Թեմաներ
Երկուշաբթի 10 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/26/2020   02:12 Արցախը պատրաստակամ է´ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարը. Արայիկ Հարությունյան 10/26/2020   01:25 Ողբերգական վթար` Աիմավիրի Կարմիր կամրջի տակ. կա զոհ 10/26/2020   00:09 Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել 10/25/2020   23:54 Հոկտեմբերի 26-ին կհաստատվի հումանիտար հրադադար. ԱԳՆ 10/25/2020   23:49 Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան 10/25/2020   23:28 Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարան 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին 10/25/2020   22:45 ԱՄՆ-ն հեշտությամբ կկարգավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. Թրամփ 10/25/2020   22:31 Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման ու խաղաղության որևէ ցանկություն չունի, շարունակելու է մարտական գործողությունները.Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   22:18 Ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են թեժ մարտեր. Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   22:03 Ռուսաստանը Ադրբեջանին տվյալներ ներկայացրել է վարձկանների ներկայության մասին. Պետդումայի պատգամավորը՝ Ղարաբաղում գրոհայինների մասին 10/25/2020   21:44 Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում.վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ. ԱՀ ԱԻՊԾ 10/25/2020   21:34 Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում կատարվող գործողությունները որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա. Փաշինյան 10/25/2020   21:26 Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ 10/25/2020   21:09 Օրվա ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը. Արցախի ԱԻՊԾ 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/25/2020   20:44 ԱԱԾ ղեկավարն այցելել է սահմանապահ զորքեր և հանդիպել սահմանապահների հետ 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը 10/25/2020   20:11 Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում հայտնաբերվել է թուրքական F-16 կործանիչ 10/25/2020   19:58 ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը 10/25/2020   19:50 Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և Ադամ Շիֆի հետ 10/25/2020   19:43 Արեւելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան 10/25/2020   19:35 Կարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո. Շուշան Ստեփանյան 10/25/2020   19:26 Գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Հայրումյանին կշնորհվի Արցախի հերոսի կոչում 10/25/2020   19:19 Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է. Սենոր Հասրաթյան 10/25/2020   19:08 Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը 10/25/2020   19:02 Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   18:43 Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը. Փաշինյան 10/25/2020   18:39 Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն. ՊՆ խոսնակ 10/25/2020   18:34 Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ. ՄԻՊ 10/25/2020   18:30 Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը. ԱՀ ԱԳՆ 10/25/2020   18:26 Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են ոչ միայն անձնագրերը այլ նաև հեռախոսները. Հովհաննիսյան 10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/25/2020   18:04 Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք. ԱՀ ԱԻՊԾ 10/25/2020   18:00 Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում. ԱՀ նախագահ 10/25/2020   17:52 Ուշքս ու խելքս սահմանին է. Արցախցի Սվետլանա տատը մեկ սենյակում ապրում է 9 թոռների հետ 10/25/2020   17:46 Ծանր վիրավորում ստացած հայ զինվորին գնդակահարելու մասին կադրերն իրական են. ԱՀ ՄԻՊ 10/25/2020   17:44 Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը պահանջել է Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից, կիրառել տնտեսական պատժամիջոցներ 10/25/2020   17:38 ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկատվություն է պահանջել 5 հայ ռազմագերու վերաբերյալ 10/25/2020   17:09 Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 10/25/2020   16:57 Զինվորները մկրտվում են մարտից առաջ 10/25/2020   16:16 Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին 10/25/2020   15:57 Քիչ առաջ Ազգային ժողովում ընդունեցինք Ֆրանսիայի պատգամավորներին ու ամեն ինչ ասել ենք. Լենա Նազարյան 10/25/2020   15:27 ՊԲ֊ն ներկայացրել է նորօրյա հերոսներին 10/25/2020   15:18 Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ 10/25/2020   15:12 Այսօր երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը
10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/24/2020   10:18 Ադրբեջանցի հատուկջոկատայինները չեն դիմանում հայերի հետ բախումների ժամանակ. Թուրքիան 1200 հատուկ ջոկատային է տեղափոխել արցախյան ճակատ 10/24/2020   09:52 Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ. «Հրապարակ» 10/24/2020   12:17 Ալիևը հայտարարել է, թե պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները նույնիսկ այսօր 10/24/2020   23:22 «Ադրբեջանական զինված ուժերը փորձել են հասնել Բերձոր և դուրս գալ մինչև ՀՀ սահման». Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/25/2020   11:02 Դիպուկահարի կրակոցից սպանվել է գործարար Ալեքսանդր Պետրովը 10/24/2020   15:01 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ. Հավերժ փառք 10/25/2020   13:07 Ալիեւը ներկայացրել է հրադադարի իր պայմանները 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը 10/24/2020   20:49 Հարավային ուղղությամբ հակառակորդն անցել է պաշտպանության. Հասրաթյան 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/24/2020   22:43 «Կարմիրով նշված ամբողջ հատվածներն այս պահին ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ են գտնվում».Արծրուն Հովհաննսիյան 10/24/2020   17:20 Ո՞վ է սպանել Բենիկին ու Յուրիին. BBC- ն մանրամասնորեն հետազոտել է ԼՂՀ-ում հայ գերիների գնդակահարման տեսանյութը 10/24/2020   15:47 Այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված մոտ 800 քաղաքացի. Արսեն Թորոսյան 10/24/2020   23:01 «Եթե ԱՄՆ-ում այս պահին ընթացող բանակցությունների արդյունքում հաջողվի գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի». Արծրուն Հովհաննիսյան 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին

Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   15:06  |  Վերլուծություններ

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում,- այս մասին նշել է փաստաբան, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը։

Մասնագետը վերլուծել է  քրեական ենթամշակույին առնչվող արարքները քրեականացնող օրենսդրական կարգավորումների հիմնախնդիրները՝ դրանց վերաբերյալ հանդես գալով գիտագործնական մեկնաբանություններով։

Կից ներկայացնում ենք աշխատության առաջին մասը՝

«    -2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   ՀՀ օրենքը , որը հայտնի է որպես, այսպես կոչված, «օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների մասին» կամ «քրեական ենթամշակույթը քրեականացնող» օրենք։ Այս օրենքով առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» և այլն։

Հարկ է նշել, որ «քրեական ենթամշակույթ» տերմինն առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-62-Ն օրենքով , որի 1-ին հոդվածի 2-րդ մասը ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնում էր 1.2-րդ մասով, իսկ վերջինիս 6-րդ կետն էլ նախատեսում էր, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս ,  հաշվի է առնվում նաև նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ։

Չնայած օրենսդրական այս կարգավորմանն ու այն հանգամանքին, որ օրենքը չէր բացահայտում «քրեական ենթամշակույթ» հասկացության բովանդակությունը, այս նորմն իրավակիրառ պրակտիկայում որևէ խնդրի չէր հանգեցնում, քանի որ, ըստ էության, հղում էր պարունակում անձի՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ ունեցած սեփական դրական կամ բացասական ընկալմանը, կամ, այլ կերպ ասած, հանդիսանում էր անձի սուբյեկտիվ ու գնահատողական վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ։

Այսինքն, այն ժամանակ օրենսդրի կողմից «քրեական ենթամշակույթը» չէր դիտվում որպես հանրային վտանգավորություն ներկայացնող արարքի մաս, այլ դիտվում էր որպես՝ հասարակությունում առկա սոցիալական երևույթ, որի նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքով անհրաժեշտ էր գնահատել նրա կողմից նոր հանցագործություն կատարելու ռիսկը։ Այս համատեքստում հարկ է նշել, որ քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում։

Մասնավորապես, այդ արարքների քրեականացման անհրաժեշտության վերաբերյալ որևէ նշում չկա ինչպես ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում , այնպես էլ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) հրապարակված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ։ Ընդ որում, այս արարքները քրեականացնելու վերաբերյալ պետական որևէ մարմնից որևէ առաջարկություն չի ստացել նաև նախագիծը մշակող աշխատանքային խումբը։

Այսինքն, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունը չի գտել, որ «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքներն այնպիսի հանրային վտանգավորություն են իրենցից ներկայացնում, որ անհրաժեշտ է դրանք քրեականացնել։

Այս հարցում իրավիճակը փոխվեց 2018-2019 թվականներին, երբ լայնորեն սկսեց քննարկվել «քրեական ենթամշակույթը» քրեականացնելու անհրաժեշտության հարցը։

Այդ քննարկումները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ հարցին իրենց տարբեր ելույթներում սկսեցին անդրադառնալ երկրի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ու օրենսդիր մարմնի առանձին ներկայացուցիչները , ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքները քրեականացնող համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ՀՀ Կառավարության կողմից միաձայն հավանության արժանացավ, քանի որ գործադիր իշխանությունը հաստատեց, որ մեր հասարակությունում «քրեական ենթամշակույթը» լայն տարածում ունի և իրենից հանրային այնպիսի մեծ վտանգավորություն է ներկայացնում, որ առաջացել է վերջինիս հետ առնչվող արարքների քրեականացման անհրաժեշտություն։

ՀՀ Ազգային ժողովի կողմից այս նախագիծն ընդունվել է 2-րդ ընթերցմամբ քվեարկության՝ կողմ՝ 72, դեմ՝ 21, և ձեռնպահ՝ 15 արդյունքով ։

Օրենքի ընդունումից հետո պետական մարմինները ձեռնամուխ եղան վերջինիս կիրարկումն ապահովող մի շարք աշխատանքային, կազմակերպական և այլ բնույթի միջոցառումների իրականացմանը, օրինակ՝ 2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը ։

Այդ քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից:

Բացի դրանից, 2020 թվականի փետրվար-մարտին ՀՀ արդարադատության ակադեմիան տպագրել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը (գիտագործնական մեկնաբանություններ)» աշխատությունը , որի ներածության համաձայն՝ քրեական ենթամշակույթի գոյությունը ներկայիս առաջադեմ մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրներից է ։

Աշխատության մեջ, անդրադառնալով քննարկվող արարքների քրեաիրավական բնութագրին ու վերջինիս հետ առնչվող առանձին խնդիրներին, օրինակ՝ իրավական որոշակիություն, ապացուցողական բազա և այլն, հեղինակը՝ որպես հիմնավորում, անընդհատ վկայակոչել է վրացական փորձն ու այս հարցի վերաբերյալ Վրաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռը (Աշլարբան ընդդեմ Վրաստանի գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը (գանգատ թիվ 45554/08))։

Վերոհիշյալ գործընթացի նկարագրությունը յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարց առաջացնել այն մասին, որ եթե քրեական ենթամշակույթը մեր հասարակության համար տասնամյակներ շարունակ նման վտանգ է ներկայացրել և հանդիսացել է հանցավորությունը ծնող լրջագույն պատճառ, ապա ինչու նախկինում միջոցներ չեն ձեռնարկվել այս արարքների քրեականացման համար, ինչու այս արարքները չեն ներառվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում կամ ինչու որևէ պետական մարմին, օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, այս արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ներառելու առաջարկությամբ հանդես չի եկել, և այլն։

Բացի դրանից, օբյետիվորեն հարց է առաջանում նաև այն մասին, թե արդյոք Վրաստանի փորձը կիրառելի է Հայաստանի Հանրապետության համար, օրինակ՝ «քրեական ենթամշակույթի» գաղափարներն արդյո՞ք այնքան են ներթափանցել մեր հասարակության մեջ, որ դրանցում օգտագործվող տերմինները հասկանալի են յուրաքանչյուր անձի համար (այս, inter alia, մոտեցումն է ընկած նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշման հիմքում՝ իրավական որոշակիության հարցին անդրադառնալիս), արդյո՞ք Հայաստանի Հանրապետության համար «քրեական ենթամշակույթը» հանդիսանում է հանրորեն վտանգավոր արարք, թե վերջինս սոցիալական երևույթ է, որը հիմնականում տարածված է քրեակատարողական հիմնարկներում, ինչը պայմանավորված է այդ հիմնարկներում առկա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, և այլն։

Այլ կերպ ասած, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում օբյեկտիվորեն առկա է եղել այս արարքները քրեականացնելու անհրաժեշտություն, ինչպես դա եղել է Վրաստանի դեպքում, թե՝ ոչ։

Այս աշխատությունը նվիրված է այս հարցերի քննարկմանը, վերջինիս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, հատկապես՝ իրավական որոշակիության տեսանկյունից, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող են ծագել իրավակիրառ պրակտիկայում այս կարգավորման կիրառման արդյունքում»։

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Հովսեփ Սարգսյան                                                                               

(շարունակելի)

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]