Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   15:06  |  Վերլուծություններ

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում,- այս մասին նշել է փաստաբան, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը։

Մասնագետը վերլուծել է  քրեական ենթամշակույին առնչվող արարքները քրեականացնող օրենսդրական կարգավորումների հիմնախնդիրները՝ դրանց վերաբերյալ հանդես գալով գիտագործնական մեկնաբանություններով։

Կից ներկայացնում ենք աշխատության առաջին մասը՝

«    -2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   ՀՀ օրենքը , որը հայտնի է որպես, այսպես կոչված, «օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների մասին» կամ «քրեական ենթամշակույթը քրեականացնող» օրենք։ Այս օրենքով առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» և այլն։

Հարկ է նշել, որ «քրեական ենթամշակույթ» տերմինն առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-62-Ն օրենքով , որի 1-ին հոդվածի 2-րդ մասը ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնում էր 1.2-րդ մասով, իսկ վերջինիս 6-րդ կետն էլ նախատեսում էր, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս ,  հաշվի է առնվում նաև նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ։

Չնայած օրենսդրական այս կարգավորմանն ու այն հանգամանքին, որ օրենքը չէր բացահայտում «քրեական ենթամշակույթ» հասկացության բովանդակությունը, այս նորմն իրավակիրառ պրակտիկայում որևէ խնդրի չէր հանգեցնում, քանի որ, ըստ էության, հղում էր պարունակում անձի՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ ունեցած սեփական դրական կամ բացասական ընկալմանը, կամ, այլ կերպ ասած, հանդիսանում էր անձի սուբյեկտիվ ու գնահատողական վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ։

Այսինքն, այն ժամանակ օրենսդրի կողմից «քրեական ենթամշակույթը» չէր դիտվում որպես հանրային վտանգավորություն ներկայացնող արարքի մաս, այլ դիտվում էր որպես՝ հասարակությունում առկա սոցիալական երևույթ, որի նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքով անհրաժեշտ էր գնահատել նրա կողմից նոր հանցագործություն կատարելու ռիսկը։ Այս համատեքստում հարկ է նշել, որ քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում։

Մասնավորապես, այդ արարքների քրեականացման անհրաժեշտության վերաբերյալ որևէ նշում չկա ինչպես ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում , այնպես էլ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) հրապարակված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ։ Ընդ որում, այս արարքները քրեականացնելու վերաբերյալ պետական որևէ մարմնից որևէ առաջարկություն չի ստացել նաև նախագիծը մշակող աշխատանքային խումբը։

Այսինքն, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունը չի գտել, որ «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքներն այնպիսի հանրային վտանգավորություն են իրենցից ներկայացնում, որ անհրաժեշտ է դրանք քրեականացնել։

Այս հարցում իրավիճակը փոխվեց 2018-2019 թվականներին, երբ լայնորեն սկսեց քննարկվել «քրեական ենթամշակույթը» քրեականացնելու անհրաժեշտության հարցը։

Այդ քննարկումները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ հարցին իրենց տարբեր ելույթներում սկսեցին անդրադառնալ երկրի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ու օրենսդիր մարմնի առանձին ներկայացուցիչները , ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքները քրեականացնող համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ՀՀ Կառավարության կողմից միաձայն հավանության արժանացավ, քանի որ գործադիր իշխանությունը հաստատեց, որ մեր հասարակությունում «քրեական ենթամշակույթը» լայն տարածում ունի և իրենից հանրային այնպիսի մեծ վտանգավորություն է ներկայացնում, որ առաջացել է վերջինիս հետ առնչվող արարքների քրեականացման անհրաժեշտություն։

ՀՀ Ազգային ժողովի կողմից այս նախագիծն ընդունվել է 2-րդ ընթերցմամբ քվեարկության՝ կողմ՝ 72, դեմ՝ 21, և ձեռնպահ՝ 15 արդյունքով ։

Օրենքի ընդունումից հետո պետական մարմինները ձեռնամուխ եղան վերջինիս կիրարկումն ապահովող մի շարք աշխատանքային, կազմակերպական և այլ բնույթի միջոցառումների իրականացմանը, օրինակ՝ 2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը ։

Այդ քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից:

Բացի դրանից, 2020 թվականի փետրվար-մարտին ՀՀ արդարադատության ակադեմիան տպագրել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը (գիտագործնական մեկնաբանություններ)» աշխատությունը , որի ներածության համաձայն՝ քրեական ենթամշակույթի գոյությունը ներկայիս առաջադեմ մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրներից է ։

Աշխատության մեջ, անդրադառնալով քննարկվող արարքների քրեաիրավական բնութագրին ու վերջինիս հետ առնչվող առանձին խնդիրներին, օրինակ՝ իրավական որոշակիություն, ապացուցողական բազա և այլն, հեղինակը՝ որպես հիմնավորում, անընդհատ վկայակոչել է վրացական փորձն ու այս հարցի վերաբերյալ Վրաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռը (Աշլարբան ընդդեմ Վրաստանի գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը (գանգատ թիվ 45554/08))։

Վերոհիշյալ գործընթացի նկարագրությունը յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարց առաջացնել այն մասին, որ եթե քրեական ենթամշակույթը մեր հասարակության համար տասնամյակներ շարունակ նման վտանգ է ներկայացրել և հանդիսացել է հանցավորությունը ծնող լրջագույն պատճառ, ապա ինչու նախկինում միջոցներ չեն ձեռնարկվել այս արարքների քրեականացման համար, ինչու այս արարքները չեն ներառվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում կամ ինչու որևէ պետական մարմին, օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, այս արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ներառելու առաջարկությամբ հանդես չի եկել, և այլն։

Բացի դրանից, օբյետիվորեն հարց է առաջանում նաև այն մասին, թե արդյոք Վրաստանի փորձը կիրառելի է Հայաստանի Հանրապետության համար, օրինակ՝ «քրեական ենթամշակույթի» գաղափարներն արդյո՞ք այնքան են ներթափանցել մեր հասարակության մեջ, որ դրանցում օգտագործվող տերմինները հասկանալի են յուրաքանչյուր անձի համար (այս, inter alia, մոտեցումն է ընկած նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշման հիմքում՝ իրավական որոշակիության հարցին անդրադառնալիս), արդյո՞ք Հայաստանի Հանրապետության համար «քրեական ենթամշակույթը» հանդիսանում է հանրորեն վտանգավոր արարք, թե վերջինս սոցիալական երևույթ է, որը հիմնականում տարածված է քրեակատարողական հիմնարկներում, ինչը պայմանավորված է այդ հիմնարկներում առկա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, և այլն։

Այլ կերպ ասած, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում օբյեկտիվորեն առկա է եղել այս արարքները քրեականացնելու անհրաժեշտություն, ինչպես դա եղել է Վրաստանի դեպքում, թե՝ ոչ։

Այս աշխատությունը նվիրված է այս հարցերի քննարկմանը, վերջինիս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, հատկապես՝ իրավական որոշակիության տեսանկյունից, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող են ծագել իրավակիրառ պրակտիկայում այս կարգավորման կիրառման արդյունքում»։

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Հովսեփ Սարգսյան                                                                               

(շարունակելի)

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]