Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ 09/21/2020   19:16  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ պաշտպանության, առողջապահության, հասարակական կարգի պահպանության, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, դատական համակարգի, պետական ծառայության և հանրային կյանքի այլ ոլորտներում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ղազարյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարգևատրվել են հետմահու:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի ու պարգևների և կոչումների առթիվ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևների հանձնման արարողությանը

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Անվտանգության խորհրդի,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ զինվորներ և ազատամարտիկներ,

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Հարգելի՛ մտավորականներ և բուժաշխատողներ,

Արվեստի, գիտության, մշակույթի հարգելի՛ գործիչներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ, թույլ տվեք բոլորիդ ի սրտե շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, իսկ ձեզ, սիրելի՛ պարգևատրվածներ, նաև այսօրվա պարգևների ու կոչումների առիթով։

Մեր եղբայրները և քույրերը՝ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, բոլոր նրանք, ովքեր պայքարել, նվիրվել են Հայրենիքին, ովքեր զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են մեզ բոլորիս՝ ոչինչ չխնայել մեր երկրի ներկայի և ապագայի համար։ Մենք պետք է իրականություն դարձնենք այդ պատգամները:

Որպես ժողովուրդ և պետություն, մեզ համար շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։ Դրա համար կարևոր է ունենալ հստակ տեսլական և իրատեսական ծրագիր, և այդ իմաստով ողջունելի են այսօր վարչապետի և կառավարության կողմից ներկայացված տեսլականը և ծրագրերը: Հույս ունեմ, որ դրանք կարժանանան հանրային լայն քննարկման:

Շատ կարևոր է նաև, որ մենք ցուցաբերենք հաստատուն կամք, կարգապահություն, աշխատասիրություն, հետևողականություն, և, իհարկե, ունենանք հավատ ու նվիրվածություն։

Նախ և առաջ հավա՛տ, որ մե՛նք ենք մեր ճակատագրի տերը:

Հավա՛տ, որ կարո՛ղ ենք մեր երազանքներն ինքներս իրականություն դարձնել:

Հավա՛տ, որ խոսքին միշտ պետք է հետևի գործը:

Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, ի դեմս ձեզ: Նվիրյալներ, որոնք պահում են մեր մշակույթի ու գիտության, մեր առողջապահության ու կրթության սահմանները, նվիրյալներ, որոնք մեր ազգային ինքնության, արժեքների կրողներն են և պաշտպանները, նվիրյալներ, որոնք իրենց ներդնումն ունեն հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության մեծ գործում։

Ձեր ստացած պարգևները և կոչումները վերստին փաստում են, որ քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը Հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյուներն են: Շնորհակալ եմ բոլորիդ:

Ցավոք սրտի, շատերի դեմքը չտեսա և շատերին անձամբ չկարողացա երկար շնորհակալություն հայտնել: Բայց այս նշանակալի և կարևորագույն օրը չեմ կարող չհիշել մեկ-երկու անձի: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է, որին անձնապես ճանաչել եմ՝ դեռևս 1970-ականների վերջից, երբ Սամվելին ինձ ծանոթացրեց երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է մեր ժողովրդի պատմությանը,նվիրել է և նվիրվել այդ կարևորագույն գործին: Եթե չլիներ Սամվելը, այսօր չէինք ունենա մեր հսկայական մշակույթի և պատմության մեծագույն կտորներ: Այսինքն, կլինեին այդ կտորները, բայց մենք չէինք ճանաչի: Սամվելն աշխատել է որպես բացարձակ նվիրյալ մարդ, իսկական հերոս՝ ողջ կյանքը, ամեն րոպեն նվիրված կատարելով այն, ինչի համար Աստված իրեն բերել էր Հայաստան աշխարհ: Ցավում եմ, որ այսօր Սամվելը մեզ հետ չէ:

Օրեր առաջ ես պատիվ ունեցա ստորագրելու հրամանագիր, որով Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում է տրվել Հրայր Հովակիմյանին: Հրայրին նույնպես ճանաչում եմ մոտ 30 տարի՝ 1992-ից, երբ եկավ Երևան և Միքայելյանի ինստիտուտում սկսեց իր գործունեությունը, Միացյալ Նահանգները թողեց և եկավ Հայաստան: Երբ մեր ամբողջ տարածաշրջանում կարդիոբժշկություն համարյա չկար և սրտային վիրաբուժություն չկար, Հրայրն իր ձեռքերով, իր ոգով ստեղծեց այդ դպրոցը: Իսկապես դպրոց ստեղծեց Հրայրը, որովհետև իր կենդանության օրոք տեսավ իր աշակերտներին: Եվ այսօր Հայաստանը շարունակում է լինել տարածաշրջանի լավագույն կարդիոկենտրոններից մեկը: Շնորհակալություն Հրայրին: Եվ իհարկե, ինչպես լինում է իսկական դպրոցում, իսկական վարպետի մոտ, իսկական վարպետը պետք է վայելի իր աշակերտների ստեղծագործությունը: Իր կյանքի որոշակի փուլում երբ ինքը՝ Հրայրը, սրտի կաթված ստացավ, իր աշակերտներն իրեն փրկեցին: Սա գեղեցիկ պատմություն է, և ինձ համար իսկապես մեծ պատիվ է ստորագրել Հրայր Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը:

Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում:

Շնորհակալ եմ բոլորիդ: Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ մեր հայրենիքի ճակատագիրը կախված է մեզնից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր հարգանքից և հանդուրժողականությունից։

Պետք է համախմբվենք։ Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքը և պատկերացումները։

Մենք պետք է նայենք առաջ, ապրենք և գործենք ժամանակին համընթաց և համահունչ։ Բայց երբեք չմոռանանք մեր անցյալը և ավանդույթները, մեր ազգային ու բարոյական արժեքները, մեր պատմությունը և ժառանգությունը, մեր մայրենի լեզուն։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։

Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

Աստված պահապան բոլորիս:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:25 21/09/2020  |  ՄեկնաբանությունԺառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում՝ երեկ, այսօր և միշտ
13:49 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել
23:39 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխարհի ամենալավ արձակուրդը. նախագահ Սարգսյանը լուսանկար է հրապարակել
22:17 09/09/2020  |  ԼՐԱՀՈՍԾննդյան 90-ամյակին Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ
22:57 08/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱԻՆ-ում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել
20:38 02/09/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմներ է հանձնվել
12:05 30/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
00:18 29/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱՀ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ ոստիկանության պետին և պատվիրակության մյուս անդամներին
21:46 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը հանձնվում է նախագահի բացակայությամբ. Նորայր Նորիկյան
19:36 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍարդարապատում պարգևատրվեցին հուլիսյան հաղթական մարտերի հերոսները

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]