ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատկան մարմինների հակասական տեղեկատվությունը՝ Հայաստանի զբոսաշրջության խոչընդոտ․ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա 09/25/2020 18:55 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ի հայտարարությունը
Հարգելի պարոն Վարչապետ,
Ինչպես հայտնի է, 2020թ․ սեպտեմբերի 11-ից Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց կարանտին։ Նոր որոշման համաձայն հաստատվեցին կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցառումներ Հայաստան մուտք գործող անձանց համար։
Ցավոք սրտի, սահմանված նոր կանոնների և ընթացակարգերի մասին համապարփակ տեղեկատվությունը բացակայում է։ Մեկ հարթակում մեկ միասնական տեղեկատվության առկայությունը տարբեր օտար լեզուներով մեծապես կհեշտացներ Հայաստանի և հատկապես Երևանի հյուրանոցների՝ օտարեկրյա զբոսաշրջիկներ ներգրավելու գործը և դրանով իսկ ապահովել զբաղվածություն ավարտին մոտեցող տուրիստական սեզոնում։
Մինչդեռ հակառակը, պաշտոնական լրատվամիջոցներով շրջանառվում են տեղեկություններ, որոնք ոչ միայն խոչընդոտում են տուրիստների հոսքը Հայաստան, այլև չեն համապատասխանում իրականությանը։
Արդյունքում Հայաստանի պոտենցիալ այցելուները, տեղեկատվական հակասություններից ելնելով, գերադասում են չեղարկել իրենց արդեն իսկ ամրագրված այցելությունները։ Մեզ անդամակցող հյուրանոցները արդեն ստացել են բազում նամակներ, որոնք հաստատում են այն ենթադրությունները, որ զբոսաշրջիկների չեղարկման որոշումները միանշանակ պայմանավորված են տարբեր պետական պատկան մարմիններից ստացվող իրարամերժ տեղեկությունների առկայությամբ։
Մասնավորապես կուզեինք մատնանշել Հանրային հեռուստատեսությամբ շրջանառվող ինֆորմացիոն հոլովակը, որտեղ նկարագրվում են կարանտինի շրջանում գործող կանոնները։ Այդ հոլովակում նկարագրվում է, որ Հայաստանի սահմանները մուտքի համար մնում են ՓԱԿ՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Սակայն իրականում սահմանները ԲԱՑ են բոլոր այցելուների համար։ Վերջիններս ուղղակի պարտավոր են կամ 14 օր գտնվել ինքնամեկուսացման մեջ կամ պարզապես անցնել ՊՇՌ տեստ և ժամեր անց բացական արդյունք ունենալու դեպքում դուրս գալ մեկուսացումից։
Տվյալ հոլովակը սեպտեմբերի 12-ից դրված է Հանրային հեռուստատեսության ֆեյսբուքյան կայքում և արդեն ունեցել է ավելի քան 100,000 (հարյուր հազար դիտում)։ Սա անթույլատրելի սխալ է, երբ Հայաստանի տուրիստական ոլորտը, տանելով աննկարագրելի կորուստներ, ձգտում է վերսկսել աշխատանքը, իսկ ցանկացած ապատեղեկատվություն բերում է շարունակական լայնամասշտաբ կորուստների ոլորտի և, իր հերթին, պետական բյուջեի համար։
Տուրզիմի ոլորտի ներկայացուցիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին խնդրանքով ստեղծելու մեկ միասնական տեղեկատվական ուղեցույց թյուրըմբռնումներից խուսափելու համար, սակայն՝ ապարդյուն։
Մենք պահանջում ենք, որպեսզի պետական պատկան մարմինները վերջապես ստեղծեն մեկ միասնական տեղեկատվություն, որը կնկարագրի այս պահի դրությամբ գործող՝ Հայաստան մուտքի կանոնները բոլոր այն օտար լեզուներով, որոնք կիրառվում են Հայաստան մուտք գործող օտարերկրացի զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնության կողմից (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, և այլն), և հավաստեն, որ այդ ուղեցույցը իրենց կողմից կիրառվող միակ տեղեկատվութունն է։
Միայն այդ պարագայում մենք վստահություն կունենանք տվյալ տեղեկատվության հավաստիության մեջ և կներկայացնենք տուրիզմի ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում հյուրանոցներին՝ տարածելու տվյալ միասնական տեղեկատվությունը իրենց պոտենցիալ և առկա հյուրերի շրջանում։
Հարգելի պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր հանձարարականը տվյալ հարցին հնարավորինս արագ լուծում տալու համար, քանի որ ամեն օրվա ուշացումը բերում է տնտեսական լուրջ կորուստների և ավելի է խորացնում ճգնաժամը տուրիստական ոլորտի համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