ծրագրերի իրականացման շրջանակներում, ակնկալում է թուրքական կողմի ֆինանսական աջակցությունը, որին ի պատասխան, ցեղասպան Թուրքիայի կողմից առաջարկ է հնչում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ գործուղել թուրք ցեղասպանագետների, ովքեր հայ մասնագետների հետ համատեղ կուսումնասիրեն 20-րդ դարի առաջին կեսին հայերի դեմ Oսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության հանգամանքներն ու կնճռոտ կողմերը։ Չմոռանանք նաև, որ նույն Հարություն Մարությանի գլխավոր դերակատարմամբ էր այս տարի Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման օրվա նախօրեին ինքնագլուխ վերախմբավորման ենթարկվել հայտնի՝ «Հիշում եմ, պահանջում եմ» հուշապաստառը, որն էլ լավագույն կերպով առիթ հանդիսացավ  պատռելու հայ իրականության մեջ  հայկական անուն ազգանունով  այս մարդու ներքին մղումներն ու իրական նպատակները։

 Վերջաբանի փոխարեն

«...Մինչդեռ կան ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, որոնք չեն ուզում իրենց զգալ լոկ զոհերի ժառանգներ»։ Ես շարունակում եմ մնալ նույն համոզմանը։ Այդպես մտածող հայ մարդիկ շատ են ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Այո, չափումներ չեն արված, սոցիոլոգիական հարցումներ, հստակ կամ մոտավոր տոկոսներով, ինձ նույնպես չեն հանդիպել։ Սակայն երևույթն առկա է հենց «ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդկանց» մոտ։ Եզրակացության հիմքը ոչ միայն տարիների ընթացքում իմ ու իմ մի շարք գործընկերների դիտարկումներն են, որոնց շուրջ մենք պարբերաբար զրուցել ենք։  Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մնալ հայոց ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը, սակայն դրանում այսօր գերակշռում է ոչ թե զոհի, այլ պայքարող մարդու կերպարը», -սրանք արտաքին ուժերի շահն ակնհայտ և անթաքույց կերպով սպասարկող Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի բերած «փաստարկներն» են, այն մասին, թե ինչու է նա ցանկանում խեղաթյուրել և աղճատել  աշխարհում եզակի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունն ու հեղինակությունը։   

Այո, պարոն Մարության, դուք իրավացի եք, երբ անում եք պնդումներ, չունենալով ոչ մի փաստացի հիմքեր, անուններ ու դեմքեր,  հստակ հիմնավորումներ, պատճառահետևանքային կապեր, չունենալով  անգամ չափումներ, սոցիոլոգիական հարցումներ ու նույնիսկ՝ ամոթի զգացում։ Սա խոսում է այն մասին, որ դուք մեր երկրում և   Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում օդից հայտնված  վտանգավոր մարդ եք։ Առավել ճշմարիտ եք, երբ գրում եք զոհի բարդույթը հաղթահարող և պայքարող հայ մարդու կերպարի մասին։ Դուք մոռանում եք միայն ամենակարևորը՝ կգա մի օր, երբ մեր ծիծաղի մեջ էլ չի լինի այն ցավը, որով գրվում է  այս հոդվածն այն մասին, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը օտար և թշնամի ուժերի կողմից ղեկավարվող գործակալ է, որին այդ կառույցից հեռացնելու հարցը՝ ազգային խնդիրներով մտահոգ մարդկանց օրակարգում է։  

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:18 01/07/2020  |  Հարցազրույց«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին
21:38 15/06/2020  |  Հարցազրույց«Հարություն Մարությանի գոյությունը անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում». Հայկ Դեմոյան
23:36 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
10:11 29/05/2020  |  ՄամուլՀայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել. «Ժողովուրդ»
15:12 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումները մտահոգությունների առիթ են տալիս. ՀՅԴ
17:57 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն է ընտրվել ազգագրագետ Հարություն Մարությանը
14:05 03/07/2018  |  ԼՐԱՀՈՍԿԳ նախարարի տեղակալը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար տեսնում է նաև Դեմոյանի թեկնածությունը
14:28 05/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ. տնօրենին կընտրեն հոգաբարձուների խորհրդի ձևավորումից հետո
15:18 30/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի արխիվ է նվիրաբերվել
14:52 21/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերակազմավորվում է հիմնադրամի

Տեսանյութեր

10/21/2020   18:04 Պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում բոլորի համար մեծ-մեծ ժենգյալով հաց եմ թխելու

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]