Թեմաներ
Երեքշաբթի 10 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/27/2020   12:38 Հիտլերը, նկատի ունեմ՝ Էրդողանը, պատժամիջոցներ կիրառելու մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին. Սերժ Թանկյան 10/27/2020   12:30 Յուրաքանչյուրը կարող է նպաստել հաղթանակին՝ ապահովելով արյան պաշարների բավարար քանակ. ՀՀ ԱՆ 10/27/2020   12:25 Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ.ՊՆ 10/27/2020   12:07 Սիրիայում հայ պատգամավորը պահանջել է կարևորել Արցախի անկախության ճանաչումը 10/27/2020   12:06 Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին 10/27/2020   11:51 Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը հայտնել է ղարաբաղյան հակամարտության գոտում ևս 18 սիրիացի վարձկանի մահվան մասին 10/27/2020   11:47 Հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան.ՊՆ 10/27/2020   11:46 Հիշատակի արարողություն՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ 10/27/2020   11:39 Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական աղբյուրներից տարածվող տեղեկություններին և ուղերձներին. Շուշան Ստեփանյան 10/27/2020   11:33 Կորոնավիրուսից մահացած 26 անձանցից ամենաերիտասարդը 52-ամյա տղամարդ է.նրանցից մեկը ուղեկցող հիվանդություն չի ունեցել 10/27/2020   11:30 Առաջարկվող համաձայնագրով լրացուցիչ՝ 17 մլն եվրո ֆինանսավորում ենք ակնկալում ստանալ. Տերտերյան 10/27/2020   11:15 Ադրբեջանական կողմը անօդաչուներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը.ՊՆ 10/27/2020   11:08 ՊԲ նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը.Վահրամ Պողոսյան 10/27/2020   11:00 ԱԺ-ում նորընտիր պատգամավոր Կարապետ Մխչյանը երդվեց 10/27/2020   10:58 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1600 դեպք, 26 մարդ մահացել է 10/27/2020   10:54 ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում. Տիգրան Աբրահամյան 10/27/2020   10:35 Պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Վահրամ Պողոսյան 10/27/2020   10:28 Իրականությունն ու ֆեյսբուքյան «կյանքն» ընդհանրապես միմյանց հետ աղերս չունեն. «Իրատես» 10/27/2020   10:20 Կորոնավարակն արագ զարգանում է, իսկ մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա.«Ժողովուրդ» 10/27/2020   10:17 Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ 10/27/2020   10:07 Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաեւ արտերկրում. բացահայտում. «Փաստ» 10/27/2020   10:02 Մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն ուղարկելով վտանգում եք նրա ու զինակիցների կյանքը. ՊՆ 10/27/2020   10:00 Ծառուկյանը ե՞րբ կմեկնի Արցախ. «Հրապարակ» 10/27/2020   09:56 Թրամփի ուշադրությունն այլ ուղղությամբ է կենտրոնացած. «Ժողովուրդ» 10/27/2020   09:49 Ի՞նչ ունենք արցախյան պատերազմից մեկ ամիս անց. իրավիճակի ամփոփում «Ժողովուրդ» 10/27/2020   09:47 «Եթե հայ-իրանա-ռուսական եռամիասնությունը ձեւավորվի, Թուրքիան շանս չի ունենա, չափավորվելու է» «Փաստ» 10/27/2020   09:42 ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված են այն հարցերը, որոնք առնչվում են պատերազմին. Մնացածը հետաձգվում են «Հրապարակ» 10/27/2020   09:32 Ջալալ Հարությունյանի ազատվել է ԱՀ ՊԲ հրամանատարի պաշտոնից պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով. Արցախի նախագահ 10/27/2020   09:29 Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է. 10/27/2020   09:25 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲ 10/27/2020   00:41 Հետագայում բոլոր խնդիրները լուծվել են, և մարտական հերթապահությունը կարճ ժամանակում կանոնակարգված բնույթ է ստացել. Ոստիկանության պարզաբանում 10/26/2020   23:57 Չհաղթելու տարբերակ չունենք. Իշխան Սաղաթելյան 10/26/2020   23:21 Ադրբեջանական աղբյուրներից ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ մեծ մասամբ մոնտաժված տեսանյութեր եւ լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ 10/26/2020   23:13 ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին 10/26/2020   23:09 Մեր հայրենիքի պաշտպանները մարդու իրավունքների գլխավոր պաշտպաններն են մեզ համար. Արցախի ՄԻՊ 10/26/2020   23:04 Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ 10/26/2020   23:01 Թշնամական երկու ԱԹՍ է խոցվել. Վ.Պողոսյան 10/26/2020   22:48 Ցանկացած բեռ, որը մտնում է ՀՀ, հանձնվում է հօգուտ պետության. ԱԻ փոխնախարար 10/26/2020   22:43 Առանց ապավինելու հրաշքի 10/26/2020   22:36 Հայկական ստորաբաժանումները հաճախ նահանջում են, բայց նոր բնագծեր են զբաղեցնում. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:22 Երեկ մարտերի ընթացում հակառակորդին հաջողվեց գրավել Ղուբաթլուն.Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   22:07 ժենգյալով հաց, կորկոտ ու փախլավա՝ Հադրութցի կանայք Երեւանում հոգում են իրենց ապրուստի միջոցը 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   21:59 Եթե ԱՄՆ-ի շահերից բխի Թուրքիային պատժելու հեռանկարը, ապա նա դա անպայման կանի. Թևան Պողոսյան 10/26/2020   21:48 Դեռևս վաղաժամ է խոսել դիակների փոխանակման մասին. Բաբայան 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/26/2020   21:11 Կոնկրետ պաշտոնյաները, թշնամու խոշորացույցի տակ են և ցանկացած չհաշվարկված ձևակերպում կարող է Ադրբեջանին անչափ կարևոր տեղեկատվություն փոխանցել. Աբրահամյան 10/26/2020   21:07 Եթե Ադրբեջանը հարձակվում է, կիրառում է զինտեխնիկա, Հայաստանը պետք է կիրառի դրանից երկու անգամ ավելին. ռազմական փորձագետ 10/26/2020   20:52 Աննա Հակոբյանը՝ 13 հոգանոց կանանց ջոկատով, կմեկնի առաջնագիծ
10/26/2020   13:06 Խոնարհ հերոսներ, որոնց դեմքերն անգամ չի ցուցադրվում․ Իշխան Սաղաթելյանի կարճ տեսաանդրադարձը 10/25/2020   18:13 Հայաստանի և ԼՂՀ սահմանին տեղակայվել է ռուսական դաշտային ճամբար 10/27/2020   10:02 Մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն ուղարկելով վտանգում եք նրա ու զինակիցների կյանքը. ՊՆ 10/25/2020   14:55 Արցախի ՊԲ֊ն հրապարակել է նահատակված ևս 11 հայորդու անուն. Հավերժ փառք 10/26/2020   20:29 Թուրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը ահաբեկչություն էր ծրագրել ցուցարարների նկատմամբ՝ Խաբարովսկում 10/25/2020   21:03 Ախր դու չգիտես, թե ում հետ ես խաղի մեջ մտել. Էրդողանի պատասխանն ԱՄՆ-ի՝ պատժամիջոցների սպառնալիքին 10/25/2020   18:56 Լրագրողներն Արցախում բախվել են ադրբեջանական ԴՀԽ-ին 10/25/2020   13:07 Ալիեւը ներկայացրել է հրադադարի իր պայմանները 10/25/2020   22:59 Ալիևը բողոքել է, թե Հայաստանը շարունակում է զինվել 10/25/2020   14:53 ԶԼՄ-ները բացահայտել են՝ Իսրայելից Ադրբեջանին մարդասիրական օգնության պարունակությունը 10/26/2020   22:05 Թշնամուն հաջողվեց գրավել Ղուբաթլուն և առաջանալ որոշ ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան 10/26/2020   19:30 Աչքի վիրահատության գումարը զինվորներին փոխանցած 87 ամյա տատիկին անվճար վիրահատել են 10/26/2020   21:27 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը պահպանվում է. Թրամփ 10/26/2020   21:17 Սփյուռքի թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում. Փաշինյան 10/25/2020   22:51 «Մենք երբեք չենք հանձնվի». Էմանուել Մակրոնը՝ Էրդողանին 10/25/2020   23:54 Հոկտեմբերի 26-ին կհաստատվի հումանիտար հրադադար. ԱԳՆ 10/26/2020   18:52 Ռուսական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել թուրքիայի կողմից աջակցվող սիրական զինյալների ճամբարին 10/26/2020   19:57 Թուրքամետ ՀԹՇ խմբավորումը ահաբեկչություն էր նախապատրաստում ՌԴ-ում 10/25/2020   20:21 ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը 10/26/2020   12:33 Երևանաբնակ տղաները «կրակելուց» գոռում են՝ «մոնստըռները էկան, կրակեք», իսկ արցախաբնակները՝ «թո՛րքը կյամա, թխե՛».Մելիքյան

Եւ ուրեմն, միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան 09/18/2020   12:31  |  Մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում նշված է․

«2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածված խոսույթներից մեկը իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշտ քայլերի մղելու փորձերն են:

Հանրային քննարկումների դաշտում, սա, իհարկե հասկանալի եւ ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետեւ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը եւ ի վերջո՝ նաեւ երկիրը, որովհետեւ որեւէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա, միշտ եւ ամենուր կարող են լինել եւ անխուսափելիորեն կլինեն դիտարկումներ, քննադատություններ, առաջարկություններ, մեկը մյուսից գեղեցիկ հիմնավորումներով եւ փաստարկումներով:

Բայց իշխանությունը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, բնականաբար՝ ճիշտ որոշումներ: Բայց որքանո՞վ պետք է այդ որոշումները ճիշտ լինեն, որքանով ճշգրտված եւ իդեալական: Այս հարցը հրատապ է հատկապես այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատմության եւ գաղափարաբանության համատեքստում:

«Քաղաքացիական պայմանագիրը» Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Բայց պարադոքսն այն է, որ ՔՊ-ն դա արել է բացառապես «սխալ քայլերի հետեւողականության» շնորհիվ: ՔՊ-ի նախահիմնադրման օրից Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի էին ունենում «ճիշտ» պրոցեսներ, որոնց վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրեց «սխալ» դիրքորոշումներ:

Ընդ որում, «ճիշտ» եւ «սխալ» բնորոշումների մեջ ոչ մի հեգնանք չեմ դնում, այդ բնորոշումները բխում են տվյալ պահի հանրության շրջանում իշխող տրամադրություններից եւ ընկալումներից: «Քաղաքացիական պայմանագիրը» ի վերջո հաղթեց «սխալ քայլերի» հետեւողական ռազմավարության շնորհիվ, որովհետեւ այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում եւ ինչու եւ ինչ խնդիր է լուծում դրանով:

Այդ հետեւողական սխալների նպատակը մտածողության նոր հարթություն ստեղծել էր, անխուսափելի պարտությունների տրորված նախկին ճանապարհներով չգնալը, հանրության հետ երկխոսությունը երբեմն բանավեճի, երբեմն լեզվակռվի երբեմն մեղադրանքի վերածելու վճռականությունը:

Այն ժամանակ մենք գիտեինք, որ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք, այնպես ինչպես պարտվել են այն ընդդիմադիր ուժերը, ովքեր սկսած 1994 թվականից ճիշտ են գործել, այդ թվում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում ու պարտվել:

Բայց մենք որոշեցինք գործել սխալը-սխալի հետեւից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետեւ ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետեւ կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եւ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը:

Եւ ուրեմն, միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս: Որպեսզի ընթերցողին հստակ լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սխալների համառոտ պատմությունը:

2014 թվական: Այդ ժամանակ ՔՊ-ն դեռ քաղաքացիական նախաձեռնություն էր, բայց քաղաքական դաշտում ուներ որոշակի նկատելիություն: ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ-ԲՀԿ քառյակը որոշել էր քաղաքական պրոցես սկսել, որը պետք է լիներ բուրժուադեմոկրատական հեղափոխության-իշխանափոխության մի ինչ-որ խառնուրդ: ՔՊ-ն հստակ եւ վճռականորեն որոշեց չմասնակցել դրան եւ արժանացավ բուռն արգահատանքի: Նրան համարեցին Սերժի պրոյեկտ, ծախված ընդդիմություն եւ այլն եւ այսպես շարունակ: Պրոցեսն ավարտվեց նրանով, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը:

2015 թվական, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե – Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտը որոշել էր անել իշխանափոխություն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարելով ամենապատեհ առիթը դրա համար: ՔՊ-ն դա համարեց կեղծ օրակարգ, դեռ ավելին՝ ասում էր, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրության պայմաններում, որը պիտի ամբողջությամբ ուժի մեջ մտներ 2018 թվականի ապրիլին, ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ սահմանադրությամբ: Ի հեճուկս ընդդիմադիր դաշտի ճնշումների, պահանջների, հորդորների, հայհոյանքների՝ ՔՊ-ն պրոցեսին չմասնակցեց: Պրոցեսը ավարտվեց նրանով, որ ընդդիմադիրները վերջում գնացին տուն: Բայց այդ ընթացքում ՔՊ-ն մեղադրվեց ծախված, կառավարելի ընդդիմություն լինելու մեջ:

2016 թվական, ՊՊԾ գնդի գրավում – ՔՊ-ն գնաց իրադարձությունների վայր, «Ոչ բռնությանը» դիրքորոշմամբ, ասելով, որ չի ընդունում ուժի կիրառումը որեւէ քաղաքական նպատակի համար, առավելեւս Հայաստանի քաղաքացիների վրա կրակել սպանելը՝ ինչ հիմնավորում էլ այդ ունենա: Այդ ժամանակ ծնվեց «բաց ձեռքերով պայքարի» սիմվոլը: Բայց ՔՊ-ն այստեղ էլ էր սխալ, որովհետեւ մի միջավայրում եւ մթնոլորտում, որտեղ խփելը, կրակելը, անգամ սպանելը համարվում էր լեգիտիմ՝ բաց ձեռքերով պայքարի կոչ անողները պիտի համարվեին ծախվածներ, կառավարելի ընդդիմություն եւ այսպես շարունակ: Այն ժամանակ էլ հնչեցին կոչեր՝ ՔՊ-ի ներկայացուցիչներին աղբամանները նետել, ի վերջո, սուլոցների ներքո ՔՊ-ն հեռացավ հրապարակից ու հրաժարվեց վերադառնալ: Պրոցեսը ավարտվեց նրանով, որ պրոցեսը նախաձեռնողները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի առնվազն անմիջապես հրաժարականի պահանջից, հանձնվեցին եւ բոլորը գնացին տուն:

2017 թվական, խորհրդարանական ընտրություններ – ՔՊ-ն, որ «Ելք» դաշինքի կազմում էր, հրաժարվեց ետընտրական հերթական իշխանափոխության քաղաքականությունից եւ արձանագրեց, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են ընտրողների քվեարկության արդյունքում: Ուղիղ ասաց, որ այդ մեր քաղաքացիներն են, որ ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել, դե թող ուրեմն վայելեն իրենց «ընտրած» իշխանությունը: ՔՊ-ին մեղադրեցին մանդատ մուրալու, ծախված լինելու մեջ:

2018 թվական, Հայաստան – Գրեթե բոլորը համակերպվել են, որ Սերժ Սարգսյանը պիտի վերարտադրվի: Շատերը նույնիսկ պայմանավորվել եւ պլանավորել են իրենց առաջիկա 10-15 տարվա կյանքը: ՔՊ-ն հայտարարում է հեղափոխություն եւ մարդկանց մի մասը ծիծաղում է նրա վրա, մյուս մասը մեղադրում է ծախված լինելու մեջ, պնդելով, թե ՔՊ-ն ուզում է Սերժ Սարգսյանի վերարտադրությանը ժողովրդավարության շղարշ հաղորդել: Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր նույնպես մտադիր են չհամակերպվել Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ: Բայց նրանք առաջարկում են պայքարի հին բանաձեւեր: ՔՊ-ն կտրականապես մերժում է դրանք, արժանանալով եւս մեկ՝ ընդդիմադիր դաշտը պառակտելու, ծախված լինելու մեղադրանքի: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորդ գիտեք:

Այս ամենը գրում եմ ոչ ամենեւին պատմական ակնարկի համար: Համընդհանուր համակրանքի, սիրո պայմաններում ձեւավորված հեղափոխական իշխանության ամենամեծ սպառնալիքը «ճիշտ» լինելու մղումն է: Հեղափոխությունը յուրաքանչյուրը ընկալել է իր ձեւով, բայց հեղափոխության բովանդակությունը ստեղծած իշխանությունը պետք է անի բացառապես ռազմավարական քայլեր, չվախենալով, երբեմն գիտակցված անելով սխալներ՝ այն դեպքերում, երբ ճիշտ որոշման սպասումը հնարավորություն չի տալիս առաջ գնալ եւ ի վերջո բերում է կաթվածի, որոշումներ կայացնելու անընդունակության:

ՔՊ-ն պետք է շարունակի «հետեւողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին եւ նույնիսկ դրանից առաջ: Որովհետեւ դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետեւ մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձեւավորելու եւ Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եւ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետեւողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետեւ որեւէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն:

Տեղում դոփելուց ավելի մեծ սխալ գոյություն չունի: Եւ միայն սխալվելու վճռականությունն է, որ կարող է մեզ տանել առաջ՝ ճշմարտությունը փնտրելու ճանապարհով: ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա, պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից, գաղափարներից, պատմությունից, իդեալներից ու Հայաստանը հզորացնելու, Հայաստանը հզոր տերություն դարձնելու անսակարկելի երազանքից:

Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետեւից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի:

Հ.Գ. Տեքստը պատրաստել եմ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ընդլայնված հանդիպման ժամանակ ունեցած ելույթիս հիման վրա: Եթե տեքստային լրատվամիջոցները կհրապարակեն, խնդրում եմ վերնագրել՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:49 18/09/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի որդին ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում. Կառավարական ընտանիքի բարքերը
11:09 18/09/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ
09:47 18/09/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի հրամանը. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»
09:29 18/09/2020  |  ՄամուլՓաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի. «Իրատես»
22:53 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանը գրե՞լ գիտի. Փաշինյանը՝ Ծառուկյանի գրառման մասին
22:19 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք ենք մեզ համոզել, այսինքն՝ ինքներս մեզ խաբել. Ավետիք Իշխանյան
21:17 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը. Փաշինյան
21:06 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
16:14 17/09/2020  |  ՄեկնաբանությունԱռաջին անգամ մեր չորս «ՍՈւ»-երը միասին դուրս են եկել հերթապահության. Փաշինյան
12:43 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍՊայթյունից փլուզված շենքի բնակիչներին կտարադրվեն բնակարանի գնման վկայագրեր

Արխիվ

[]