Թեմաներ
Երեքշաբթի 05 / 11 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2021   14:38 Կան նախադեպեր, որ նույնական պայմաններում այլ մոտեցում է եղել. Խուդոյանը՝ Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտության մասին 05/11/2021   14:32 Հումանիտար հարցերը պետք է լուծվեն հնարավորինս օպերատիվ՝ դա վերաբերումէ նաև գերիների փոխանակմանը. Լավրովը՝ Բարամովին 05/11/2021   14:24 Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը անդրադարձել է ՄԻԵԴ-ում ներկայացված երեք ռազմագերիների ազատման հարցին 05/11/2021   14:03 Ընտրությունների միջոցով կհասնենք իշխանափոխության. Արթուր Ղազինյան 05/11/2021   13:58 Բայրամովը Հայաստանին է մեղադրել եռակողմ գործընթացն արգելակելու մեջ 05/11/2021   13:56 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը չէր ներկայացել նիստին 05/11/2021   13:52 «Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ 05/11/2021   13:43 Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները կտեղափոխվեն.ՃՈ-ն տեղեկացնում է 05/11/2021   13:35 ՔՊ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը 05/11/2021   13:35 Ոստիկանություն ներկայացած 32-ամյա վարորդ հայտնել է, որ երեխային վրաերթի է ենթարկել ինքն՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով 05/11/2021   13:32 Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում 05/11/2021   13:26 Էշով Փաշինյանին հանելու համար Երեւան եկած իջևանցու դեմ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են փորձաքննություններ 05/11/2021   13:24 Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 05/11/2021   13:20 Արցախի հանրակրթական դպրոցներում այս տարի «Վերջին զանգ»-ի արարողություն չի լինելու 05/11/2021   13:17 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. կատարվել է 42 թեստավորում 05/11/2021   13:14 Ոստիկանությունը մերժել է քրեական գործ հարուցել ադրբեջանցիների կողմից հայ հովիվի նկատմամբ կատարված ոտնձգության դեպքի առթիվ 05/11/2021   13:04 Ոստիկանության ծառայողները Ձորաղբյուրի առանձնատներից մեկում հրազեն են հայտնաբերել 05/11/2021   12:57 Պատերազմի պարտության և ողբերգության ողջ պատասխանատվությունը բանակի վրա բարդելը իշխանության համար երկու հիմնական նպատակ ուներ.Տիգրան Աբրահամյան 05/11/2021   12:33 Էշի և էշերի սահմանադրական իրավունքները 05/11/2021   12:23 Գավառում զինված միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի.ՔԿ 05/11/2021   12:20 Մեզ ամբողջ աշխարհում ծաղրում են, լուրջ չեն վերաբերում. Աթանեսյան 05/11/2021   12:11 Կենտրոնի թաղապետի տեղակալը ծեծել է աշխատակիցներից մեկին 05/11/2021   11:55 Մոլդովական փողոցում օրերս տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքեր են հայտնի դարձել. հայտարարվել է հետախուզում 05/11/2021   11:54 Պարզվել է երեկ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված ավանակատիրոջ ինքնությունը, իսկ ավանակին գյուղում անվանում են «Զազո» 05/11/2021   11:43 ԲԴԽ-ն օրեր առաջ տեղի ունեցած դատավորների ժողովի մասին 05/11/2021   11:26 Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսզազրույցի ընթացքում կարևորել են Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ շարունակական ջանքերը 05/11/2021   11:23 «Վերջին դաս». ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում բացառել որևէ դրամահավաք 05/11/2021   11:16 Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը խլեց իմ Հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսն ու սպանեց շուրջ 5000 հայի. Բաբայան 05/11/2021   11:14 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 243 նոր դեպք, 11 մարդ մահացել է 05/11/2021   11:12 Դատախազությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության և շորթման համար 05/11/2021   11:06 Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին, այդ պատճառով մենք հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ. Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի կառուցման մասին 05/11/2021   11:00 Ալիևը ռևանշի մասին հայտարարությունները Հայաստանի համար «վտանգավոր» է անվանել 05/11/2021   10:57 Հայրենասեր ու պատվարժան են այն մարդիկ, ովքեր մինչև վերջ կպայքարեն նիկոլիզմ կոչվող չարիքի հեռացման համար. Զաքարյան 05/11/2021   10:53 Եթե ընտրություններում հաղթի ամեն ինչ կործանած վարչապետը, բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանի բնակչությունը համակերպվել է կորուստների հետ.Արսեն Ջուլֆալակյան 05/11/2021   10:49 Կապիտույլանտի սոցիալական հենարանը տգետ և անհայրենիք մասսան է. Վահան Իշխանյան 05/11/2021   10:32 ԱՄՆ-ում հավանություն են տվել դեռահասներին Pfizer-ով պատվաստելուն 05/11/2021   10:27 2018-ին հայ ժողովրդի կատարած ընտրության արդյունքում ունեցանք Հայրենիքը հազարավոր զոհերի ու գերիների կյանքի գնով խայտառակ պարտության հասցրած իշխող մեծամասնություն.Սենոր Հասրաթյան 05/11/2021   10:15 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Լիտվա 05/11/2021   10:09 Զարեհ Սինանյանին մերժում են անգամ հարազատ ԱՄՆ-ում. «Իրավունք» 05/11/2021   10:06 Այս օրերին Հայաստանում թուրքերեն լեզվով ռադիոհաղորդումներ ու երգեր են միանում. «Ժողովուրդ» 05/11/2021   09:45 Նիկոլի թիմում կան ազդեցության գործակալներ և Թուրքիայի ու Ադրբեջանի փաստացի գործակալներ. Միքայել Մինասյան 05/11/2021   08:44 Իշխանությունների համար այս ամբողջ ողբերգությունը «մի փոքր այլ միջավայր» է․ «Փաստ» 05/11/2021   08:42 Նիկոլ Փաշինյանի հերթական բոցը․ «Հրապարակ» 05/11/2021   08:40 Չիրականացված 15 կետ․ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի հետքերով․ «Ժողովուրդ» 05/11/2021   08:37 Ինչպիսի՞ հայտ է ներկայացնում «Հայաստան» դաշինքը․ «Փաստ» 05/11/2021   08:35 ԼՀԿ-ն ու ՀԱԿ-ը կպայքարեն երրորդ ուժի տեղի համար. անակնկալ դեմքեր են լինելու Մարուքյանի ցուցակում․ «Հրապարակ» 05/11/2021   08:32 Ի՞նչն է ապշեցրել Փաշինյանի «ուսապարկ բռնողին». «Փաստ» 05/11/2021   08:30 Ադրբեջանը ե՞րբ կվերադարձնի հայ ռազմագերիներին․ «Ժողովուրդ» 05/11/2021   08:27 Արցախում դեռ սպասում են և հնարավորություն տեսնում. «Փաստ» 05/11/2021   08:25 ԲՀԿ-ն չի Փաշինյանի հետ առճակատման գնալ, բայց նաեւ չի ուզում, որ ասեն՝ «ԲՀԿ-ն իշխանության հետ խաղերի մեջ է» «Հրապարակ»
05/09/2021   20:56 «Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը 05/10/2021   18:49 Նիկոլ Փաշինյանին էշի վրա նստած հետ տանելու համար ԱԺ եկած իջևանցուն բերման են ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 05/10/2021   17:57 Իջևանցին Էշով եկել է ԱԺ՝ Փաշինյանին էշի վրա նստացնելու և տանելու համար 05/10/2021   21:30 «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը 05/11/2021   08:19 Քո­չա­րյա­նը մեր­ժել է անվ­տան­գու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի առա­ջար­կը. «Փաստ» 05/10/2021   18:06 Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանին էշով տանելու համար ԱԺ եկած իջևանցուն 05/11/2021   11:54 Պարզվել է երեկ Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված ավանակատիրոջ ինքնությունը, իսկ ավանակին գյուղում անվանում են «Զազո» 05/10/2021   10:58 Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է մոտ 33 հազար մարդ. Past.am 05/10/2021   19:58 Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ պատգամավոր 05/10/2021   20:43 Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում. Արմեն Գևորգյան 05/09/2021   20:00 Նիկոլի Արսենը սարսափած է. Համբարյան 05/10/2021   11:40 Հաղթանակի կամրջից քաղաքացի է ցած նետվել 05/09/2021   22:16 Մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք. Փաշինյան 05/09/2021   21:21 Հաղթանակի խորհրդանիշը վերածվեց դավաճանության խորհրդանիշի. Մեր գործողությունների մասին դուք կիմանաք վաղը. Մինասյան 05/11/2021   13:56 Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը չէր ներկայացել նիստին 05/11/2021   08:32 Ի՞նչն է ապշեցրել Փաշինյանի «ուսապարկ բռնողին». «Փաստ» 05/10/2021   13:59 Ազգը պետք է հասկանա ու արհավիրքներից հեռու մնա. Սասուն Միքայելյանը՝ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին 05/11/2021   09:45 Նիկոլի թիմում կան ազդեցության գործակալներ և Թուրքիայի ու Ադրբեջանի փաստացի գործակալներ. Միքայել Մինասյան 05/09/2021   23:16 Ռուսական բանակը կստեղծի անտեսանելի «Դրել» ավիառումբ 05/09/2021   19:17 Ադրբեջանում կասկածում են, որ Շուշին այսուհետ հավերժ իրենցն է լինելու. Վարդան Ոսկանյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մատուցած ծառայությունը պաշտոնական Անկարային 09/14/2020   21:32  |  Վերլուծություններ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարած գերատեսչության հետևում  օր օրի  ավելի  ու ավելի ակնհայտ են  երևում  ցեղասպան  Թուրքիայի երկար ականջները։ Մինչ գիտական - հասարակական լայն զանգվածներ զայրույթի մեծ ալիք կբարձրացնեին  կրթական նոր չափորոշիչների թեմայով, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում արդեն իսկ ծիլեր էին տվել թանգարանի կասկածելի գիտական անցյալով հարուստ տնօրեն Հարություն Մարությանի  թուքասեր մոտեցումների առաջին ծիլերը։ Դեռևս ապրիլին թանգարանի տնօրենը միանձնյա և ինքնագլուխ  որոշում էր կայացրել՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այլևս պարտք ու պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդկության դեմ իրագործած Օսմանյան Թուրքիայի անմարդկային ոճիրը մոռանալու թեմային,   այստեղ  Հարություն Մարությանը շռայլ էր գտնվել։ Նա,  հավանաբար, դեմ  գնալով  իր բազմամյա  գիտական սկզբունքներին և մեծ լավություն անելով մեզ՝ հայերիս,  հայտնի՝ «Հիշում եմ, պահանջում եմ» պաստառը սեփական խմբագրման ենթարկելուց որոշել էր դեռևս թողնել հիշելու մասին ծանուցումը։ Բայց այսքանով, պարզվում է Հարություն  Մարությանի վառ երևակայությունը կանգ չէր առել։ Այս մարդը որոշել էր քարուքանդ անել  հայկական մեծ ցավի վերաբերյալ  խիստ արժեքավոր, բացառիկ  և հեղինակավոր կառույցը՝ իր ձևակերպմամբ՝ կառուցվածքային փոփոխությունների ենթարկելով այն։

Մի հունվարյան օր,  պարոն Մարությանն արթնանում է քնից և որոշում, որ թանգարանից «կորած» խիստ արժեքավոր ֆոնդային միավորների ցուցակ  պետք է կազմվի ու այդ ցուցակով հանդերձ ինքը պետք է ինքնագործուղվի  ԿԳՄՍ նախարարություն՝  համոզելու համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ փոխնախարար,  բանից անտեղյակ, Նարինե Խաչատուրյանին  (ում անմիջական վերահսկողության  տակ է գործում Հայոց  Ցեղասպանության թանգարան–ինստիտուտը), որ թանգարան-ինստիտուտի  արխիվները «թալանված» են, այնտեղ  անհապաղ վերահաշվարկ է պետք իրականացնել ու պատկերավոր ասած՝ քանդել, նորից  կառուցել  թանգարանի ֆոնդերն ու արխիվը։

Այս ողջ պատմության մեջ ամենահատկանշական փաստը,  սակայն, այն է, որ Հարություն Մարությանի մտքի այս թռիչքը  փայլատակում է Բուդապեշտ  կատարած այցից անմիջապես հետո միայն, որտեղ, ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների,  տեղի Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի կողմից   ծավալուն հարցաշար է  տրամադրվում  հայաստանյան արխիվներին ու թանգարաններին, այդ թվում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և Մատենադարանին: Ըստ այդ մեխանիզմի, Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի արխիվներին պետք է տրամադրվեին Հայաստանից հավաքագրված բոլոր տեղեկություններն ու հարցաշարերի արդյունքները, որոնք հասանելի կլինեին նաև Բաց հասարակության հիմնադրամների օժանդակության ինստիտուտի դրամաշնորհային ծրագրի՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Էյդար Զեյնալովի համար: Հայաստանից Հարություն Մարությանի հետ միասին այս տարի հունվարին  այս ծրագրում ընդգրկված և ներկա է եղել նաև  «Հազարաշեն» ՀԿ-ն՝ ի դեմս Հրանուշ Խառատյանի, ում որդին արդեն ապրիլ ամսին Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողության նախօրեին,  հանդես եկավ հրապարակային ելույթով, որով հայտնեց իր համերաշխությունը ցեղասպան Թուրքիային, չմոռանալով նշել, որ ինքը ներում է թուրքերին և հորդորում նույնը անել նաև մնացյալին։  

Թե ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ թանգարան-ինստիտուտում կատարվելիք ֆոնդերի և արխիվների կառուցվածքային փոփոխությունները, որ, ըստ էության, առնչվում է ցեղասպանության պատմությանը վերաբերող փաստավավերագրական, սկզբնաղբյուրային նշանակության բացառիկ նյութերի, որոնց անվտանգության ապահովման և պահպանության կազմակերպման երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը, պարզաբանեց թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, տեղեկացնելով, որ, իր ունեցած  տեղեկություններով՝ «Հազարաշեն» հասարակական կազմակերպությունը՝  ի դեմս Հրանուշ Խառատյանի և  Հարություն Մարությանի, հավակնում է ստանալ խոշոր դրամաշնորհ՝ հայաստանյան արխիվների հասանելիության չափանիշը ճշգրտելու մի ծրագրի շրջանակում.«Իմ ենթադրությամբ, որպեսզի գրանտը ստանա այս ՀԿ-ն՝ խարդախ գործողության արդյունքում վերաձևում են թանգարան-ինստիտուտի ֆոնդային կառուցվածքը: Տնօրենը փորձում է գրադարանն անջատել ֆոնդերից, այն ներկայացնել՝ որպես արխիվներ, որպեսզի համապատասխանի գրանտային ծրագրի պայմաններին: Եթե դա այդպես է, թանգարան-ինստիտուտը վերածվում է պարզունակ օբյեկտի, որպեսզի ինչ-որ ՀԿ Բաց հասարակության ինստիտուտից գրանտ ստանա», - ասում է Հայկ Դեմոյանը։

Թանգարան-ինստիտուտից «կորած» ֆոնդային միավորների հետքերով

Վերադառնալով կորած ոչխարներին, այն է՝ Հարություն Մարությանի հրահանգով կազմված կորած  ֆոնդային միավորների ցուցակին (որի գոյությունը ինքը՝ Հարություն  Մարությանը հրապարակային հարցազրույցի ընթացքում չէր հերքել),  դեռևս մայիս ամսին մեզ հաջողվել էր պարզել, որ  թանգարան-ինստիտուտի ներսում վերահաշվարկը կատարվել է՝ շրջանցելով գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանին: Աշխատակիցը, ով կատարել էր վերահաշվարկը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հրաժարվել էր ստորագրել իր կողմից ներկայացված փաստաթղթի տակ:

Այսպիսով, «Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Հարություն Մարությանը հունվար ամսին վերցնելով թանգարան-ինստիտուտից «կորած» ֆոնդային միավորների  չմակագրված նամակն, այցելել է ԿԳՄՍ և ստացել գերատեսչության ղեկավարի հավանությունն ու համաձայնությունը՝ կառուցվածքային փոփոխություններ անելու   թանգարան-ինստիտուտի ֆոնդերում և արխիվներում։  

