Թեմաներ
Հինգշաբթի 10 / 22 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/22/2020   10:21 Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր. «Ժողովուրդ» 10/22/2020   10:17 Սուտ է. Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ չի արձակել. Շուշան Ստեփանյան 10/22/2020   10:10 Ինչո՞ւ է ալիեւյան կլանը խոր դեպրեսիայի մեջ. «Փաստ» 10/22/2020   10:02 Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը. «Հրապարակ» 10/22/2020   09:58 Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը, թե ինչ են խոսել փակ հանդիպումների ժամանակ. «Հրապարակ» 10/22/2020   09:54 Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Սասուն Միքայելյանը 2-րդ վիրահատությունն է տարել «Հրապարակ» 10/22/2020   09:52 Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել. «Ժողովուրդ» 10/22/2020   09:49 Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու եւ հարակից գյուղերի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ 10/22/2020   09:43 Ռազմաքաղաքական եւ դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն. «Փաստ» 10/22/2020   09:39 Անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը. Կարեն Բեքարյան 10/22/2020   09:37 Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում. «Հրապարակ» 10/22/2020   09:25 Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ 10/22/2020   00:27 Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան. «Երկիր մեդիա» 10/22/2020   00:18 Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ․ ՀՀ ԱԳՆ 10/22/2020   00:09 ՃՏՊ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   23:43 Հազարավոր կյանքեր փրկվել են բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   23:07 Անսալով Արցախի Հանրապետության կոչին՝ ճանաչել Արցախի Անկախությունը. ՀԱՀ 10/21/2020   22:45 Հայաստան համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «50 Plus». Հայկակ Արշամյան 10/21/2020   22:33 Սա այլևս պատերազմ չէ տարածքների համար, այլ հայ ժողովրդի պայքարն է հանուն գոյատևման. Միքայել Մելքումյան 10/21/2020   22:25 ԼՂ-ում խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չմիջամտի. ՀՀ Նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին 10/21/2020   22:16 Վաղ առավոտյան մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   21:55 Ողջունում ենք ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման փաստը. Իշխան Սաղաթելյան 10/21/2020   21:52 Ստեղծվում են կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն և խուճապ են տարածում 10/21/2020   21:40 «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգի ձայնագրությունը 10/21/2020   21:27 Դեպի Արցախ և Արցախից ստացվող զանգերի և SMS հաղորդագրությունների համար սահմանվել է 0 դրամ 10/21/2020   21:12 Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում վերահաստատել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը 10/21/2020   21:07 Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են. Ռոբերտ Քոչարյան 10/21/2020   20:58 Այս հրաշք-հրաշք տղան` Արենը, ևս էլ չկա. Նաիրա Զոհրաբյան 10/21/2020   20:47 Իրանը պարտավորվել է մեկ շաբաթվա ընթացքում հաստատել Ուկրաինային Boeing-ի կործանման մեջ կասկածվողների ձերբակալությունը 10/21/2020   20:27 Պոմպեոն հայտարարել է, որ հոկտեմբերի 23-ին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ 10/21/2020   19:49 Ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ 6459 զինծառայող 10/21/2020   19:45 Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում. Մարուքյան 10/21/2020   19:43 ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն 10/21/2020   19:37 Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, իսկ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից 10/21/2020   19:26 ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել անհապաղ հրադադարի հաստատմանը.Արցախի ԱԳՆ 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   19:15 Երևանում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր 10/21/2020   19:01 ՀՀ գլխավոր դատախազն իր միջազգային գործընկերներին ներկայացրել է Արցախում ռազմական գործողություններին ահաբեկիչ զինյալների ներգրավման վերաբերյալ առկա տվյալները և համագործակցության կոչ արել 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   18:51 Ահաբեկիչները մեծ վտանգ են նաեւ Ալիեւի համար.նրանք կարող են մնալ հենց Ադրբեջանում և կործանել Ալիևի իշխանությունը. Արտակարգ և լիազոր դեսպան 10/21/2020   18:07 Օպերատիվ շտաբ ստեղծելու օրակարգ չկա. Մանե Գեւորգյան 10/21/2020   17:57 Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք 10/21/2020   17:53 Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ 10/21/2020   17:51 Որքան երկար է այս վիճակը շարունակվում, այնքանով ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը վերջանալու է Արցախի ճանաչմամբ. քաղաքագետ 10/21/2020   17:47 Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն ադրբեջանական կողմի համար ստրատեգիական նշանակություն ունի. փորձագետ 10/21/2020   17:41 Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հանդիպումը թե բնական է, թե անխուսափելի. Լիլիթ Գալստյան 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո
10/20/2020   18:12 ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման հրավեր չի ստացել 10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/20/2020   14:40 ՊԲ-ն հրապարակել է մարտերում նահատակված ևս 43 հայորդիների անունները 10/20/2020   18:42 «Արի, կանգնիր իմ կողքին». «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանն՝ առաջնագծից 10/20/2020   22:41 Շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան 10/20/2020   15:51 Ալիև, բարի գալուստ դժոխք. հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի. Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/21/2020   12:28 Գլխատել են հայ զինվորին միայն նրա համար, որ զինվորը հայ է. ռասիզմի դեմ պայքարող միջազգային կառույցներ, ո՞ւր եք. քաղաքացի 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/20/2020   14:09 Նահանջը պարտություն չէ,Էլի է լինելու հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան 10/20/2020   15:40 Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է. ՊՆ խոսնակ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/21/2020   09:29 Բազմահազար սպանվածների դիակների հետ կապված Ադրբեջանում բունտ է հասունանում. «Փաստ» 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/20/2020   20:21 Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Արաբկիրի նախկին թաղապետի վերաբերյալ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել. 09/22/2020   12:58  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008 թվականների ընթացքում զբաղեցնող պաշտոնատար անձը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, ինչպես նաև ավագանու անդամների հետ նախնական համաձայնությամբ, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով, շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով, օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի վնաս։ Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձը, համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ և ներազդելով վերջիններիս վրա, համոզելու եղանակով, նրանց դրդել է համապատասխան որոշմամբ թույլատրել համայնքապատկան գույքն օտարել կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով: Արդյունքում 2006թ. օգոստոս ամսին Արաբկիր թաղային համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է դասական աճուրդով օտարել Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը` մեկնարկային գին սահմանելով 3.350.000 ՀՀ դրամ, որի կադաստրային արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 5.492.500 ՀՀ դրամ: Այնուհետև, նույն պաշտոնատար անձինք, օգտվելով ավագանու որոշմամբ ընձեռնված հնարավորությունից, կազմակերպել են այն աճուրդով օտարելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի ընթացքում հիշյալ անշարժ գույքն իբր Ա. Ղ.-ին մեկնարկային գնով օտարելու համար, կազմվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: 2006թ. օգոստոսի 31-ին կայացած ձևական աճուրդի ժամանակ նշված անշարժ գույքը, մեկնարկային գնով, օտարվել է աճուրդին փաստացի չմասնակցած Ա. Ղ.-ին։ Այնուհետև, 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նույն եղանակով, կազմվել և շրջանառության մեջ է դրվել կեղծ լիազորագիր, որի հիման վրա նշված բնակարանը մոտ 14.440.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Հ.-ին, ով էլ նույն թվականի նոյեմբեր ամսին անշարժ գույքի հիփոթեքի և առուվաճառքի պայմանագրով, 16.361.930 ՀՀ դրամով, բնակարանն օտարել է Է. Պ.-ին՝ այդ կերպ համայնքապատկան առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք:

