ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը սեփական անգրագիտությունը քողարկելու համար սկսում է ճնշել դատավորներին. Կոչուբաև 09/14/2020 18:05 | ԼՐԱՀՈՍ
Բուհեր չընդունված դիմորդների ներկայացրած երկու հայցերից մեկը վարույթ է ընդունվել, իսկ մյուսը խոչընդոտներ է հանդիպում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Առաջին հայցը վերաբերում է Կառավարության որոշումն անվավեր ճանաչելուն, որով սահմանվեց ընդունելության նոր կարգ և փաստաբանի խոսքով, այդտեղ կային իրավական անգրագիտության հետ հատվող խնդիրներ, իսկ երկրորդ հայցով պահանջել են
‹‹Պարտավորեցնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հայցվորների նկատմամբ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ ընդունել հայցվորների նկատմամբ ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշումը կիրառելի իրավունք համարելու մասին անհատական իրավական ակտ››։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ երկրորդ հայցադիմումը դատարանը վերադարձրել է՝ նշելով, որ համահայցվորները խնդրում են պարտավորեցնել վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելու միջոցով ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշումը հայցվորների նկատմամբ կիրառելի իրավունք համարել, որպիսի ձևակերպումն անորոշ է և չափազանց վերացական։
Ըստ փաստաբանի՝ հայցադիմումը վերադարձնելու առաջին որոշումից հետո փորձեցին համակերպվել, հասկանալ, որ դատարանը հայցատեսակի հետ կապված խնդիր է տեսել, որը փաստաբանական թիմը չի տեսել, սակայն չենք գնացել Վերաքննիչ դատարան՝ խնայելով դիմորդների ժամանակը, որն իրենք չունեն, փոփոխել հայցապահանջը, որտեղ դատարանն արդեն նոր պահանջ է դրել՝ անհրաժեշտ համարելով դատարանին ներկայացնել դիմորդների ստորագրած դիմումները։
«Վարչական դատարանը կոչված է ֆիզիկական անձանց համար ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ ձևական պահանջները ստորադասվեն և բովանդակությունը բարձրանա, մինչդեռ, Վարչական դատարանը նման պահանջ դրեց»,-ասաց նա՝ նշելով, որ դատարանի քմահաճույքով այս անգամ չեն առաջնորդվի և այս անգամ էլ դատարանի կողմից՝ հայցադիմումը վարույթ չընդունելու դեպքում կդիմեն արդեն վերաքննիչ դատարան։
Ըստ Կոչուբաևի՝ սա խոսում է այն մասին, որ իշխանությունը զգայուն գործերով ճնշում է դատավորներին, ինչի վառ ապացույցն այս գործն է, քանի որ այն իշխանության համար շատ զգայուն է և ցույց է դնելու Կառավարության անգրագիտությունը։
«Կառավարությունը սեփական անգրագիտությունը քողարկելու համար սկսում է ճնշել դատավորներին։ Գործադիրը շարունակում է «թաթը» պահել դատական իշխանության վրա»,- ասաց Կոչուբաևը։
Անդրադառնալով կրթական բարեփոխումներին՝ փաստաբանը մտահոգություն հայտնեց առ այն, որ իր մոտ տպավորություն է, որ մենք քաղաքականություն ունենք, որն ուղղված է տապալելու հայկական կրթական ոլորտը, որովհետև դրանք ոչ մի ձևով բարեփոխումներ անվանել չես կարող, քանի որ սերունդներին տանում են դեգրադացման։ Նրա խոսքով՝ իշխանությունը հետևողականորեն փորձում է լռեցնել երիտասարդների ձայնը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