Թեմաներ
Շաբաթ 10 / 31 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/31/2020   20:35 Ռազմական հանցագործությունների շարունակական կրկնությունը կարող է հիմք հանդիսանալ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման համար. իրավաբան 10/31/2020   20:28 Ֆոսֆորը ինքնին թունավոր նյութ է, այն կարող է հանգեցնել ոսկորների և ոսկրածուծի վնասմանը, ինչպես նաև հյուսվածքների մահվան. ՊՆ խոսնակ 10/31/2020   20:20 Հայ հաքերներին հաջողվել է ներթափանցել ադրբեջանական պետական էլ-հասցեների համակարգ 10/31/2020   20:13 Գերեվարված տարեց կինը զինվորական չէր, նրան ազատությունից զրկել չէր կարելի. փորձագետ 10/31/2020   20:08 Սթափության հորդոր Հայաստանից. Ռուբեն Ռուբինյանի պատասխանը Տեր-Պետրոսյանին 10/31/2020   19:53 Հայ հանրությունը դրանք հասկանալու համար մեռած լեզուների մասնագետի կարիքը չունի. Ալեն Սիմոնյանն արձագանքել է Լեւոն Տեր-Պետրոսյանին 10/31/2020   18:57 Հակառակորդն ունի 6947 զոհ. կորուստներն ինֆոգրաֆիկայով 10/31/2020   18:50 Ես կույր եմ, բայց տեսնում ու գործում եմ, իսկ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում. Արտակ Բեգլարյան 10/31/2020   17:58 Ջախջախվել է թշնամական օդուժը.գնդապետը պարգեւատրվել է արիության համար 10/31/2020   17:39 Պետք է բոլոր խողովակներով բարձրացնենք Թուրքիայի նկատմամբ սանկցիաների իրականացման անհրաժեշտությունը. փորձագետ 10/31/2020   17:11 Լևոն Տեր-Պետրոսյան․ Սթափության հորդոր Ռուսաստանից 10/31/2020   16:53 Մարտունու շրջանի Հերհեր գյուղի հրետակոծության հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը. ԱՀ ՄԻՊ 10/31/2020   16:52 Բեմը վերածվել է «մարտադաշտի». Արտիստները հանուն զինվորների 10/31/2020   16:46 Ղարաբաղն Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ 10/31/2020   16:42 Ադրբեջանի գործողություններն անհարգալից վերաբերմունք են՝ իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ. Մնացականյան 10/31/2020   16:37 Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը 10/31/2020   16:26 Նոյեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 10/31/2020   16:16 Դպրոցը` բանակին 10/31/2020   16:15 Տաք ծածկոցներ, գլխարկներ ու շապիկներ՝ առաջնագծի տղաներին. Ամեն կարած ծածկոցի հետ ձեռագիր մաղթանքներ են դնում 10/31/2020   16:06 «Էլ ոնց ասենք, որ հիմա ճգնաժամային կառավարում է պետք».Ստեփան Դանիելյան 10/31/2020   16:00 «Թշնամին դրոններով վերևից նկարում է և տեսնում, որ ինչքան էլ սնարյադներով, հրանոթներով, գրադով խփում է՝ խրամատում կանգնած հայ զինվորը դիրքը չի լքում. ազատամարտիկ 10/31/2020   15:56 Տիգրան Ուրիխանյան. Փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին 10/31/2020   15:54 Բաքուն Արցախում կիրառում է Սիրիայի ՀԹՇ ահաբեկիչների մարտավարությունը 10/31/2020   15:22 Իմ տղան պետք է գնա, բա հայ է, հայրենիքն այս պահին իր կարիքն է զգում. դիպուկահար մայրը որդուն ռազմաճակատ է ճանապարհում 10/31/2020   15:11 «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի՞ ենք այսպես զարմանում, որ Ադրբեջանը արգելված զինատեսակներ է կիրառում». Տիգրան Աբրահամյան 10/31/2020   14:57 Ադրբեջանական «հրադադար». Արցախի հարավ-արեւելիքի ուղղությամբ կիրառվում են թուրքական F-16 կործանիչներ, T-90 տանկեր 10/31/2020   14:52 Այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում. ԱՀ ԱԻՊԾ 10/31/2020   14:46 Ադրբեջանական ուժերն այս անգամ թիրախավորել են Ստեփանակերտի կենտրոնական շուկան. Սեմյոն Պեգովի տեսանյութը 10/31/2020   14:45 Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին. Ստեփանյան 10/31/2020   14:40 Մարդիկ կան, որոնք որոշել են էժան ներքաղաքական «աչոկներ» հավաքել անգամ պատերազմի ժամանակ. Սուրենյանց 10/31/2020   14:28 Ադրբեջանի ղեկավարությունը ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները.Նիկոլ Փաշինյան 10/31/2020   14:07 Հայաստանին աջակցություն տրամադրելու մանրամասները լրացուցիչ կքննարկվեն.