Թեմաներ
Երեքշաբթի 12 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/01/2020   09:51 Տաշած «արհեստավարժը» գետնին չի մնա. «Իրատես» 12/01/2020   09:47 Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Ժողովուրդ» 12/01/2020   09:45 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դատի է տալիս ՊԵԿ-ին. «Իրատես» 12/01/2020   09:38 Ռոբերտ Քոչարյանի դիմումները ՍԴ-ն մերժել է. «Հրապարակ» 12/01/2020   09:35 Սոթքի հանքը՝ կռվախնձոր. ինչպե՞ս են կազմակերպվելու աշխատանքները . «Հրապարակ» 12/01/2020   09:31 «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»․ Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր բոլոր զիջումներն անի, նոր գնա «Փաստ» 12/01/2020   09:24 Որ արժանիքի համար է ՀՔԾ պետը «Մխիթար Գոշ» մեդալին արժանացել «Ժողովուրդ» 12/01/2020   09:22 Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» «Հրապարակ» 12/01/2020   09:20 Ովքեր Արցախում պաշտոններ կստանան «Ժողովուրդ» 12/01/2020   09:18 ՀՀ իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ Արցախը պահել տեղեկատվական բլոկադայում. «Փաստ» 12/01/2020   09:14 Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. Ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը «Հրապարակ» 11/30/2020   23:59 Վաղվա ջրանջատման հասցեները 11/30/2020   23:55 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 11/30/2020   23:48 Սխալ հրամանների պատճառով մեկ վայրկյանում 10 մարտական ընկեր կորցրեցի. կամավորական 11/30/2020   23:43 ՀՀ քննչական կոմիտեում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների, արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ 11/30/2020   23:42 Նոր առաջնորդ կա, նա անկուսակցական կլինի. Հայկ Կիրակոսյան 11/30/2020   23:28 Պետք է պահենք ամեն մի փշրանք, պետք է կախվենք անգամ փրփուրներից բայց Խծաբերդը պետք է պահենք, Վարդան Առաքելյան 11/30/2020   23:18 Փաշինյանը գիտի, որ շատ մոտ ապագայում գնալու է, և բոլորովին չի զբաղվում ոչ երկրի անվտանգային հարցերով. Արտակ Զաքարյան 11/30/2020   23:06 Քայլ առ քայլ մեզ կործանեց մեծ ատելության առաքյալը. Միքայել Մինասյան 11/30/2020   22:55 Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ 11/30/2020   22:41 Վարդենիսն ու Ջերմուկը ուղղակիորեն կարող են հայտնվել Ադրբեջանի հրթիռակոծման տակ. փորձագետ 11/30/2020   22:25 Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել 11/30/2020   22:15 Դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար 11/30/2020   22:09 Մենք շարունակում ենք բարձրաձայն մտածել, մեր բոլոր մտքերը շաղ տալով համացանցում, իսկ համացանցը ցանց է... 11/30/2020   22:02 Փաշինյանը ճնշում է դատավորներին, որ կատարեն իր հանձնարարությունները. իրավապաշտպան 11/30/2020   21:56 Ադրբեջանցիների հետ սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով. պաշտոնական 11/30/2020   21:38 Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները 11/30/2020   21:28 Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում գրանցվել է երկրաշարժ 11/30/2020   21:24 Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 11/30/2020   21:17 Դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. Շրջակա միջավայրի նախարարություն 11/30/2020   20:59 Հաջորդ գլխավոր դատախազը պետք է մտածի, թե գործադիր իշխանության ղեկավարի ո՞ր լիազորությունից է բխում դատական պրոցեսին միջամտությունը. Խուդոյան 11/30/2020   20:51 Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը. Նիկոլը սգո օր չի հայտարարելու, նրա համար համար սա ողբերգություն չէ. Միքայել Մինասյան 11/30/2020   20:35 Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելը ուղղորդում է քաղաքացիական հագուստով անձը 11/30/2020   20:28 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 33 անձ բերման է ենթարկվել 11/30/2020   20:23 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/30/2020   20:09 Վրաերթ Բաղյան փողոցում 11/30/2020   20:02 ԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին 11/30/2020   20:02 Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը հացադուլ է հայտարարել 11/30/2020   19:52 «Ես հայտարարել եմ 1400 անձնագրերի մասին, իսկ իրենք գնացե՞լ են անձնագրային կենտրոններ, ստուգե՞լ են այն մարդկանց ցուցակը. Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԱԾ-ին 11/30/2020   19:47 Զրահաբաճկոնների և սաղավարտների թեման, կամ ինչի՞ համար են ցեխ շպրտում Դավիթ Տոնոյանի վրա 11/30/2020   19:44 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին 11/30/2020   19:31 «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը՝ «դիմակի գործով» 11/30/2020   19:28 Մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու.Տիգրան Աբրահամյան 11/30/2020   19:11 Այսօր հավաքների արգելք չկա, բայց հրաման տվողին դա չի հետաքրքրում, հրաման տվողը վախեցած է. Վարոսյան 11/30/2020   19:05 Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նախաձեռնեց Դատավորների գործունեությանը միջամտելու գործընթացը. հայտարարություն 11/30/2020   18:44 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 11/30/2020   18:41 Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին 11/30/2020   18:38 Անհամաչափությունը ոչ ես եմ որոշում, ոչ՝ Դուք. Ոստիկանության ծառայող 11/30/2020   18:30 Իմքայլականների տան մոտ ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում 11/30/2020   18:25 Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել. Մելիքյան
11/30/2020   23:42 Նոր առաջնորդ կա, նա անկուսակցական կլինի. Հայկ Կիրակոսյան 11/29/2020   17:26 Զարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրել 11/29/2020   15:27 Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք. ադրբեջանագետ 11/30/2020   16:16 Արթուր Վանեցյան. «Ես կարծում եմ, որ նույնիսկ մենք կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու» 11/30/2020   20:02 ԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին 11/29/2020   21:26 Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ նա սուտ է խոսում. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ 11/30/2020   13:49 Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման. Փաշինյանի խոսնակը հաստատեց 11/30/2020   12:19 Միքայել Մինասյան . Մնաց 12 ժամ... 11/29/2020   18:38 Եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. Փաշինյան 11/29/2020   19:03 Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին է. Կարին Տոնոյան 11/30/2020   15:44 Արցախցուն այսօր ծաղրում, 68000 են տալիս, այն էլ վերապահումներով, ոչ բոլորն են ստանում նշված կոպեկները 11/29/2020   19:49 «Մեզ բաժին հասած թշնամին կռվում է անգամ զոհվածի հետ, գլխատելով մահացածին, կտրելով հանգուցյալի ականջները, քանդելով գերեզմաններն ու հպարտանում իր այդ արարքով». Դադիվանքի վանահայր 11/30/2020   22:25 Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել 11/30/2020   18:19 Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ Վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Մելիքյան 11/30/2020   10:11 Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա. Փաշինյանը պարզաբանում է 11/29/2020   20:41 Ովքեր մոտիկից են շփվել Նիկոլի հետ, արդեն հասկացել են, որ գժի հետ գործ ունեն ու մինչև վերջ տանելու է իրենց կործանման, բայց չգիտեն, թե գժական գնացքից ինչպես թռնեն. Կարեն Վրթանեսյան 11/29/2020   18:20 Լաչինը հանձնելու գործընթացը պետք է դադարեցնել մինչև բոլոր գերիների և զոհվածների աճյունների վերադարձը․ Էդգար Ղազարյան 11/29/2020   20:00 Ինչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն Հովհաննիսյան 11/29/2020   16:33 Միայն սա բավարար է հրաժարականի ու տրիբունալի համար. Սարհատ Պետրոսյանը՝ Փաշինյանի գրառման մասին 11/29/2020   13:28 Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի վերջին Փաշինյանին առաջարկված փաստաթուղթը՝ չկար Լաչինի ու Քելբաջարի հանձնումը, կար՝ դիակների ու գերիների անհապաղ վերադարձի ամրագրում. Փաշինյանը մերժել է

«Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/18/2020   21:34  |  ԼՐԱՀՈՍ

17-ամյա աղջիկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ նրա մոտ տեսողական խնդիրներ են առաջացել Գարդասիլի պատվաստում ստանալուց հետո, ընդ որում՝ աղջիկը չի էլ իմացել, որ իրեն պոլիկլինիկա են հրավիրել հենց այդ պատվաստումն ստանալու համար։

«Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ շատ վատ էի զգում, միանգամից թուլություն և դող զգացի ամբողջ մարմնումս, քթից սկսեց արյուն գալ, գլուխս պտտվում էր, մի խոսքով՝ հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Հասա տուն ու զգացի, որ կամաց-կամաց տեսողությունս թուլանում է, իսկ մի որոշ ժամանակ անց՝ արդեն համարյա ոչինչ չէի տեսնում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին այսօր պատմում է օրեր առաջ «Արմենիա» պոլիկլինիկայում գարդասիլային պատվաստման ենթարկված անչափահաս աղջիկը, ում անունը չենք հրապարակում ՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումով։

Լրատվամիջոցի հետ զրույցում աղջիկը հաստատում է՝ մինչ պատվաստման ենթարկվելն իրեն բացարձակ լավ է զգացել, ոչ մի տեսակի առողջական խնդիր կամ բողոք չի ունեցել. «Ինձ զանգեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի պոլիկլինիկա։ Միայն ինքնազգացողությունս ամբողջովին վատանալուց հետո, երբ ստիպված ընտանիքիս անդամների հետ միասին նորից գնացինք պոլիկլինիկա, միայն այդ ժամանակ եմ իմացել, որ գարդասիլային պատվաստում եմ ստացել, մինչ այդ պոլիկլինիկայում ինձ չեն ասել, թե ինչ պատվաստում է դա։ Պատվաստումից առաջ պոլիկլինիկայում նրանք պետք է ճշտեին իմ քաշը, ալերգի՞կ եմ, թե ոչ, պետք է ինձ զգուշացնեին, որ պատվաստումից հետո ես մի քանի ժամ պետք է հանգիստ վիճակում լինեմ, գիրք չկարդամ, հեռախոսին ու համակարգչին չնայեմ, իսկ ես այդ ամենի մասին չգիտեի, որովհետև ինձ չէին տեղեկացրել և ես անմիջապես պատվաստումից հետո շտապեցի անգլերենի պարապմունքի։ Ձևի համար պոլիկլինիկայի մուտքի մոտ տաքությունս չափեցին, նույնիսկ չիմացա էլ տաքություն ունե՞մ, թե՞ ոչ ու ասեցին, որ անցնեմ պատվաստումը ստանալու։ Իսկ երբ արդեն ինքնազգացողությունս բոլորովին վատթարացած վերադարձա այնտեղ՝ պատկերացնո՞ւմ եք՝ գրեթե ոչինչ չէի տեսնում, դողէրոցք մեջ՝ ինձ ո՛չ ավել, ո՛չ պակաս դիագնոզ են տալիս, թե իբր գլխուղեղի չորրորդ փորոքի ուռուցք ունեմ, դա է պատճառը, իբր որ չեմ տեսնում, ասացին՝ վերցրու այս ուղեգիրն ու գնա ստուգում անցի Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնում»։

Գարդասիլային պատվաստումից հետո առողջական խնդիրներ ունեցող աղջիկը հուզմունքով պատմում է՝ «Արմենիա» պոլիկլինիկայում գլխուղեղի իբր ուռուցք ունենալու մասին լուրը կես մարդ է դարձրել իրեն, բայց ավելի շատ մոր համար է անհանգիստ.«Մինչ Սբ. Աստվածածին բժշկական կենտրոն հասնելը՝ երբ վիճակս ավելի էր վատթարանում, մայրս կես մարդ էր դառնում, երևի մտածում էր՝ վերջ...Այնտեղ բժշկական հետազոտություններ անցա, պարզվեց որևէ խնդիր՝ գլխի հետ կապված չունեմ, նյարդաբանական խնդիրներ ևս չհայտնաբերվեցին, որով կարող էր պայմանավորված լինել տեսողությանս վատթարացումը։ Բժիշկներն ասում էին, որ այդ առումով ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Պարզելու համար տեսողությանս հետ կապված խնդիրները, ինձ ուղեգիր տվեցին Մալայան ակնաբուժական հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ես օպտիկական ակնոցի կարիք ունեմ։ Մինչ այս երբեք օպտիկական ակնոց չեմ կրել, իմ ֆիզիկական վիճակից, առողջությունից ու ինքնազգացողությունից երբեք չեմ բողոքել»։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը պարուհի է՝ Հայաստանի երկակի և Եվրոպայի չեմպիոն, մշտապես ակտիվ մարզավիճակում է եղել։ «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան բարդ պարային շարժումներ եմ ես ստիպված անել անընդմեջ, իսկ «Արմենիա» պոլիկլինիկայում պատվաստումից հետո, երբ ինձ արդեն չափազանց վատ էի զգում և երկրորդ անգամ գնացել էինք պարզելու՝ ի՞նչն է պատճառը՝ փորձում էին համոզել, որ միգուցե նախկինում էլ վատ տեսողություն և առողջական խնդիրներ եմ ունեցել։ Պետք է նորից ասեմ, որ պատվաստումից առաջ ինձ չեն էլ տեղեկացրել, որ ես գարդասիլային պատվաստում եմ ստանում ու սա երրորդ նման պատվաստումն է, որին ես ենթարկվում եմ։ Երկրորդ անգամ՝ ապրիլ ամսին նույն պատվաստումից հետո ես նորից խնդիրներ ունեցա՝ ամբողջ դեմքս դուրս տվեց, բայց փորձեցի բանի տեղ չդնել, մտածեցի կանցնի ու իսկապես, մի քանի օր անց անցավ, չնայած այդպես էլ չիմացա, թե ի՞նչ հետևանք թողեց դա իմ առողջական վիճակի վրա»,- նշեց նա։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում դեռահաս աղջիկն անհանգիստ ու հուզված էր.«Կարո՞ղ է ես այլևս չկարողանամ շարունակել պարս, ախր շատ եմ սիրում պարել, չեմ հասկանում՝ հիմա միշտ ակնոցնե՞ր եմ կրելու, բայց ես երբեք չեմ բողոքել իմ տեսողությունից։ Սրա պատճառով ամեն ինչից հետ ընկա՝ դպրոց ու անգլերենի դասընթացների չեմ կարող գնալ, պարի՝ նույնպես։ Մի խոսքով՝ սա վերջին պատվաստում էր, որին ես այլևս կգնամ...»։

Մեր այցի ժամանակ՝ տանն էին աղջկա եղբայրն ու տատիկը։ Վերջինս զայրացած էր, ասում էր՝ տանջանքով ու դժվարությամբ երեխա ենք պահում մեծացնում, որ տանենք՝ առանց իմանալու մեր էրեխուն էս օրին գցեն ու տուն ուղարկե՞ն։ Իսկ եղբայրը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել դատարան։

«Թող որևէ կողմ չփորձի հերքել իրականությունը»,- նշում է եղբայրը՝ նշելով, որ բժշկական հետազոտությունների հետ կապված բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, պատրասվում է դատական հայց ներկայացնել «Արմենիա» պոլիկլինիկայի և այնտեղ աշխատող անպատասխանատու բուժանձնակազմի դեմ. «Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այդ բուժհաստատությունում տիրող ամենաթողությունը, ի՞նչ ասես լսում և տեսնում ենք այտեղից և ահա՝ մեկն էլ քույրս է... Այսքանից հետո բուժհաստատություններում մեզանից գումարներ են գանձել՝ որպեսզի ախտորոշեն և բուժման կուրս նշանակեն անհայտ ծագման ինչ – որ պատվաստման հետևանքով քրոջս տեսողության հետ առաջացած խնդիրների համար»,- ցայրացած ասում էր աղջկա եղբայրը։

Աղջկա մայրը մեր զրույցի պահին գտնվում էր աշխատավայրում։ Մեզ տեղեկացրին, որ երեկ՝ «Փաստինֆո» լրատվականի հրապարակած հոդվածից հետո աղջկա մոր հետ են կապվել ՀՀ կառավարությունից՝ վարչապետի աշխատակազմից ու տեղեկացրել, որ լիարժեք կուսումնասիրեն դեպքը և համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ բացահայտելու դեպքին առնչվող բոլոր մանրամասները։

Հիշեցնենք, որ երեկ «Փաստինֆո» լրատվականը ահազանգ էր ստացել այն մասին, որ «Արմենիա» պոլիկլինիկայում պատվաստում ստացած 2003 թվականին ծնված Երևանի քաղաքացի անչափահաս աղջկա մոտ Գարդասիլ-4-ի պատվաստումից հետո՝ ժամերի ընթացքում ինքնազգացողության կտրուկ վատթարացում և տեսողության կորուստ է գրանցվել, իսկ սեպտեմբերի 14-ին տեղափոխվել հիվանդանոց։ «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել էին, որ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրների պատճառով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չի հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ նրա մոտ չեն հայտնաբերվել։

«Փաստինֆո» լրատվականը կապ էր հաստատել Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնի հետ, որտեղ մինչ այսօր կեսօրին հետազոտությունների է ենթարկվել 17-ամյա աղջիկը։ Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից մեզ տեղեկացրել էին, որ կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, ուղեգրվել նաև Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար։

Աղջիկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, նա գտնվում է տանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա հաստատեց՝ նախկին թուլությունն ու դողէրոցք չկա, տեսողությունը չնչին չափով կարգավորվել է, սակայն շարունակում է իրեն վատ զգալ, ու դեռ չգիտի՝ ինչքա՞ն պետք է ստիպված լինի ակնոց կրել, որովհետև երբեք դրա կարիք չի ունեցել։Նկատենք, որ մեր երեկվա հրապարակումից հետո ԱՆ-ն շտապել էր հաղորդագրություն տարածել ու ապատեղեկատվություն որակել մեր նյութը՝ միաժամանակ չհերքելով հանդերձ հրապարակման մեջ մատնանշված փաստական հանգամանքները, դրանք են՝ աղջիկը ենթարկվել է գարդասիլային պատվաստման, ինչից հետո նրա մոտ նկատվել են առողջական խնդիրներ ու տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել միայն 4 օր անց։

«Փաստինֆո»-ն խոսում է փաստերով, իսկ թե ինչն էր հերքում ԱՆ-ն այդպես էլ անհասկանալի մնաց՝ հիվանդանոց տեղափոխված աղջկա գոյությունը փաստ է, որն էլ այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է իրականությունը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:21 18/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ պարտքն եմ համարում բացահայտել այդ կեղծիքը». Մարինա խաչատրյանը՝ գարդասիլի պատվստումից կուրացած անչափահաս աղջկա դեպքի մասին
23:52 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱնչափահաս աղջկա տեսողության սրության խնդիրը որևէ պատճառահետևանքային կապ չունի պատվաստման հետ. պնդում է ԱՆ-ն` առանց փորձաքննության
17:38 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել
15:00 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՈ՞ր դեպքերում փակ և բաց տարածքներում դիմակ դնելը կշարունակի մնալ պարտադիր
14:48 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 21-ը մահվան ելքով
16:17 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱլկոհոլային թունավորման 46 դեպքից 20-ը մահվան ելք է ունեցել. ՀՀ ԱՆ
11:04 06/09/2020  |  ԿորոնավիրուսՈւնենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք, 266 առողջացած և 2 մահ
09:34 05/09/2020  |  ՄամուլԵրբ ՀՀ քաղաքացիները կպատվաստվեն գրիպի դեմ. «Ժողովուրդ»
10:52 30/08/2020  |  ԿորոնավիրուսՈւնենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած
19:32 26/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարությունից ստացանք ընդամենը մի կարճ ու անհոդաբաշխ կիսաարձագանք. Վահագն Վարագյանը կոչ է անում փրկել Սևանը

Արխիվ

[]