ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ են թաքցնում մարտի 1-ի գործի 500 հատորը 09/23/2020 12:45 | Վերլուծություններ
Մարտի 1-ի գործի քննությունը վերածվել է դատավոր Դանիբեկյանի կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների մերժման կամ հետաձգման անվերջ գործընթացի։ Ցանկացած միջնորդության սկզբում արդեն իսկ կարելի է ենթադրել դատավոր Դանիբեկյանի որոշումը։ Դանիբեկյանը ցանկացած միջնորդություն քննարկում է արդեն մտքում ունենալով պատրաստի որոշում։ Կա տպավորություն, որ եթե հնարավորություն ունենար, առանց կողմերին պատշաճ լսելու որոշումներ կկայացներ։
Դանիբեկյանն առանց վարանելու մերժում է ներկայացված պաշտպանական իրավունքի իրացման և արդար դատաքննության վերաբերյալ բոլոր միջնորդությունները։ Հերթական մերժումը Մարտի 1-ի գործի նյութերն ամբողջական ծավալով պաշտպանական կողմին տրամադրելու միջնորդությանն էր վերաբերում։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։
Դեռևս 2019 ապրիլին պաշտպանական կողմը միջնորդել էր գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել, սակայն քննիչը մերժել էր, պատճառաբանելով, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են պաշտպանական կողմին ։ Ըստ էության ընտրվել են միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ. Քոչարյանի դեմ։
Իսկ թե ինչ փաստեր կան մնացյալ 500 հատորում, կարելի է միայն ենթադրել, քանի որ պաշտպանական կողմին գործի այդ նյութերը չեն տրամադրվում։ Միգուցե այնտեղ կան հետաքրքիր փաստեր և ցուցմունքներ, ապացույցներ, որոնք ամեն կերպ փորձում են չհանրայնացնել։
Տրամադրված 79 հատորում բացակայում են կարևոր տեղեկություններ Երկրապահ կամավորական միության այդ օրերի գործունեության վերաբերյալ։ Այդ հարցրերին անդրադարձ է կատարվել նաև Վիկիլքսյան գրագրությունում, սակայն մարտի 1-ի առանձնացված մասով հատորներում առկա է ընդամենը ԱԱԾ-ի երեք տեղեկանք այն մասին, թե ինչ էր կատարվում ԵԿՄ-ում։ Վիկիլիքսյան հրապարակումները, սակայն, փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Արդյոք այս մասին տեղեկատվությունը տեղ է գտել մնացյալ 500 հատորներում, թե՝ ոչ, կարելի է միայն ենթադրություններ անել։ Սակայն հասկանալիորեն այս հանգամանքի բացահայտումը քրեական գործը բոլորովին այլ հունով էր տանելու։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար հատկապես այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։
Առանձնացված 79 հատորում չկան նաև բացահայտումներ, որոնք կվերաբերեին հավաքների խաղաղ կամ ոչ խաղաղ լինելու հանգամանքին։ Վիկիլիքսյան հրապարակումներում ներկայացվում են փաստեր ցուցարարների ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով զինված լինելու մասին։ Ըստ ամերիկյան դիվանագետների գրագրության ցուցարարները գրավել էին Հաղթանակի կամուրջը՝ որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ էին դրել, որպեսզի հնարավոր լիներ հեշտությամբ այրել մեքենաները։ Այս դրվագներին առանձնացված 79 հատորում անդրադարձ չի կատարվել։
Այս հարցերի վերաբերյալ ապացույցները, ըստ էության, գործը կարող էին տանել այլ ուղղությամբ։ Հավանաբար մնացյալ 500 հատորը կարող է փոխել գործի ընթացքը, նոր բացահայտումներ անել։ Սակայն քննությունը նման խնդիր չի դրել, և ըստ էության, իշխանությունները շահագրգիռ չեն մարտի 1-ի իրական բացահայտմամբ։
Իսկ մինչ այդ պարզապես արձանագրենք, որ Դանիբեկյանի միջնորդությունը հետաձգելու հերթական որոշմամբ խախտվում է դատավարության կողմերի մրցակցության սկզբունքը, անհնար է դարձնում արդյունավետ պաշտպանության կազմակերպումը։
Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» նախագիծ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել