Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 04/15/2024   18:45 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ծանր տանում սպասումը 04/15/2024   18:45 Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան. Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին 04/15/2024   18:38 Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում 04/15/2024   18:34 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն 04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   17:41 Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 04/15/2024   17:40 Գերմանիայում թույլ են տվել տարին մեկ անգամ փոխել սեռը 04/15/2024   17:15 Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն նոր կյանք ստացավ. այն վերահրատարակվել է 43 տարի անց (տեսանյութ) 04/15/2024   17:11 Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում 04/15/2024   17:04 Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը 04/15/2024   16:55 «Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին 04/15/2024   16:51 Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձի Ադրբեջանի խաղաղության ջանքերը. Ջեյհուն Բայրամով 04/15/2024   16:47 Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին 04/15/2024   16:43 Ադրբեջանում տիկտոկերի են ձերբակալել
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին

Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ է՝ գոնե այդքանին էլ հասանք. Մեխակ Ապրեսյան 09/19/2020   15:38  |  ԼՐԱՀՈՍ

2020թ.-ի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) տվյալներով ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 59.5 տոկոսը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս տարի ջանքեր էին գործադրվում, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված զբոսաշրջության վերականգնման գործընթացը սկսել ներքին զբոսաշրջությունից, ինչը տեղի ունեցավ. «Կանգնած իրավիճակից շարժ սկսվեց։ Ներքին զբոսաշրջությունը սկսեց աշխուժանալ։ Առաջին կիսամյակի տվյալներով, թեև, զրո վիճակից բավականին աճ եղավ, բավական աշխուժացավ, բայց եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, բնականաբար չենք հասել նախորդ տարվա ցուցանիշին։ Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ էր, որ գոնե այդքանին էլ հասանք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Վերջինս կարծում է՝ երրորդ եռամսյակի տվյալներն ավելի լավը կլինեն, քան առաջին կիսամյակինը։ Մեխակ Ապրեսյանը չի բացառում, որ հնարավոր է նախորդ տարվա ցուցանիշին մոտենանք. «Իհարկե լավ կլինի, որ սխալված լինեմ և գերազանցած լինենք նախորդ տարվա ցուցանիշը, բայց դատելով իրավիճակից, դինամիկայից, որ բնակչության եկամուտները նվազել են, եղել է նաև չվարակվելու զգուշավորությունը, համենայն դեպս հուսանք, որ նախորդ տարվա ցուցանիշին հասած կլինենք։ Սխալված կլինենք, եթե ոլորտի վերականգնման առումով հույսներս դնենք ներքին զբոսաշրջության վրա։ Շատ կարևոր է, որ ժամանակին նաև սկսենք վերականգնել միջազգային զբոսաշրջությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ դրսից գումարների ներհոսքը նույնպես խիստ անհրաժեշտ է, և ընդհանրապես միջազգային զբոսաշրջության վերականգնումն անհրաժեշտ է ոլորտն ամբողջությամբ վերականգնելու համար։

Հարցին՝ արդյոք աշնան ամիսներին ներքին զբոսաշրջությունը կանգ կառնի կրկին, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այնպես չէ՝ ամբողջությամբ զրոյին կմոտենա, բայց ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ներքին զբոսաշրջության համար ամենաակտիվ շրջանը եղել է երրորդ եռամսյակը. «Բնականաբար այս պահից արդեն գնալով նվազելու է, բայց զրո չի լինելու։ Ներքին զբոսաշրջության որոշակի ցուցանիշներ ունենալու ենք։ Հնարավորություն ունենք էլ ավելի խթանելու և զարգացնելու, միայն թե ճիշտ քաղաքականություն պետք է վարենք։ Եվ իհարկե չպետք է դա անենք միջազգային զբոսաշրջությունը սահմանափակելու միջոցով»,-նշեց Մեխակ Ապրեսյանը։

Դիտարկմանը, որ որոշ ավիաընկերություններ վերսկսում են կանոնավոր չվերթներ և մենք էլ թույլատրում ենք այլ երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան, Մեխակ Ապրեսյանը նշեց՝ ողջունելի է, որ սկսում ենք թույլատրել և ջանքեր գործադրել կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման ուղղությամբ, բայց միայն դա հայտարարելը քիչ է. «Շատ արագ անհրաժեշտ է մշակել, հաստատել, հրապարակել, գովազդել աշխարհով մեկ այն կարգերը, կանոնակարգերը, թե ինչ պայմաններով ենք վերականգնում միջազգային զբոսաշրջությունը։ Ինչպիսին պետք է լինեն պայմանները միջազգային զբոսաշրջիկների խմբերով այցելությունների համար։ Ինչ պայմանով են գալու Հայաստան, թեստ հանձնած են գալու, ճանաչելու ենք նրանց թեստի արդյունքները, թե լրացուցիչ անվտանգային միջոցառումներ պետք է կիրառենք նաև այստեղ թեստ հանձնեն։ Կամ եթե դրական լինի թեստի արդյունքը, ինչ է հետևում դրան, ինչ պետք է անի անձը, որը բացասական թեստով եկել է, բայց այստեղ թեստ է հանձնել և պատասխանը դրական է եղել։ Պետք է այդ մանրամասներն օր առաջ ունենալ։

Դա շատ արագ պետք է ունենալ և դրանից է կախված ամբողջ այս վերականգնման գործընթացը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է՝ օր առաջ բոլոր իրավասու մարմինները համատեղ արագ և մասնավոր հատվածի ներգրավմամբ մշակեն այս ամբողջը, հաստատեն և հրապարակեն. «Դա շատ կարևոր է, այստեղ դեռևս, ցավոք, հապաղում ենք»,-եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:53 15/08/2020  |  ԼՐԱՀՈՍՏուրիստը գալու է ու «գերի» ընկնի՞, ի՞նչ է լինելու, եթե թեստի արդյունքը դրական լինի, ո՞վ է նրանց Հայաստանում պահելու եւ որտեղ. Ապրեսյան
11:57 13/08/2020  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին
12:16 11/08/2020  |  ԼՐԱՀՈՍԶբոսաշրջության կոմիտեն հորդորում է զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից
19:44 07/07/2020  |  ԼՐԱՀՈՍՉպետք է ոլորտը պահպանելու փրկությունը տեսնենք միայն ներքին տուրիզմում. Աջակցության ծրագրերը չպետք է հապաղեն. Մեխակ Ապրեսյան
17:10 08/06/2020  |  ԼՐԱՀՈՍ«2020 թվականի տուրիստական սեզոնում Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում». հայտարարություն
19:52 02/06/2020  |  ԿորոնավիրուսԴժգոհ չենք լինի, եթե այս տարի ներքին զբոսաշրջությունը 150 տոկոս աճ ունենա. Փաշինյան
16:44 22/05/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե մեզ մոտ ներքին տուրիզմի առաջարկն ավելի լավը չլինի, զգալի շուկա կկորցնենք. Մեխակ Ապրեսյան
15:51 19/05/2020  |  ԼՐԱՀՈՍԶբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները զրկված են ամբողջ եկամտից, բայց ունեն բազմաթիվ պարտավորություններ. Մեխակ Ապրեսյան
20:37 10/04/2020  |  ԼՐԱՀՈՍԶբոսաշրջության ոլորտում իրական վարկային արձակուրդ որևէ մեկը դեռ չի ստացել. Մեխակ Ապրեսյան
17:13 30/03/2020  |  ԿորոնավիրուսԶբոսաշրջային ընկերություններից շատերն են նշել, որ իրավիճակի չշտկվելու դեպքում հնարավոր է լուծարվեն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]