Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

«Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/18/2020   21:34  |  ԼՐԱՀՈՍ

17-ամյա աղջիկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ նրա մոտ տեսողական խնդիրներ են առաջացել Գարդասիլի պատվաստում ստանալուց հետո, ընդ որում՝ աղջիկը չի էլ իմացել, որ իրեն պոլիկլինիկա են հրավիրել հենց այդ պատվաստումն ստանալու համար։

«Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ շատ վատ էի զգում, միանգամից թուլություն և դող զգացի ամբողջ մարմնումս, քթից սկսեց արյուն գալ, գլուխս պտտվում էր, մի խոսքով՝ հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Հասա տուն ու զգացի, որ կամաց-կամաց տեսողությունս թուլանում է, իսկ մի որոշ ժամանակ անց՝ արդեն համարյա ոչինչ չէի տեսնում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին այսօր պատմում է օրեր առաջ «Արմենիա» պոլիկլինիկայում գարդասիլային պատվաստման ենթարկված անչափահաս աղջիկը, ում անունը չենք հրապարակում ՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումով։

Լրատվամիջոցի հետ զրույցում աղջիկը հաստատում է՝ մինչ պատվաստման ենթարկվելն իրեն բացարձակ լավ է զգացել, ոչ մի տեսակի առողջական խնդիր կամ բողոք չի ունեցել. «Ինձ զանգեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի պոլիկլինիկա։ Միայն ինքնազգացողությունս ամբողջովին վատանալուց հետո, երբ ստիպված ընտանիքիս անդամների հետ միասին նորից գնացինք պոլիկլինիկա, միայն այդ ժամանակ եմ իմացել, որ գարդասիլային պատվաստում եմ ստացել, մինչ այդ պոլիկլինիկայում ինձ չեն ասել, թե ինչ պատվաստում է դա։ Պատվաստումից առաջ պոլիկլինիկայում նրանք պետք է ճշտեին իմ քաշը, ալերգի՞կ եմ, թե ոչ, պետք է ինձ զգուշացնեին, որ պատվաստումից հետո ես մի քանի ժամ պետք է հանգիստ վիճակում լինեմ, գիրք չկարդամ, հեռախոսին ու համակարգչին չնայեմ, իսկ ես այդ ամենի մասին չգիտեի, որովհետև ինձ չէին տեղեկացրել և ես անմիջապես պատվաստումից հետո շտապեցի անգլերենի պարապմունքի։ Ձևի համար պոլիկլինիկայի մուտքի մոտ տաքությունս չափեցին, նույնիսկ չիմացա էլ տաքություն ունե՞մ, թե՞ ոչ ու ասեցին, որ անցնեմ պատվաստումը ստանալու։ Իսկ երբ արդեն ինքնազգացողությունս բոլորովին վատթարացած վերադարձա այնտեղ՝ պատկերացնո՞ւմ եք՝ գրեթե ոչինչ չէի տեսնում, դողէրոցք մեջ՝ ինձ ո՛չ ավել, ո՛չ պակաս դիագնոզ են տալիս, թե իբր գլխուղեղի չորրորդ փորոքի ուռուցք ունեմ, դա է պատճառը, իբր որ չեմ տեսնում, ասացին՝ վերցրու այս ուղեգիրն ու գնա ստուգում անցի Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնում»։

