ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանակից խոսում են նրանք, ովքեր ծառայությունից խուսափելու համար փաստաթղթեր են կեղծել, բանտ նստել․ Գեւորգ Գորգիսյանը՝ Արման Բաբաջանյանի, Մխիթար Հայրապետյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նախագծի մասին 09/14/2020 22:38 | ԼՐԱՀՈՍ

Պարտադիր զինվորական ծառայությունից խոսում են այն մարդիկ ովքեր չեն ծառայել բանակում, ովքեր փաստաթղթեր են կեղծել, համապատասխան քրեական հետապնդման են ենթարկվել, բանտ են նստել: Նրանք ամեն գնով խուսափել են բանակից եւ կարծում եմ, որ իրենց կողմից ուղղակի բարոյական չէ նման նախագիծ բերելը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած նախագծին։ Ըստ օրինագծի՝ 27 տարին լրացած այն ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձը վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։
«Նախագիծն ունի շատ խնդիրներ: Կրկնում են Վիգեն Սարգսյանի սխալը՝ կարծելով, թե բոլոր սփյուռքահայերը միլիոնատեր են։ Նախնական հաշվարկներով 13-15 հազար դոլարի է հասնելու այն գումարը, որ ուզում են քաղաքացուց՝ քրեական պատասխանատվությունից ազատելու համար: Եթե մարդիկ չեն ուզում ծառայել, նշանակում է բանակում խնդիր կա: 10 հազարից ավել ՀՀ քաղաքացի հիմա այս հոդվածով քրեական հետապնդման մեջ է եւ նրանք որեւէ կերպ էլ չեն վերադառնալու։ Որպեսզի քաղաքացիները չփախնեն բանակից, անհրաժեշտ է նախ բանակում բարեփոխումներ անել:
Բանակի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, ծնողները պիտի վստահ լինեն, որ իրենց որդիները գնում են հայրենիքին ծառայելու, սխրանքներ գործելու, նրանց վտանգ չի սպառնում, որ այնտեղ երեխաները հոգեբանական վնասներ կրած հետ չեն վերադառնալու»,- նկատեց պատգամավորը՝ շեշտելով՝ օրինագիծը չի նպաստելու բանակում առկա այս հարցերի լուծմանը։ Գորգիսյանի խոսքով՝ նախագիծը կարող էր դեմոգրաֆիական խնդիրներ լուծել, եթե չլինեին առկա սահմանափակումներն ու խնդիրները։ Ասում է՝ պատգամավորների հռչակած նպատակը, իհարկե, լավ է, բայց այս իշխանությունները միշտ լավ նպատակներն ուղղակի հայտարարում են, հետո դրա տակ անում են անհասկանալի բաներ․ «Նույնը լինելու է այս նախաձեռնության պարագայում։ Հատկապես այս պատգամավորների դեպքում ես նաեւ բարոյականության խնդիր եմ տեսնում»:
Եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի է, կարելի՞ է օրինականացնել պատժից գումարով ազատելը, հարցին ի պատասխան Գորգիսյանն ասաց․ «Արտասահմանում ապրող բոլոր ՀՀ քաղաքացիները չէ, որ դասալիք են։ Նրանց թվում կան մարդիկ ովքեր մեկնել են արտասահման սովորելու եւ հիմա չեն կարողանում վերադառնալ, որովհետեւ, եթե գան գործող օրենքով քրեական պատասխանատվության կենթարկվեն: Այն տեսքով, որով բերել են նախագիծը, հիշյալ քաղաքացիները չեն կարող օգտվել։ Նախ` գումարն է շատ բարձր, Սահմանադրության հետ կապված խնդիրներ կան։ Բացի այդ, սահմանված չէ, թե կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը, նշվում է միայն՝ պայմանագրային զինծառայողի աշխատավարձի եւ հավելավճարի չափով: Ունենք հայրենակիցներ, ովքեր Հայաստանից հեռացել են ինչ-ինչ պատճառներով, հիմա ուզում են վերադառնալ։ Մեզ համար էլ է լավ, եթե գան եւ իրենց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնեն Հայաստանի Հանրապետությանը։ Մենք պետք է դուռ բացենք նրանց համար՝ հետ վերադարձի: Իսկ այս նախագիծը վստահ եմ, որ այդ նպատակին չի ծառայի»,-կարծում է Գորգիսյանը։
Խոսելով գումարով եւ կեղծ փաստաթղթերով զինվորական պարտադիր ծառայությունից խուսափած անձանց մասին՝ Գորգիսյանը շեշտեց, որ նրանք չպետք է ազատվեն պատասխանատվությունից։ «Այն անձինք, ովքեր գումարով ազատվել են, կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, պետք է նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվի: Պատասխանատվությունից ազատումը արդարացում ունի միայն 1 դեպքում, եթե այդ մարդը գտնվում է արտերկրում եւ մենք ուզում ենք նրան բերել Հայաստան, որպեսզի այստեղ ընտանիք կազմի, աշխատի, արարի: Իսկ, եթե նախագիծը չի ծառայելու այդ նպատակին, ուրեմն այն ոչ միայն անիմաստ է, այլեւ վտանգավոր»,-հավելեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 14:59 ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան
- 04/13/2021 14:02 «Այ մարդ, դո՞ւք չէիք մի շաբաթ խոսում թուրքերի ու ազերների հետ բարեկամանալուց». Ռուբեն Մխիթարյան
- 04/13/2021 13:43 Սյունիքով անցնելիք միջանցքը նպաստելու է Հայաստանի սողացող նվաճմանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից. Թուրքագետ
- 04/13/2021 12:45 Աշխարհի աչքի առաջ Իլհամ Ալիևը ֆաշիստական ցինիզմով հրապարակայնորեն ոտնահարում և նվաստացնում է մի ողջ ժողովրդի արժանապատվություն. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 11:45 ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- 04/12/2021 21:17 Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները