ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստանում հզոր ճգնաժամն ու լարվածությունը պիկին կհասնի դեկտեմբերին». Աստղաբան Աննա Հախվերդյան 09/20/2020 13:43 | Անցուդարձ
«Սեպտեմբերն, իհարկե, բեկումնային ամիս է ամբողջ 2020 թվականի պատմության մեջ, որովհետև ևս մեկ ամիս մենք ունենք փայտի ակտիվ էներգիա, որը ակտիվ կերպով բախման մեջ է մտնում մետաղի հետ, իսկ այս տարի հզոր մետաղական տարի է,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է աստղաբան Աննա Հախվերդյանը՝ վերլուծելով սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանում սպասվելիք աստղաբանական կանխատեսումները,- մինչև սեպտեմբեր ամսվա վերջին պետք է շարունակել զգուշանալ ինչպես ալկոհոլային, այնպես էլ սննդային թունավորումներից»։
Անդրադառնալով աշխարհը ցնցած կորոնավիրուսային վարակի թեմային` աստղաբանն ընդգծում է՝ սեպտեմբերի 10-ից մեկնարկել է Մարս մոլորակի հետընթաց շարժը, որը կձգվի մինչև նոյեմբերի կեսը.« Այս մոլորակներն անմիջական կապ ունեն վարակի զարգացման և տարածման հետ և ծանր մոլորակներ Սատուրինի և Պլուտոնի հետ հակադրության մեջ մտնելով կբերի վարակի աճ։ Սա կանխատեսվում է հատկապես սեպտեմբեր ամսվա երկրորդ կեսին և կտևի մեկ ամիս, ձգվելով մինչև հոկտեմբերի 14-ը, առաջ բերելով, իմ հաշվարկներով, համավարակի երրորդ ալիքի սկիզբը։ Այս ամենը ակտիվ կերպով կշարունակվի մինչև տարեվերջ՝ մինչ Մարս մոլորակը մուտք կգործի Ցուլի համաստեղություն»։
Աստղաբանը նկատում է՝ վերջին շրջանում իրեն բավական հաճախ հնչող հարցերից է՝ որքա՞ն երկար կտևի համավարակը և ինչո՞ւ այն այսքան ընդգծված կերպով արտահայտվեց մեր երկրում.«Սրա բացատրությունը տալիս է չինական մետաֆիզիկան՝ բազի գիտությունը։ Մեր երկրում համավարակի պատկերը կապ ունի Հայստանի Հանրապետության հիմնադրման օրվա՝ սեպտեմբերի 21-ի հետ։ Ըստ չինական ճակատագրի չորս սյուների, Հայաստանի երրորդ հանրապետությունը հիմնադրվել է հենց փայտե ձիու օրը։ Ինչպես արդեն ասեցի, փայտե ձին բախվում է մետաղական մկան հետ, իսկ քանի որ մետաղը փայտիւ ոխերիմ թշնամին է, այսինքն՝ մետաղը հատում է փայտը, այստեղ մենք համավարակով պայմանավորված վտանգավոր դրսևորումներ ունեցանք՝ մեծ ծավալներ, աննախադեպ թվով մահեր և դրանք դեռ կծարունակվեն։ Բացի այդ այս տարի մենք ականատես եղանք նաև սահմանային լարված իրավիճակի, որը նույնպես անմիջական կապ ուներ այս բախման հետ»։
Ըստ աստղաբան Աննա Հախվերդյանի՝ հաջորդ տարին Հայաստանի համար ևս լարված և ծանր կլինի, որովհետև առջևում կրկին մետաղի՝ այս անգամ մետաղական ցլի տարի է, որով պայմանավորված, կորոնավիրուսային համավարակը չի նահանջի երկրում, ընդհանուր լարվածությունը կպահպանվի.«Իհարկե հաջորդ տարի իրավիճակն այն աստիճան ծանր չի լինի, ինչպես այս տարի էր, բայց համաշխահային հզոր ճգնաժամն իր անդրադարձը կունենա նաև մեր պետության համար։ Չինական մետաֆիզիկայի փոխանցած տվյալների հիման վրա հենվելով կարող ենք փաստել, որ կորոնավիորւսային վարակը Հայաստանում ակտուալ կմնա մինչև 2022 թվականի փետրվար ամիսը»։
Ամփոփելով տարին և մոտենալով տարեվերջին, աստղաբանը նկատել է՝ Հայաստանը տարին կփակի առավել լարված տնտեսական և ներքաղաքական իրավիճակով. «Դեկտեմբերին մենք ունենալու ենք առավել ծանր մոլորակների հայտնի միությունը՝ Սատուրնի և Յուպիտերի կապը, որ տեղի կունենա Ջրհոսի զրո աստիճանում, որը ըստ բազմաթիվ տեսաբանների կանխատեսումների՝ հանգեցնելու է համաշխարհային մակարդակով՝ տնտեսական հզոր ճգնաժամի։ Հայաստանի Հանրապետությունը ևս անմասն չի մնա այդ ճգնաժամից։ Մեզ համար այն առավել զգալի կլինի, որովհետև մենք կրկին մկան ամսում կլինենք, այլ կերպ ասած՝ Հայաստանում ճգնաժամն ու լարվածությունն այս տարի իր պիկին կհասնի դեկտեմբեր ամսին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