Թեմաներ
Ուրբաթ 10 / 23 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/23/2020   12:48 Ադրբեջանի իշխող կլանը ոսկի է կուտակում 10/23/2020   12:36 «Թուքիայի հովանավորությամբ՝ ադրբեջանի սանձազերծած պատերազմի առանցքային գործիքները էթնիկ բնույթ է կրում, իսկ նպատակը ցեղասպանություն իրականացնելն է».Գևորգ Գևորգյան 10/23/2020   12:20 Հայերի բողոքի ակցիաները՝ Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու պահանջով շարունակվում է ԱՄՆ դեսպանատան մոտ 10/23/2020   12:11 Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը 10/23/2020   12:05 «Արցախում ցեղասպանության վտանգ կա». Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ 10/23/2020   11:59 Արցախում կենսաթոշակների ու նպաստների վճարումների համար այսօրվանից գործարկվելու է 2-րդ տեղամասը՝ Ստեփանակերտում 10/23/2020   11:53 Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ 10/23/2020   11:27 Սերգեյ Սմբատյանը միացել է Հայերի ասամբլեայի նախաձեռնած մշակույթի համաշխարհային գործիչներին համախմբող մարդասիրական ակցիային (տեսանյութ) 10/23/2020   11:15 Պետք չի մտնել ֆեյսբուքյան վեճերի մեջ սեփական հայրենակիցների հետ, վիրավորել ու հայհոյել միմյանց. Բաբկեն Թունյան 10/23/2020   11:11 Վաշինգտոնում Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 18։30-ին 10/23/2020   10:59 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 2474 դեպք, 14 մարդ մահացել է 10/23/2020   10:47 Զոհվել է ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Մաթևոսյանը 10/23/2020   10:41 Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 10/23/2020   10:32 Գերշահույթ` պատերազմի հաշվին. Ինչու են կտրուկ թանկացել ձեթն ու շաքարավազը. «Իրատես» 10/23/2020   10:28 ԱԺ խորհուրդը նիստ կանի. անհետաձգելի հարցեր կան. «Ժողովուրդ» 10/23/2020   10:15 «Հպարտ եմ լինել քո եղբայրը». Ռազմաճակատում զոհվել է «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը 10/23/2020   10:01 Դատարանները չեն կարողանում հասցնել քննել բոլոր գործերը․ անձնակազմից շատերն առաջնագծում են. «Ժողովուրդ» 10/23/2020   09:58 Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն. «Հրապարակ» 10/23/2020   09:55 Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում. «Իրատես» 10/23/2020   09:53 ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել. «Հրապարակ» 10/23/2020   09:51 Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները. «Ժողովուրդ» 10/23/2020   09:41 Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով. ԱՀ ԱԻՊԾ 10/23/2020   09:38 «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք». «Փաստ» 10/23/2020   09:36 Պատգամավորներ են գործուղվում Վրաստան. «Հրապարակ» 10/23/2020   09:29 Մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ 10/23/2020   09:24 Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ. Նաղդալյան 10/23/2020   01:08 Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը. Վահրամ Պողոսյան 10/23/2020   00:52 «Ֆեյսբուքի ադրբեջանական հատվածում ողբ է. Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը». Վրթանեսյան 10/23/2020   00:48 Լեռնային Ղարաբաղում կռվող անձնակազմերի մեծ կորուստները XXI դարի ռազմական հակամարտություններին բնորոշ չեն. «Военное обозрение» 10/23/2020   00:24 ԱՄՆ-ի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը 10/23/2020   00:16 Մինսկի խմբի ՌԴ համանախագահը մեկնել է Վաշինգտոն՝ Ղարաբաղի հարցով հանդիպելու համար 10/23/2020   00:02 Ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած Մեծ Մասրիկ գյուղի բնակիչը հիվանդանոցում մահացել է 10/22/2020   23:49 Դավթաշեն վարչական շրջանում տեղի է ունեցել վրաերթ 10/22/2020   23:38 Վարձկան ահաբեկիչների մասին նոր տեսանյութ է հրապարակվել 10/22/2020   23:28 Վաղը Հանրապետության մի շարք մարզերում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը 10/22/2020   22:53 Բովանդակային բանակցություններ նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում․ Նիկոլ Փաշինյան 10/22/2020   22:43 Ռազմաճակատ մեկնելուց առաջ թեստավորումը նպատակահարմար չէ կազմակերպել․ Հայտնի չէ՝ ո՞վ, ե՞րբ է մեկնում․ Համաճարակաբան 10/22/2020   22:39 Պուտինը չի բացառել Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական միության հնարավորությունը 10/22/2020   22:28 Հակառակորդի դիվերսիոն խմբերը շատ փոքր են լինում և մեկ հակահարվածից հետո փախչում և երկար ժամանակ չեն վերադառնում․ Արծրուն Հովհաննիսյան 10/22/2020   22:17 Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային միջոցների կիրառմամբ, նվազագույն հետևակի կիրառությամբ․ Արծրուն Հովհաննիսյան 10/22/2020   22:12 ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 հայորդիների անունները 10/22/2020   22:05 Արցախի միջազգային ճանաչման ժամը եկել է. Արամ Ա 10/22/2020   21:37 Վարչապետն ընդունելի է համարում ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը 10/22/2020   21:19 Արցախի երեխաների կրթության իրավունքի հարցը` Գլոբալ կրթության հանդիպման շրջանակում 10/22/2020   21:00 Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ Ռուսաստանի դիրքորոշումը չի համընկնում. Վլադիմիր Պուտին 10/22/2020   20:50 «Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշտներ, հրթիռ ու կործանիչներ ունենք 10/22/2020   20:44 ՆԱՏՕ-ն Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը նվազեցնելու նպատակով 10/22/2020   20:34 Խուճապ չկա, բնակիչների մարտական ոգին բարձր է. Շուշան Ստեփանյան 10/22/2020   20:28 Բոլորիս հիմնական խնդիրն այն է, որ մեր երկիրը լավ լինի, հզոր լինի, մեր նպատակներն իրականանան. Ծառուկյան 10/22/2020   20:25 ԿԳՄՍ նախարարությունից չեն հայտնում ով է կատարում նախարարի պարտականությունները. կարող է խնդիրներ առաջացնել անվտանգության տեսանկյունից
10/21/2020   16:46 Ադրբեջանը հրաժարվում է հումանիտար հրադադարից՝ մեկ տասնյակ հազարից ավել դիակները Բաքու չտեղափոխելու համար 10/22/2020   13:50 Ադրբեջանցիները գլխապատառ փախչում են ռազմաճակատի երկայնքով. Նրանք ծուղակում են հայտնվել 10/22/2020   17:00 Ադրբեջանական Եվլախի օդանավակայանում հայտնաբերվել է թուրքական Bayraktar TB2 հարվածային եւ իսրայելական Hermes 900 հետախուզական ԱԹՍ-եր 10/21/2020   19:17 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նպատակին հասնելու քայլերի հաջորդականությունը 10/21/2020   18:56 Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են.Արծրուն Հովհաննիսյան 10/22/2020   17:14 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված հայորդիների ևս 40 անուն 10/21/2020   15:38 Նախկին նախագահները հայտարարությամբ հանդես կգան Hraparak.am 10/22/2020   13:28 Ադրբեջանը գնդակոծել է Իրանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը 10/21/2020   23:48 Հադրութի ոճրագործներից մեկը ոչնչացվե՞լ է. Razm.info 10/21/2020   18:57 Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ.ՊԲ 10/21/2020   16:50 Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները 10/22/2020   10:02 Նախագահների հանդիպումն ու Փաշինյանի շրջադարձային ուղերձը. «Հրապարակ» 10/22/2020   22:12 ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 26 հայորդիների անունները 10/21/2020   22:09 Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք» կուսակցություն 10/22/2020   12:35 Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա չի մեկնել.Վիկտոր Սողոմոնյանը հերքում է 10/21/2020   16:06 Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ավելի լավ է ազատազրկումը, քան՝ հարկադրված պատերազմում անփառունակ մահը 10/22/2020   09:58 Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը, թե ինչ են խոսել փակ հանդիպումների ժամանակ. «Հրապարակ» 10/21/2020   17:39 Վարչապետը կոչ արեց ձևավորել կամավորական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք կգործեն ԳՇ պետի ենթակայության ներքո 10/22/2020   12:49 «Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ 10/21/2020   13:32 Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել»

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը. 29 տարի առաջ այս օրը Հայաստանն անկախացավ 09/21/2020   11:12  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ժողովուրդը 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում   քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց  Հայաստանի անկախության մասին հռչակագիր, որն ազդարարում էր անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը։

 ՀՀ Անկախության հռչակագիր

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

 1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

 2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

 3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

 4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

 5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

 6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

 9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

 10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

 11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

 12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

 

Շնորհավոր Տոնդ, Հայաստա՛ն

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]