Արդյունքում,  լրատվամիջոցների բարձրացրած  մեծ աղմուկը խլացնելու և, հավանաբար, թանգարան-ինստիտուտի կրակն ընկած թրքասեր տնօրենի կաշին մի կերպ փրկելու համար, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը  մայիսի 27-ին  ԱԺ բարձր ամբիոնից, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կառուցվածքային փոփոխությունների թեմային, հայտարարում է՝ դրանք  պայմանավորված են թանգարան-ինստիտուտի փակ ֆոնդերից ինչ- որ  նմուշների կորելու փաստով.«Հիմա ֆոնդի ուսումնասիրություն է իրականացվում, պարզվել է, որ, նույնիսկ փակ ֆոնդից որոշ նմուշներ կորել են։ Հունիսին այդ հարցով եզրակացությունը կտրամադրվի  և, այդպիսով, մենք կապահովենք  այդ ֆոնդերի անվտանգությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Այստեղ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտում չկան, գոյություն չունեն  և երբեք չեն եղել փակ ֆոնդեր։ Այնուամենայնիվ, նախարարի՝ ԱԺ բարձր ամբիոնից արած այս հայտարարությանն անմիջապես, առանց ժամանակ կորցնելու՝ 10 օր անց արձագանքում է պաշտոնական Անկարան, «Հուրիեթ»-ի  էջերում հայտնելով այն մասին, որ Թուրքիան՝  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ բարձրագույն խորհրդատվական նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվել է Հայոց Ցեղասպանության լոբբիի դեմ պայքարի մեխանիզմները։ Նիստից հետո Էրդողանն այդ թեմայով մի շարք հանձնարարականներ է տվել, որոնցից մեկն էլ՝ Հայոց Ցեղասպանության պնդումների վերաբերյալ նոր ռազմավարություն մշակումն է եղել։ Նախագծի հեղինակը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հիմնադիրներից, ԹԱՄԺ նախկին նախագահ, խորհրդի անդամ և Էրդողանի մտերիմ Ջեմիլ Չիչեքն է։ Էրդողանն իր հավանությունն է տվել ծրագրին և հրահանգել վայրկյան առաջ սկսել աշխատանքները։  

Նույն օրը «Փաստինֆո» լրատվականը հարցում է ուղարկում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար՝ բանից անտեղյակ Նարինե Խաչատուրյանին, պարզելու՝ունեցե՞լ է արդյոք նախարարը որևէ հիմք՝ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարելու կորած ինչ – որ նմուշների մասին,  արդյո՞ք փաստաթղթավորված է եղել թանգարանից կորած իրերի ցանկը, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթով է այն հաստատվել, կորած ի՞նչ իրերի մասին է խոսքը, ե՞րբ է դա պարզվել և ո՞ւմ կողմից։ Ի զարմանս մեզ, լրատվականին գալիս է հետևյալ պատասխանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.«Հայտնում ենք ձեզ, որ «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի թանգարանային ֆոնդերում 2018 թվականի հոկտեմբեր ամսից վերահաշվառման աշխատանքներ են ընթանում, որոնք նախատեսվում է ավարտել 2020 թվականի հունիս ամսին»։ Միաժամանակ, լրատվականի հարցին՝ ի՞նչ կորած իրերի մասին է խոսքը,  փաստաթղթավորվե՞լ է արդյո՞ք կորած իրերի ցանկը, ԿԳՄՍ փոխնախարար Նարիեն Խաչատուրյանը պատասխանում է.«Հայոց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի  կողմից ներկայումս ընթացող ֆոնդերի հաշվառման գործընթացում, ըստ տնօրեին տրամադրած տեղեկատվության, բացակայում են որոշակի քանակությամբ գրքեր և այլ նյութեր, որոնց մի մասը, հնարավոր է մինչև աշխատանքների ավարտը գտնվի։ Վերջնական ստորագրված ակտի առկայության պայմաններում, անգամ մեկ միավորի բացակայության դեպքում տնօրենն այդ մասին կտեղեկացնի  պետական լիազոր մարմնին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին  և համապատասխան իրավապահ մարմիններին»։  

Տեղեկացնենք, որ մինչ հոդվածը հրապարակվելու պահը Հայոց  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից այսպես ասած՝ կորած իրերի, կամ ավարտված  հաշվառման մասին  պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա, առկա չէ։ Թեև, ըստ ԿԳՄՍ  նախարարության կողմից մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն, այն նախատեսվում էր ավարտել դեռևս հունիս ամսին։

«Փաստինֆո»-ին մոտ կանգնած աղբյուրներից հաջողվում է ճշտել, որ թանգարան-ինստիտուտում հաշվառումն արդեն ավարտված է։ Ըստ նախնական տեղեկությունների՝  հաշվառման ընթացքում չհայտնաբերված թանգարանային առարկանների  քանակը չինչին է,  արժեքավոր թանգարանային  առարկաններ այնտեղից  չեն բացակայում, թեև վերջնական եզրակացությունը կտա  մասնագետներից բաղկացած համապատասխան հանձնաժողովն՝առաջիկայում։

