Թեմաներ
Շաբաթ 11 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   20:37 Կարո՞ղ ես դուրս գալ առանց թիկնապահի, գնալ Եռաբլուր և ասել՝ կներեք երեխաներ, որ կռվել եք մեր անկախության համար, որը սկուտեղի վրա տվել ենք թշնամուն. Մարտոյանը՝ Փաշինյանին 11/28/2020   20:31 ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը 11/28/2020   20:21 Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին 11/28/2020   20:17 Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ. Աշոտյան 11/28/2020   20:04 Զոհված զինվորները, գերիները, մեր հողերը, որ օրի օրի տեսնում ենք թշնամին էլի է առաջ եկել. Աշոտ Ղազարյան 11/28/2020   20:01 Ֆիզուլիում 4 ադրբեջանցի է մահացել ականի պայթյունի հետևանքով 11/28/2020   19:56 Բագրատաշենում և Գոգավանում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը 11/28/2020   19:53 Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան 11/28/2020   19:46 «Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին NEWS.am 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/28/2020   18:36 «Հայաստանի իշխանությունները 450 կամավորների թույ չեն տվել մեկնել Արցախ». Արմեն Մարտոյան 11/28/2020   18:30 Ես ատում եմ բոլոր հեղափոխությունները.Դավիթ Հակոբյան 11/28/2020   18:14 Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը 11/28/2020   18:14 GPS-ով Թուրքիա և Հայաստան գոյություն չունեն, լավ է, որ Թուրքիայի Գուգլի GPS-ով չեն նայում, այնտեղ ընդհանրապես Հայաստան չկա. Հայկ Նահապետյան 11/28/2020   18:05 Անդրանիկ Քոչարյանի որդու համար մերժված զանգը Տոնոյանի պաշտոնանկության պատճա՞ռ Yerevan.Today 11/28/2020   18:03 Փաստացի ի՞նչ ունենք այսօր. Թոփ 25 11/28/2020   17:59 Միթե՞ մինչ այս պահը չհասկացաք, որ մեր ազգային ողբերգության հիմնական պատճառը մտավորականության լռությունն էր. քաղաքագետ 11/28/2020   17:57 «Ֆարխոյանի ցուցակում» հայտնվողները կպատժվեն՝ պետական դավաճանությանն օժանդակելու, մասնակցելու համար. Մալյան 11/28/2020   17:53 Ժամկետային զինծառայողների հարազատները կհանդիպեն Պաշտպանության նախարարի հետ 11/28/2020   17:52 Մակունց, դավաճա՜ն: Դուք հանձնել եք Արցախը. դավաճանել եք ժողովրդին.բողոքի ակցիա «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տան բակում. Mediaport 11/28/2020   17:45 ՀՀ-ն բաց տեքստով ասում է, որ օտարերկրյա կապիտալի անվտանգության հարցերով ներդրողը պետք է զբաղվի. Ո՞ր ներդրողը կմտածի Հայաստանում ներդրում անելու մասին. փորձագետ 11/28/2020   17:40 Նոյեմբերի 10-ի համաձայնագիրում կան հաշվի չառնված կետեր. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար 11/28/2020   17:31 Ֆրանսիայի պետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է տեղափոխել 25 տոննա օգնություն 11/28/2020   17:12 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը 11/28/2020   17:09 Վահագն Վերմիշյանը դադարեցրել է հացադուլը 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/28/2020   16:52 10 մլն նամակ պետք է գնա աշխարհով մեկ. Արվեստագետները վաղը քայլերթ կիրականացնեն 11/28/2020   16:41 Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 11/28/2020   16:30 Մեր դարավոր նյութական ժառանգությունը թողել ենք թշնամուն՝ փաթեթով ու փնթի 11/28/2020   16:19 «Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը». վարչապետն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը 11/28/2020   16:09 ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերեվարված 11 անձի և ձերբակալված 3 քաղաքացիների վերաբերյալ 11/28/2020   16:04 Եկեք հեքիաթներ չպատմենք, առաջին պատասխանատուն իշխանությունն է. Վարդան Պետրոսյան 11/28/2020   15:59 Սա դավաճանություն է ակնհայտորեն՝ բոլոր փաստերով եզրահանգումներով,հայ զինվորը չէր կարող պարտվել.Միքայել Պողոսյան 11/28/2020   15:43 Արթուր Դավթյանը պնդում է՝ արդարադատության նախարար դառնալու հավակնություն չունի 11/28/2020   15:30 ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին 11/28/2020   15:21 Պետք է միավորվեն նրանք, ովքեր այլ քաղաքական հայացքներ են ունեցել, մոլորված են եղել. Դեղտրիկյան 11/28/2020   15:19 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնելու քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են 11/28/2020   15:09 Ադրբեջանի առջև պետք է պայման դնել և կանգնեցնել տարածքների վերադարձի գործընթացը, մինչև գերիները վերադառնան տուն.Հրանտ Թոխատյան 11/28/2020   15:06 Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան 11/28/2020   14:58 Կա վախ՝ Ադրբեջանն սկսում է վաճառել մեր գերիներին գերության. Հրանտ Թոխատյան 11/28/2020   14:50 Հայաստանում իշխանություն չկա, որն ի վիճակի կլինի լուծել գերիների փոխանակման հարցը և կարող է բանակցել. Մհեր Մկրտչյան 11/28/2020   14:38 Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին հորդորում են մնալ. Մուշեղ Ալավերդյան 11/28/2020   14:34 Աշխարհի 65 բժշկի նամակը` պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականում 11/28/2020   14:20 Ռազմական գործողություններին մասնակցելու համար արգելանքից ազատված, բայց ծառայությունից խուսափած անձանց վարքագիծը կքննարկվի. դատախազություն 11/28/2020   14:16 Ադրբեջանն ու անձամբ Ալիեւին պետք է խայտառակ անել ամբողջ աշխարհում՝ 21-րդ դարում պետական ահաբեկչության համար 11/28/2020   14:14 Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, մենք պետություն և պետականություն այլևս չենք ունենա. խմբագիր 11/28/2020   14:03 Վարչապետի դավաճանությունը պատժելու ու հրաժարականի պահանջով հացադուլ է իրականացնում 6 քաղաքացի 11/28/2020   14:01 Արցախի իշխանություն ասելով ու՞մ նկատի ունեք՝ Մոսկվայում իր հարցերը լուծող Ստեփանակերտի ժեկի պետ Արայիկ Հարությոնյա՞նին. Արփինե Հովհաննիսյան 11/28/2020   13:52 Մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, սակայն հաջորդում է հերթական «ավելի վատը». Մելոյան
11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/28/2020   17:03 Միթե՞ այլևս անտերության ենք մատնված. վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետի կինն ահազանգում է 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/26/2020   21:17 «Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ. Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան 11/27/2020   15:33 «Ի՞նչ վստահությամբ ենք մեր հիվանդանոցները հանձնում Բրիտանիայից ժամանած ինչ – որ բժիշկների, իսկ իմ կարծիքով՝ գործակալական ցանցին». ահազանգում է բժիշկը 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/28/2020   19:14 Պայմանագրային զինծառայողներն ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից 40-50 հազար դրամ պակաս աշխատավարձ 11/28/2020   11:05 Ահա եւ ՀՀԿ -ի ու նիկոլիզմի տարբերությունը. Էդուարդ Շարմազանով 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/28/2020   15:11 Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման մասին նոր տեսանյութ. թելեգրամյան ալիքներն ահազանգում են 11/26/2020   23:37 Երկիրը քանդվում է և վաղը մյուս օրը մուսուլմանական֊քրիստոնեական կռիվ է լինելու. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020   20:17 Ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք վերահսկել հայկական մնացած Արցախի հատվածում ադրբեջանցիների տեղաշարժերն ու կանխել հայության հանդեպ ուժի կիրառման դեպքերը. Արցախի նախկին ԱԳ նախարար

Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով՝ սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև. Չալաբյան 09/14/2020   11:05  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 27 տարին լրացած և բանակում չծառայած  անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվության չենթարկելու օրենսդրական  նախաձեռնությանը.

«Անցած տարվա դեկտեմբերին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ պետական բյուջե վճարել 10 000000 ՀՀ դրամ և փաստացի ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից: Այն ժամանակ, հանդիպելով կտրուկ հանրային հակազդեցության, այս նախաձեռնույթունը հանվեց շրջանառությունից։ Թվում էր, որ թեման փակված է, և իշխող խմբակցությունը գիտակցում է՝ փողով զինվորական ծառայությունից խուսափելու գաղափարի ողջ կործանարար ազդեցությունը պետության անվտանգության և սոցիալական արդարության վրա։

Սակայն արի ու տես, որ անցած շաբաթ, հերթական համանման տրամաբանությամբ օրենսդրական նախաձեռնությամբ են հադես եկել իշխող խմբակցությունը ներկայացնող երկու առաջատար պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը և Մխիթար Հայրապետյանը, և նրանց փաստացի հարող ևս մեկ պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը։ Այս անգամ, նրանք առաջարկում են քրեական պատասխանատվությունից ազատել զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց, եթե նրանք պետական բյուջե վճարեն պայմանագրային ծառայության զինծառայողի երկու տարվա վարձատրությանը համարժեք գումար (ենթադրաբար, այդպիսի զինծառայողի վարձելու և խուսափողի փոխարեն նրան բանակ ուղարկելու համար): Այս գաղափարը նոր չի, և մեր հանրային դիսկուրսում շրջանառվում է բավական վաղուց։ Այս գաղափարի ջատագովները բավական համոզիչ մի քանի փաստարկ ունեն՝

ա) հարուստ ընտանիքները, միևնույն է, տարբեր միջոցներով հնարավորություն են գտնում իրենց երեխաներին ազատել ծառայությունից՝ ավելի լավ է այդ դեպքում պաշտոնականացնել դա, և այդ միջոցները գնան պետական բյուջե ու օգտագործվեն սոցիալապես անապահով խավերից պայմանագրային զինծառայողներ բանակ ներգրավելու համար՝ այդ դեպքում առերևույթ շահում են երկու կողմ էլ,

բ) արտագաղթի մի մասն էլ պայմանավորված է տղա երեխաներին երկրից հեռացնելու ծնողների ձգտմամբ, ընդ որում արդյունքում երեխաների հետ հաճախ հեռանում են նաև ծնողները: Սա կկասեցնի արտագաղթը և կնպաստի հեռացածների մի մասի վերադարձին՝ գոնե 27 տարեկանից հետո։ Այսօր արտերկրում մեծ թվով հայազգի երիտասարդներ կան, որոնց Հայաստան վերադառնալուն խոչընդոտում է բանակում ծառայելու պարտավորությունը, մենք դրանով իրենց հնարավորություն ենք տալիս երկիր վերադառնալ,

գ) քանի որ ստացված միջոցները հնարավորություն կտան յուրաքանչյուր ժամկետային զինծառայողի փոխարեն մեկ պայմանագրային ծառայող պահել, բանակը համալրման տեսակետից չի տուժի։

Ավելին, պայմանագրային զինծառայողը ի վերջո ավելի մասնագիտացած է դառնում իր գործում, և որպես հետևանք՝ ավելի արդյունավետ,
Այս փաստարկները անհիմն չեն, և հասարակության որոշակի մասում դրական արձագանք են ստանում, ուստի լուրջ քննարկման կարիք ունեն, և այստեղ ևս հիմնավոր հակափաստարկներ են պետք։ Ստորև փորձեմ շարադրել մի քանիսը՝
ա) Ընդհանրապես, եթե որևէ արարք մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի է, ապա չի կարելի օրինականացնել պատժից փողով ազատվելը՝ վաղը նույն տրամաբանությամբ կարելի է մարդասպանին կամ բռնաբարողին էլ պատժից ազատել, եթե նա տուժողի հարազատներին մեծ փոխհատուցում է տրամադրում։ Այլապես, մենք ընդունում ենք, որ զինվորական ծառայությունից խուսափելը ընդհանրապես քրեորեն պատժելի չի, և ընդամենը վարչական իրավախախտում է, և դրա համար ընդհանարապես որևէ քրեական պատիժ չենք նախատեսում (ինչին ես անձնապես դեմ եմ),

բ) Ժամկետային ծառայությունից փողով ազատվելը պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև, և էլ ավելի բևեռացնում առանց այդ էլ պառակտված հասարակությունը։ Փաստացի, մենք ասում ենք, որի երկրի պաշտպանությունը աղքատների գործն է, իսկ հարուստների գործը փող աշխատելն է։ Սրա երկարաժամկետ բացասական հետևանքները ոչ ոք չի հաշվարկել, իսկ իրականության մեջ, սա ուղիղ ճանապարհ է երկրում «ծառայածների» ու «չծառայածների» երկու հակընդեմ բանակներ ստանալու համար, որոնք ունեն իրար հակադիր ենթամշակույթ, հաճախ արհամարում ու ատում են իրար,

գ) Այս նորմի կիրառման համար 27 տարեկանի տարիքային սահման դնելով, մենք նպաստում ենք համապատասխան «արտագաղթային» վարքագծի՝ նյութապես ապահով ընտանիքների երիտասարդներին հնարավոր տարբեր միջոցներով երկրից դուրս բերել, հետո 27 տարեկանում նրանց վերադարձնել, և փողով օրինականացնել նրանց ծառայությունից խուսափելը։ Իրականում, անձը մինչև 45 տարեկան պահեստազորի մեջ է, այսինքն մարտունակ է, և որևէ խելամիտ պատճառ չկա, թե ինչու նրա վրա մինչև այդ տարիքն էլ չպետք է տարածվի վերադառնալու դեպքում պարտադիր ժամկետային ծառայություն անցնելու պայմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա արդեն երկու և ավել երեխա ունի, կամ էլ ունի գիտական և այլ նշանակալի նվաճումներ, որոնք բոլոր դեպքերում գործող օրենսդրությամբ կազատեին նրան բանակային ծառայությունից,

դ) Նախնական հաշվարկներով, երկրի բնակչության առնվազն 20-25%-ը ֆինանսապես հնարավորություն կունենա «օգտվել» այս օրենքի ընձեռած հնարավորությունից (թեև դեռ չի նշանակում, որ կօգտվի), դա մեր զորակոչային ռեսուրսի շոշափելի կորուստ է, որը հատուցելը այդքան էլ հեշտ չի, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Արդեն հիմա էլ բանակի կեսից ավելին պայմանագրային հիմունքներով է ծառայում, և այնպես չէ, որ կարելի է հեշտորեն հազարավոր նոր պայմանագրային ծառայողներ գտնել, զինկոմիսարիատներում հիմա էլ առանձնապես ցանկացողների հերթեր չկան,

ե) Ժամկետային ծառայությունը անհրաժեշտ է ոչ միայն գործող բանակը համալրելու համար, այլև մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրս ստեղծելու՝ հնարավոր պատերազմի դեպքում։ Առաջարկվող օրենքի փոփոխությունը շոշափելի հարված կհասցնի նաև մեր մոբիլիզացիոն ռեսուրսին, այս դեպքում արդեն առանց որևէ փոխհատուցման, քանի որ ծառայությունից փողով ազատվածը պատերազմի դեպքում էլ այլևս հայրենիք չի պաշտպանելու, ավելին՝ նա կարող է այդ պայմաններում հեշտ զոհ դառնալ։ Ուստի ցանկացած քաղաքացի, որը վերադառնում է երկիր, եթե նույնիսկ ի վերջո ազատվում է երկու տարվա բանակային ծառայությունից, պետք է առնվազն անհրաժեշտ ուսումնա-մարտական պատրաստություն անցնի և համալրի պահեստազորը,

զ) Պատերազմող երկրում, այսպիսի նախաձեռնությունները ընդհանրապես բարոյալքող են, և հասարակության որոշ շերտերի մոտ պատրանք են ստեղծում, որ ինչ որ մեկը իրենց երեխաների փոխարեն պետք է պաշտպանի երկիրը, իսկ իրեն վայելեն միայն խաղաղության բարիքները։ Փաստարկները, որ իրենց երեխան դուրսը լավ կրթություն է ստացել, և ափսոս է նրա երկու տարին, այլևս արժանահավատ չեն՝ այսօրվա արագ տեխնոլոգիապես հագեցող բանակում ամենալավ կրթությունն էլ կարելի է խելամիտ կիրառել, և նույնիսկ հնարավորություն տալ նույն երիտասարդին ծառայության ընթացքում կատարելագործել իր գիտելիքները, դրա օրինակներ արդեն կան,

