Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/25/2020   22:46  |  Վերլուծություններ

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն  Հարություն Մարությանը, պարզվում է,  նոր հանձնարակական  ունի։ Նա թանգարանի անունը փոխելու մասին է մտածում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նա ուզում է փոխել ոչ միայն թանգարան-ինստիտուտի անվանումը, այլ նաև ապրիլի 24-ի ոգեկոչման և հիշատակի օրը վերանվանել ոգեկոչման և, ուշադրություն, ինքնապաշտպանության օր։ Այսինքն, ըստ Հարություն Մարությանի երևակայության, ստացվում է այսպես՝  «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» և «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։

Առաջին հայացքից ոչ այնքան վտանգավոր այս նախաձեռնության հիմքերում պաշտոնական Անկարայի՝ Ցեղասպանության վերաբերյալ պայթյունավտանգ ականի գործառույթ իրականացնող կոշտ ժխտողականության  թեզն է դրված, ըստ որի՝ ըմբոստ հայերին տեղահանելու իրենց բարի նպատակները պայմանավորված են եղել հայկական կողմի «ապստամբ դավաճանությամբ»։    

Թրքական կողմի հերթական պատվերն ինչ-որ կերպ հիմնավորելու, կամ ավելի ճիշտ՝ փաթեթավորելու համար, Հարություն Մարությանն իր հրապարակային ելույթներում տարատեսակ փաստարկներ է հորինում։  Պարզվում է, հեղինակավոր կառույցի վերանվանման, ինչպես նաև՝ հայերի մեծ ցավի մասին պատմող և  հիշատակի օրվա խորհուրդը վերախմբավորելու  նպատակով  Հարություն Մարությանի համար որպես հիմք կարող է ծառայել   ո՛չ ավել, ո՛չ պակաս,  ասենք, հետևյալ փաստարկը (մեջ.). «Հայոց Ցեղասպանության թանգարան այցելող աշակերտներն ու ուսուցիչները գերադասում են գիտաշխատողներից հաղորդումներ լսել Հայոց Ցեղասպանության տարիներին տեղ գտած ոչ թե կորուստների, այլ պայքարի դրսևորումների, երիտթուրքական հանցագործներին պատժելու գործողությունների մասին»։ Ուրեմն, կամ այս մարդը տեղյակ չէ, որ հայերի  անպարտելի, քաջարի, ըմբոստ  ու ապստամբ ոգին դրսևորող թանգարան մենք վաղուց ունենք՝ Սարդարապատի Հերոսամարտի հուշահամալիրին կից՝ «Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»-ը, որտեղ այցելող աշակերտներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները բազմաթիվ հերոսական պատմական  դրվագների կարող են ականատես լինել, կամ սա իրեն էշի տեղ է դրել (ամենայն հավանականությամբ գործ ունենք երկրորդ դեպքի հետ)։ 

Արդեն զարմանալի չի թվում  նույնիսկ այն հանգամանքը, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կողմից թույլ տրվող այսօրինակ բացթողումների մասին բարձրաձայնում են կառույցի հոգաբարձուների խորհրդի՝ գիտական բարձր աստիճան ունեցող անդամները։ Այն մասին, որ Հարություն Մարությանը ցանկություն է հայտնել վերախմբագրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվանումը, «Փաստինֆո» լրատվականը տեղեկանում է  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ զրույցում։ Պատմաբանն  ասում է՝ թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստում Մարությանի այս առաջարկն դժգոհության ալիք է բարձրացրել.«Ես անձնապես այն կարծիքին եմ, որ այդպիսի թանգարան մենք արդեն ունենք՝ Սարդարապատի հուշահամալիրում, որն, ինքն իրենով  ինքնապաշտպանության թանգարան է և ներառում է ոչ միայն 1919  թվականի ինքնապաշտպանական մարտերի մասին պատմող դրվագներ, այլ իր մեջ պարունակում է նաև նախորդ շրջանների ինքնապաշտպանական մարտերի նկարագիրը։ Բայց Հարություն Մարությանը պնդում է, որ չի ցանկանում  մենք զրկվածի, զարկվածի, լալկանի նկարագրով ներկայանանք աշխարհին և առաջարկում է Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտը վերանվանել նաև ինքնապաշտպանության անունով,-ասում է Աշոտ Մելքոնյանը և հավելում,-  ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս առաջարկը, որին ես, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ,  խիստ դեմ եմ արտահայտվել՝ երբ Ցեղասպանության թեմայի ենթատեքստում մենք խոսում ենք ինքնապաշտպանության մասին, թուրքական կողմը  դրանից տրամաբանորեն կարող է բխեցնել նաև տեղահանություն և կոտորածի խնդիրը,  հիմա էլ հորջորջելով, թե, ահա, տեսեք՝ այդ  դուք, հայերդ ապստամբեցինք,  այնպես, ինչպես Վանում տեղի ունեցավ 1915  թվականի ապրիլի 7 –ին, ինչի համար էլ մենք ձեզ տեղահանեցինք ավելի ապահով վայրեր։ Այնպես որ, այս մոտեցումը ես, որպես պատմաբան, անընդունելի եմ համարում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյո՞ք ինքը՝ Աշոտ Մելքոնյանը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վարած քաղաքականության մեջ և նրա քայլերում ընդգծված թուրքական հետք չի տեսնում, վերջինս այսպես է պատասխանում.«Ախր այնպիսի անհարմար  հարց եք տալիս ... Եթե դուք իմ փոխարեն լինեք և հստակ իմանայիք, որ այդպիսի բան կա, կբարձրաձայնեի՞ք... »։    

