Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

«Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/18/2020   21:34  |  ԼՐԱՀՈՍ

17-ամյա աղջիկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ նրա մոտ տեսողական խնդիրներ են առաջացել Գարդասիլի պատվաստում ստանալուց հետո, ընդ որում՝ աղջիկը չի էլ իմացել, որ իրեն պոլիկլինիկա են հրավիրել հենց այդ պատվաստումն ստանալու համար։

«Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ շատ վատ էի զգում, միանգամից թուլություն և դող զգացի ամբողջ մարմնումս, քթից սկսեց արյուն գալ, գլուխս պտտվում էր, մի խոսքով՝ հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Հասա տուն ու զգացի, որ կամաց-կամաց տեսողությունս թուլանում է, իսկ մի որոշ ժամանակ անց՝ արդեն համարյա ոչինչ չէի տեսնում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին այսօր պատմում է օրեր առաջ «Արմենիա» պոլիկլինիկայում գարդասիլային պատվաստման ենթարկված անչափահաս աղջիկը, ում անունը չենք հրապարակում ՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումով։

Լրատվամիջոցի հետ զրույցում աղջիկը հաստատում է՝ մինչ պատվաստման ենթարկվելն իրեն բացարձակ լավ է զգացել, ոչ մի տեսակի առողջական խնդիր կամ բողոք չի ունեցել. «Ինձ զանգեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի պոլիկլինիկա։ Միայն ինքնազգացողությունս ամբողջովին վատանալուց հետո, երբ ստիպված ընտանիքիս անդամների հետ միասին նորից գնացինք պոլիկլինիկա, միայն այդ ժամանակ եմ իմացել, որ գարդասիլային պատվաստում եմ ստացել, մինչ այդ պոլիկլինիկայում ինձ չեն ասել, թե ինչ պատվաստում է դա։ Պատվաստումից առաջ պոլիկլինիկայում նրանք պետք է ճշտեին իմ քաշը, ալերգի՞կ եմ, թե ոչ, պետք է ինձ զգուշացնեին, որ պատվաստումից հետո ես մի քանի ժամ պետք է հանգիստ վիճակում լինեմ, գիրք չկարդամ, հեռախոսին ու համակարգչին չնայեմ, իսկ ես այդ ամենի մասին չգիտեի, որովհետև ինձ չէին տեղեկացրել և ես անմիջապես պատվաստումից հետո շտապեցի անգլերենի պարապմունքի։ Ձևի համար պոլիկլինիկայի մուտքի մոտ տաքությունս չափեցին, նույնիսկ չիմացա էլ տաքություն ունե՞մ, թե՞ ոչ ու ասեցին, որ անցնեմ պատվաստումը ստանալու։ Իսկ երբ արդեն ինքնազգացողությունս բոլորովին վատթարացած վերադարձա այնտեղ՝ պատկերացնո՞ւմ եք՝ գրեթե ոչինչ չէի տեսնում, դողէրոցք մեջ՝ ինձ ո՛չ ավել, ո՛չ պակաս դիագնոզ են տալիս, թե իբր գլխուղեղի չորրորդ փորոքի ուռուցք ունեմ, դա է պատճառը, իբր որ չեմ տեսնում, ասացին՝ վերցրու այս ուղեգիրն ու գնա ստուգում անցի Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնում»։

