Թեմաներ
Երեքշաբթի 10 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/27/2020   12:25 Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ.ՊՆ 10/27/2020   12:06 Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին 10/27/2020   11:51 Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը հայտնել է ղարաբաղյան հակամարտության գոտում ևս 18 սիրիացի վարձկանի մահվան մասին 10/27/2020   11:47 Հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան.ՊՆ 10/27/2020   11:46 Հիշատակի արարողություն՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ 10/27/2020   11:39 Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական աղբյուրներից տարածվող տեղեկություններին և ուղերձներին. Շուշան Ստեփանյան 10/27/2020   11:33 Կորոնավիրուսից մահացած 26 անձանցից ամենաերիտասարդը 52-ամյա տղամարդ է.նրանցից մեկը ուղեկցող հիվանդություն չի ունեցել 10/27/2020   11:30 Առաջարկվող համաձայնագրով լրացուցիչ՝ 17 մլն եվրո ֆինանսավորում ենք ակնկալում ստանալ. Տերտերյան 10/27/2020   11:15 Ադրբեջանական կողմը անօդաչուներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը.ՊՆ 10/27/2020   11:08 ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը.Վահրամ Պողոսյան 10/27/2020   11:00 ԱԺ-ում նորընտիր պատգամավոր Կարապետ Մխչյանը երդվեց 10/27/2020   10:58 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1600 դեպք, 26 մարդ մահացել է 10/27/2020   10:54 ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում. Տիգրան Աբրահամյան 10/27/2020   10:35 Պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Վահրամ Պողոսյան 10/27/2020   10:28 Իրականությունն ու ֆեյսբուքյան «կյանքն» ընդհանրապես միմյանց հետ աղերս չունեն. «Իրատես» 10/27/2020   10:20 Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա.«Ժողովուրդ» 10/27/2020   10:17 Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ 10/27/2020   10:07 Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաեւ արտերկրում. բացահայտում. «Փաստ» 10/27/2020   10:02 Մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն ուղարկելով վտանգում եք նրա ու զինակիցների կյանքը. ՊՆ 10/27/2020   10:00 Ծառուկյանը ե՞րբ կմեկնի Արցախ. «Հրապարակ» 10/27/2020   09:56 Թրամփի ուշադրությունն այլ ուղղությամբ է կենտրոնացած. «Ժողովուրդ» 10/27/2020   09:49 Ի՞նչ ունենք արցախյան պատերազմից մեկ ամիս անց. իրավիճակի ամփոփում «Ժողովուրդ» 10/27/2020   09:47 «Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվի, Թուրքիան շանս չի ունենա, չափավորվելու է» «Փաստ» 10/27/2020   09:42 ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին. Մնացածը հետաձգվում են «Հրապարակ» 10/27/2020   09:32 Ջալալ Հարությունյանի ազատվել է ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով. Արցախի նախագահ 10/27/2020   09:29 Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է. 10/27/2020   09:25 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ 10/27/2020   00:41 Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել. Ոստիկանության պարզաբանում 10/26/2020   23:57 Չհաղթելու տարբերակ չունենք. Իշխան Սաղաթելյան 10/26/2020   23:21 Ադրբեջանական աղբյուրներից ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ մեծ մասամբ մոնտաժված տեսանյութեր եւ լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ 10/26/2020   23:13 ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին 10/26/2020   23:09 Մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ 10/26/2020   23:04 Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ 10/26/2020   23:01 Թշնամական երկու ԱԹՍ է խոցվել. Վ.Պողոսյան 10/26/2020   22:48 Ցանկացած բեռ, որը մտնում է ՀՀ, հանձնվում է հօգուտ պետության. ԱԻ փոխնախարար 10/26/2020   22:43 Առանց ապավինելու հրաշքի 10/26/2020   22:36 Հայկական ստորաբաժանումները հաճախ նահանջում են, բայց նոր բնագծեր են զբաղեցնում. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:22 Երեկ մարտերի ընթացում հակառակորդին հաջողվեց գրավել Ղուբաթլուն.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:07 ժենգյալով հաց, կորկոտ ու փախլավա՝ Հադրութցի կանայք Երեւանում հոգում են իրենց ապրուստի միջոցը 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   21:59 Եթե ԱՄՆ-ի շահերից բխի Թուրքիային պատժելու հեռանկարը, ապա նա դա անպայման կանի. Թևան Պողոսյան 10/26/2020   21:48 Դեռևս վաղաժամ է խոսել դիակների փոխանակման մասին. Բաբայան 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/26/2020   21:11 Կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել. Աբրահամյան 10/26/2020   21:07 Եթե Ադրբեջանը հարձակվում է, կիրառում է զինտեխնիկա, Հայաստանը պետք է կիրառի դրանից երկու անգամ ավելին. ռազմական փորձագետ 10/26/2020   20:52 Աննա Հակոբյանը՝ 13 հոգանոց կանանց ջոկատով, կմեկնի առաջնագիծ 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/26/2020   20:28 Մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում. Փաշինյան 10/26/2020   20:11 Կյանքից հեռացել հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը
10/26/2020   13:06 Խոնարհ հերոսներ, որոնց դեմքերն անգամ չի ցուցադրվում․ Իշխան Սաղաթելյանի կարճ տեսաանդրադարձը 10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/27/2020   10:02 Մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն ուղարկելով վտանգում եք նրա ու զինակիցների կյանքը. ՊՆ 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   13:07 Ալիեւը ներկայացրել է հրադադարի իր պայմանները 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին 10/25/2020   23:54 Հոկտեմբերի 26-ին կհաստատվի հումանիտար հրադադար. ԱԳՆ 10/26/2020   18:52 Ռուսական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել թուրքիայի կողմից աջակցվող սիրական զինյալների ճամբարին 10/26/2020   19:57 Թուրքամետ ՀԹՇ խմբավորումը ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ-ում 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը 10/26/2020   16:40 Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում.Արծրուն Հովհաննիսյան

Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար. Նիկոլ Փաշինյան 09/25/2020   21:22  |  ԼՐԱՀՈՍ

Չնայած, որ մարդկության ջանքերն այս օրերին ուղղված էին Covid-19-ի հաղթահարմանը, մենք ականատես եղանք մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապակայունացման ցավալի փորձերի,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ առցանց ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հուլիսին Ադրբեջանը ձեռնարկել է հերթական ագրեսիվ գործողությունը:

«Ադրբեջանի զինված ուժերը նախահարձակ եղան Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ»,- ընդգծել է վարչապետը եւ ավելացրել. «Հայաստանը կոչ արեց գնալ լարվածության անհապաղ թուլացման և համաձայնեց դադարեցնել մարտական գործողությունները՝ դրանց բռնկումից հաշված ժամեր անց, այդուհանդերձ Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները և չդադարեցրեց հարձակումները Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա՝ օգտագործելով հրետանի, ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ»:
Ն. Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ սպառնաց հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի»- ՄԱԿ-ում ասել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքերով՝ հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:

Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն:

Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է անվտանգության գոյաբանական սպառնալիքների ենթարկվող Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը»,- իր ելույթում նշել է վարչապետը:
Ն.Փաշինյանի խոսքերով՝ ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների հարգումն անհրաժեշտ նախապայման են հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործընթացում: Միայն օրինականորեն ընտրված կառավարություններն են ի զորու իրապես արտահայտել իրենց ժողովրդի շահերը և գնալ փոխզիջման:

«Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումներն:
Հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից հրաժարվելը, շփման գծում և սահմանի վրա ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումն այս առումով չափազանց կարևոր են»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Հուլիսյան սրացման ընթացքում միջազգային հանրության կողմից հնչող կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Հարևան տարածաշրջաններում, ինչպես նշել է վարչապետը, իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ՝ Թուրքիան, այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեց Հարավային Կովկասում ևս լարվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

«Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:

Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ:
Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է մեր տարածաշրջանում ազգակցական ավանդույթների, հակամարտությունների շահագործման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար:
Այս համատեքստում, Հայաստանը կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Ն.Փաշինյանը վերահաստատել է, որ չնայած այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավված լինել խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային գործողություններում: Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները նպաստել են այնտեղի անվտանգությանն ու կայունությանը: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող խաղաղապահ գործողություններին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:25 25/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կամ քաղաքական անմեղսունակություն կամ...». Էդուարդ Շարմազանով
19:03 25/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄիջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 4.711 դրամով, իսկ Փաշինյանն ասում է՝ այն աճել է 7.14 տոկոսով
16:25 25/09/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հաստատում է՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտում է կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ
11:11 25/09/2020  |  ԿորոնավիրուսՀայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 392-ով
10:09 25/09/2020  |  ՄամուլԱրյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում «Իրատես»
09:55 25/09/2020  |  ՄամուլԱպրիլյանի քննիչ հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը. Ինչ կա մտքին «Փաստ»
22:25 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջ մղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ, առավելևս՝ միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան
19:09 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետին ներկայացվել են ՍԱՏՄՆ և ԲԸՏՄ գործունեության հաշվետվությունները. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին
13:15 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում. Փաշինյան
12:35 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍՕգոստոսին՝ 2019թ.-ի օգոստոսի համեմատ, 13 հազարով ավելի աշխատատեղ ունենք. Նիկոլ Փաշինյան

Արխիվ

[]