Այստեղ հարգարժան, պարոն  Աշոտ Մելքոնյանի և ընթերցողների համար ևս մեկ անգամ հրապարակային կերպով բարձրաձայնում ենք այն մասին, որ Հարություն Մարությանը նույն առաջարկով հանդես է եկել նաև թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդում, այս անգամ հայտարարելով, թե  ցանկություն ունի վերաիմաստավորել ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման օրվա խորհուրդը,  ինչ – որ կերպ խցկելով այնտեղ  նույն  ինքնապաշտպանության մասին եզրույթն, այսպիսով՝ ապրիլի 24-ի  հիշատակի և ոգեկոչման օրվա խորհուրդը  վերանվանելով՝   «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։  

Պարզվում է,  սակայն, ոչ  միայն թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմում, այլ նաև թանգարանի գիտական խորհրդում Մարությանի այս  խայտառակ առաջարկը խիստ քննադատությամբ և բացարձակ մերժումով է ընդունվել, որակելով  քայլը որպես  Հայոց Ցեղասպանության հարցում  թրքական ժխտողական քաղաքականության ջրաղացին ջուր լցնելու փափուկ փորձ։  Հայտնի է նաև, որ իր այս նախաձեռնությամբ Հարություն Մարությանը ցանկություն է հայտնել մտնելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմին՝ Ազգային Ժողով՝ վավերացնելու թրքամետ ու հայկական լոբիի համար անհանդուրժելի, միաժամանակ, պաշտոնական Անկարայի կողմից տասնամյակներ շարունակ առաջ քաշվող այս թեզը։

Հիմա փորձենք ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Հայոց  Ցեղասպանության թեմայի ենթատեքստում  ինքնապաշտպանության մասին՝  Հարություն Մարությանի առաջ քաշած առաջարկը, որ, ինչպես ասվեց,  մինչ այսօր պաշտոնական Անկարայի կողմից շրջանառության մեջ դրված, թերևս, ամենավտանգավոր թեզն է։ Հայոց Ցեղասպանության փաստին նայելով թուրքական կողմից, պարզում ենք հետևյալ պատկերը՝  Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող դավաճան և ըմբոստ հայերն, իբր ինքնաիշխանություն ձեռք բերելու նպատակով,  ռուս – թուրքական պատերազմի համատեքստում զենք են  բարձրացնում Թուրքական կայսրության դեմ, ըմբոստանում են, անջատողական տրամադրություններ ի հայտ բերում, սրանով, իբր, միանալով ռուսական կողմին, մեջքից հարվածում են Օսմանյան Թուրքիային։  Խեղճ , բարի ու մարդասեր թուրքերն էլ հանուն իրենց պետության ամբողջականության,  Ռուս – թուրքական պատերազմում հաղթելու նպատակի  և հանուն հայերի «փրկության», միանգամից, դեպորտացիայի վերաբերյալ օրենք են ընդունում, որը, ներկայացնելով որպես պատերազմի համար վտանգավոր վայրերից՝ Կովկասյան ճակատից  հայերին ավելի անվտանգ բնակության վայրեր տեղափոխելու նախաձեռնություն, 1.5 մլն. հայերի քշում են ուղիղ Դեր Զորի անապատ։  Ճանապարհներին, իբր միջցեղային կոնֆլիկտների պատճառով որոշ հայեր  և թուրքեր բախումների մեջ են  մտնում, որտեղ, ըստ թուրքական վարկածի,  երկուստեք  զոհեր են գրանցվում, ինչի համար, մարդասեր թուրքերը մինչև հիմա՝  նույնիսկ մեկ դար անց, ժամանակակից պաշտոնական Անկարայի բերանով ցավ  և ափսոսանք են հայտնում։  Այստեղ պետք է ընդգծել, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեպորտացիայի՝ տեղահանման վերաբերյալ օրենքն ընդունվում է անմիջապես Վանի ինքնապաշտպանական մարտերից հետո։  

