ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տափերականում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալի անմեղությունն ապացուցող փաստերը չեն ներկայացվել դատարան. փաստաբան 09/11/2020 13:20 | Քրեական խրոնիկոն
Ապրիլին Տափերականում տեղի ունեցած 43-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրյալ Ալեն Պետրոսյանը շուրջ վեց ամիս է, ինչ կալանավորված է։ Նշենք, որ խոսքը գնում է 2020թ ապրիլի 12-ին Արարատի մարզի Տափերական համայնքում տեղի ունեցած սպանության մասին։
Ինչպես տեղեկացրել ենք՝ Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկից «ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի վերին երրորդականի հրազենային վերք» ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ էր տեղափոխել 43-ամյա տղամարդը, որը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել էր՝ արնահոսությունից: ՔԿ-ն հայտնել էր, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքն ստացել է Տափերական համայնքի մշակույթի տան դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ՝ Արարատի մարզի 25-ամյա բնակչի կողմից: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։
Երիտասարդի՝ Ալեն Պետրոսյանի պաշտպան Արման Արզումանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի օրը՝ երեկոյան ժամը 22։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Տափերականի և հարակից այլ գյուղերի, ինչպես նաև Արտաշատ քաղաքի բնակիչների մասնակցությամբ, որի ընթացքում ազդրի և սրունքի հատվածում ստացած վնասվածքներից հետո ուշ բուժօգնության դիմելու պատճառով արնաքամ լինելուց մահացել է Արման Քրդյանը։
Փաստաբանի խոսքով՝ դեպքից հետո ոստիկաններն այցելել են Պետրոսյանի տուն, հաջորդ օրն առավոտյան կրկին այցելել են, նկարել, որից 30-40 րոպե անց նրան բերման են ենթարկել մարզային քննչական վարչություն։ Մինչ փաստաբանը կհանդիպեր Ալեն Պետրոսյանին՝ նրան արդեն ձերբակալել էին, կատարվել մի շարք քննչական գործողություններ, հարցաքննել, սպանվածի՝ Արման Քրդյանի որդու՝ Գեղամ Քրդյանի մասնակցությամբ ճանաչում կատարել։ Փաստաբանի խոսքով՝ Քրդյանը երկու անգամ ցուցմունք է տվել, առաջին անգամ ասել է, որ երիտասարդը եղել է մորուքով, իսկ երկրորդ ցուցմունքում մանրամասն նկարագրել է Ալեն Պետրոսյանին, ըստ փաստաբանի, Քրդյանին մինչ այդ ցույց էին տվել նկարը, իսկ արդեն ճանաչման ժամանակ Ալեն Պետրոսյանից բացի ներկայացվել են ևս երեք երիտասարդ, որոնք եղել են չսափրված, նրանցից երկուսը եղել են անհամեմատ ցածրահասակ, իսկ մյուսը՝ Պետրոսյանից ավելի հաղթանդամ։ Քննիչի գործողությունների դեմ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, սակայն դեռևս տեղեկություն չկա՝ հարուցվել է քրեական գործ, թե ոչ։
Արզումանյանի փոխանցմամբ՝ դեպքից որոշ ժամանակ անց ժամանակ անց իրական կրակողը՝ Գ. Մ.-ն ներկայացել է ոստիկանություն և ինքնախոստովանական ցուցմունք տվել այն մաիսն, որ կրակողն իրականում ինքն է եղել, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար։
Փաստաբանը վստահեցրեց՝ կրակողն Ալենը չի եղել, ավելին, քրեական գործով փորձաքննություն էր նշանակվել, համաձայն որի՝ իր պաշտպանյալի ձեռքերի վրա կրակոցների արգասիքներ չեն հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորմանը, որի ժամկետն արդեն երկու անգամ երկարացվել է, փաստաբանը հայտնեց, որ կալանավորման համար հիմք է հանդիսացել այն, որ Պետրոսյանին բերման են ենթարկել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ինքը կխուսափի վարույթն իրականացնող մարմնից, իսկ երկրորդ հիմքն այն է, որ տուժողը և Պետրոսյանը բնակվում են նույն համայնքում, ինչը հիմք ենթադրելու, որ վերջինս կխոչընդոտի գործի քննությանը։
Բացի դա՝ Արզումանյանն ընդգծեց, որ գործով կան իր պաշտպանյալի անմեղությունը հաստատող ապացույցներ, որոնք վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացնում, իսկ Պետրոսյանի՝ կրակոցների հետ առնչություն չունենալու վերաբերյալ ապացույցները թվարկում է հիմնավոր կասկածը հիմնավորող ապացույցների շարքում։
«Ասում ենք՝ բերեք այդ ապացույցները, ասում են՝ նախաքննական գաղտնիք է։ Եթե այդ ապացույցները չեն բերում, ուրեմն ծաղկաքաղ են արել և դատարան են ներկայացրել միայն նրա մեղավորությունը հիմնավորող ապացույցներ եք բերել։ Պարզ չէ՞ դատարանն ինչ որոշում կկայացնի»,- ասաց նա։
Պաշտպանը վստահեցնում է՝ խախտվել են իր պաշտպանյալի ՄԻԵԿ-ով սահմանված իրավունքները, մասնավորապես՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իրավունքները։
Նշենք, որ Ալեն Պետրոսյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Ալեն Պետրոսյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել