Թեմաներ
Շաբաթ 10 / 31 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/31/2020   00:41 Այսօր մենք ապրում ենք 1992-ի հունիս-օգոստոսյան իրականության պայմաններում. Սենոր Հասրաթյան 10/31/2020   00:31 Ադրբեջանը զանգվածային բնույթի ոչնչացման զենք է օգտագործում խաղաղ բնակչության դեմ. ՄԻՊ-ի հայտարարությունը 10/31/2020   00:14 Նոր Արեշի փողոցում տեղի է ունեցել վրաերթ 10/30/2020   23:59 Թշնամին նախապատրաստվում է հարվածել նաեւ Բերձորի հիվանդանոցը՞ 10/30/2020   23:41 Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12 - ի, տուժածների թիվը՝ 607-ի 10/30/2020   23:28 Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ Գլխավոր շտաբների պետերի հանդիպմանը 10/30/2020   22:53 Տաջիկստանի նախագահը պաշտոնանկ է արել երկրի կառավարությանը 10/30/2020   22:38 Այսօր Կապանի ուղղությամբ կրակ է արձակվել. Արծրուն Հովհաննիսյան 10/30/2020   22:30 ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել են Արցախ 10/30/2020   22:24 Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը 10/30/2020   22:20 Արաքս գետից հյուսիս ՝ մի քանի բարձրունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երն ունեն որոշակի դիրքային առավելություն. Արծրուն Հովհաննիսյան 10/30/2020   22:14 Ֆոսֆորային զինամթերք Ղարաբաղո՞ւմ. տեսանյութ 10/30/2020   21:33 ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին 10/30/2020   21:25 Արցախում ոչնչացվել են թուրքամետ խմբավորման հրամանատարները 10/30/2020   21:10 Ադրբեջանի հրետանակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում քաղաքացի է սպանվել, կան վիրավորներ. Արցախի ՄԻՊ 10/30/2020   21:03 Արցախի ԱԻ պետական ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով ու մեդալներով 10/30/2020   20:33 Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը կոչ է արել իր հայրենակիցներին՝ զերծ մնալ սադրանքներից 10/30/2020   20:00 Թշնամու գնդակից զոհված Գոռը արտերկրից համերգների հրավերներ էր ստացել, բնատուր տաղանդ ուներ, Իտալիա պետք է մեկներ... չհասցրեց 10/30/2020   19:56 ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը 10/30/2020   19:50 Ռոբերտ Քոչարյանին առաջարկել են Մոսկվա մեկնել Արցախի երկու նախագահները 10/30/2020   19:44 Ռադայի ընդդիմադիր պատգամավորը հայտարարել Է, որ Կիեւը զենք է մատակարարում Բաքվին 10/30/2020   19:36 Մարտերը տեղի են ունեցել 15-20մ հեռավորության վրա, սպանել ենք հակառակորդին, թե չէ՝ մեզ կսպանեին. Վաշտի հրամանատար Մարգար Սարիբեկյանը պատմում է 10/30/2020   19:23 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուերի հետ 10/30/2020   19:21 Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ 10/30/2020   19:20 Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից երկրների համաժողովում կոչ է արվել դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան.ԿԳՄՍՆ 10/30/2020   18:54 Հայկական կողմին փոխանցված 29 դիակները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության 10/30/2020   18:50 Բարեգործական համերգից ստացված հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. ներկայացվեց «Անունս Արցախ է» երգի պրեմիերան 10/30/2020   18:46 Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին 10/30/2020   18:37 Այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ռազմական դրությունից հետո.Արման Մուսինյան 10/30/2020   18:32 «ԵՊՀ Արևելագիտության ֆալուլտետի շրջանավարտները կվճարեն նույն ֆակուլտետում սովորող զինծառայողների զավակների և կամավոր ճակատ մեկնածների ուսման վարձը».Ռուբեն Մելքոնյան 10/30/2020   18:26 Հայության ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է․ Բրազիլիայի հայ համայնքը աջակցում է Արցախին 10/30/2020   18:24 Արցախում ոչնչացվել է սիրիացի վարձկանների խմբավորման երկրորդ առաջնորդը՝ Հուսեյն Աբոն 10/30/2020   18:22 Շուրջ երկու տասնյակ դատապարտյալ ազատ կարձակվի՝ ռազմաճակատ մեկնելու համար 10/30/2020   18:19 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 10/30/2020   18:15 «Նահանջը շատ մեղմ է ասված՝ թշնամին հետ է շպրտվել և փախել է կարացածի չափ՝ թողնելով սպանվածներին».