Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   20:42 Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն 04/16/2024   20:34 Ղազախստանի մահմեդականներին արգելել են օգտագործել վարկային քարտեր եւ դրանցից կանխիկացում 04/16/2024   20:15 Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը 04/16/2024   19:58 Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն 04/16/2024   19:51 Ռոստովի մարզում տղամարդը մահացել է ձերբակալման փորձի ժամանակ 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   19:22 ԱՄՆ-ի Փենսիլվանիայում հրդեհվել է Ուկրաինայի զինված ուժերի համար արկեր արտադրող գործարանը 04/16/2024   19:00 Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը. Աբրահամյան 04/16/2024   18:55 Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից 04/16/2024   18:50 Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին 04/16/2024   18:46 Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ. հեղեղները չեն դադարում 04/16/2024   18:35 ՀՀ առողջապահության նախարարության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում այս պահին ձերբակալված անձինք չկան 04/16/2024   18:27 Հայաստանը, իսկապես, զգալիորեն կրճատել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում. Տասմագամբետով 04/16/2024   18:25 Ձեռնաշղթաներով գտնվող Սամվելին քարշ են տվել ոստիկանական մեքենայից, տապալել գետնին, ծեծի ենթարկել, խոշտանգել․ պատգամավորները տեսակցել են Սամվել Վարդանյանին 04/16/2024   18:25 Հանրապետությունում խոզերի շրջանում հիվանդություն է տարածված. սպառողին խաբում են. տեղականի փոխարեն ներմուծված միս են վաճառում 04/16/2024   18:08 Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կողմից կազմակերպված՝ քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին 04/16/2024   18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը 04/16/2024   17:58 «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 04/16/2024   17:54 Ռուսաստանում առաջարկել են արգելափակել TikTok-ը 04/16/2024   17:44 Մոսկվայի Կարմիր հրապարակը անհայտ պատճառներով փակել են այցելուների համար 04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մեր կարմիր գծերը չեն փոխվել. այս հարցի բարձրացումն ինձ զարմանք է պատճառում. ԻԻՀ դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   14:53 Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն

Եւ ուրեմն, միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան 09/18/2020   12:31  |  Մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում նշված է․

«2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածված խոսույթներից մեկը իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշտ քայլերի մղելու փորձերն են:

Հանրային քննարկումների դաշտում, սա, իհարկե հասկանալի եւ ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետեւ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը եւ ի վերջո՝ նաեւ երկիրը, որովհետեւ որեւէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա, միշտ եւ ամենուր կարող են լինել եւ անխուսափելիորեն կլինեն դիտարկումներ, քննադատություններ, առաջարկություններ, մեկը մյուսից գեղեցիկ հիմնավորումներով եւ փաստարկումներով:

Բայց իշխանությունը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, բնականաբար՝ ճիշտ որոշումներ: Բայց որքանո՞վ պետք է այդ որոշումները ճիշտ լինեն, որքանով ճշգրտված եւ իդեալական: Այս հարցը հրատապ է հատկապես այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատմության եւ գաղափարաբանության համատեքստում:

«Քաղաքացիական պայմանագիրը» Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Բայց պարադոքսն այն է, որ ՔՊ-ն դա արել է բացառապես «սխալ քայլերի հետեւողականության» շնորհիվ: ՔՊ-ի նախահիմնադրման օրից Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի էին ունենում «ճիշտ» պրոցեսներ, որոնց վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրեց «սխալ» դիրքորոշումներ:

Ընդ որում, «ճիշտ» եւ «սխալ» բնորոշումների մեջ ոչ մի հեգնանք չեմ դնում, այդ բնորոշումները բխում են տվյալ պահի հանրության շրջանում իշխող տրամադրություններից եւ ընկալումներից: «Քաղաքացիական պայմանագիրը» ի վերջո հաղթեց «սխալ քայլերի» հետեւողական ռազմավարության շնորհիվ, որովհետեւ այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում եւ ինչու եւ ինչ խնդիր է լուծում դրանով:

Այդ հետեւողական սխալների նպատակը մտածողության նոր հարթություն ստեղծել էր, անխուսափելի պարտությունների տրորված նախկին ճանապարհներով չգնալը, հանրության հետ երկխոսությունը երբեմն բանավեճի, երբեմն լեզվակռվի երբեմն մեղադրանքի վերածելու վճռականությունը:

Այն ժամանակ մենք գիտեինք, որ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք, այնպես ինչպես պարտվել են այն ընդդիմադիր ուժերը, ովքեր սկսած 1994 թվականից ճիշտ են գործել, այդ թվում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում ու պարտվել:

Բայց մենք որոշեցինք գործել սխալը-սխալի հետեւից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետեւ ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետեւ կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եւ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը:

Եւ ուրեմն, միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս: Որպեսզի ընթերցողին հստակ լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սխալների համառոտ պատմությունը:

2014 թվական: Այդ ժամանակ ՔՊ-ն դեռ քաղաքացիական նախաձեռնություն էր, բայց քաղաքական դաշտում ուներ որոշակի նկատելիություն: ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ-ԲՀԿ քառյակը որոշել էր քաղաքական պրոցես սկսել, որը պետք է լիներ բուրժուադեմոկրատական հեղափոխության-իշխանափոխության մի ինչ-որ խառնուրդ: ՔՊ-ն հստակ եւ վճռականորեն որոշեց չմասնակցել դրան եւ արժանացավ բուռն արգահատանքի: Նրան համարեցին Սերժի պրոյեկտ, ծախված ընդդիմություն եւ այլն եւ այսպես շարունակ: Պրոցեսն ավարտվեց նրանով, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը:

2015 թվական, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե – Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտը որոշել էր անել իշխանափոխություն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարելով ամենապատեհ առիթը դրա համար: ՔՊ-ն դա համարեց կեղծ օրակարգ, դեռ ավելին՝ ասում էր, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրության պայմաններում, որը պիտի ամբողջությամբ ուժի մեջ մտներ 2018 թվականի ապրիլին, ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ սահմանադրությամբ: Ի հեճուկս ընդդիմադիր դաշտի ճնշումների, պահանջների, հորդորների, հայհոյանքների՝ ՔՊ-ն պրոցեսին չմասնակցեց: Պրոցեսը ավարտվեց նրանով, որ ընդդիմադիրները վերջում գնացին տուն: Բայց այդ ընթացքում ՔՊ-ն մեղադրվեց ծախված, կառավարելի ընդդիմություն լինելու մեջ:

2016 թվական, ՊՊԾ գնդի գրավում – ՔՊ-ն գնաց իրադարձությունների վայր, «Ոչ բռնությանը» դիրքորոշմամբ, ասելով, որ չի ընդունում ուժի կիրառումը որեւէ քաղաքական նպատակի համար, առավելեւս Հայաստանի քաղաքացիների վրա կրակել սպանելը՝ ինչ հիմնավորում էլ այդ ունենա: Այդ ժամանակ ծնվեց «բաց ձեռքերով պայքարի» սիմվոլը: Բայց ՔՊ-ն այստեղ էլ էր սխալ, որովհետեւ մի միջավայրում եւ մթնոլորտում, որտեղ խփելը, կրակելը, անգամ սպանելը համարվում էր լեգիտիմ՝ բաց ձեռքերով պայքարի կոչ անողները պիտի համարվեին ծախվածներ, կառավարելի ընդդիմություն եւ այսպես շարունակ: Այն ժամանակ էլ հնչեցին կոչեր՝ ՔՊ-ի ներկայացուցիչներին աղբամանները նետել, ի վերջո, սուլոցների ներքո ՔՊ-ն հեռացավ հրապարակից ու հրաժարվեց վերադառնալ: Պրոցեսը ավարտվեց նրանով, որ պրոցեսը նախաձեռնողները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի առնվազն անմիջապես հրաժարականի պահանջից, հանձնվեցին եւ բոլորը գնացին տուն:

2017 թվական, խորհրդարանական ընտրություններ – ՔՊ-ն, որ «Ելք» դաշինքի կազմում էր, հրաժարվեց ետընտրական հերթական իշխանափոխության քաղաքականությունից եւ արձանագրեց, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են ընտրողների քվեարկության արդյունքում: Ուղիղ ասաց, որ այդ մեր քաղաքացիներն են, որ ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել, դե թող ուրեմն վայելեն իրենց «ընտրած» իշխանությունը: ՔՊ-ին մեղադրեցին մանդատ մուրալու, ծախված լինելու մեջ:

2018 թվական, Հայաստան – Գրեթե բոլորը համակերպվել են, որ Սերժ Սարգսյանը պիտի վերարտադրվի: Շատերը նույնիսկ պայմանավորվել եւ պլանավորել են իրենց առաջիկա 10-15 տարվա կյանքը: ՔՊ-ն հայտարարում է հեղափոխություն եւ մարդկանց մի մասը ծիծաղում է նրա վրա, մյուս մասը մեղադրում է ծախված լինելու մեջ, պնդելով, թե ՔՊ-ն ուզում է Սերժ Սարգսյանի վերարտադրությանը ժողովրդավարության շղարշ հաղորդել: Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր նույնպես մտադիր են չհամակերպվել Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ: Բայց նրանք առաջարկում են պայքարի հին բանաձեւեր: ՔՊ-ն կտրականապես մերժում է դրանք, արժանանալով եւս մեկ՝ ընդդիմադիր դաշտը պառակտելու, ծախված լինելու մեղադրանքի: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորդ գիտեք:

Այս ամենը գրում եմ ոչ ամենեւին պատմական ակնարկի համար: Համընդհանուր համակրանքի, սիրո պայմաններում ձեւավորված հեղափոխական իշխանության ամենամեծ սպառնալիքը «ճիշտ» լինելու մղումն է: Հեղափոխությունը յուրաքանչյուրը ընկալել է իր ձեւով, բայց հեղափոխության բովանդակությունը ստեղծած իշխանությունը պետք է անի բացառապես ռազմավարական քայլեր, չվախենալով, երբեմն գիտակցված անելով սխալներ՝ այն դեպքերում, երբ ճիշտ որոշման սպասումը հնարավորություն չի տալիս առաջ գնալ եւ ի վերջո բերում է կաթվածի, որոշումներ կայացնելու անընդունակության:

ՔՊ-ն պետք է շարունակի «հետեւողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին եւ նույնիսկ դրանից առաջ: Որովհետեւ դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետեւ մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձեւավորելու եւ Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եւ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետեւողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետեւ որեւէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն:

Տեղում դոփելուց ավելի մեծ սխալ գոյություն չունի: Եւ միայն սխալվելու վճռականությունն է, որ կարող է մեզ տանել առաջ՝ ճշմարտությունը փնտրելու ճանապարհով: ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա, պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից, գաղափարներից, պատմությունից, իդեալներից ու Հայաստանը հզորացնելու, Հայաստանը հզոր տերություն դարձնելու անսակարկելի երազանքից:

Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետեւից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի:

Հ.Գ. Տեքստը պատրաստել եմ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ընդլայնված հանդիպման ժամանակ ունեցած ելույթիս հիման վրա: Եթե տեքստային լրատվամիջոցները կհրապարակեն, խնդրում եմ վերնագրել՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:49 18/09/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի որդին ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում. Կառավարական ընտանիքի բարքերը
11:09 18/09/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ
09:47 18/09/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը չի ստորագրում Դիանա Գալոյանի հրամանը. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»
09:29 18/09/2020  |  ՄամուլՓաշինյան-Ծառուկյան հակամարտությունը կանգ չի առնի. «Իրատես»
22:53 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանը գրե՞լ գիտի. Փաշինյանը՝ Ծառուկյանի գրառման մասին
22:19 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄենք ենք մեզ համոզել, այսինքն՝ ինքներս մեզ խաբել. Ավետիք Իշխանյան
21:17 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը. Փաշինյան
21:06 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Յոշիհիդե Սուգային՝ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
16:14 17/09/2020  |  ՄեկնաբանությունԱռաջին անգամ մեր չորս «ՍՈւ»-երը միասին դուրս են եկել հերթապահության. Փաշինյան
12:43 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍՊայթյունից փլուզված շենքի բնակիչներին կտարադրվեն բնակարանի գնման վկայագրեր

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]