է) Զինվորական ծառայությունը քաղաքացու առանցքային պարտականությունն է երկրի առջև։ Եթե նա պաշտոնապես հրաժարվում է այդ պարտականությունը կատարելուց, ավտոմատ պետք է զրկվի նաև բազմաթիվ իրավունքներից (ընտրական, սոցիալական ապահովության, հարկային արտոնություններից, պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, և այլն), ոչ թե պարզապես մեկանգամյա տուգանք մուծի և անարդար առավելություն ստանա իր տարեկիցների նկատմամբ։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ընդամենը պետական պաշտոններ զբաղացնելու իրավունքից զրկում, բայց դա բոլորովին էլ բավարար հատուցում չի՝ զինվորական ծառայությունից գիտակից հրաժարվելու դիմաց։ Եթե այս կամ այն պատճառով հայրենիք վերդարձող երիտասարդը դժվարանում է մարտական պայմաններում ծառայել (արդեն ընտանիք ունի, առողջության խնդիրներ, և այլն), ի վերջո, կարելի նաև նրան հնարավորություն տալ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն իրականացնել, նվազագույն անհրաժեշտ ուսումնամարտական պատրաստություն անցնելուց հետո, սակայն ծառայությունը պարզապես դրամական փոխհատուցմամբ փոխարինելը այլասերում է այդ պարտականության բուն իմաստը։

Մեզնից շատ ավելի հարուստ երկրներում (ինչպիսիք են Իսրայելը կամ Սինգապուրը), որոնք վաղուց հնարավորություն ունենին անցնելու միայն պայմանագրային բանակի, ժամկետային ծառայությունը ոչ միայն պահպանվում է, այլև պատասխանատվություն է և պատիվ, և բացարձակ արդարացված անհրաժեշտություն՝ իրական արտաքին վտանգի առկայության պայմաններում։ Մեզ մոտ էլ, ժամկետային զինվորական ծառայությունից փողով ազատվելը պաշտոնակացնելու պարբերաբար կրկնվող փորձերի փոխարեն, պետք է այդ ծառայությունը դարձնել առավելագույնս գրավիչ և անվտանգ, մեր բանակը պետք է դառնա տարածաշրջանում տեխնոլոգիապես ամենահագեցած և արդիականը, իսկ յուրաքանչյուր զինծառայող էլ պետք է ծառայությունից հետ վերադառնա հոգով և մարմնով կոփված, նոր գիտելիքներվ և կարողություններով հարստացած, և իր ծառայության համար վաստակած պատվի ու նաև հանրային արտոնությունների հստակ գիտակցությամբ։

Մենք արդեն այս ճանապարհին ենք վերջին մի քանի տարիներին, և մեր Պաշտպանության նախարարությանը շարունակաբար պետք է դրա վրա կենտրոնացի իր հիմնական ջանքերը։ Այս նպատակով պետք է նաև ամեն տարի ընդլայնել մեր պաշտպանական ծախսերը ու բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զորացրվելուց հետո էլ բանակում արժանապատիվ ծառայածները համարժեք արտոնություններ տրամադրել պետության կողմից։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ պետք է վերջապես դադարեցնեն ծնողների վախերի էժանագին շահարկումը և գիտակցեն, որ մենք արդեն 30 տարվա անկախ պետություն ենք, պետք է վերջապես սկսենք հարգել մեր պետության առանցքային ինստիտուտները ու այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով այլևս չխարխլենք դրանք»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:36 08/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական կամայականության դրսևորումն է. Չալաբյան
12:11 10/08/2020  |  ՄեկնաբանությունՍևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան
09:55 05/08/2020  |  ՄեկնաբանությունԼիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին. Ավետիք Չալաբյան
10:49 29/07/2020  |  ՎերլուծություններՀայաստանը պետք է գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ. Ավետիք Չալաբյան
11:18 27/07/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը. Ավետիք Չալաբյան
11:20 23/07/2020  |  Մեկնաբանություն«Արցախի միջազգային ճանաչումը, առավել ևս՝ միացումը այս կառավարությունը չի դիտարկում որպես գերակա ազգային շահ». Չալաբյան
10:19 20/07/2020  |  ՄեկնաբանությունԵրկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը. հայտարարություն
10:50 17/07/2020  |  ՄեկնաբանությունՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան
10:21 13/07/2020  |  ՄեկնաբանությունՏավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները. Չալաբյան
10:19 06/07/2020  |  ՄեկնաբանությունՍա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան

Արխիվ

[]