զինծառայող 10/30/2020   18:05 ԱԱԾ պաշտոնյաները հանդիպել են կորոնավիրուսի լաբորատոր հետազոտություն իրականացնող ԲԿ–ների ներկայացուցիչների հետ 10/30/2020   17:57 Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մեկնեն Մոսկվա.խոսնակ 10/30/2020   17:29 Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 10/30/2020   17:24 Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով 10/30/2020   17:21 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալմանի գլխավորած պատվիրակությանը 10/30/2020   17:12 ՀԳՈւ-ն կարող է Թրամփի թիկունքում մասնակցել պատերազմին Թուրքիայի կողմից 10/30/2020   17:03 Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ 10/30/2020   17:00 Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին. Նիկոլ Փաշինյան 10/30/2020   16:54 Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին 10/30/2020   16:48 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հորդորել է Ֆրանսիայի քաղաքացիներին՝ սահմանափակել ՀՀ տարածքում շրջագայությունները 10/30/2020   16:43 Սպիտակի ԲԿ-ում պայթյունը տեղի է ունեցել գազի բախշիչ համակարգի հետ կապված խնդրի պատճառով.տնօրեն 10/30/2020   16:42 Շատ կարեւոր պարզաբանում. Այդ նախագիծը դրամական միջոցներին չի վերաբերում. Բաբկեն Թունյան 10/30/2020   16:21 Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը 10/30/2020   16:17 Կենսաթոշակների վճարման գործընթացում ուշացումներ չեն լինելու. Սոցապ նախարարություն 10/30/2020   16:08 Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի սանձազերծման առաջին իսկ օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով. ԱԳՆ խոսնակ
10/29/2020   15:28 Ադրբեջանը գնդակոծել է ռուս սահմանապահներին՝ Իրանի հետ սահմանի վրա 10/29/2020   19:09 Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ 10/29/2020   15:35 Այս կինը տեսել է՝ ինչպես են ադրբեջանցիները գլխատել և գնդակահարել երկու ընկերներին 10/29/2020   09:56 Բալասանյանին, Ղարամյանին, Մնացականյանին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում. «Հրապարակ» 10/29/2020   10:29 Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում հատկապես Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան 10/29/2020   10:24 ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 հայորդու անուն 10/29/2020   16:06 Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը 10/30/2020   17:29 Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել 10/29/2020   20:07 Մարտական ուղի անցած կալանավորված երկու անձի խափանման միջոց փոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով 10/29/2020   14:20 Հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները և մեկ քաղաքացիական անձ 10/30/2020   09:35 Պատերազմը՝ պատերազմ, պարգեւավճարը՝ պարգեւավճար. «Հրապարակ» 10/30/2020   15:01 Ահաբեկիչները ճակատային գծում գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով՝ ադրբեջանցի զինվորականները. գերեվարված ահաբեկիչը պատմել է 10/29/2020   14:57 Հրամանատարս երեսս լվանում էր, ես հանգիստ արտասվում էի, որովհետև գիտեի՝ արցունքս ջրին էր խառնվում ու նա չէր տեսնի. Զինվորի պատմածը 10/30/2020   18:22 Շուրջ երկու տասնյակ դատապարտյալ ազատ կարձակվի՝ ռազմաճակատ մեկնելու համար 10/29/2020   17:21 Ես չունեմ տեղեկություն.վարչապետի խոսնակը՝ Նիկոլ Փաշինյանի և Վիտալի Բալասանյանի հանդիպման մասին 10/29/2020   15:21 «Ֆրանսիան պարտավոր է առանց ժամանակ կորցնելու և անսասան վճռականությամբ սառնասիրտ որոշումներ կայացնել՝ չհայտնվելու համար վտանգավոր ծուղակում, որ լարել են մեր թշնամիները». Նիկոլա Սարկոզի 10/29/2020   18:13 Պուտինը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցությունների սեղանի շուրջ նստել 10/30/2020   13:42 Ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը.Բաթոյան   10/30/2020   18:54 Հայկական կողմին փոխանցված 29 դիակները կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության 10/29/2020   18:44 Ռուսաստանից ազդանշանները գնում են, դրանց ընկալման խորությունը արդեն մյուս կողմի խնդիրն է. Քաղաքագետ

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ 09/21/2020   19:16  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ պաշտպանության, առողջապահության, հասարակական կարգի պահպանության, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, դատական համակարգի, պետական ծառայության և հանրային կյանքի այլ ոլորտներում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ղազարյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարգևատրվել են հետմահու:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի ու պարգևների և կոչումների առթիվ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևների հանձնման արարողությանը

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Անվտանգության խորհրդի,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ զինվորներ և ազատամարտիկներ,

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Հարգելի՛ մտավորականներ և բուժաշխատողներ,

Արվեստի, գիտության, մշակույթի հարգելի՛ գործիչներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ, թույլ տվեք բոլորիդ ի սրտե շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, իսկ ձեզ, սիրելի՛ պարգևատրվածներ, նաև այսօրվա պարգևների ու կոչումների առիթով։

Մեր եղբայրները և քույրերը՝ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, բոլոր նրանք, ովքեր պայքարել, նվիրվել են Հայրենիքին, ովքեր զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են մեզ բոլորիս՝ ոչինչ չխնայել մեր երկրի ներկայի և ապագայի համար։ Մենք պետք է իրականություն դարձնենք այդ պատգամները:

Որպես ժողովուրդ և պետություն, մեզ համար շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։ Դրա համար կարևոր է ունենալ հստակ տեսլական և իրատեսական ծրագիր, և այդ իմաստով ողջունելի են այսօր վարչապետի և կառավարության կողմից ներկայացված տեսլականը և ծրագրերը: Հույս ունեմ, որ դրանք կարժանանան հանրային լայն քննարկման:

Շատ կարևոր է նաև, որ մենք ցուցաբերենք հաստատուն կամք, կարգապահություն, աշխատասիրություն, հետևողականություն, և, իհարկե, ունենանք հավատ ու նվիրվածություն։

Նախ և առաջ հավա՛տ, որ մե՛նք ենք մեր ճակատագրի տերը:

Հավա՛տ, որ կարո՛ղ ենք մեր երազանքներն ինքներս իրականություն դարձնել:

Հավա՛տ, որ խոսքին միշտ պետք է հետևի գործը:

Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, ի դեմս ձեզ: Նվիրյալներ, որոնք պահում են մեր մշակույթի ու գիտության, մեր առողջապահության ու կրթության սահմանները, նվիրյալներ, որոնք մեր ազգային ինքնության, արժեքների կրողներն են և պաշտպանները, նվիրյալներ, որոնք իրենց ներդնումն ունեն հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության մեծ գործում։

Ձեր ստացած պարգևները և կոչումները վերստին փաստում են, որ քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը Հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյուներն են: Շնորհակալ եմ բոլորիդ:

Ցավոք սրտի, շատերի դեմքը չտեսա և շատերին անձամբ չկարողացա երկար շնորհակալություն հայտնել: Բայց այս նշանակալի և կարևորագույն օրը չեմ կարող չհիշել մեկ-երկու անձի: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է, որին անձնապես ճանաչել եմ՝ դեռևս 1970-ականների վերջից, երբ Սամվելին ինձ ծանոթացրեց երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է մեր ժողովրդի պատմությանը,նվիրել է և նվիրվել այդ կարևորագույն գործին: Եթե չլիներ Սամվելը, այսօր չէինք ունենա մեր հսկայական մշակույթի և պատմության մեծագույն կտորներ: Այսինքն, կլինեին այդ կտորները, բայց մենք չէինք ճանաչի: Սամվելն աշխատել է որպես բացարձակ նվիրյալ մարդ, իսկական հերոս՝ ողջ կյանքը, ամեն րոպեն նվիրված կատարելով այն, ինչի համար Աստված իրեն բերել էր Հայաստան աշխարհ: Ցավում եմ, որ այսօր Սամվելը մեզ հետ չէ:

Օրեր առաջ ես պատիվ ունեցա ստորագրելու հրամանագիր, որով Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում է տրվել Հրայր Հովակիմյանին: Հրայրին նույնպես ճանաչում եմ մոտ 30 տարի՝ 1992-ից, երբ եկավ Երևան և Միքայելյանի ինստիտուտում սկսեց իր գործունեությունը, Միացյալ Նահանգները թողեց և եկավ Հայաստան: Երբ մեր ամբողջ տարածաշրջանում կարդիոբժշկություն համարյա չկար և սրտային վիրաբուժություն չկար, Հրայրն իր ձեռքերով, իր ոգով ստեղծեց այդ դպրոցը: Իսկապես դպրոց ստեղծեց Հրայրը, որովհետև իր կենդանության օրոք տեսավ իր աշակերտներին: Եվ այսօր Հայաստանը շարունակում է լինել տարածաշրջանի լավագույն կարդիոկենտրոններից մեկը: Շնորհակալություն Հրայրին: Եվ իհարկե, ինչպես լինում է իսկական դպրոցում, իսկական վարպետի մոտ, իսկական վարպետը պետք է վայելի իր աշակերտների ստեղծագործությունը: Իր կյանքի որոշակի փուլում երբ ինքը՝ Հրայրը, սրտի կաթված ստացավ, իր աշակերտներն իրեն փրկեցին: Սա գեղեցիկ պատմություն է, և ինձ համար իսկապես մեծ պատիվ է ստորագրել Հրայր Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը:

Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում:

Շնորհակալ եմ բոլորիդ: Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ մեր հայրենիքի ճակատագիրը կախված է մեզնից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր հարգանքից և հանդուրժողականությունից։

Պետք է համախմբվենք։ Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքը և պատկերացումները։

Մենք պետք է նայենք առաջ, ապրենք և գործենք ժամանակին համընթաց և համահունչ։ Բայց երբեք չմոռանանք մեր անցյալը և ավանդույթները, մեր ազգային ու բարոյական արժեքները, մեր պատմությունը և ժառանգությունը, մեր մայրենի լեզուն։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։

Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

Աստված պահապան բոլորիս:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:25 21/09/2020  |  ՄեկնաբանությունԺառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում՝ երեկ, այսօր և միշտ
13:49 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել
23:39 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխարհի ամենալավ արձակուրդը. նախագահ Սարգսյանը լուսանկար է հրապարակել
22:17 09/09/2020  |  ԼՐԱՀՈՍԾննդյան 90-ամյակին Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ
22:57 08/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱԻՆ-ում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել
20:38 02/09/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմներ է հանձնվել
12:05 30/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
00:18 29/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱՀ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ ոստիկանության պետին և պատվիրակության մյուս անդամներին
21:46 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը հանձնվում է նախագահի բացակայությամբ. Նորայր Նորիկյան
19:36 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍարդարապատում պարգևատրվեցին հուլիսյան հաղթական մարտերի հերոսները

Արխիվ

[]