Ինչո՞ւ նախարարը հայտարարեց գոյություն չունեցող «փակ ֆոնդերի» մասին

Այսքանից հետո, առնվազն,  մի քանի հույժ կարևոր հարցեր են ծագում, որոնց լրատվամիջոցը չի կարող չանդրադառնալ, օրինակ՝ ինչպե՞ս, ո՞ր իրավունքին կամ փաստաթղթին էր հղում տվել  ԱԺ բարձր ամբիոնից, այսպես ասած,  կորած արժեքավոր  նմուշների մասին անպատասխանատու և խնդրահարույց հայտարարություններ տարածող  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դրանով  անվերականգնելի վնաս հասցնելով կարևորագույն  կառույցի հեղինակությանը՝  գրգռելով թուրքական կողմին՝ հերթական հակահայկական հայտարարությամբ և գործուն քայլերով հանդես գալու համար, ինչպես նաև՝ ի՞նչ էր նշանակում նախարարի շուրթերից հնչած «փակ ֆոնդեր» արտահայտությունը, որոնց պատասխանը մինչ օրս, չնայած մեր կողմից ուղարկված հարցումներին, նախարարի կողմից չեն  պարզաբանվել։ 

Անցնելով թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հայտարարությունների պարզաբանմանը՝   ի՞նչ իրավունքներով է դեռևս չավարտված, դեռևս  հաշվառման ընթացքում վերջինս  ոստիկանություն դիմելու մասին մերկապարանոց հայտարարություններ անում, ո՞ւմ անմեղության կանխավարկածն  է սրանով խախտում  Հարություն Մարությանը, այն պարագայում, երբ հեղինակավոր կառույցից կորած իրերի մասին հայտարարություններն, արդեն իսկ քրեական պատասխանատվություն ենթադրող արարք են, իսկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում իրավիճակը ենթադրում է Քրեական  ոստիկանության միջազգային կազմակերպության՝ ինտերպոլի միջամտությունը։   

Վերջաբանի փոխարեն տեղեկացնենք, որ Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտից, այսպես ասած, կորած նմուշների  մասին հայտարարություններ անող տնօրենը, ինչպես նաև այդ հայտարարությունները՝ տգիտության կամ կանխամտածված վնաս հասցնելու նախատրամադրվածությամբ պետական օրենսդիրի  ամենաբարձր ամբիոնից կրկնող նախարարը պետք է իմանան, որ խոսքն այստեղ ոչ թե կորած, այլ բացակայող իրերի մասին է, որոնց մեծամասնությունը, ինչպես արդեն տեղեկացրեցինք՝ գտնվել են, դրանք  իրենց տեղերում են։

Այս ողջ պատմության, թերևս, առավել ցավալի «ձեռքբերումը» մնում է պաշտոնական Անկարայի լկտիացած վարքագիծը, որին, փաստորեն, ծառայություն մատուցեց թրքական չափորոշիչներով հայտնի ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարար Արայիկ Հարությունյանի տխրահռչակ գլխավորությամբ, ում նկատմամբ անվստահություն հայտնելու հարցն, ի դեպ,  ԱԺ օրակարգում է և քվեարկության կդրվի այս շաբաթ։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:59 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ համավարակի ընթացքում նվիրված աշխատանքի համար
14:26 14/09/2020  |  Մեկնաբանություն«Հիմա մենք աշխատում ենք նոր տենդերի վրա, որպեսզի մրցույթը սկսենք» Մարությանը՝ չկայացած ավտոբուսի մրցույթի մասին
14:17 14/09/2020  |  Մեկնաբանություն«Այլևս կարող է չլինել Երևանի գլխավոր ճարտարապետ». Հայկ Մարության
14:12 14/09/2020  |  Մեկնաբանություն35 միլիոն դոլար կառավարությունը կտրամադրի մետրոյի կայարանի կառուցման համար. քաղաքապետարանը փորձել է ներգրավվել նաև մասնավորի
13:51 13/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱյցելել եմ «Երազի տուն 2» ներառական զարգացման նորաբաց կենտրոն. Հայկ Մարության (տեսանյութ)
12:02 13/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Արայիկ Հարությունյանը ԼԳԲՏ համայնքի համակիր է»․ ժամանակակից գրողը պահանջում է նախարարի հրաժարականը
11:52 13/09/2020  |  ԼՐԱՀՈՍԲլեյանի ճանապարհը լավ սարքեցիք, բա 93 մանկապարտեզի ցանկապատը ի՞նչ եղավ. Անի Խաչատրյան
22:48 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին
10:58 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ավտոերթ՝ Երեւանից-Վանաձոր
23:50 11/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին

Տեսանյութեր

05/08/2021   14:18 Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]