Իսկ ի՞նչ էին իրենից ներկայացնում Վանի ինքնապաշտպանական մարտերը, որոնք   ճշմարիտ կոնտեքստում և ճիշտ ժամանակի մեջ ներկայացնելու որևէ խնդիր հայաստանյան պատմագիտությունը երբեք չի ունեցել, որից ոչ ոք չի հրաժարվում, ոչ մի պատմաբան չի  ասում, թե ինքնապաշտպանական մարտեր չեն եղել, որովհետև դրանք եղել են և 20-դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցող ռազմաքաղաքական դասավորությունների ֆոնին հանդես են եկել  լոկալ բռնկումների  տեսքով՝ խարսխվելով հիմնականում  Վանի  մարտական  դրվագների վրա։

Ի տարբերություն, սակայն,  թրքական կոշտ ժխտողականությանը,  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը  փափուկ ժխտողականությամբ սնուցում և առաջ է քաշում ինքնապաշտպանության մասին վտանգավոր թեզը,  որոնք ի տարբերություն թուրքական կողմի շրջանառության մեջ դրած՝ ապստամբություն – դիմադրություն – ինքնապաշտպանություն բանաձևի, իրականում կյանքի  գոյության իրավունքի  համար մղվող լոկալ պայքարներ են եղել։ Այլ կերպ ասած, 20-դարի առաջին կեսին հայերը Օսմանյան կայսրության տարածքում և, մասնավորապես, Վանում կռիվ են տվել բացառապես գոյություն ունենալու, ապրելու իրավունքի համար, հետևաբար, խոսքը ոչ թե «ինքնապաշտպանություն», այլ  «գոյապայքար» եզրույթի մասին պետք է լիներ։   

Այսքանից հետո, առնվազն, անմեղ ու միամիտ հարց է ծագում՝ իսկ  ինչո՞ւ  հայոց մեծ ցավի մասին պատմող իրողությունն ինքնագլուխ ռեբրենդինգի ենթարկող Հարություն Մարությանը նույն համառությամբ չի շրջանառում, ասենք, պատմական իրողություն հանդիսացող փաստը, այն է «ինքնապաշտպանություն» եզրույթի փոխարեն առաջ քաշելով «գոյապայքար» տերմինը։ Թեև  որևէ մեկը,  թրքական շահը սպասարկող ուժերից բացի,  երբեք չէր ստանձնի մոտ գնալով խեղաթյուրել 1.5 մլն. հայերի խեղված կյանքի և արյան վարար գետեր հիշեցնող պատմական փաստերի աղճատման գործը, ինչն իր «փխրուն» ուսերին է վերցրել մի մարդ, ով  չի խորշում հրապարակային հարցազրույցներում  բառացի կերպով  հայտարարել այն մասին, որ ինքը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չէ։ Բացի այդ, իրեն հիշողության մասնագետ հանրահռչակած Հարություն Մարությանը Ստամբուլում՝ թուրքական  գիտաժողովներից մեկում, հանկարծ որոշում է տեղում հորինել և  հայտարարել, այն մասին, թե  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆինանսական խնդիրներ ունի, որի առնչությամբ ինքը, որոշակի  ծրագրերի իրականացման շրջանակներում, ակնկալում է թուրքական կողմի ֆինանսական աջակցությունը, որին ի պատասխան, ցեղասպան Թուրքիայի կողմից առաջարկ է հնչում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ գործուղել թուրք ցեղասպանագետների, ովքեր հայ մասնագետների հետ համատեղ կուսումնասիրեն 20-րդ դարի առաջին կեսին հայերի դեմ Oսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության հանգամանքներն ու կնճռոտ կողմերը։ Չմոռանանք նաև, որ նույն Հարություն Մարությանի գլխավոր դերակատարմամբ էր այս տարի Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման օրվա նախօրեին ինքնագլուխ վերախմբավորման ենթարկվել հայտնի՝ «Հիշում եմ, պահանջում եմ» հուշապաստառը, որն էլ լավագույն կերպով առիթ հանդիսացավ  պատռելու հայ իրականության մեջ  հայկական անուն ազգանունով  այս մարդու ներքին մղումներն ու իրական նպատակները։

