Թեմաներ
Երեքշաբթի 10 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/27/2020   00:41 Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել. Ոստիկանության պարզաբանում 10/26/2020   23:57 Չհաղթելու տարբերակ չունենք. Իշխան Սաղաթելյան 10/26/2020   23:21 Ադրբեջանական աղբյուրներից ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ մեծ մասամբ մոնտաժված տեսանյութեր եւ լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ 10/26/2020   23:13 ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին 10/26/2020   23:09 Մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ 10/26/2020   23:04 Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ 10/26/2020   23:01 Թշնամական երկու ԱԹՍ է խոցվել. Վ.Պողոսյան 10/26/2020   22:48 Ցանկացած բեռ, որը մտնում է ՀՀ, հանձնվում է հօգուտ պետության. ԱԻ փոխնախարար 10/26/2020   22:43 Առանց ապավինելու հրաշքի 10/26/2020   22:36 Հայկական ստորաբաժանումները հաճախ նահանջում են, բայց նոր բնագծեր են զբաղեցնում. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:22 Երեկ մարտերի ընթացում հակառակորդին հաջողվեց գրավել Ղուբաթլուն.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:07 ժենգյալով հաց, կորկոտ ու փախլավա՝ Հադրութցի կանայք Երեւանում հոգում են իրենց ապրուստի միջոցը 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   21:59 Եթե ԱՄՆ-ի շահերից բխի Թուրքիային պատժելու հեռանկարը, ապա նա դա անպայման կանի. Թևան Պողոսյան 10/26/2020   21:48 Դեռևս վաղաժամ է խոսել դիակների փոխանակման մասին. Բաբայան 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/26/2020   21:11 Կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել. Աբրահամյան 10/26/2020   21:07 Եթե Ադրբեջանը հարձակվում է, կիրառում է զինտեխնիկա, Հայաստանը պետք է կիրառի դրանից երկու անգամ ավելին. ռազմական փորձագետ 10/26/2020   20:52 Աննա Հակոբյանը՝ 13 հոգանոց կանանց ջոկատով, կմեկնի առաջնագիծ 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/26/2020   20:28 Մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում. Փաշինյան 10/26/2020   20:11 Կյանքից հեռացել հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը 10/26/2020   19:57 Թուրքամետ ՀԹՇ խմբավորումը ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ-ում 10/26/2020   19:47 Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի. Փաշինյան 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/26/2020   19:07 Հերթական անգամ չստացվեց պահպանել հրադադարը. Նիկոլ Փաշինյան 10/26/2020   18:57 Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ. ԱՀ նախագահ 10/26/2020   18:52 Էրդողանը գերագրեսիվ է դարձել, անհնար է դարձել կանխատեսել Թուրքիայի նախագահի հաջորդ քայլը. Արմեն Մարուքյան 10/26/2020   18:52 Ռուսական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել թուրքիայի կողմից աջակցվող սիրական զինյալների ճամբարին 10/26/2020   18:45 Թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը և Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ 10/26/2020   18:41 ԻԻՀ-ն հատուկ նշանակության ուժեր, ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Նախիջևանի ու Արցախի հետ սահմանին 10/26/2020   18:32 «Մինսկի խմբի համանախագահ երկրներում ամենաբարձր մակարդակով քննարկվում է Արցախի անկախության ճանաչման հարցը».պատմաբան 10/26/2020   18:29 Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ խոսնակ 10/26/2020   18:09 «Էնտեղ թորքը թխալա, իրար արալ». Արցախցի երեխաները հիշում են՝ ինչպես սկսվեցին կրակոցները 10/26/2020   18:01 Երևանի քաղաքապետի գլխավորելիք կամավորական ստորաբաժանումը դեռ կազմավորման փուլում է 10/26/2020   17:59 ԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ 10/26/2020   17:50 Եվ այսպես, ինչ ունենք Ղարաբաղում՝ արյունալի պատերազմի 30-րդ օրը. Լապշին 10/26/2020   17:48 Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դատական նիստերը կիրականացվեն հեռավար տարբերակով 10/26/2020   17:40 «Միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող գործունեությունն այլևս պետք է հստակ կոչի իր անունով՝ ցեղասպանություն է».պատմաբան 10/26/2020   17:36 Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ խոշոր գումարներ չեն փոխանցել պետբյուջե.Իվետա Տոնոյան 10/26/2020   17:26 Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին 10/26/2020   17:11 Կապի ոլորտի մեր հերոսները.Վահրամ Պողոսյան 10/26/2020   17:06 ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը փոխվել է 10/26/2020   17:02 «Թուրքիան արդեն հատուկ ջոկատայիններ է բերում Ադրբեջան, սա խոսում է այն մասին, որ ահաբեկիչների նոր մուտք ռազմաճակատ այլևս չկա».պատմաբան 10/26/2020   16:59 Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը 10/26/2020   16:54 Հունական Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով կլուսավորվի և կբարձրացվի հայկական դրոշը 10/26/2020   16:48 Ջարդել է պետք թշնամուն, այս պատերազմը գոյի կռիվ է. Ռուբեն Գևորգյան 10/26/2020   16:40 Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   16:33 «Չպահպանելով հրադադարի ռեժիմը՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս զբաղվել գերիների փոխանակման խնդրով». Արցախի նախագահի մամուլի խոսնակ
10/26/2020   13:06 Խոնարհ հերոսներ, որոնց դեմքերն անգամ չի ցուցադրվում․ Իշխան Սաղաթելյանի կարճ տեսաանդրադարձը 10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/25/2020   11:02 Դիպուկահարի կրակոցից սպանվել է գործարար Ալեքսանդր Պետրովը 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   13:07 Ալիեւը ներկայացրել է հրադադարի իր պայմանները 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին 10/25/2020   23:54 Հոկտեմբերի 26-ին կհաստատվի հումանիտար հրադադար. ԱԳՆ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը 10/26/2020   18:52 Ռուսական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել թուրքիայի կողմից աջակցվող սիրական զինյալների ճամբարին 10/26/2020   19:57 Թուրքամետ ՀԹՇ խմբավորումը ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ-ում 10/26/2020   16:40 Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում.Արծրուն Հովհաննիսյան

Եթե Ձեզ համարում եք հեղափոխության առաջնորդներից մեկը, ուրեմն՝ կրթության բնագավառում ինչ ուզեք կարող եք անե՞լ. Ազատ Եղիազարյան 09/23/2020   11:53  |  Մեկնաբանություն

«Ի՞նչ է լինելու հայ մշակույթի, կրթության, գիտության, այսինքն` ամբողջ հոգևոր ոլորտի ճակատագիրը, եթե այն բոլորը, ինչ-որ դուք ասում և նախագծում եք, իրականություն դառնա»,- մտահոգված է հայ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը: Նա բաց նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: 

Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար պ. Արայիկ Հարությունյանին

 Պ. Հարությունյան Ինձ Ձեր հրաժարականի խնդիրը չի հետաքրքրում: Ի վերջո, դա Ձեր քաղաքական ուժի և հրաժարական պահանջող ուժերի խնդիրն է: Ինձ /և ենթադրում եմ, բոլոր մտածող հայ մարդկանց/ ուրիշ բան է մտահոգում – ի՞նչ է լինելու հայ մշակույթի, կրթության, գիտության, այսինքն` ամբողջ հոգևոր ոլորտի ճակատագիրը, եթե այն բոլորը, ինչ-որ դուք ասում և նախագծում եք, իրականություն դառնա: Ենթադրում եմ, որ դա միայն Ձեր մտքի արդյունքը չէ, Դուք ունեք գաղափարակիցներ և պաշտպաններ, որոնք շատ բարձր դիրքեր են գրավում այսօրվա մեր պետության մեջ:

Այսինքն, Դուք ներկայացնում եք մի ամբողջ գաղափարախոսություն, որը, իմ տպավորությամբ, կարող է ավերիչ լինել մեր մշակույթի և կրթության համար: Այնպես, որ խնդիրը Ձեր անհատականության մեջ չէ: Բաց Դուք այդ գաղափարախոսության ամենաակտիվ պաշտպանն եք և իրականացնողը, ուստի իմ հասցեատերը Դուք պետք է լինեք: Ընդ որում, միանգամից ասեմ, ես չեմ սիրում մարդկանց մեղադրել դավաճանության, իր երկիրը չսիրելու մեջ, և այս տիպի բոլոր խոսակցությունները դուրս են իմ այս նամակի սահմաններից:

Ինձ շատ վախեցնում է Ձեր վճռականությունը՝ իրականացնելու կրթության արմատական վերակառուցումը, որը Դուք համարում եք Ձեր առաքելությունը: Լավ, թող լինի առաքելություն: Բայց Դուք գործում եք ոչ թե ինչ-որ վերացական տարածքում, ինչ-որ վերացական ժողովրդի մեջ, որը Ձեզ համար սպիտակ թուղթ է, և որի վրա Դուք կարող եք գրել Ձեր բոլոր հեղափոխական գաղափարները:

Դուք գործում եք մի ժողովրդի մեջ, որը ունի կրթության առնվազն 1500 տարվա պատմություն /եթե սկսենք հայ գրերի ստեղծումից/ և այդ ընթացքում ստեղծել է կրթության մասին իր պատկերացումները, իր ավանդույթները: Շատ ու շատ բան դրանցից հնացել է և մոռացվել, բայց ինչ-որ էական բաներ մնացել են, փոփոխվել են, հասել են մեր օրերը: Դուք շատ լավ գիտեք, որ բարեփոխումներին ոչ ոք դեմ չէ, բայց ի՞նչն եք բարեփոխում և ինչու:

Դուք մասնագետների հետ երբևէ խորհրդակցե՞լ եք, նախքան Ձեր առաքելությունն իրականացնելն սկսելը: Որտե՞ղ են Ձեր հեղափոխական բարեփոխումների արմատները, հայկական մտքի ո՞ր խտացման մեջ: Այստեղ պետք է հիշեմ Ձեր կուսակցական ընկերներից մեկի ելույթը Ազգային ժողովի նիստում: Իմաստն այն էր, որ մենք արդեն սուվերեն պետություն ենք, և ազգայինի գաղափարը մեզ համար հրատապ չէ:

Այսինքն, այդ գաղափարով մենք պայքարում էինք օտար տիրողների դեմ, իսկ հիմա դրա կարիքը չկա: Այս տիպի մոտեցումներում արտահայտվում է բուն կրթության էության խոր անըմբռնողություն: Կրթությունը չի կարող ազգային չլինել, դա արհեստական, անհող, անհեթեթ գաղափար է: Ազգային կրթությունը որևէ մեկին դիմադրելու համար չէ. դա նրա ժամանակավոր հատկանիշներից մեկն է: Ազգային դպրոցը տվյալ ժողովրդի զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկն է:

Քանի դեռ ազգը կա, ժողովուրդը կա, նրա դպրոցը չի կարող ազգային չլինել: Իսկ ազգերը վերանալու՞ են: Դուք Ձեր առաքելությունը իրականացնելուց առաջ փորձե՞լ եք պատասխանել այս հարցերին: Ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չպետք է դիմել ուրիշ երկրների փորձին: Պե՛տք է դիմել, վերցնել ամեն լավը, առանց ափսոսանքի հրաժարվելով հայկական հնացած և խանգարող ավանդույթներից: Բայց երբեք չմոռանալով, որ դուք աշխատում եք հին մի ժողովրդի համար, որը այդքան հեշտությամբ չի ընդունի Ձեր գուցե և հանճարեղ գաղափարները, որոնք խորթ են իրեն, ինչքան ուզում եք խոսեք Ձեր առաքելության և ձեր վճռականության մասին: Վերջապես, եթե Դուք հավատացած եք, որ առաքելություն եք իրականացնում, Դուք պետք է շատ ավելի լրջորեն պատրաստվեիք դրան, քան հիմա մենք տեսնում ենք:

Մենք ուշադրությամբ կարդում ենք Ձեր հանձնարարությամբ ստեղծված չափորոշիչները և տեսնում, որ դրանք հաճախ առանց որևէ քննական մոտեցման՝ վերցված են օտար աղբյուրներից, առանց հայկական իրողությունների մասին մտածելու: Ես արդեն մի քանի հրապարակումներում  խոսել եմ մի քանի կոնկրետ հարցերի՝ չափորոշիչների և ծրագրերի մասին, այստեղ դրանց չեմ անդրադառնա. Եվ ինչո՞ւ եք այդքան վստահ, որ Դուք ճիշտ եք. ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ բոլոր ժամանակների հեղափոխականներին հատուկ այդ հավատը կործանարար կարող է լինել և՛ մեզ բոլորիս, և՛ Ձեր ու Ձեր քաղաքական ուժի համար:

Մյուս կողմից, իզուր եք Դուք Ձեզ նույնացնում հեղափոխության հետ, հայտարարելով, որ Դուք հեղափոխության առաջնորդներից եք եղել և եք: Շատ լավ: Բայց Դուք մի՞թե չեք հասկանում, որ Ձեր ձախողումների մեղքը նախապես արդեն դնում եք Ձեր քաղաքական ուժի ուսերին: Դուք Ձեր կրթությամբ և դասախոսական աշխատանքի փորձով պետք է շատ ուշադիր լինեք հրապարակային ելույթների լեզվի նկատմամբ. բայց ահա վերը բերված խոսքերին հետևում է Ձեր մյուս հայտարարությունը, և ստացվում է, որ քանի որ Դուք հեղափոխության առաջնորդներից եք, Դուք հրաժարական չեք տա:

Այսինքն, քանի որ Դուք Ձեզ համարում եք հեղափոխության առաջնորդներից մեկը, ուրեմն Դուք համարում եք, որ կրթության բնագավառում ինչ ուզեք, կարող եք անել, առանց խորհրդակցելու, առանց քննարկելու, առանց խնդիրների մեջ խորանալու: Շատ վատ տպավորություն եք ստեղծում հեղափոխության առաջնորդների մասին: Որտեղի՞ց է Ձեր այդ թշնամանքը գիտնականների հանդեպ, այդ ի՞նչ լեզու եք գործածում մարդկանց նկատմամբ, որոնք վաստակ ունեն (մեծ կամ փոքր) հայագիտության ասպարեզում: Այդ լեզուն ոչ միայն խորապես անարդար է այդ մարդկանց հանդեպ, այլև վայել չէ մտավորականին՝ է՛լ խավարամիտներ, է՛լ կերակրատաշտից օգտվողներ /և այլն, և այլն/: Մի՞թե Դուք, այս հայհոյանքներից բացի, ուրիշ փաստարկներ չունեք Ձեր դիրքերը պաշտպանելու համար:

Մտավորականները, ես էլ նրանց մեջ, կարող են սխալվել (ինչպես բոլորը, այդ թվում և Դուք): Բայց նրանք մասնագետներ են, որոնց ասածների մեջ կրթության բարեփոխման համար շատ կարևոր բաներ կան: Այդ ի՞նչ բարդույթ է Ձեր և Ձեր աշխատակիցների մեջ, որը թույլ չի տալիս հանգիստ խոսել մտավորականների մասին, էլ չեմ ասում նրանց հետ:

Եթե Դուք, իբրև նախարար, դժգոհ եք (գուցե և արդար) գիտական կազմակերպությունների աշխատանքից, Ձեր դժգոհությունը չպետք է տեղափոխեք գիտության և գիտնականների վրա: Եթե Դուք պիտի ասեք, որ մտավորականները երբեմն Ձեր նկատմամբ շատ խիստ լեզու են բանեցնում, ես կհամաձայնեմ: Բայց Դուք մոռանում եք, որ նախարարը Դուք եք, ոչ թե նրանք, Դուք պետք է ի սկզբանե բանավեճին քաղաքակիրթ բնույթ տայիք: Բայց Դուք Ձեզ պահում եք այն մարդու պես, որը մտածում է ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ հակառակորդին ավելի սուր պատասխանելու մասին: Դուք երևի երբեմն պետք է մոռանաք, որ Դուք հեղափոխության առաջնորդներից մեկն եք, պետք է ավելի հաճախ Ձեզ զգաք իբրև նախարար, իբրև կառուցող:

Դուք կարո՞ղ եք հիշել մի հայ մտավորականի, որը դրական կարծիք արտահայտի Ձեր վերափոխումների և ծրագրերի մասին: Սա ձեզ շատ պետք է մտահոգի: Նախարարից սպասում են, որ նա պետք է համագործակցության և հանգիստ, լուրջ գիտական բանավեճի դաշտ ստեղծի, և ոչ թե նոր պատնեշներ (բարիկադներ) բարձրացնի կրթության ասպարեզում:

Թույլ տվեք նաև նկատել, որ Դուք Ձեր պահվածքով, Ձեր այդ երկաթբետոնե համառությամբ շատ ավելի մեծ վնաս եք հասցնում հեղափոխությանը, քան բոլոր հին ու նոր ընդդիմադիրները միասին: Ես դրա համար շատ ափսոսում եմ: Ես այն մարդկանց թվում եմ, որոնք հավատում են, որ 2018 թ. մայիսը Հայաստանի համար նոր ուղիներ բացեց: Ինչո՞ւ եք այդքան դժվարացնում այդ ճանապարհը:

 

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:01 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ
14:25 20/09/2020  |  ԼՐԱՀՈՍՇատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. Արցախի նախագահը Երևանում է
12:23 17/09/2020  |  ՄեկնաբանությունԱրցախի նախագահն այցելել է առաջնագծի տարբեր հատվածներ
21:04 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորած պատվիրակությանը
19:31 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍԵրեւանում մեկնարկել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երթը
12:07 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄիջադեպ ԱԺ-ում. Պատգամավորներին թույլ չէին տալիս պաստառով դահլիճ մտնել
21:41 15/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահն ընդունել է «Արդարություն» խմբակցության պատգամավորներին
18:16 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի անվտանգության խորհրդի նոր կազմը
16:38 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանն Արցախին 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ նվիրելու համար
14:21 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱկնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել

Արխիվ

[]