Թեմաներ
Ուրբաթ 10 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/30/2020   11:20 Արցախի նախագահն արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ է հղել 10/30/2020   11:09 Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն. Հովհաննիսյան 10/30/2020   10:59 Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել. Պողոսյան 10/30/2020   10:58 Թշնամին դաշտում թողնելով տասնյակ դիակներ հետ է շպրտվել.Արծրուն Հովհաննիսյան 10/30/2020   10:55 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 2398 դեպք, 28 մարդ մահացել է 10/30/2020   10:03 Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ.Թաթոյան 10/30/2020   09:53 Սասուն Միքայելյանը դեռեւս չի կարողանում քայլել. հնարավոր է՝ դեռ երկար չքայլի «Հրապարակ» 10/30/2020   09:51 «Կասեցնել կարող են միայն հայկական բանակը եւ Ռուսաստանը». «Փաստ» 10/30/2020   09:49 Լավ լուր. Հայաստանի տնտեսությունը սկսել է շնչել «Ժողովուրդ» 10/30/2020   09:46 Գագիկ Խաչատրյանն էլ կներգրավվի գործընթացին «Հրապարակ» 10/30/2020   09:45 Աշխարհի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջն ավելի է հասունանում. «Փաստ» 10/30/2020   09:38 Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները. ՊԲ 10/30/2020   09:35 Պատերազմը՝ պատերազմ, պարգեւավճարը՝ պարգեւավճար. «Հրապարակ» 10/30/2020   09:33 Վճռաբեկ դատարանի նոր պալատների նախագահների ընտրության համար օրենքը պետք է փոխվի. «Ժողովուրդ» 10/30/2020   09:31 Նախընտրական «սիրաշահումներ» եւ արեւմտյան «հավասարություններ» «Փաստ» 10/30/2020   01:13 Դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է. ՊԲ 10/30/2020   00:27 Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Ռուստամ սարկավագ Պողոսյանը 10/30/2020   00:18 Հրդեհ Ստեփանավան քաղաքում. կա տուժած 10/29/2020   23:59 Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնավերվել է դի 10/29/2020   23:46 Արցախի նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել. Վահրամ Պողոսյան 10/29/2020   23:43 Զոհվել է Նարեկ սարկավագ Պետրոսյանը 10/29/2020   23:31 Փրկարարները քաղաքացու դին իջեցրել են ծառից 10/29/2020   23:18 Կորոնավիրուսից մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը 10/29/2020   23:11 Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, համար Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Արայիկ Հարությունյան 10/29/2020   23:04 Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները խաղաղ բնակչության նկատմամբ. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան. ԱՀ ՄԻՊ 10/29/2020   22:51 Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է և դրա ամրապնդումն է համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով. ԱԳՆ խոսնակ 10/29/2020   22:47 Սա արդեն Բաքվի կորպուսի մաշվելուց հետո վերջին ռեզերվն է. քաղաքագետ 10/29/2020   22:29 Վաղը Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, իսկ այս պահին տեղի է ունենում ԱԳ նախարարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ.ԱԳՆ խոսնակ 10/29/2020   22:20 Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները հայ զինծառայողների դիերի, գերիների նկատմամբ նման են իսլամական պետության ահաբեկչական խմբավորման մեթոդներին. ՄԻՊ 10/29/2020   22:13 Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային բարելավումներ իրականացնել. Ա. Հովհաննիսյան 10/29/2020   22:03 Արցախի տարածքում գործող բանկերի տրամադրված վարկերի մասով ռազմական դրության գործողության ողջ ընթացքում չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում. Արցախի տեղեկատվական շտաբ 10/29/2020   21:55 Սևանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած 10/29/2020   21:50 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ 10/29/2020   21:26 ԱԱԾ ԺՊ-ն այցելել է առողջապահական հաստատություններում բուժում ստացող սահմանապահներին 10/29/2020   21:08 Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ սոցցանցերում տարածված լուրերը սուտ են. ԱԱԾ 10/29/2020   20:40 Մասիսում փլուզվել է մեկհարկանի շինության տանիքը․ կան տուժածներ․ ԱԻՆ 10/29/2020   20:26 Մագոմեդ Մուսալովը վիրահատությունից հետո վերադարձել է Երևան 10/29/2020   20:15 Ռուսաստանը ստանձնել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի հարավային հատվածի անվտանգության պատասխանատվությունը. Սա ռազմական օգնության շրջանակներում է. քաղաքագետ 10/29/2020   20:07 Մարտական ուղի անցած կալանավորված երկու անձի խափանման միջոց փոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով 10/29/2020   19:44 «Մեր երկիրը հարձակման է ենթարկվել իսլամիստների կողմից». Էմանուել Մակրոն 10/29/2020   19:29 Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. ԱՀ նախագահ 10/29/2020   19:25 Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին 10/29/2020   19:24 Ադրբեջանից 320 վարձկան հետ է վերադարձել Սիրիա՝ հրաժարվելով վճարից 10/29/2020   19:18 ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշանալ Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք, Արարատ ու Վայոց ձորի մարզեր այցելություններից 10/29/2020   19:09 Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ 10/29/2020   19:04 Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները 10/29/2020   18:58 ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից ևս 100 միլիոն դրամ փոխանցվել է հիմնադրամներին 10/29/2020   18:55 Հավաստի տեղեկությունների դեպքում դիմեք ԱԱԾ. հրապարակվել է հեռախոսահամարը 10/29/2020   18:50 Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ 10/29/2020   18:44 Ռուսաստանից ազդանշանները գնում են, դրանց ընկալման խորությունը արդեն մյուս կողմի խնդիրն է. Քաղաքագետ
10/29/2020   15:28 Ադրբեջանը գնդակոծել է ռուս սահմանապահներին՝ Իրանի հետ սահմանի վրա 10/28/2020   17:45 ՌԴ օդատիեզերական ուժերը Ղարաբաղի բանակի հետ միասին կարող են երեք օրում ջախջախել Ադրբեջանի զորքերը. ՌԴ գլխավոր շտաբի նախկին աշխատակից Սիվկով 10/29/2020   19:09 Շուրջօրյա պայքար՝ Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ 10/28/2020   15:06 Ստեփանակերտին օդային հարվածները հասցվել են Թուրքական F-16 ինքնաթիռներով. WarGonzo 10/29/2020   15:35 Այս կինը տեսել է՝ ինչպես են ադրբեջանցիները գլխատել և գնդակահարել երկու ընկերներին 10/29/2020   09:56 Բալասանյանին, Ղարամյանին, Մնացականյանին լիովին չեն ներգրավում ռազմական շտաբի աշխատանքներում. «Հրապարակ» 10/29/2020   10:29 Պաշտպանության բանակը թեժ մարտեր է մղում հատկապես Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում. Վահրամ Պողոսյան 10/29/2020   10:24 ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 51 հայորդու անուն 10/29/2020   16:06 Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը 10/28/2020   17:09 Պատերազմն օրհասական կռվին է հասել, հաղթանակի կարևորությունն ավելի շոշափելի է դառնում. մահապարտ 10/28/2020   16:47 «Տղայի գլուխը երկու գլուխ էր դարձել, կինը փորն էր բռնել, տղամարդկանց ձեռքերն արյունոտ էին». Ֆրանսիայում թուրքերի հարձակումից տուժել է 10 հայ 10/29/2020   14:20 Հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինները և մեկ քաղաքացիական անձ 10/29/2020   20:07 Մարտական ուղի անցած կալանավորված երկու անձի խափանման միջոց փոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով 10/29/2020   00:28 Փակուղուց ելքի տարբերակ. Սերգեյ Համբարձումյան 10/28/2020   20:57 Հակառակորդից մեր տղաներն առգրավել են պիկապ՝ ռազմամթերքով 10/28/2020   17:26 Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների Փաշինյանի հետ բանակցել Մոսկվայում 10/28/2020   17:39 Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info 10/29/2020   17:21 Ես չունեմ տեղեկություն.վարչապետի խոսնակը՝ Նիկոլ Փաշինյանի և Վիտալի Բալասանյանի հանդիպման մասին 10/29/2020   14:57 Հրամանատարս երեսս լվանում էր, ես հանգիստ արտասվում էի, որովհետև գիտեի՝ արցունքս ջրին էր խառնվում ու նա չէր տեսնի. Զինվորի պատմածը 10/29/2020   15:21 «Ֆրանսիան պարտավոր է առանց ժամանակ կորցնելու և անսասան վճռականությամբ սառնասիրտ որոշումներ կայացնել՝ չհայտնվելու համար վտանգավոր ծուղակում, որ լարել են մեր թշնամիները». Նիկոլա Սարկոզի

«Երևի Արայիկ Հարությունյանին փոքր ժամանակ տաշտով են կերակրել, որ իրեն թույլ է տալիս գիտնականների մասին խոսելիս կերակրատաշտ բառն օգտագործել». Արտակ Մովսիսյան 09/17/2020   17:10  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է  հաշվեհարդար տեսնել ակադեմիական այն գիտնականների նկատմամբ, ովքեր անցած երեսուն տարիներին, ըստ վերջինիս տված գնահատականի, զբաղված են եղել կեղծված պատմություն գրելով, նախկին ռեժիմների համար ականջահաճո պատմություն շարադրելու համար կերակրատաշտակներից են օգտվել, հիմա էլ համարձակվել են քննադատել և ապազգային որակել Հայոց պատմություն առարկայի թրքահոտ չափորոշիչները։ Այս մասին ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ բառացիորեն հայտարարել է. «Եթե ոմանք չափորոշիչները կամ դրանց մշակումը ապազգային են որակել, չնայած դրա տակ ոչ մի հիմք չկա, ապա անցած երեսուն տարիների ընթացքում դասագրքերի միջոցով պատմության կեղծումը ազգային համարողները թող մեզ անվանեն ապազգային, իսկ իրենց պատմություն կեղծելը՝ ազգային։ Իմ կարծիքով մենք ունենք մի իրավիճակ, որը ճիշտ հակառակն է»։ 

Անդրադառնալով կրթական նոր չափորոշիչների հարցին՝ ԿԳՄՍ նախարարը նաեւ հայտարարել է. «Ակադեմիական որոշ շրջանակների նման արձագանքի մասին կասեմ հետևյալը՝ պարզապես նրանք զրկվել և զրկվում են կրթության բյուջեի կերակրատաշտին մոտ լինելու հնարավորությունից, որին մոտ են եղել տասնամյակներ շարունակ, ստացել են հոնորարներ, այդ թվում նաև նախորդ ռեժիմին ծառայող պատմության դասագրքերը կեղծելու համար կամ նրանց ականջին հաճո նյութեր գրելով։ Մենք պարզապես իրենց և մեզ զրկել ենք այդ հաճույքից։ Նրանք այլևս, գոնե իմ նախարարության օրոք, հասանելիություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետության կրթական բյուջեին և սնվելու այնտեղից»։

Հրապարակային ինքնախայտառակման ակտ հիշեցնող ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանն իր ճառը եզրափակել է՝ հայտարարելով, որ իրենց կողմից մշակվող նոր չափորոշիչները նպատակ ունեն կրթելու նոր արժեհամակարգ կրող այնպիսի մի սերունդ, որոնք այլևս հենք չեն ծառայելու նախորդ իշխանությունների համար։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, հայտարարեց, որ իր դաստիարակությունն իրեն թույլ չի տալիս իջնել այն մակարդակին, որպեսզի այդ նախարարի հետ խոսի իրեն հատուկ բառապաշարով՝ լափաման բառն օգտագործելով, հայհոյել ինքը  նույնպես  չի պատրաստվում։ «Ես արդեն պաշտոնապես հայտարարել եմ, որ որևէ դասագրքի ստեղծման գործընթացին այլևս չեմ մասնակցելու։ Եթե շահագրգռվածություն ունենայի, կմասնակցեի նոր դասագրքերի և չափորոշիչների մշակման և ստեղծման աշխատանքներին։ Մեզնից առաջ ավագ սերունդն է պատմության դասագրքի չափորոշիչներ մշակել՝ ակադեմիկոսներ Բաբկեն Հարությունյանն ու Վլադիմիր Բարխուդարյանը, որից հետո մեկ տասնամյակ մեր սերունդն է այդ գործն արել, հիմա էլ նոր սերնդին է վստահվել այդ աշխատանքը։ Թող անեն ինչպես որ կարողանում եմ, բայց ուզում եմ նրանց տեղյակ պահել, որ ուշի ուշով հետևելու եմ, որպեսզի նրանք մեր գրածը չարտագրեն, որովհետև մենք խորհրդային շրջանի կողմից աղավաղված պատմություն