ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել. Նա արդեն հոգնել է քննչական մարմինների գնալ-գալուց. պաշտպան 09/12/2020 15:08 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Մհեր Հակոբյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: Ավելին՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:
Պաշտպան Մհեր Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ղազարյանը ցուցմունք է տվել ու հերքել մեղադրանքում նշված հանգամանքները։ Հակոբյանը պնդում է, որ ներկայացված մեղադրանքը բացարձակ սուտ է, իրականության հետ որևէ աղերս չունի և մեղադրանքում առկա մի շարք ձևակերպումներ նույնիսկ ծիծաղելի են։ Պաշտպանական կողմի համար հատկապես ծիծաղելի են այն պնդումները, թե վարորդը պետական միջոց է, Ղազարյանն էլ ցանկացել է օգտվել այդ պետական միջոցից։ Նրա փոխանցմամբ՝ ՊՊԾ ծառայողը Ղազարյանի ընտանիքի համար վարորդ չի եղել, կցված է եղել Վաչագան Ղազարյանին և կատարել նրա հանձնարարությունները, իսկ, եթե օրվա ընթացքում էլ հանձնարարել է ընտանիքի անդամին ինչ- որ տեղ տեղափոխել կամ ինչ- որ հանձնարարություն տվել, դրանով ընտանեկան վարորդ չեն դառնում։
Փաստաբանը գտնում է, որ, եթե մինչև մեղադրանք առաջադրելը ՀՔԾ-ն լրիվ քննություն կատարեր, կտեսներ, որ անձն իր ծառայությունը, աշխատանքային պարտականությունները կատարել էր։
«Եթե տան վարորդ է եղել, ինչպե՞ս է եղել, որ մտել է կառավարական առանձնատուն, Բաղրամյան 28 և,եթե տան վարորդ է եղել, ինչու է մտել այդտեղ, դուրս եկել»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է գումարի վճարմանը, Հակոբյանը նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ Վաչագան Ղազարյանին տանում-բերում են և գումարը մուծել են, որ իրեն հանգիստ թողնեն և միջնորդել՝ համաներում կիրառելու համար։ «Մոտավոր 60 տարեկան մարդ է, արդեն հոգնել է անընդհատ քննչական գնալ-գալուց՝ սարքած գործերով։ Դրա համար է վճարել և ցուցմունքի մեջ այդպես էլ գրել է »,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Վաչագան Ղազարյանը մասնակցել է Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությանը և այդ հիմքով պետք է նրա նկատմամբ կիրառվի համաներում և դադարեցվի քրեական հետապնդումը։ Նրա փոխանցմամբ՝ առաջիկայում արդեն իսկ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը և վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումից պարզ կլինի՝ կա արդյոք միտում Վաչագան Ղազարյանի դեմ, թե օբյեկտիվ քննություն է իրականացվում։
Անդրադառնալով Ղազարյանի մասնակցությամբ քննչական գործողություններին՝ Հակոբյանը նշեց, որ մեկ անգամ խափանման միջոց է ընտրվել, մեկ անգամ էլ մեղադրանք են առաջադրվել։ Իսկ թե կա արդյոք Ղազարյանի դեմ ցուցմունք, թե ոչ՝ պաշտպանը չգիտի, քանի որ գործի նյութերին դեռ չի տիրապետում, սակայն նշեց, որ հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մեղադրանք առաջադրվում է բավարար ապացույցների համակցության դեպքում, ինչը նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինն այդ ամենը հաստատված է համար։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ նկատմամբ նախկինում հարուցվել էին քրեական գործեր՝ ապօրինի հարստանալու, դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ, բայց գործերն այդպես էլ դատարան չհասան եւ նախաքննության փուլում կարճվեցին՝ Վ.Ղազարյանի ու նրա կնոջ նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