Միևնույն ժամանակ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի ավագանու 2007թ. մարտի 26-ի որոշմամբ թույլատրվել է Երևան քաղաքի Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմին սանմաքրման և աղբահանման աշխատանքների կատարման նպատակով անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքի օտարումը, որի ընթացքում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով օտարվող անշարժ գույքն ամբողջությամբ  գնահատված չլինելու հանգամանքը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, համայնքապատկան գույքը զգալիորեն ցածր գնով ձեռք բերելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմել և շրջանառության մեջ են դրել իրավունք վերապահող, բովանդակությամբ ամբողջությամբ կեղծ, գույքի օտարման հանձնաժողովի կողմից կազմված արձանագրություն այն մասին, որ գույքը գնահատվել է ամբողջությամբ (շուկայական արժեքը նշվել է զգալիորեն ցածր՝ 29.800.000 ՀՀ դրամ)։ Արդյունքում, Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, նշված հողատարածքի վրա գտնվող 2734.6 քմ. մակերեսով շենք-շինություններն ուղղակի վաճառքի ձևով, 29.800.000 ՀՀ դրամով (շենք-շինությունների կադաստրային արժեքը կազմել է 38.220.700 ՀՀ դրամ) օտարվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի մերձավոր ազգական հանդիսացող հորը` Ե. Շ.-ին, ով վճարելով  հողատարածքի կադաստրային արժեքը դարձել է դրա սեփականատերը, ապա ձեռք բերված գույքը, բաժանելով 2 գույքային միավորների, դրանք վաճառել է համապատասխանաբար 91.800.000 և 340.000.000 ՀՀ դրամով:

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ առկա են նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի իրավասու պաշտոնատար անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմի գործադրման արդյունքում համայնքապատկան հողամասերը և գույքը շահադիտական դրդումներից ելնելով կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր, որի հետևանքով Երևան համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց ընդհանուր առանձնապես խոշոր չափերով՝ 300.000.000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Երևան համայնքի օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այսպիսով՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ հեղինակազրկվել են իշխանության մարմինները, առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս է պատճառվել համայնքին, խաթարվել է աճուրդի անցկացման հավասարության և արդարության սկզբունքը, խախտվել են մյուս մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:20 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյան Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու, այ տղա. Շահինյան
16:11 24/04/2020  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանի որոշումը մատնանշում է վարույթում իրականացվող ապօրինի տարրերի առկայությունը.փաստաբան
17:35 23/04/2020  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանը բավարարել է Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշման դեմ փաստաբանի բողոքը
18:38 30/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազը բավարարել է քննիչի որոշման դեմ Արաբկիրի նախկին թաղապետի գործով փաստաբանի բողոքը
14:13 12/03/2020  |  ԼՐԱՀՈՍՔննիչը փաստաբանին հրաժարվել է տրամադրել Արաբկիրի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն կատարելու որոշումը
19:12 21/02/2020  |  Քրեական խրոնիկոնԱրաբկիրի նախկին թաղապետի տանը խուզարկություն է կատարվել 13 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ դեպքի առնչությամբ
09:08 23/07/2016  |  ՄամուլԱրաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը հերթական անախորժության մեջ է հայտնվել. ՉԻ

Տեսանյութեր

10/21/2020   18:04 Պատերազմը վերջանա՝ Ստեփանակերտում բոլորի համար մեծ-մեծ ժենգյալով հաց եմ թխելու

Տեսադարան

10/08/2020   11:29 Մայրաքաղաք Ստեփանակերտը շարունակում է գնդակոծվել ադրբեջանական օդուժի ու ծանր հրետանու կողմից

Մամուլ

Արխիվ

[]