ներկայացնելուց հետո, զրոյական վիճակից աղճատված դասագրքերի փոխարեն ստեղծեցինք նոր դասագրքեր, բայց մեծ պատմության ամբողջ ընթացքը հանկարծ հանգեցրեց «Մարտի 1»-ի դեպքերի շարադրանքն և, կարծես, այնպիսի տպավորություն էր, թե 7000 տարվա հայ ժողովրդի պատմությունը միայն մարտի 1-ի դեպքերի մասին է, իսկ թե դրանից առաջ ի՞նչեր են գրվել, այդ ամենն անարժեք և անկարևոր է, այնինչ, հայեցակարգային առումով, դարաշրջաններ են վերանայվել։ Հիմա իրե՞նք են ուզում գրեն՝ թող գրեն, խնդրեմ, մանավանդ, որ մենք արդեն նախադեպն ունենք՝ նրանց գրած վերջին չափորոշիչները դրա վառ օրինակն է»,- ասաց նա։
Նախարարի վերջին ասուլիսից հետո ի՞նչ հետևություններ է արել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը հարցին, Աշոտ Մելքոնյանը պատասխանում է՝ այլևս նույնիսկ անիմաստ է խոսել ԿԳՄՍ նախարարի փոփոխության մասին, փոփոխությունները պետք է համակարգային լինեն և օր առաջ։


Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանին նույնպես զայրացրել էին նախարարի ասուլիսի ընթացքում հնչած մտքերը՝ ակադեմիական գիտնականների հասցեին արված վիրավորանք պարունակող արտահայտություններն ու անպատշաճ որակումները նույնպես. «Երևի Արայիկ Հարությունյանին փոքր ժամանակ տաշտով են կերակրել և նրա մոտ այդպիսի հիշողություններ են մնացել, և հիմա նա իրեն թույլ է տալիս ակադեմիական գիտնականների մասին խոսելիս կերակրատաշտ բառն օգտագործել։ Բարեբախտաբար, ես չեմ կարող ինձ թույլ տալ այդ աստիճան ցածր իջնելու, որպեսզի հավասարը հավասարին պատասխանեմ նրան։ Փոխարենը կասեմ, որ նման խայտառակ երևույթ մեր երկրի պատմության մեջ վերջին երեսուն տարիների ընթացքում որևէ անգամ չէր եղել, որ Կրթության և մշակույթի ստրատեգիական կարևորության ոլորտը վստահվեր մի այնպիսի ղեկավարի, ինչպիսին սա է։ Նույնիսկ ամոթ է, որպեսզի ես անդրադառնամ նրա արտաբերած մտքերին և մեկնաբանեմ դրանք։ Բայցի այդ, չափազանց զբաղված եմ երկրի համար ավելի կարևոր՝ գիտական և կրթական ծրագրերի մշակմամբ։ Որպես Կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարար, այդ մարդը երեկ վերջնականապես խայտառակեց իրեն։ Նրա կողմից հնչեցված մեղադրանքներն ուղղված էին մեր երկրի վերջին երեսուն տարիների պատմության կերտմանը։ Անցյալ տարի նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի նոր վերահրատարակված պատմության դասագրքերի մեջ մտցնեն մարտի 1-ի դեպքերը, այն պարագայում, երբ դրա հետ կապված գործը դեռևս դատարանում է, դատական քննությունը դեռ չի ավարտվել և չկա պետական պաշտոնական դատարանի վերջնական որոշումն ու եզրակացությունը, թե ի՞նչ է եղել իրականում, ինչպե՞ս է եղել և ինչպե՞ս այն պետք է ներկայացնել հանրակրթական դպրոցների և ԲՈւՀ-երի պատմության դասագրքերում։ Սա արդեն այս իշխանությունների կողմից պատմական կեղծարարության պարտադրանք է, ինչո՞ւմ են հիմա նրանք մեղադրում մեզ...»։

Ամփոփելով զրույցը Արտակ Մովսիսյանը նկատում է՝ Արայիկ Հարությունյանը մասնագիտությամբ պատմաբան է, գիտական աստիճանով՝ պատմական գիտությունների թեկնածու, սակայն 2007-2018 թվականներին՝ 11 տարի շարունակ, լինելով Մայր ԲՈւՀ-ի դասախոս, ոչ մի գիտական հոդված չի հրապարակել։ Սա, ըստ վերջինիս, խոսում է գիտնականի որակների մասին։ Սրա վերաբերյալ ամենավառ ապացույցը, ըստ Արտակ Մովսիսյանի, երեկ նախարարի պատասխանն էր՝ կապված Անդրանիկ փաշային և Արամ Մանուկյանին վերագրվող կեղծ ձեռագրի դրվագին. «Արայիկ Հարությունյանն ասում է, թե այս պատմական դրվագի վերաբերյալ ինքն օգտագործել է իր ձեռքի տակ եղած նյութերը։ Եթե նա պատմաբան է, իսկ նրան տրվել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում, ուրեմն առնվազն այդ մարդը պետք է տգետ լինի՝ հեռագրի տակ գրված պարզ մակագրությունը չտեսնելու և դրա հետ, որպես գիտնական, հաշվի չնստելու համարի, իսկ այնտեղ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ներկայացված է որպես ՀՀ Ռազմական նախարար։ Նույնիսկ 9-րդ դասարանում սովորող աշակերտը գիտի, որ Արամ Մանուկյանը երբեք Ռազմական նախարար չի եղել։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այսօր ԱՄՆ-ում որևէ նախարար իրեն թույլ տա, նույնիսկ մտածել, թե կարող է Ջորջ Վաշինգտոնի վերաբերյալ ինչ – որ կեղծ թղթի հղում անելով, փորձի քաղաքական դիվիդենտներ շահել, ինչն այս պարագայում անում է Արայիկ Հարությունյանը, իր կարծիքով, իբր վարկաբեկելով Դաշնակցությանը։ Կներեք, սա խայտառակություն է և այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ ԱՄՆ-ում տվյալ դեպքում խայտառակ անելով դուրս կշպրտեին այսպիսի նախարարին, իսկ այստեղ, կարծես, շատ բնական է, որ վարչապետը հայտարարի, թե սա իրենց քաղաքական թիմի ռազմավարությունն է, որն ինքը մինչև վերջ կպաշտպանի»,- ասում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընդարձակ նախաբանում, անդրադարձ կատարելով խնդրահարույց թրքահոտ չափորոշիչների թեմային, հայտարարել էր, թե դրանց շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է։ Կրթական նոր չափորոշիչների հետ կապված այն տեղեկությունները, թե դրանք չեն քննարկվել ակադեմիական շրջանակներում, ըստ նախարարի, սուտ են, մինչդեռ Հայոց պատմություն առարկայի չափորոշիչների վերաբերյալ հանրապետության առնվազն երկու՝ ԵՊՀ և Մանկավարժական համալսարանների պատմության ֆակուլտետները, ինչպես նաև՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարել են, որ նոր չափորոշիչների մասին ակադեմիական շրջանակները տեղեկացել են միայն դրանք հանրային քննարկման դնելուց հետո։ Այդ չափորոշիչները վերջիններիս կողմից որակվել են որպես վտանգավոր և ապազգային, դրանք ներմուծումը հայաստանյան հանրակրթական դպրոցներում՝ անթույլատրելի։

Նկատենք նաև, որ երեկ հրավիրված մամլո ասուլիս ընթացքում ԿԳՄՍ նախարարը խուսափեց պատասխանել հարցին՝ ո՞ւմ հետ են քննարկվել հանրակրթական դպրոցների Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչները, տեղեկացնելով միայն, որ շրջանառության մեջ դրված առարկայական նոր չափորոշիչները աշխատանքային տարբերակ են եղել։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:16 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ական երիտասարդները դդումներով եկել էին ԿԳՄՍ՝ պահանջելով նախարարի հրաժարականը
10:19 17/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը» դեմ քվեարկեց Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը բարձրացնելու առաջարկին
09:16 17/09/2020  |  Մամուլ«Իմ քայլի» մի քանի պատգամավորներ նոր պաշտոններ կստանան․ Արայիկ Հարությունյանի հետ կոպիտ են խոսել «Ժողովուրդ»
20:48 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆախարարի նման անբովանդակ հայտարարությունները մեզ չեն կաշկանդելու. Երիտասարդ դաշնակցականներն արձագանքում են Հարությունյանի սպառնալիքներին
19:38 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍՉի բացառվում՝ ԲՀԿ-ն կսկսի փողոցային պայքար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով
19:08 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է ԿԳՄՍ միակ նախարարը, ով հպարտությամբ իր աշխատասենյակում տրանսգենդերի էր ընդունում. Իվետա Տոնոյան
16:21 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հարցի քվեարկությունը տեղի կունենա վաղը
16:13 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍՎարձերը բարձրացնողը բուհերն են, ԿԳՄՍՆ-ն դրա հետ առնչություն չունի. Արայիկ Հարությունյան
16:06 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը քանդում է համակարգը. «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները ելույթ ունեցան ԱԺ-ի դիմաց
13:46 16/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ես այս խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ». Արայիկ Հարությունյան

Արխիվ

[]