Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Առանց կրթության հնարավոր չէ ստեղծել «G» կարգի «Մերսեդես. Փաշինյան 09/15/2020   11:42  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:

Դիմելով ներկաներին՝ վարչապետն իր խոսքում նշել է.

«Այսօր առավոտից մտածում եմ, թե ինչ ասեմ այս ամբիոնից, որն իսկապես իմաստալից լինի և օգնի ձեզ ձեր ամենօրյա կյանքում: Եվ ես մտածեցի մի այսպիսի նախադասություն, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: Եվ մտածեցի, որ հիմա մեր երեխաները շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, համոզված եմ՝ շատերը, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է արձագանքել այսպես. օրինակ, առանց կրթության հնարավոր է «Մերսեդես G» կարգի, կամ ինչպես ժողովորդի մեջ են ասում, կներեք այս բառի համար, «յաշիկ» Մերսեդես ձեռք բերել: Ճի՞շտ է: Այո՛, կարող է այս նախադասությունը գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել «G» կարգի «Մերսեդես», ապա առանց կրթության հնարավոր չէ ստեղծել «G» կարգի «Մերսեդես»:

Ինչպիսի՞ ապագա ենք ուզում Հայաստանի Հանրապետության համար: Մենք ուզում ենք պայմանականորեն «G» կարգի «Մերսեդեսի» վարողնե՞ր լինել միայն, թե՞ մենք ուզում ենք լինել դրա ստեղծողը, դրա արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՝ ստեղծող: Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը: Մենք ի՞նչ ենք ուզում, ինչպիսի՞ ապագա ենք ուզում տեսնել ձեզ համար. որ դուք առավոտյան արթնանաք, մոտենաք ձեր խոհանոցին, բացեք ձեր սառնարանը և այնտեղ տեսնեք տարատեսակ սննդամթերք, ուտելիքներ՝ երիշիկներ, պանիրներ, մուրաբաներ, թե՞ մենք ուզում ենք, որ դուք առավոտյան արթնանաք, ունենաք շատ քաղաքակիրթ, առողջ նախաճաշ և շատ արագ գնաք զբաղվելու տիեզերքը նվաճելու ձեր ամենօրյա գործով:

Ես ուզում եմ, որ մենք բոլորս և հատկապես՝ դուք սիրելի աշակերտներ, սիրելի երեխաներ, ընկալեք, որ ամեն րոպեն, ամեն ժամը, որ դուք անցկացնում եք այս պատերի ներսում՝ կարևոր է: Այն, թե ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն ինչպես եք անցկացնում, դրանով է որոշվում, թե ինչպես եք ապրելու դուք, թե ինչպիսի երկրում եք ապրելու դուք, ինչպես են ապրելու ձեր երեխաները, ինչպես են ապրելու ձեր ընտանիքները: Եվ ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, թանկ, պսպղան առարկաներ, այլ ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ նպատակ դնեք երջանիկ լինելու ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ այս պարագայում ես հավաստիացնում եմ՝ մնացած բոլոր նյութականը կստեղծվի այնպես, որ դուք ինքներդ անգամ չեք նկատի դա»:

Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ իր ցանկությունն է, որպեսզի երջանկությունը լինի աշակերտների ամենակարևոր նպատակը և ոչ թե ոսկին: «Ես ուզում եմ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը, որովհետև ուրիշներին երջանկացնելու մեջ է ամենակարևոր երջանկությունը: Եվ ես հավատում եմ, գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք: Ես գիտեմ, որ ձեր ծնողների երազանքները հենց այդպիսին են»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրի մեծագույն նպատակն է, խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակերպ, ազգային կենսակերպ: Վարչապետն ընդգծել է՝ միայն սովորելով է, միայն գիտելիքով է, միայն կրթությամբ է, որ մենք կարող ենք ճանաչել մեր խնդիրները և դրանց լուծումը գտնել, սկսած՝ առողջականից, վերջացրած՝ սոցիալականով ու տնտեսականով:

«Եվ ես ուզում եմ, որ դուք պատրաստ լինեք վաղվա այն պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին: Այսօր դուք դպրոցում ձեր կրթության ընթացքում մարզվում եք և պիտի մարզվեք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, ունենաք ուժեղ մարմին, ունենաք ուժեղ միտք, ուժեղ նպատակներ, որպեսզի վաղը, երբ պատասխանատվությունը ծանրանա ձեր ուսերին՝ այն կրեք հաճույքով, այն կրելու արդյունքում դուք ձեզ զգաք երջանիկ, առաջին հերթին, ամենօրյա աշխատանքով վայելեք ձեր աշխատանքի ստեղծագործական երջանկությունը:

Մեր ճակատագիրը դասավորվեց այնպես, որ այսօր արդեն ձեր փոքրիկ ուսերին ծանրացել է որոշակի պատասխանատվություն: Դուք այսօր դպրոց եք մտնում դիմակներով: Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով իրար հետ հարաբերվելը: Չնայած վերջերս ես նկատեցի՝ իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները: Ճի՞շտ է: Բայց նաև նկատեցի, որ աչքերն ավելի ուժեղ են արտահայտում մեր ժպիտը, ավելի ճիշտ՝ մեր աչքերն օգնում են, որ դրանք ավելի արտահայտիչ լինեն: Այնպես որ, այսօրվանից այդ պատասխանատվությունն ընկել է ձեզ վրա. սա մի կողմից վատ է, որովհետև ճգնաժամի և համավարակի բերումով է, բայց մյուս կողմից էլ լավ է, որ այսօրվանից դուք կարող եք ինքներդ դաստիարակել ձեզ՝ պատասխանատու լինելու ինքներդ ձեր նկատմամբ, ձեր տատիկների, պապիկների, ծնողների, ընկերների նկատմամբ: Եվ դիմակ կրելու պատասխանատվությունը, սոցիալական հեռավորությունը պահելու պատասխանատվությունը ճգնաժամի և համավարակի դեմ պայքարելու ձեր բաժին փոքրիկ պատասխանատվությունը ձեզ համար շատ կարևոր կրթական նշանակություն կունենա»,- նկատել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի և վերակառուցված դպրոց ունենալու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ նոր դպրոցը կլցվի նոր բովանդակությամբ, և այդ բովանդակությունը կլինի պարուրված, պարփակված այս երեք կարգախոսի մեջ՝ «ուժեղ և երջանիկ անհատ», «ուժեղ և երջանիկ ժողովուրդ», «ուժեղ և երջանիկ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն»:

«Եվ դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, քայլեք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը և փոխելու աշխարհը: Դուք պիտի հավատաք աշխարհը փոխելու ձեր ուժին և պիտի անպայման փոխեք աշխարհը»,- նշել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:

700 աշակերտ ունեցող դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Արդյունքում այսօր դպրոցը կարող է ընդունել մինչև 950 աշակերտ:

Վերակառուցման աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 1,4 մլրդ դրամ։

Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում ու հանդիսությունների դահլիճում, գրադարանում: Եռահարկ դպրոցն այսօր հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել է վերելակ, հարմարեցվել են նաև պետքարանները:

Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում տանիքին տեղադրվել է արևային էներեգիայի համակարգ, որն ապահովելու է դպրոցի տաք ջուրը: Դպրոցի բակում էլ կառուցվել է նոր խաղադաշտ: Դպրոցն իրականացնում է 9-ամյա կրթություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:34 15/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի բացման արարողությանը
09:56 15/09/2020  |  ՄամուլՓաշինյանը մտադիր է հոկտեմբերին հրապարակել նոր՝ արդեն 5-րդ «100 փաստ»-ը. պատահական չի ընտրվել հոկտեմբերը. «Փաստ»
20:23 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՍահմանապահ գյուղերի երեխաները հյուրընկալվել են վարչապետի տանը. խորովածը պատրաստել է Փաշինյանը
17:03 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՊետք է շարունակենք որակյալ և լայնածավալ կապիտալ ծախսեր իրականացնել. վարչապետ
16:53 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է ընթացիկ և առաջիկայում նախատեսվող նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
10:12 13/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևի համար հայերը թշնամի են, իսկ Նիկոլի համար ադրբեջանցիները՝ հակառակորդ. Գագիկ Համբարյան
17:14 12/09/2020  |  ՎերլուծություններՍոցիալական ծառայությունների «բարեփոխումը»՝ վերադարձ Վանոյի «վախտ»
16:20 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյան Նիկոլ, դա քեզ մոտ չի ստացվելու, այ տղա. Շահինյան
12:38 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Դիտակետին հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր էր, հիմա հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը». Փաշինյան
12:19 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍՈչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է ընկել. գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինը Նիկոլ Փաշինյանից տեղեկություն էր ուզում իմանալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]