Գարդասիլային պատվաստումից հետո առողջական խնդիրներ ունեցող աղջիկը հուզմունքով պատմում է՝ «Արմենիա» պոլիկլինիկայում գլխուղեղի իբր ուռուցք ունենալու մասին լուրը կես մարդ է դարձրել իրեն, բայց ավելի շատ մոր համար է անհանգիստ.«Մինչ Սբ. Աստվածածին բժշկական կենտրոն հասնելը՝ երբ վիճակս ավելի էր վատթարանում, մայրս կես մարդ էր դառնում, երևի մտածում էր՝ վերջ...Այնտեղ բժշկական հետազոտություններ անցա, պարզվեց որևէ խնդիր՝ գլխի հետ կապված չունեմ, նյարդաբանական խնդիրներ ևս չհայտնաբերվեցին, որով կարող էր պայմանավորված լինել տեսողությանս վատթարացումը։ Բժիշկներն ասում էին, որ այդ առումով ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Պարզելու համար տեսողությանս հետ կապված խնդիրները, ինձ ուղեգիր տվեցին Մալայան ակնաբուժական հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ես օպտիկական ակնոցի կարիք ունեմ։ Մինչ այս երբեք օպտիկական ակնոց չեմ կրել, իմ ֆիզիկական վիճակից, առողջությունից ու ինքնազգացողությունից երբեք չեմ բողոքել»։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը պարուհի է՝ Հայաստանի երկակի և Եվրոպայի չեմպիոն, մշտապես ակտիվ մարզավիճակում է եղել։ «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան բարդ պարային շարժումներ եմ ես ստիպված անել անընդմեջ, իսկ «Արմենիա» պոլիկլինիկայում պատվաստումից հետո, երբ ինձ արդեն չափազանց վատ էի զգում և երկրորդ անգամ գնացել էինք պարզելու՝ ի՞նչն է պատճառը՝ փորձում էին համոզել, որ միգուցե նախկինում էլ վատ տեսողություն և առողջական խնդիրներ եմ ունեցել։ Պետք է նորից ասեմ, որ պատվաստումից առաջ ինձ չեն էլ տեղեկացրել, որ ես գարդասիլային պատվաստում եմ ստանում ու սա երրորդ նման պատվաստումն է, որին ես ենթարկվում եմ։ Երկրորդ անգամ՝ ապրիլ ամսին նույն պատվաստումից հետո ես նորից խնդիրներ ունեցա՝ ամբողջ դեմքս դուրս տվեց, բայց փորձեցի բանի տեղ չդնել, մտածեցի կանցնի ու իսկապես, մի քանի օր անց անցավ, չնայած այդպես էլ չիմացա, թե ի՞նչ հետևանք թողեց դա իմ առողջական վիճակի վրա»,- նշեց նա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում դեռահաս աղջիկն անհանգիստ ու հուզված էր.«Կարո՞ղ է ես այլևս չկարողանամ շարունակել պարս, ախր շատ եմ սիրում պարել, չեմ հասկանում՝ հիմա միշտ ակնոցնե՞ր եմ կրելու, բայց ես երբեք չեմ բողոքել իմ տեսողությունից։ Սրա պատճառով ամեն ինչից հետ ընկա՝ դպրոց ու անգլերենի դասընթացների չեմ կարող գնալ, պարի՝ նույնպես։ Մի խոսքով՝ սա վերջին պատվաստում էր, որին ես այլևս կգնամ...»։

Մեր այցի ժամանակ՝ տանն էին աղջկա եղբայրն ու տատիկը։ Վերջինս զայրացած էր, ասում էր՝ տանջանքով ու դժվարությամբ երեխա ենք պահում մեծացնում, որ տանենք՝ առանց իմանալու մեր էրեխուն էս օրին գցեն ու տուն ուղարկե՞ն։ Իսկ եղբայրը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել դատարան։

«Թող որևէ կողմ չփորձի հերքել իրականությունը»,- նշում է եղբայրը՝ նշելով, որ բժշկական հետազոտությունների հետ կապված բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, պատրասվում է դատական հայց ներկայացնել «Արմենիա» պոլիկլինիկայի և այնտեղ աշխատող անպատասխանատու բուժանձնակազմի դեմ. «Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այդ բուժհաստատությունում տիրող ամենաթողությունը, ի՞նչ ասես լսում և տեսնում ենք այտեղից և ահա՝ մեկն էլ քույրս է... Այսքանից հետո բուժհաստատություններում մեզանից գումարներ են գանձել՝ որպեսզի ախտորոշեն և բուժման կուրս նշանակեն անհայտ ծագման ինչ – որ պատվաստման հետևանքով քրոջս տեսողության հետ առաջացած խնդիրների համար»,- ցայրացած ասում էր աղջկա եղբայրը։