 Վերջաբանի փոխարեն

«...Մինչդեռ կան ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, որոնք չեն ուզում իրենց զգալ լոկ զոհերի ժառանգներ»։ Ես շարունակում եմ մնալ նույն համոզմանը։ Այդպես մտածող հայ մարդիկ շատ են ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Այո, չափումներ չեն արված, սոցիոլոգիական հարցումներ, հստակ կամ մոտավոր տոկոսներով, ինձ նույնպես չեն հանդիպել։ Սակայն երևույթն առկա է հենց «ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդկանց» մոտ։ Եզրակացության հիմքը ոչ միայն տարիների ընթացքում իմ ու իմ մի շարք գործընկերների դիտարկումներն են, որոնց շուրջ մենք պարբերաբար զրուցել ենք։  Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մնալ հայոց ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը, սակայն դրանում այսօր գերակշռում է ոչ թե զոհի, այլ պայքարող մարդու կերպարը», -սրանք արտաքին ուժերի շահն ակնհայտ և անթաքույց կերպով սպասարկող Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի բերած «փաստարկներն» են, այն մասին, թե ինչու է նա ցանկանում խեղաթյուրել և աղճատել  աշխարհում եզակի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունն ու հեղինակությունը։   

Այո, պարոն Մարության, դուք իրավացի եք, երբ անում եք պնդումներ, չունենալով ոչ մի փաստացի հիմքեր, անուններ ու դեմքեր,  հստակ հիմնավորումներ, պատճառահետևանքային կապեր, չունենալով  անգամ չափումներ, սոցիոլոգիական հարցումներ ու նույնիսկ՝ ամոթի զգացում։ Սա խոսում է այն մասին, որ դուք մեր երկրում և   Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում օդից հայտնված  վտանգավոր մարդ եք։ Առավել ճշմարիտ եք, երբ գրում եք զոհի բարդույթը հաղթահարող և պայքարող հայ մարդու կերպարի մասին։ Դուք մոռանում եք միայն ամենակարևորը՝ կգա մի օր, երբ մեր ծիծաղի մեջ էլ չի լինի այն ցավը, որով գրվում է  այս հոդվածն այն մասին, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը օտար և թշնամի ուժերի կողմից ղեկավարվող գործակալ է, որին այդ կառույցից հեռացնելու հարցը՝ ազգային խնդիրներով մտահոգ մարդկանց օրակարգում է։  

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:18 01/07/2020  |  Հարցազրույց«Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին
21:38 15/06/2020  |  Հարցազրույց«Հարություն Մարությանի գոյությունը անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում». Հայկ Դեմոյան
23:36 01/06/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
10:11 29/05/2020  |  ՄամուլՀայտնի է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» հոգաբարձուների խորհրդի նոր կազմը․ ովքեր են դուրս մնացել. «Ժողովուրդ»
15:12 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎերջին շրջանում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ ծավալվող զարգացումները մտահոգությունների առիթ են տալիս. ՀՅԴ
17:57 14/09/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրեն է ընտրվել ազգագրագետ Հարություն Մարությանը
14:05 03/07/2018  |  ԼՐԱՀՈՍԿԳ նախարարի տեղակալը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար տեսնում է նաև Դեմոյանի թեկնածությունը
14:28 05/03/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ. տնօրենին կընտրեն հոգաբարձուների խորհրդի ձևավորումից հետո
15:18 30/01/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի արխիվ է նվիրաբերվել
14:52 21/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերակազմավորվում է հիմնադրամի

Արխիվ

[]