ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրայր Թովմասյանը կշարունակի պայքարել՝ մինչև ՀՀ-ում սահմանադրականության վերականգնումը 09/24/2020 20:01 | Քաղաքական
Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը չի մասնակցի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանը։
Նշենք, որ Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Խաչատրյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Թովմասյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ կա ուղղորդված գործընթաց։
«Իմ կարծիքով կային այլ թեկնածուներ, որոնք պետք է առաջադրվեին և, երբ այլ թեկնածուներ չառաջադրվեցին, պարոն Խաչատրյանն էլ հանեց, ես ասացի, որ պարոն Խաչատրյանի հետ չեմ զրուցել, չեմ համաձայնեցրել, բայց, եթե հանվում է և մնում է մեկ թեկնածու, նման տպավորություն է ստեղծվել»,- նշեց Թովմասյանը։
Թովմասյանը նաև հայտնեց, որ ինքնառաջադրվելու ցանկություն ի սկզբանե չի ունեցել և իր մոտ տպավորություն էր, որ ավելի շատ հարցադրումն այն էր, թե ով պետք է չլինի ՍԴ նախագահ, որոնցից մեկն ինքն է կամ ևս մեկ դատավոր։ Թովմասյանը չի ցանկանում լինել ՍԴ նախագահ՝ պայմանավորված անձնական, օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներով, իսկ կազմը, Թովմասյանի խոսքով, էական նշանակություն չունի։
Ինչ վերաբերում է Երվանդ Խունդկարյանի մասնագիտական հատկանիշներին, Թովմասյանը չմանրամասնեց՝ նշելով, որ նման հարցերը պետք է քննարկվեն Բարձր դատարանում, սակայն նշեց՝ կարծում է, որ Խունդկարյանը պետք է որ ունենա այդ փորձը, քանի որ պալատի ղեկավարումը և որոշումների կայացումը նման են, իսկ մարդկային հատկանիշների վերաբերյալ ոչինչ չասաց։ Թովմասյանն ընդգծեց, որ Խունդկարյանը սահմանադրական իրավունքի մասնագետ չի և իրենք երբեք այդ առումով քննարկումներ չեն ունեցել։
Ինչ վերաբերում է ՍԴ ճգնաժամին՝ Թովմասյանը նշեց, որ ճգնաժամն իր կարծիքով հետևյալն է՝ կարողանո՞ւմ են որոշումներ ընդունել, թե ոչ և անգամ ամենալարված պայմաններում ունեցել են խնդրանք Կառավարության կողմից՝ այս կամ այն վարկային համաձայնագիրը հնարավորինս արագ քննելու և եղել է, որ նույնիսկ 4-5 օրվա ընթացքում է քննարկվել ամբողջը, այսինքն՝ որևէ ճգնաժամի մասին խոսք լինել չէր կարող։
«Ցավով պետք է արձանագրել, որ չգիտեմ՝ աշխարհի որևէ ՍԴ պրակտիկայում կա՞ նման բան, թե ոչ, որ 3 ամիս ընդհանրապես որևէ որոշում չկայացվի»,- ասաց Թովմասյանը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ շուրջ 3 ամիս ՍԴ-ն նիստեր չի գումարել. Հունիսի 25-ից հետո նշանակված նիստերը չեն կայացել՝ քվորումի բացակայության պատճառով։
Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ցանկացած եղանակով շարունակելու է պայքարել մինչև ՀՀ-ում սահմանադրականության վերականգնումը։
«Չեմ կարող ասել՝ երբ հաջողության կհասնեմ, բայց շարունակելու եմ»,- ասաց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