Աղջկա մայրը մեր զրույցի պահին գտնվում էր աշխատավայրում։ Մեզ տեղեկացրին, որ երեկ՝ «Փաստինֆո» լրատվականի հրապարակած հոդվածից հետո աղջկա մոր հետ են կապվել ՀՀ կառավարությունից՝ վարչապետի աշխատակազմից ու տեղեկացրել, որ լիարժեք կուսումնասիրեն դեպքը և համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ բացահայտելու դեպքին առնչվող բոլոր մանրամասները։

Հիշեցնենք, որ երեկ «Փաստինֆո» լրատվականը ահազանգ էր ստացել այն մասին, որ «Արմենիա» պոլիկլինիկայում պատվաստում ստացած 2003 թվականին ծնված Երևանի քաղաքացի անչափահաս աղջկա մոտ Գարդասիլ-4-ի պատվաստումից հետո՝ ժամերի ընթացքում ինքնազգացողության կտրուկ վատթարացում և տեսողության կորուստ է գրանցվել, իսկ սեպտեմբերի 14-ին տեղափոխվել հիվանդանոց։ «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել էին, որ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրների պատճառով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չի հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ նրա մոտ չեն հայտնաբերվել։

«Փաստինֆո» լրատվականը կապ էր հաստատել Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնի հետ, որտեղ մինչ այսօր կեսօրին հետազոտությունների է ենթարկվել 17-ամյա աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, ուղեգրվել նաև Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար։

Աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, նա գտնվում է տանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա հաստատեց՝ նախկին թուլությունն ու դողէրոցք չկա, տեսողությունը չնչին չափով կարգավորվել է, սակայն շարունակում է իրեն վատ զգալ, ու դեռ չգիտի՝ ինչքա՞ն պետք է ստիպված լինի ակնոց կրել, որովհետև երբեք դրա կարիք չի ունեցել։Նկատենք, որ մեր երեկվա հրապարակումից հետո ԱՆ-ն շտապել էր հաղորդագրություն տարածել ու ապատեղեկատվություն որակել մեր նյութը՝ միաժամանակ չհերքելով հանդերձ հրապարակման մեջ մատնանշված փաստական հանգամանքները, դրանք են՝ աղջիկը ենթարկվել է գարդասիլային պատվաստման, ինչից հետո նրա մոտ նկատվել են առողջական խնդիրներ ու տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել միայն 4 օր անց։

«Փաստինֆո»-ն խոսում է փաստերով, իսկ թե ինչն էր հերքում ԱՆ-ն այդպես էլ անհասկանալի մնաց՝ հիվանդանոց տեղափոխված աղջկա գոյությունը փաստ է, որն էլ այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է իրականությունը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:21 18/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ պարտքն եմ համարում բացահայտել այդ կեղծիքը». Մարինա խաչատրյանը՝ գարդասիլի պատվստումից կուրացած անչափահաս աղջկա դեպքի մասին
23:52 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱնչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. պնդում է ԱՆ-ն` առանց փորձաքննության
17:38 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել
15:00 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՈ՞ր դեպքերում փակ և բաց տարածքներում դիմակ դնելը կշարունակի մնալ պարտադիր
14:48 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 21-ը մահվան ելքով
16:17 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱլկոհոլային թունավորման 46 դեպքից 20-ը մահվան ելք է ունեցել. ՀՀ ԱՆ
11:04 06/09/2020  |  ԿորոնավիրուսՈւնենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք, 266 առողջացած և 2 մահ
09:34 05/09/2020  |  ՄամուլԵրբ ՀՀ քաղաքացիները կպատվաստվեն գրիպի դեմ. «Ժողովուրդ»
10:52 30/08/2020  |  ԿորոնավիրուսՈւնենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած
19:32 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարությունից ստացանք ընդամենը մի կարճ ու անհոդաբաշխ կիսաարձագանք. Վահագն Վարագյանը կոչ է անում փրկել Սևանը

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]