Թեմաներ
Շաբաթ 10 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/24/2020   00:17 Մայք Պոմպեոն հանդիպումներ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ 10/24/2020   00:10 ՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբը 10/23/2020   23:44 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին. ԱԳՆ 10/23/2020   23:35 Կրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը 10/23/2020   23:26 ԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. Թրամփ 10/23/2020   23:21 Հակառակորդն ինքնաթիռից կրկին հարվածել է Ստեփանակերտին (տեսանյութ) 10/23/2020   23:17 Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը. ԱՀ ԱԻՊԾ 10/23/2020   23:07 Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ՝ հրեշներ. Նաիրա Զոհրաբյան 10/23/2020   22:56 Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի. ՊՆ ներկայացուցիչ 10/23/2020   22:50 Ադրբեջանը ռազմաճակատում իր կրած անհաջողությունները փորձում է փոխհատուցել խաղաղ բնակիչներից. ՊՆ ներկայացուցիչ 10/23/2020   22:45 Եթե յուրաքանչյուրս մեր տեղում մեր բաժին աշխատանքը կարողանանք հավուր պատշաճի կատարել, մեր հաղթանակն ավելի կմոտեցնենք. Վահրամ Պողոսյան 10/23/2020   22:35 Տեսանելի այս պատերազմն ունի առնվազն երկու ճակատ՝ երկրի սահմանների պաշտպանության ճակատը և կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը. բժիշկ 10/23/2020   22:30 Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վնասվել է թաղամասը սնուցող գազատարը. ԱՀ ԱԻՊԾ 10/23/2020   22:17 Երեք արկ ընկել է Բերձորի տարածաշրջանում. Հովհաննիսյան 10/23/2020   22:11 Ադրբեջանի վերջնանպատակն է՝ բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին. ՀՀ ԱԳ նախարարը՝ Շվեյցարիայի գործըկերոջը 10/23/2020   21:51 ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով 10/23/2020   21:36 Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. Ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան 10/23/2020   21:22 Ռուսաստանի համար անընդունելի է Թուրքիայի մասնակցությունը կոնֆլիկտին. Առաջնայինն այս պահին Արցախի անկախության ճանաչումն է. քաղաքագետ 10/23/2020   21:19 Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ մասնակցում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին 10/23/2020   21:13 Ստեփանակերտը զանգվածային գնդակոծման է ենթարկվում 10/23/2020   21:08 Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական 10/23/2020   21:04 Մարտունին ռմբակոծվում է 10/23/2020   20:56 1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար. «Նովայա Գազետա» 10/23/2020   20:51 Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ 10/23/2020   20:48 Ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան 10/23/2020   20:37 Ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ պետքարտուղարին 10/23/2020   20:32 Ադրբեջանցի զինվոր է գերեվարվել. նա այս պահին վիրահատվում է 10/23/2020   20:20 Ադրբեջանական կողմը հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ. Արցախի ՄԻՊ 10/23/2020   20:08 Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագծում վիրավորված մեր հերոսներին 10/23/2020   19:56 ԱՄՆ-ում կայացել է Բայրամով-Պոմպեո հանդիպումը 10/23/2020   19:47 Իրանի համար չափացանց կարևոր է Նախիջևանի հետ սահմանային հատվածը, սադրանքների դեպքում՝ Իրանը կտրուկ գործողությունների կդիմի. իրանագետ 10/23/2020   19:41 «Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե պատերազմական օրերին Կովիդի ժամանակը չէ՝ չարաչար սխալվում են». Տիգրան Աբրահամյան 10/23/2020   19:36 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք դաշինքի անդամ Թուրքիան իրավունք ունի իսլամիստներին տեղափոխել ղարաբաղյան հակամարտության գոտի 10/23/2020   19:28 ԱՄՆ-ում մեկնարկել է Մնացականյան-Պոմպեո հանդիպումը 10/23/2020   19:27 Կոտրված ձեռքով փոքրիկը միացել է բանակին օգնողներին՝ քողարկիչ ցանց են հյուսում 10/23/2020   19:05 Արցախցի երգչուհի Լիլիթի առաջնեկը կծնվի Աբովյանում՝ ամուսինն առաջնագծում է, երեք եղբայրները՝ վիրավոր 10/23/2020   18:59 Արցախը Հայաստան է. Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել 10/23/2020   18:40 Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքի ջանքերով Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը 10/23/2020   18:33 ՍԱՏՄ անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ 10/23/2020   18:21 ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում վիզաների տրամադրումը. առկա է ահաբեկչության վտանգ 10/23/2020   18:20 Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել՝ անհապաղ դուրս բերել գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտուց 10/23/2020   18:15 Երեւանում կորել է կորոնավիրուսով հիվանդ 60-ամյա կնոջ դիակը. Հարազատները դիմել են ոստիկանություն 10/23/2020   18:08 Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Դոյչե Վելլեին 10/23/2020   18:02 Պեսկովը մեկնաբանել է՝ Մոսկվայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը 10/23/2020   17:57 «Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է 10/23/2020   17:39 Շատ եմ ուզում էս պահին տեսնել հակառուսական հիստերիա բարձրացնողների դեմքը.Նաիրա Զոհրաբյան 10/23/2020   17:36 Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամսով 10/23/2020   17:28 ԱԺ նախագահի պարտականությունների կատարումը հանձնարարվել է Լենա Նազարյանին 10/23/2020   17:16 Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքը, Քարեգահ-Բերձոր ճանապարհը 10/23/2020   16:55 Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իրենց ազգային հերոս Շուքյուր Համիդովի՝ Արցախում ոչնչացվելու լուրը
10/23/2020   14:56 Պատերազմի գաղտնի զոհերը. Ինչպե՞ս գնահատել Ադրբեջանի կրած կորուստները ղարաբաղյան պատերազմում 10/23/2020   18:20 Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել՝ անհապաղ դուրս բերել գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտուց 10/22/2020   13:50 Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել 10/22/2020   17:00 Ադրբեջանական Եվլախի օդանավակայանում հայտնաբերվել է թուրքական Bayraktar TB2 հարվածային եւ իսրայելական Hermes 900 հետախուզական ԱԹՍ-եր 10/23/2020   21:13 Ստեփանակերտը զանգվածային գնդակոծման է ենթարկվում 10/22/2020   17:14 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված հայորդիների ևս 40 անուն 10/23/2020   13:02 Արցախում զոհվել է 19-ամյա ռուս զինվոր Ալեքսանդր Նեչաևը 10/22/2020   13:28 Ադրբեջանը գնդակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը 10/23/2020   21:08 Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական 10/23/2020   20:48 Ձորերի մեջ ձեր անփառունակ մահն եք գտնելու. Արծրուն Հովհաննիսյան 10/22/2020   22:12 ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 հայորդիների անունները 10/22/2020   10:02 Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը. «Հրապարակ» 10/23/2020   20:20 Ադրբեջանական կողմը հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ. Արցախի ՄԻՊ 10/22/2020   12:35 Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնել.Վիկտոր Սողոմոնյանը հերքում է 10/23/2020   21:36 Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի. Ներում չի լինելու. Վահրամ Պողոսյան 10/23/2020   17:16 Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքը, Քարեգահ-Բերձոր ճանապարհը 10/23/2020   15:19 Ոստիկանությունն այսօրվանից անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի 10/23/2020   19:36 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք դաշինքի անդամ Թուրքիան իրավունք ունի իսլամիստներին տեղափոխել ղարաբաղյան հակամարտության գոտի 10/23/2020   13:14 Արցախի ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված ևս 27 հայորդիների անունները 10/22/2020   09:58 Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը, թե ինչ են խոսել փակ հանդիպումների ժամանակ. «Հրապարակ»

Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել. Սմբատ Գոգյան 09/25/2020   11:27  |  Մեկնաբանություն

ԲՈԿ արդեն նախկին ղեկավար Սմբատ Գոգյանն իր էջում գրում է.

«Բնականաբար Ազարյանը, Հայրապետյանն ու Գալոյանը միակ գրագողերը չեն։ Շատ են, շատ-շատ։ Տասնյակ մարդկանց հանեցի մասնագիտական խորհուրդների կազմերից, սակայն ոչ մեկի անունը բարձրաձայն չհնչեցրի։

Աճեմօղլուն իր հայտնի գրքում գրում է ինստիտուտների կարևորության մասին։ Միայն և միայն ինստիտուտների։ Ազարյանը գրագող է, բայց դատական համակարգը այդ մտքի հետ հաշտ է։ Խնդիր չկա, թող լինի։ Ես էլ եմ հաշտ այդ մտքի հետ։

Ռուբեն Հայրապետյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն հաշտ չէ այդ մտքի հետ։ Շատ ուրախ եմ։ Հետո պարզվում է, որ Դիանա Գալոյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն անտարբեր է այդ փաստի նկատմամբ։ Այ, այստեղ Աճեմօղլուն կզայրանար։ Զայրացա և ես։ Փաստորեն ԿԳՄՍՆ-ն գործում է ոչ թե որպես ինստիտուցիոնալ միավոր, այլ…։ Հետագա զարգացումներին ծանոթ եք։

Ինչևէ։ Ցանկանում էի համակարգը փոխել, սև ընդդիմախոսին վերացնել, խորհուրդները սարքել միջազգային, ըստ բնագավառների պաշտպանության՝ չափանիշներ սահմանել, աստիճանաշնորհման կանոնակարգը փոխել, սակայն այդ ամենը թույլ չտվեցին։ Թույլ չեն տալիս, իսկ օրենքի փոփոխության 5 էջանոց նախագիծն (շնորհակալություն Armen Asatryan) արդեն 11 ամիս է՝ ԿԳՄՍ նախարարությունում է։

Համաձայն Աճեմօղլուի՝ ինստիտուտները պետք է համագործակցեն։ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հանդեսների ցուցակի ձևավորման սկզբունքը մութ ու անհասկանալի էր։ Առաջարկ ներկայացրի, և կառավարության 2019-2023 ծրագրի 175.4 կետով ամրագրվեց, որ մինչև 2019 թվականի նոյեմբեր պետք է ռեյտինգավորվեին Հայաստանում տպագրվող բոլոր գիտական պարբերականները։ Չափանիշները մշակեցինք, իսկ ռեյտինգավորումը հանձնարարվեց Գիտության կոմիտեին՝ ԿԳՄՍ նախարարի վերահսկողությամբ։ Ժամանակն անցավ, 2019-ի դեկտեմբերին և 2020-ի ապրիլին հարցումներ ուղարկեցի ԿԳՄՍ նախարարին, բայց ոչ մի պատասխան չստացա։ Ստացվում է ի՞նչ։ Հարցը ներառվեց կառավարության ծրագրում, խումբը ձևավորվեց, աշխատանքը «կատարվեց», «բարեհաջող» ավարտվեց, հաշվետվություն ներկայացվեց կառավարություն... ամբողջ աշխատանքը գրանցվեց, իրականացվեց, ամփոփվեց, բայց արդյունքը չկա։

Այս գործելաոճն էր պատճառը, որ երբ 2020 թվականի օգոստոսի 24-ին կառավարության շենքում ծառայողական քննության շրջանակներում ինձ ոչ երկիմաստ հարց տվեցին, թե արդյո՞ք կշարունակեմ աշխատել Արայիկ Հարությունյանի հետ, ես ոչ երկիմաստ պատասխանեցի` ոչ։ Այնպես որ ընկերներիս խնդրում եմ կառավարությանը չմեղադրել ինձ աշխատանքից ազատելու համար։ Ես ինքս երեկ` ժամը 16։00-ի կողմերը, աշխատանքից ազատվելու երկրորդ դիմումն եմ գրել, որն էլ Վարչապետն ընդունել է։

Ինչևէ։ Կյանքը շարունակում է։ Ես իսկապես կուզենամ, որ իմ երեխաները սովորեն Արայիկ Հարությունյանի պատկերացրած դպրոցում։ Որքան էլ զարմանալի լինի, ես Արայիկ Հարությունյանի շատ մտադրությունների կողմնակիցն եմ։ Խնդիրը դրանք կյանքի կոչելու ձևերի մեջ է։ Ինձ համար կրթության կառավարումը ոչ թե տարանջատելու, այլ միավորելու հարթակ է։ Բոլորս պետք է հասկանանք, որ և՛ դաշնակցականը, և՛ հանրապետականը, և՛ քպականը և՛ լուսավորը և՛ քոականը պետք է իրար կողքի ապրեն այս երկրում։ Բոլորի կարծիքն էլ պետք է լսել, քննարկել, շատ դեպքերում համոզել։ Որոշումները պետք է կայացվեն բոլորի հետ հաշվի նստելով։ Այդ դեպքում ձևավորված նեղ «թայֆայական» խմբին չի հաջողվի մոլորեցնել նախարարին։ Հուսով եմ, որ այս ամենից Արայիկ Հարությունյանը հետևություն կանի ու ավելի փակվելու փոխարեն կբացվի։ Կբացվի ու ուշադիր կզննի իր շուրջը, կհասկանա, թե ումով է շրջապատված։ Կզրուցի այն խորհրդականի հետ, ում խորհրդով ինձ ստորացնող, ծաղրող նկար էր հրապարակել ֆեյսբուքում։ Կխորանա իր մեջ ու կհասկանա, թե ինչո՞ւ այդպես եղավ, որ տապալեց Ռուբեն Հայրապետյանին (ում անվերապահ աջակցում էր), սակայն անվերապահ աջակցեց նույն իրավիճակում հայտնված Դիանա Գալոյանին։ Անտրամաբանական է, որ ԿԳՄՍ նախարարն արդեն 8 ամսից ավելի չունի մամուլի խոսնակ, 5 ամիս չունի իրավաբանական վարչության պետ։ Քաղաքական կապիտալի պակասորդ դեռևս չկա, բայց պրոֆեսիոնալիզմի պակասը մաշելու է այն։

Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել։ Որովհետև հինգ տարի անց որևէ առիթով կհանդիպենք, ու կա՛մ կմոտենամ ու կասեմ շնորհակալություն կրթական համակարգը ճիշտ ուղու վրա հանելու համար, կա՛մ էլ ամաչելով հայացքդ ներքև կիջեցնես: Շատ կուրախանամ, որ հաջողես, բայց այդ ցանկությունս անձնավորված չէ, քեզ հետ չի կապված. ես ուրախանում եմ կրթության ոլորտի յուրաքանչյուր հաջողությամբ, յուրաքանչյուր նախարարի հաջողությամբ։ Ցավոք, թե՛ նախկիններից շատերը, թե՛ դու գլուխ գովալու շատ բան չունեք։ Բայց հուսով եմ՝ դու կունենաս։ Թերևս, մի քիչ պաթետիկ ստացվեց, բայց ես իսկապես ճիշտ այսպես եմ մտածում:

ՀԳ. Վերջին երկու տարիներին շատ բաներ սովորեցի, բայց քչով կարողացա օգնել։ Չօգնեցի, որովհետև յուրայինների մեջ էլ օտար էի։ Այսօրվանից վերադառնում եմ այն յուրայիններիս մոտ, որոնց համար օտար չեմ։ Ու ուրախ եմ, որ վերջին երկու տարիներին հարազատ յուրայիններիս ցուցակը հարստացավ մարդկանցով, որոնց չէի ճանաչի, եթե չդառնայի ԲՈԿ-ի նախագահ։ Կապի մեջ կլինենք Անահիտ, Ալիկ, Արսեն, Գոհար, Գոռ, Մամիկոն, Միքայել և մյուսներ։ Սասուն Գևորգյան մի քիչ էլ քեզ, բայց շատ քիչ դոզայով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:49 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍՍմբատ Գոգյանն ազատվեց ԲՈԿ նախագահի պաշտոնից
15:09 18/08/2020  |  ՄեկնաբանությունԿԳՄՍՆ-ն իր տրամադրության տակ ուներ 59 օր՝ պատշաճ վարույթ հարուցելու համար. Սմբատ Գոգյանը՝ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության մասին
17:46 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է» Սմբատ Գոգյան
17:42 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Գրագողին է վերադարձվել իր «գիտական աստիճանը». ԲՈԿ-ը խտրական չի վերաբերվել Գալոյանին». Սմբատ Գոգյանի մեկնաբանությունը
09:51 08/08/2020  |  ՄամուլԳրիշա Թամրազյանի և Սմբատ Գոգյանի թեժ «մարտերում» ի վերջո ով է ճիշտ․ ծառայողական քննության հետքերով. «Ժողովուրդ»
09:44 25/07/2020  |  ՄամուլԳոգյանին կլռեցնե՞ն հենց կառույցի լուծարման հեռանկարով․ բուռն քննարկումները շարունակվում են. «Ժողովուրդ»
10:01 30/06/2020  |  ՄամուլՍմբատ Գոգյանը պատրաստվում է փաստեր հրապարակել. «Ժողովուրդ»
09:47 10/06/2020  |  Մամուլ«Երեւի չհեռանամ». Սմբատ Գոգյանը փոշմանել է. «Իրավունք»
10:33 09/06/2020  |  ՄամուլՍմբատ Գոգյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանը չի ընդունում. Ուշագրավ մանրամասներ «Ժողովուրդ»
21:58 26/05/2020  |  ԼՐԱՀՈՍՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ

Արխիվ

[]