Գարդասիլային պատվաստումից հետո առողջական խնդիրներ ունեցող աղջիկը հուզմունքով պատմում է՝ «Արմենիա» պոլիկլինիկայում գլխուղեղի իբր ուռուցք ունենալու մասին լուրը կես մարդ է դարձրել իրեն, բայց ավելի շատ մոր համար է անհանգիստ.«Մինչ Սբ. Աստվածածին բժշկական կենտրոն հասնելը՝ երբ վիճակս ավելի էր վատթարանում, մայրս կես մարդ էր դառնում, երևի մտածում էր՝ վերջ...Այնտեղ բժշկական հետազոտություններ անցա, պարզվեց որևէ խնդիր՝ գլխի հետ կապված չունեմ, նյարդաբանական խնդիրներ ևս չհայտնաբերվեցին, որով կարող էր պայմանավորված լինել տեսողությանս վատթարացումը։ Բժիշկներն ասում էին, որ այդ առումով ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Պարզելու համար տեսողությանս հետ կապված խնդիրները, ինձ ուղեգիր տվեցին Մալայան ակնաբուժական հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ես օպտիկական ակնոցի կարիք ունեմ։ Մինչ այս երբեք օպտիկական ակնոց չեմ կրել, իմ ֆիզիկական վիճակից, առողջությունից ու ինքնազգացողությունից երբեք չեմ բողոքել»։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը պարուհի է՝ Հայաստանի երկակի և Եվրոպայի չեմպիոն, մշտապես ակտիվ մարզավիճակում է եղել։ «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան բարդ պարային շարժումներ եմ ես ստիպված անել անընդմեջ, իսկ «Արմենիա» պոլիկլինիկայում պատվաստումից հետո, երբ ինձ արդեն չափազանց վատ էի զգում և երկրորդ անգամ գնացել էինք պարզելու՝ ի՞նչն է պատճառը՝ փորձում էին համոզել, որ միգուցե նախկինում էլ վատ տեսողություն և առողջական խնդիրներ եմ ունեցել։ Պետք է նորից ասեմ, որ պատվաստումից առաջ ինձ չեն էլ տեղեկացրել, որ ես գարդասիլային պատվաստում եմ ստանում ու սա երրորդ նման պատվաստումն է, որին ես ենթարկվում եմ։ Երկրորդ անգամ՝ ապրիլ ամսին նույն պատվաստումից հետո ես նորից խնդիրներ ունեցա՝ ամբողջ դեմքս դուրս տվեց, բայց փորձեցի բանի տեղ չդնել, մտածեցի կանցնի ու իսկապես, մի քանի օր անց անցավ, չնայած այդպես էլ չիմացա, թե ի՞նչ հետևանք թողեց դա իմ առողջական վիճակի վրա»,- նշեց նա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում դեռահաս աղջիկն անհանգիստ ու հուզված էր.«Կարո՞ղ է ես այլևս չկարողանամ շարունակել պարս, ախր շատ եմ սիրում պարել, չեմ հասկանում՝ հիմա միշտ ակնոցնե՞ր եմ կրելու, բայց ես երբեք չեմ բողոքել իմ տեսողությունից։ Սրա պատճառով ամեն ինչից հետ ընկա՝ դպրոց ու անգլերենի դասընթացների չեմ կարող գնալ, պարի՝ նույնպես։ Մի խոսքով՝ սա վերջին պատվաստում էր, որին ես այլևս կգնամ...»։

Մեր այցի ժամանակ՝ տանն էին աղջկա եղբայրն ու տատիկը։ Վերջինս զայրացած էր, ասում էր՝ տանջանքով ու դժվարությամբ երեխա ենք պահում մեծացնում, որ տանենք՝ առանց իմանալու մեր էրեխուն էս օրին գցեն ու տուն ուղարկե՞ն։ Իսկ եղբայրը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել դատարան։

«Թող որևէ կողմ չփորձի հերքել իրականությունը»,- նշում է եղբայրը՝ նշելով, որ բժշկական հետազոտությունների հետ կապված բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, պատրասվում է դատական հայց ներկայացնել «Արմենիա» պոլիկլինիկայի և այնտեղ աշխատող անպատասխանատու բուժանձնակազմի դեմ. «Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այդ բուժհաստատությունում տիրող ամենաթողությունը, ի՞նչ ասես լսում և տեսնում ենք այտեղից և ահա՝ մեկն էլ քույրս է... Այսքանից հետո բուժհաստատություններում մեզանից գումարներ են գանձել՝ որպեսզի ախտորոշեն և բուժման կուրս նշանակեն անհայտ ծագման ինչ – որ պատվաստման հետևանքով քրոջս տեսողության հետ առաջացած խնդիրների համար»,- ցայրացած ասում էր աղջկա եղբայրը։