ՌԴ ԱԳՆ 10/31/2020   13:55 Ծայրահեղ ծանր վիճակում 10 օր զինվորը գտնվել է անգիտակից. մահացել է, երբ մայրը գտել է իրեն 10/31/2020   13:44 Կարեւոր գործընթացի մեկնարկ. Ռուբինյան 10/31/2020   13:41 «Դուք ոչ մի անգամ չդատապարտեցիք Արցախի նկատմամբ զանգվածային դաժան ագրեսիան». Ֆրանսիայի մշակույթի գործիչները՝ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին 10/31/2020   13:30 Ոչնչացված է Ադրբեջանի սպառազինության 70%-ը, Ալիևի ռեսուրսը սպառվում է. Անդրանիկ Իսպիրյան 10/31/2020   13:01 Իրանի առաջարկած կարգավորման ծրագիրն արդիական չէ. ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ 10/31/2020   12:47 Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ.ՊԲ 10/31/2020   12:44 ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին 10/31/2020   12:43 Հաջիևը արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները.Արծրուն Հովհաննիսյան 10/31/2020   12:34 Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման հետևանքները՝ լուսանկարներով 10/31/2020   12:12 Պատերազմի սկսման պահից ԱԺ-ում պարգևատրումներ չեն տրվել.ԱԺ աշխատակազմի ղեկավար 10/31/2020   11:52 Ադրբեջանը շարունակում է միտումնավոր թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ.ԱԳՆ խոսնակ 10/31/2020   11:28 Նյու Ջերսի նահանգի Սենատը Արցախի հանրապետության անկախության ճանաչման օրինագիծ է ներկայացրել 10/31/2020   11:15 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք 10/31/2020   11:06 Առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը. Արցախի ՄԻՊ 10/31/2020   10:52 Հակառակորդը հրթիռակոծել է Շուշին, քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ. ՊԲ 10/31/2020   10:41 Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումից հետո Հայաստանը անհապաղ պետք է պահանջի ՄԱԿ-ում հատուկ հետաքննություն. քաղաքագետ 10/31/2020   10:37 Տարեց հայ բնակչուհուն ադրբեջանցիներն առեւանգել են հենց իր տանից ու տարել Բաքու.դաժան են վերաբերվել 10/31/2020   10:19 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
10/31/2020   12:34 Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման հետևանքները՝ լուսանկարներով 10/31/2020   17:58 Ջախջախվել է թշնամական օդուժը.գնդապետը պարգեւատրվել է արիության համար 10/30/2020   18:22 Շուրջ երկու տասնյակ դատապարտյալ ազատ կարձակվի՝ ռազմաճակատ մեկնելու համար 10/30/2020   22:38 Այսօր Կապանի ուղղությամբ կրակ է արձակվել. Արծրուն Հովհաննիսյան 10/30/2020   17:29 Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 10/31/2020   16:00 «Թշնամին դրոններով վերևից նկարում է և տեսնում, որ ինչքան էլ սնարյադներով, հրանոթներով, գրադով խփում է՝ խրամատում կանգնած հայ զինվորը դիրքը չի լքում. ազատամարտիկ 10/30/2020   09:35 Պատերազմը՝ պատերազմ, պարգեւավճարը՝ պարգեւավճար. «Հրապարակ» 10/30/2020   15:01 Ահաբեկիչները ճակատային գծում գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով՝ ադրբեջանցի զինվորականները. գերեվարված ահաբեկիչը պատմել է 10/30/2020   13:42 Ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը.Բաթոյան   10/30/2020   18:54 Հայկական կողմին փոխանցված 29 դիակները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության 10/31/2020   14:57 Ադրբեջանական «հրադադար». Արցախի հարավ-արեւելիքի ուղղությամբ կիրառվում են թուրքական F-16 կործանիչներ, T-90 տանկեր 10/30/2020   22:14 Ֆոսֆորային զինամթերք Ղարաբաղո՞ւմ. տեսանյութ 10/31/2020   09:25 Մի քանի օր առաջ Արգիշտի Քյարամյանին տեսել են Արցախում՝ ԱԱԾ համազգեստով, գնդապետի ուսադիրներով «Հրապարակ» 10/31/2020   10:37 Տարեց հայ բնակչուհուն ադրբեջանցիներն առեւանգել են հենց իր տանից ու տարել Բաքու.դաժան են վերաբերվել 10/31/2020   18:50 Ես կույր եմ, բայց տեսնում ու գործում եմ, իսկ միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում. Արտակ Բեգլարյան 10/30/2020   21:25 Արցախում ոչնչացվել են թուրքամետ խմբավորման հրամանատարները 10/30/2020   19:21 Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ 10/31/2020   10:41 Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումից հետո Հայաստանը անհապաղ պետք է պահանջի ՄԱԿ-ում հատուկ հետաքննություն. քաղաքագետ 10/29/2020   22:47 Սա արդեն Բաքվի կորպուսի մաշվելուց հետո վերջին ռեզերվն է. քաղաքագետ 10/30/2020   09:49 Լավ լուր. Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել «Ժողովուրդ»

Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/23/2020   21:06  |  ԼՐԱՀՈՍ

Թուրքիայի՝ ՄԱԿ-ում հնչեցրած հայտարարությունը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ իր մասնակցությամբ առաջիկա հնարավոր ագրեսիան լեգիտիմ դարձնելու նախերգանք կարող է դիտարկվել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Թուրքիան Հայաստանին մեղադրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտ լինելու մեջ։

«Որևէ տարօրինակ բան այստեղ չկա, այս հայտարարությունը շատ օրինաչափ է։ Սա, ևս մեկ անգամ, խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ գործում է մեկ միասնական ճակատ։ Ըստ էության, մենք գործ ունենք մեկ ընդհանուր հակառակորդի, մեկ թշնամու հետ, պարզապես երկու առանձին պետության ֆորմալ կողմը պահպանելով։ Խոսքը թուրք ադրբեջանական ագրեսիվ և թշնամական տանդեմի որդեգրած քաղաքականության մասին է,- ասել է Դավիթ Ջամալյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Էրդողանի այս քայլը մեզ համար նաեւ սթափեցնող հայտարարություն պետք է դիտարկել, առ այն, որ մենք անհրաժեշտություն ունենք շատ մեծ ուշադրությամբ հետևելու առաջիկա ռազմաքաղաքական զարգացումներին։

«Սա Թուրքիայի կողմից դրսևորվող ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ իր մասնակցությամբ առաջիկա հնարավոր ագրեսիան լեգիտիմ դարձնելու նախերգանք կարող է դիտարկվել։ Մեր ստրատեգիական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի հետ համագործակցելով, մենք ձեռք ձեռքի տված պետք է փորձենք կանխել հնարավոր ռազմական ագրեսիան, որը կարող է լինել թե՛ նախիջևանյան, թե՛ արցախյան, թե՛ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հետ սահմանի հյուսիս- արևելյան սահմանից։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ հնարավոր ագրեսիան լեգիտիմացնելուն ուղղված դիվանագիտական քայլ։ Այսպիսի իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից կանխարգելիչ քայլերն արդեն իսկ պետք է ձեռնարկված լինեին»,- նշում է ռազմական փորձագետը։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ պաշտոնական Երեւանը չի շտապում արձագանքել Թուրքիայի հայտարարությանը. ԱԳՆ-ից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ այս պահին մեկնաբանություն չունեն՝ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանում է. «Հայաստանի Հանրապետությունը հիմա, մեղմ ասած, վատ է կառավարվում։ Պետական ինստիտուտներն, ըստ էության, թերի են աշխատում, երկրի ներսում՝ գրեթե բոլոր բնագավառներում կառավարման ճգնաժամ կա։ Ի՞նչ ասեմ ...սպասենք մինչև Հայաստանի Հանրապետության Արտաքին գործոց նախարարությունը պատասխան կունենա...Խնդիրը նրանում է, որ այսօր իշխանության ղեկը անվտանգության խնդիրների խորքային ընկալում չունեցող մի թիմի ձեռքին է հայտնվել, ովքեր, գուցե բնազդային մակարդակով զգում են, որ երկրի անվտանգությանը սպառնացող ինչ-որ պրոցեսներ են ընթանում, բայց նրանք, միանշանակ կերպով, ադեկվատ չեն ընկալում մեզ շրջապատող իրականությունը։ Իսկ ի՞նչ է ենթադրում անվտանգային խնդիրների ադեկվատ ընկալումն այսօրվա դրությամբ՝ այս իրավիճակում չի կարելի անել մի բան, որը կբերի ՀԱՊԿ-ում մեր դիրքերի թուլացմանը, հակառակ դեպքում, մենք կունենանք անդառնալի կորուստներ և առաջին հերթին այդ կորուստները կարող են իրենց զգացնել տալ տարածքային առումով»։

Լրատվամիջոցի հարցին՝ արդյո՞ք անհեռանկար արտաքին քաղաքականության հետևանքով հայ -ուսական հարաբերություններն արդեն իսկ վտանգված չեն, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ, երեկվա դրությամբ, Ռուսաստանի Դաշնությունը բացել է իր օդային սահմանները բոլոր երկրների հետ, բացառությամբ միայն Հայաստանի Հանրապետության, Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ բոլոր այլ ասպարեզներում կնճիռներ հայ-ռուսական հարաբերություններում արդեն երկու տարի շարունակ կան և դրանք միայն խորացման միտում են դրսևորում, բայց անվտանգության առումով ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակորեն գիտակցում է Հայաստանի Հանրապետության տեղն ու դերն իրենց երկրի անվտանգության ապահովման համատեքստում։ Այս առումով, ըստ ռազմական փորձագետի, անվտանգության վերաբերյալ ամենակենսական հարցերի առնչությամբ խոչընդոտներ չեն ստեղծվի.«Իհարկե սա բնավ չի արդարացնում գործող իշխանության ապիկարությունը և նրանց՝ ոչ հայանպաստ ուժերի կողմից առաջ քաշված օրակարգով առաջնորդվելը։ Զուտ ռազմական գերատեսչությունների մեջ ընթացքող համագործակցությունը, կարծես թե նորմալ է ընթանում և այն ոչ միայն պետք է այդպես էլ պահպանվի այլ ավելի խորացվի և ամրապնդվի»։

«Փաստինֆո»-ի այն դիտարկմանը, որ օրեցօր առավել ինտենսիվ են դառնում հայ- ադրբեջանական հակամարտության համատեքստում սպասվելիք ռազմական բախումներում թուրքական զինյալ խմբավորումների մասնակցության մասին լուրերը, նախօրեին էլ գերմանացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան գրառումով հայտնել էր, որ Սիրիայից պրոթուրքական զինյալներ են Անկարայից ժամանել Բաքու, հետևաբար, արդյո՞ք մոտ ապագայում նշմարվող ռազմական գործողությունների վերսկսման պարագայում թուրքական կողմն ակտիվ մասնակցություն կունենա հայ -ադրբեջանական հակամարտության ընթացքում՝ Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ իհարկե այո, ավելին՝ շատ սպասելի է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված ռազմական գործողություններ ծավալի Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ հրահրված ռազմական ագրեսիայի ընթացքում. «Նորից եմ կրկնում՝ այստեղ նոր բան չկա՝ Թուրքիան միշտ այս կամ այն կերպով ներգրավված է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վարած ագրեսիվ ռազմական գործողություններում՝ սկսած Թուրքիայում պատրաստված հատուկ նշանակության ուժերի, տարատեսակ հրահրիչների, մահմեդական ծայրահեղական խմբավորումների ներգրավվածությունից և այլն։ Այս պարագայում չենք կարող բացառել նաև, որ թուրքական կանոնավոր զինված ուժերը կարող են ինչ - որ պահից ներգրավել ղարաբաղա -ադրբեջանական ռազմական գործողությունների մեջ»։
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերրիշի կողմից այսօր արված պաշտոնական հայտարարության թեմային, որով վերջինս հայտնել էր, թե մինչ տարեվերջ աշխարհում գոյություն ունեցող ազգամիջյան բոլոր կոնֆլիկտները հանգուցալուծում կունենան, աշխարհում կրակի տոտալ դադարեցում կլինի, ինչի վերաբերյալ, ըստ վերջինիս, արդեն իսկ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, Դավիթ Ջամալյանը մեկնաբանում է՝ հավանաբար գործ ունենք անհիմն լավատեսության հետ, եթե, իհարկե, ավելի վատթարագույն տարբերակ չկա, ինչը կարող է ստվերային պայմանավորվածության արդյունք լինել, որն, ըստ ռազմական փորձագետի, մեր պարագայում հաստատ հայանպաստ լինել չի կարող. «Մեզ վերաբերող կոնֆլիկտի՝ ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության կարգավորումը մի հավանական լուծում ունի՝ դա Ադրբեջանի կողմից Արցախի փաստացի տարածքի ճանաչումն է։ Ադրբեջանն ի վերջո պետք է հասկանա, որ իր սահմանները երբեք Սովետական Ադրբեջանի չափերով չեն կարող լինել, դա պարզապես հնարավոր չէ։ Բոլոր մնացյալ լուծումները հայանպաստ լուծում չեն»։

Դավիթ Ջամալյանը հավանական համարեց ռազմական գործողությունների մոտալուտ վերսկսումը. «Պետական սահմանների հարաբերական անդորրը խիստ ժամանակավոր երևույթ է։ Թե ի՞նչ ուժերի ներգրավմամբ կարող է վերսկսվել հայկական կողմի դեմ թուրք- ադրբեջանական համատեղ ռազմական ագրեսիան, չգիտեմ, բայց, որ այս հակամարտությունը շատ հստակ ցիկլային բնույթ ունի և մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է, սա կարծում եմ բոլորին է պարզ։ Պետք է պատրաստ լինենք գործողությունների զարգացման հավանական բոլոր տարբերակներին, այդ թվում՝ նաև, մեզ համար ամենավատթարագույն տարբերակին՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությանը»,- եզրափակում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:46 22/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևը դիվանագիտական բառապաշարին ոչ հարիր արտահայտություն արեց. Տաթևիկ Հայրապետյան
15:36 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 310 անգամ. Արցախի ՊՆ
20:14 07/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանում իշխանության է եկել անհայրենիք, մարգինալ մի զանգված». Դավիթ Ջամալյան
19:16 01/09/2020  |  Քրեական խրոնիկոնԹաթարստանում ադրբեջանցիները կացնով կտրել են հայ խոհարարի մատները
21:50 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԼևոն Այվազյանն ընդունել էՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի. Քննարկվել է սպա Գուրգեն Ալավերդյանի հարցը
21:30 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆման կերպ գերու հետ վարվողը չի կարող հարգել ինքն իրեն. Ռուբեն Մելիքյան
20:16 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը հայ սպայի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրշիկի հետ
19:19 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հերթական անգամ խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան. Աբրահամյան
21:27 24/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կանցակցվի ծառայողական քննություն. ՊՆ խոսնակ
20:35 24/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները ոչխարներին լցրել են հայկական արոտավայրեր, ծեծել են անչափահաս հայ երեխային, բախում է սկսվել. Այվազյանը մանրամասնում է

Տեսանյութեր

10/31/2020   11:31 Շուտով կլսեք մեր բանակի հաղթանակի մասին. օդն ամբողջությամբ կփակենք. Ռազմիկ Պետրոսյան. «Ժողովուրդ»

Տեսադարան

10/29/2020   11:15 Կյանքն առաջնագծում, երբ չեն կրակում

Մամուլ

Արխիվ

[]