Թեմաներ
Երեքշաբթի 10 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/27/2020   00:41 Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել. Ոստիկանության պարզաբանում 10/26/2020   23:57 Չհաղթելու տարբերակ չունենք. Իշխան Սաղաթելյան 10/26/2020   23:21 Ադրբեջանական աղբյուրներից ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ մեծ մասամբ մոնտաժված տեսանյութեր եւ լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ 10/26/2020   23:13 ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին 10/26/2020   23:09 Մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ 10/26/2020   23:04 Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ 10/26/2020   23:01 Թշնամական երկու ԱԹՍ է խոցվել. Վ.Պողոսյան 10/26/2020   22:48 Ցանկացած բեռ, որը մտնում է ՀՀ, հանձնվում է հօգուտ պետության. ԱԻ փոխնախարար 10/26/2020   22:43 Առանց ապավինելու հրաշքի 10/26/2020   22:36 Հայկական ստորաբաժանումները հաճախ նահանջում են, բայց նոր բնագծեր են զբաղեցնում. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:22 Երեկ մարտերի ընթացում հակառակորդին հաջողվեց գրավել Ղուբաթլուն.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:07 ժենգյալով հաց, կորկոտ ու փախլավա՝ Հադրութցի կանայք Երեւանում հոգում են իրենց ապրուստի միջոցը 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   21:59 Եթե ԱՄՆ-ի շահերից բխի Թուրքիային պատժելու հեռանկարը, ապա նա դա անպայման կանի. Թևան Պողոսյան 10/26/2020   21:48 Դեռևս վաղաժամ է խոսել դիակների փոխանակման մասին. Բաբայան 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/26/2020   21:11 Կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել. Աբրահամյան 10/26/2020   21:07 Եթե Ադրբեջանը հարձակվում է, կիրառում է զինտեխնիկա, Հայաստանը պետք է կիրառի դրանից երկու անգամ ավելին. ռազմական փորձագետ 10/26/2020   20:52 Աննա Հակոբյանը՝ 13 հոգանոց կանանց ջոկատով, կմեկնի առաջնագիծ 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/26/2020   20:28 Մենք մեր շահերի եզրագծին ենք գտնվում. Փաշինյան 10/26/2020   20:11 Կյանքից հեռացել հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը 10/26/2020   19:57 Թուրքամետ ՀԹՇ խմբավորումը ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ-ում 10/26/2020   19:47 Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի. Փաշինյան 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/26/2020   19:07 Հերթական անգամ չստացվեց պահպանել հրադադարը. Նիկոլ Փաշինյան 10/26/2020   18:57 Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ. ԱՀ նախագահ 10/26/2020   18:52 Էրդողանը գերագրեսիվ է դարձել, անհնար է դարձել կանխատեսել Թուրքիայի նախագահի հաջորդ քայլը. Արմեն Մարուքյան 10/26/2020   18:52 Ռուսական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել թուրքիայի կողմից աջակցվող սիրական զինյալների ճամբարին 10/26/2020   18:45 Թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը և Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ 10/26/2020   18:41 ԻԻՀ-ն հատուկ նշանակության ուժեր, ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Նախիջևանի ու Արցախի հետ սահմանին 10/26/2020   18:32 «Մինսկի խմբի համանախագահ երկրներում ամենաբարձր մակարդակով քննարկվում է Արցախի անկախության ճանաչման հարցը».պատմաբան 10/26/2020   18:29 Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ խոսնակ 10/26/2020   18:09 «Էնտեղ թորքը թխալա, իրար արալ». Արցախցի երեխաները հիշում են՝ ինչպես սկսվեցին կրակոցները 10/26/2020   18:01 Երևանի քաղաքապետի գլխավորելիք կամավորական ստորաբաժանումը դեռ կազմավորման փուլում է 10/26/2020   17:59 ԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ 10/26/2020   17:50 Եվ այսպես, ինչ ունենք Ղարաբաղում՝ արյունալի պատերազմի 30-րդ օրը. Լապշին 10/26/2020   17:48 Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դատական նիստերը կիրականացվեն հեռավար տարբերակով 10/26/2020   17:40 «Միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող գործունեությունն այլևս պետք է հստակ կոչի իր անունով՝ ցեղասպանություն է».պատմաբան 10/26/2020   17:36 Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ խոշոր գումարներ չեն փոխանցել պետբյուջե.Իվետա Տոնոյան 10/26/2020   17:26 Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին 10/26/2020   17:11 Կապի ոլորտի մեր հերոսները.Վահրամ Պողոսյան 10/26/2020   17:06 ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը փոխվել է 10/26/2020   17:02 «Թուրքիան արդեն հատուկ ջոկատայիններ է բերում Ադրբեջան, սա խոսում է այն մասին, որ ահաբեկիչների նոր մուտք ռազմաճակատ այլևս չկա».պատմաբան 10/26/2020   16:59 Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը 10/26/2020   16:54 Հունական Սերեսի քաղաքապետարանի շենքը Հայաստանի դրոշի գույներով կլուսավորվի և կբարձրացվի հայկական դրոշը 10/26/2020   16:48 Ջարդել է պետք թշնամուն, այս պատերազմը գոյի կռիվ է. Ռուբեն Գևորգյան 10/26/2020   16:40 Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   16:33 «Չպահպանելով հրադադարի ռեժիմը՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս զբաղվել գերիների փոխանակման խնդրով». Արցախի նախագահի մամուլի խոսնակ
10/26/2020   13:06 Խոնարհ հերոսներ, որոնց դեմքերն անգամ չի ցուցադրվում․ Իշխան Սաղաթելյանի կարճ տեսաանդրադարձը 10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/25/2020   11:02 Դիպուկահարի կրակոցից սպանվել է գործարար Ալեքսանդր Պետրովը 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/25/2020   13:07 Ալիեւը ներկայացրել է հրադադարի իր պայմանները 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին 10/25/2020   23:54 Հոկտեմբերի 26-ին կհաստատվի հումանիտար հրադադար. ԱԳՆ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը 10/26/2020   18:52 Ռուսական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել թուրքիայի կողմից աջակցվող սիրական զինյալների ճամբարին 10/26/2020   19:57 Թուրքամետ ՀԹՇ խմբավորումը ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ-ում 10/26/2020   16:40 Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում.Արծրուն Հովհաննիսյան

Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ 09/18/2020   10:56  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ թողնում եմ այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թվականից սկսած (ընդ որում, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր):

Աշխատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գրեթե երեք տասնամյակ՝ կարող եմ փաստել, որ այն ինձ համար դարձել է ընտանիք եւ հարազատ անկյուն:

Պատիվ եմ ունեցել ավելի քան ութ տարի որպես դատավոր աշխատել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում եւ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ում հետ համատեղ աշխատանքը նպաստել է իմ՝ որպես դատավորի կայացմանը:

2008 թվականից սկսած, շուրջ 12 տարի, աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում, ինչն ավելի քան երկար ժամանակահատված է, որպեսզի հարազատ դարձած աշխատավայրը թողնելը երկակի զգացողություններ առաջացնի ինձ մոտ ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը երկակի զգացողություններ առաջացրեց դատավորների եւ դատական ծառայողների մեծամասնության մոտ:

Ընդ որում, երկակի զգացողություններն ավելի են սրվում, երբ հաշվի եմ առնում, որ մասնագիտական գործունեության շուրջ 28 տարվանից 21 տարին աշխատել եմ Վճռաբեկ դատարանի (նախկինում Գերագույն դատարանի) շենքում: Մի կողմից ուրախ եւ շնորհակալ եմ ինձ տրված վստահության քվեի համար ինչպես Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, մյուս կողմից շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից եւ այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել:

Ցանկանում եմ ընդգծել, որ դատական համակարգի կայացման, արդարադատության արդյունավետության բարձրացման գործում խիստ կարեւոր է յուրաքանչյուր դատավորի դերն ու կատարած աշխատանքը: Այն ծանրաբեռնվածությունը եւ պատասխանատվությունը, որ ներկայումս ընկած է յուրաքանչյուր դատավորի եւ, մասնավորապես, առաջին ատյանի դատարանի դատավորների ուսերին, եւ այն համբերատարությունը, որ դրսեւորում են բոլոր դատավորներն իրենց ուղղված՝ հաճախ անհիմն քննադատության նկատմամբ, միայն հարգանքի է արժանի: Այդպիսին եմ տեսել եւ այդպիսին եմ տեսնում դատավորի կերպարը, այդպես ենք մենք դրսեւորել մեզ բոլորս նմանատիպ իրավիճակներում:

Կարեւորում եմ այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է երեք ատյանների դատարանների եւ դատական ծառայողների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, Հայաստանի Հանրապետությունում նախադեպի ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ, որ ձեր կատարած աշխատանքն է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացման կարեւորագույն հիմքը: Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը եւ միասին այդքան կարեւոր ճանապարհ անցնելը:

Կարեւորում եմ նաեւ Հայաստանի Հանրապետության դատավորների միության՝ որպես դատավորների եւ դատական համակարգի խնդիրները վեր հանող եւ խնդիրների լուծման ուղիներ փնտրող մարմնի աշխատանքը: Հուսով եմ, որ որպես միության անդամ եւ նաեւ որպես միության նախագահ՝ կարողացել եմ իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության դատավորների միության կողմից դատավորներին հուզող խնդիրների բարձրաձայնմանը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների մակարդակում, թե՛ զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներում, թե՛ միջազգային կառույցների եւ միջազգային դատավորական համայնքի հետ համագործակցության ընթացքում:

Հարկ եմ համարում նաեւ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կատարած կարեւոր գործառույթներին: Գաղտնիք չէ, որ Արդարադատության ակադեմիան վերջին տարիներին մասնավորապես դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման, դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստման, դատական ծառայողների եւ դատական կարգադրիչների վերապատրաստման հարցում կատարում է ահռելի աշխատանք:

Շնորհակալություն եմ հայտնում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի բոլոր անդամներին (թե՛ իմ գործընկեր դատավորներին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ թե՛ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին), Արդարադատության ակադեմիայի ռեկտորին եւ ողջ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:

Ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնց աջակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանը հուզող խնդիրների բարձրաձայնման եւ դրանց լուծման ուղիներ փնտրելու հարցում:

Կարեւորում եմ համագործակցությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ: Նշված կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում եւ Հայաստանից դուրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Հայաստանում դատական իշխանության տարբեր խնդիրների լուծմանը: Բացի այդ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի օժանդակությամբ տարիներ շարունակ հրատարակվել են Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանիները եւ գործունեության տարեկան հաշվետվությունները, որոնք հայ իրավաբանական համայնքի գրադարանի բաղկացուցիչ մասն են այսօր կազմում:

Շնորհակալ եմ բոլորին այն ջանքերի, համբերության, պատրաստակամության համար, որ համատեղ ներդրել ենք Հայաստանի Հանրապետության դատական համակարգի զարգացման դժվարին եւ պատասխանատու գործում:

Հարգելի՛ գործընկերներ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ինձ տրված վստահության քվեն եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝

1. վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի լիազորությունները,

2. դադարեցնում եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահի պաշտոնից,

3. դադարեցնում եմ պաշտոնավարումս՝ որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ եւ կառավարման խորհրդի անդամ:

Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների՝ ի դեմս դատավորների եւ դատական ծառայողների աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը:

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]