Աղջկա մայրը մեր զրույցի պահին գտնվում էր աշխատավայրում։ Մեզ տեղեկացրին, որ երեկ՝ «Փաստինֆո» լրատվականի հրապարակած հոդվածից հետո աղջկա մոր հետ են կապվել ՀՀ կառավարությունից՝ վարչապետի աշխատակազմից ու տեղեկացրել, որ լիարժեք կուսումնասիրեն դեպքը և համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ բացահայտելու դեպքին առնչվող բոլոր մանրամասները։

Հիշեցնենք, որ երեկ «Փաստինֆո» լրատվականը ահազանգ էր ստացել այն մասին, որ «Արմենիա» պոլիկլինիկայում պատվաստում ստացած 2003 թվականին ծնված Երևանի քաղաքացի անչափահաս աղջկա մոտ Գարդասիլ-4-ի պատվաստումից հետո՝ ժամերի ընթացքում ինքնազգացողության կտրուկ վատթարացում և տեսողության կորուստ է գրանցվել, իսկ սեպտեմբերի 14-ին տեղափոխվել հիվանդանոց։ «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել էին, որ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրների պատճառով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չի հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ նրա մոտ չեն հայտնաբերվել։

«Փաստինֆո» լրատվականը կապ էր հաստատել Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնի հետ, որտեղ մինչ այսօր կեսօրին հետազոտությունների է ենթարկվել 17-ամյա աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, ուղեգրվել նաև Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար։

Աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, նա գտնվում է տանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա հաստատեց՝ նախկին թուլությունն ու դողէրոցք չկա, տեսողությունը չնչին չափով կարգավորվել է, սակայն շարունակում է իրեն վատ զգալ, ու դեռ չգիտի՝ ինչքա՞ն պետք է ստիպված լինի ակնոց կրել, որովհետև երբեք դրա կարիք չի ունեցել։Նկատենք, որ մեր երեկվա հրապարակումից հետո ԱՆ-ն շտապել էր հաղորդագրություն տարածել ու ապատեղեկատվություն որակել մեր նյութը՝ միաժամանակ չհերքելով հանդերձ հրապարակման մեջ մատնանշված փաստական հանգամանքները, դրանք են՝ աղջիկը ենթարկվել է գարդասիլային պատվաստման, ինչից հետո նրա մոտ նկատվել են առողջական խնդիրներ ու տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել միայն 4 օր անց։

«Փաստինֆո»-ն խոսում է փաստերով, իսկ թե ինչն էր հերքում ԱՆ-ն այդպես էլ անհասկանալի մնաց՝ հիվանդանոց տեղափոխված աղջկա գոյությունը փաստ է, որն էլ այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է իրականությունը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:21 18/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ պարտքն եմ համարում բացահայտել այդ կեղծիքը». Մարինա խաչատրյանը՝ գարդասիլի պատվստումից կուրացած անչափահաս աղջկա դեպքի մասին
23:52 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱնչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. պնդում է ԱՆ-ն` առանց փորձաքննության
17:38 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել
15:00 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՈ՞ր դեպքերում փակ և բաց տարածքներում դիմակ դնելը կշարունակի մնալ պարտադիր
14:48 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 21-ը մահվան ելքով
16:17 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱլկոհոլային թունավորման 46 դեպքից 20-ը մահվան ելք է ունեցել. ՀՀ ԱՆ
11:04 06/09/2020  |  ԿորոնավիրուսՈւնենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք, 266 առողջացած և 2 մահ
09:34 05/09/2020  |  ՄամուլԵրբ ՀՀ քաղաքացիները կպատվաստվեն գրիպի դեմ. «Ժողովուրդ»
10:52 30/08/2020  |  ԿորոնավիրուսՈւնենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած
19:32 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարությունից ստացանք ընդամենը մի կարճ ու անհոդաբաշխ կիսաարձագանք. Վահագն Վարագյանը կոչ է անում փրկել Սևանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]