ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թվային մանիպուլացիաներով մեզ անհասկանալի իրավիճակում են դնում. Համաճարակաբան 09/21/2020 17:52 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 47.552 ընդհանուր դեպք կա։ Վերջին շրջանում հատկապես նկատվում է վարակակիրների թվի աճ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում բժիշկ-համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը նշեց՝ «Քանակական հնարք է պարզապես»,- հավելելով, որ թվի աճը պայմանավորված է լինելու փոփոխություններով, որոնք սպասվում են, իսկ այն, ինչ հիմա տեսնում ենք, ցույց է տալիս, որ պարզապես մեծացնելով թեստավորումը, ավելի շատ են հայտնաբերում դեպքերը։
«Ամբողջ հարցը նրանում է, որ թվային մանիպուլացիաներով մեզ անհասկանալի իրավիճակում են դնում, որովհետև, երբ որ դու վերահսկողություն չես իրականացնում, քո ստացված տվյալները լիարժեք ուսումնասիրելու, տարբեր ենթադրությունների տեղիք ես տալիս։ Օրինակ՝ հայտնաբերվել է 250 դեպք, պետք է հստակ ուսումնասիրենք, տեսնենք համաճարակաբանական պատմությունն ինչո՞ւմ է կայանում, վարակման հավանական տարբերակները՝ որտե՞ղ, ի՞նչ պայմաններում են վարակվել։ Եվ այդ ամեն ինչը մեզ կօգներ ավելի լավ հասկանալու՝ այդ մարդիկ որտե՞ղ վարակվեցին, դիմակ դնո՞ւմ էին, չէին դնում, օգնո՞ւմ էր թե ոչ»։
Ըստ համաճարակաբանի՝ դա անընդհատ պրոցես պետք է լինի և նախարարությունը չէ, որ պետք է դա անի ավելի։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գործն է, պետք է ամեն դեպքի հետ կապված հստակ ուսումնասիրություն անեն, կհասկանան նաև ինչն է շարժում այս համաճարակը մեզ մոտ։ Ամեն վարակակրի դեպքում պետք է հավաքվի պատմագիր։
«Հիմնական քայլերը, որ պետք է անի նախարարությունը՝ դա նպատակային ուսումնասիրությունն է, կոնտակտների հայտնաբերումն է, նպատակային թեստավորումը, նոր կոնտակտների հայտնաբերումը և այդպիսով նոր շղթաների կասեցումն է»։
Հովհաննիսյանի կարծիքով՝ ամբողջ առողջապահական համակարգը պետք է լիարժեք շարունակի ընդունել և սպասարկել բոլոր հիվանդներին, յուրաքանչյուր բուժհիմնարկ պետք է բաժանմունքներ ունենա, որպեսզի մարդկանց բուժ. սպասարկումը չուշանա։
Այսպիսով՝ կխուսափենք մահվան ելքերից կամ ծանր դեպքերից։
«Մենք պետք է հասկանանք, որ կորոնավիրուսը մեր մեջ է, ինքը պարբերաբար մեզ ուղեկցող մի վարակ է լինելու և դժվար էլ թե կարողանանք նույնիսկ ամենալավագույն միջոցառումների դեպքում ամբողջովին հասարակությանը զերծ պահել դրանից։ Նախ պետք է հաշվի առնենք, որ այն մեր երկրում այնպիսի բուռն տարածում ունեցավ և շարունակում է բնականոն ընթացքը, որ այստեղ արդեն դրսի բերովի դեպքերը դժվար ինչ-որ էական բան փոխեն մեզ մոտ։ Այլ հարց է , որ եթե կարողանան համապատասխան հաստատությունները ուսումնասիրեն տարածվածությունը, նաև ինչ-որ տարբերություն տալիս է մեզ մոտ հիվանդության ելքերի հետ կապված, ավելի ծանր ընթացող դեպերն արդյոք շատանո՞ւմ են, չեն շատանում, ինչ նոր վիրուսի ենթատեսակներ կարող են ներթափանցել այլ երկրներից։ Մենք գիտենք, որ Իտալիայում տարածվող վիրուսը որոշակիորեն տարբերվում էր օրինակ՝ նույն իրանական տարբերակից։ Ամեն դեպքում մի բան հստակ պետք է հաշվի առնենք, որ վիրուսը որոշակիորեն մուտացվում է և դա անխուսափելի է»։
Համաճարակաբանն ասում ՝ որտե՞ղ և ե՞րբ այդ նոր ենթատիպերը կառաջանան, ի՞նչ ընթացք կստանան՝ միայն լուրջ ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք տեսնել։ Մեր երկրում կար այդպիսի հնարավորություն՝ հնարավոր էր նաև վիրուսի ենթատեսակների որոշակի տարածվածությունը փորձել հասկանալ, սակայն Հովհաննիսյանը չգիտի՝ մասնագետներն ուսումնասիրություն անում են թե ոչ։ Կարծում է, որ շատ բան առողջապահության ոլորտում ճիշտ, նպատակային ձևով չի արվում, որպեսզի մենք ավելի լիարժեք պատկեր ունենանք։ Անդրադառնալով դեպքերին, երբ մարդիկ պարզել են, որ հակամարմին ունեն, բայց վարակակիր չեն եղել, մասնագետն ասաց՝ լավ է, որ հակամարմին է ձևավորվում։
«Մեր իմունային համակարգն այս կամ այն ձևով արդեն արձագանքել է հիվանդանալու պարագայում։ Այդ մարդիկ որոշակիորեն արդեն շրջանառվող վիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք են բերել։ Եվ դա արդեն կարծում եմ, բնականոն պրոցես է։ Այլ խնդիր է, որ պետք է փորձել հասկանալ այդ վիրուսի հետ կոնտակտ ունեցած մարդկանց թիվը, որքա՞ն է բնակչության շրջանում թիվը և հետազոտությունը, ցավոք, մեզ մոտ չարվեց, որն ավելի մեծ պատկեր կտար՝ հասկանալու վիրուսի հետ շփվածների տարածվածությունը։ Դա ցույց չի տալիս հիվանդացած-առողջացածների թիվը։ Միակ տարբերակը՝ դա հակամարմինների թեստավորումն է, որը պարբերաբար ընթացող պրոցես պետք է լիներ։
Դրանց պահպանումը օրգանիզմում մշտական չէ։ Երրորդ ամսից սկսած հակամարմինների քանակը օրգանիզմում սկսում է նվազել»,- ասաց համաճարակաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել