ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մարդու եկամուտները նվազում են, նրա ծախսերն էլ զուգահեռ պետք է նվազեն. Նաիրի Սարգսյան 09/11/2020 12:10 | Տնտեսություն
Վարչապետի տնտեսության վերաբերյալ պատկերացումները սկսվում և ավարտվում են ՀԴՄ-ով, և դա պետք չէ ընդհանրապես ՀԴՄ շրջանառության հետ կապել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ 2020-ի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով։
Նաիրի Սարգսյանի կարծիքով տրամաբանական է, որ օգոստոսին պետք է բավականին քիչ լիներ նվազումը, քանի որ մարդիկ նախապատրաստվում էին սեպտեմբերին. «Ամբողջ տարվա խնայողությունները սեպտեմբերի գնումների համար են մարդիկ խնայում, որ գնումները կատարեն, լինի դա հագուստեղեն, սնունդ, գրենական պիտույքներ, թե այլ պարագաների տեսքով։ Տրամաբանական էր, որ օգոստոս ամսին պետք է քիչ լիներ նվազումը։ Լավ կլինի տարեսկզբից այդ ցուցանիշները նայենք, այլ ոչ թե միայն օգոստոս ամսվա համար նայենք, որովհետև հայերն ունեն այսպիսի բնավորություն. Ծնողները երբեք իրենց երեխաների համար ոչինչ չեն խնայում, միգուցե ծնողները շատ-շատ այլ ծախսերից կհրաժարվեն, բայց իրենց երեխաների ծախսերը միանշանակ պետք է կատարեն։ Իմ կարծիքով սրանով է պայմանավորված, որ օգոստոսին շրջանառությունն այդքան քիչ է նվազել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս նշեց, որ 2019-ի ընթացքում 1.9 մլն զբոսաշրջիկ է եկել Հայաստան և յուրաքանչյուրը միջինում 750 եվրո փող է ծախսում Հայաստանում։ Դա 1.6 մլրդ դոլար է կազմում, ինչը ՀՆԱ-ի 12 տոկոսն է կազմում. «Եթե այդ նույն զբոսաշրջիկներն իսպառ բացակայում են, չեն գալիս և սպառում չեն ապահովում, ապա չգիտեմ՝ ինչու է կապը տրվում զբոսաշրջիկների հետ և ինչու է վարչապետը մոտ 12 տոկոսով նվազումը բերում կապում, որ առևտուրը քիչ է նվազել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Անդրադառնալով մարդկանց գնողունակությանը՝ Նաիրի Սարգսյանը մանրամասնեց՝ որտեղից է մարդկանց մոտ գնողունակություն ձևավորվում։ Նրա խոսքով ժողովրդի մի զանգվածն աշխատում և աշխատավարձ է ստանում, մի զանգվածն արտագնա աշխատանքի է մեկնում, մի զանգվածը ներգրավված է ներգնա տուրիզմի մեջ, մեկն ինչ-որ ապրանք է ծախում, մեկն ինչ-որ հյուրատուն կամ իր տան մի սենյակն է վարձով տրամադրում, մյուսը հանրային սննդի օբյեկտում է աշխատում և այդ ամբողջ շղթան կտրվել է. «Այսինքն` եթե մենք վերցնում ենք, որ տուրիզմի ամբողջ շղթան կտրվել է և ՀՆԱ-ի 12 տոկոս կազմող գումարն այս պահին չի շրջանառվում, ակնհայտ արտագնա աշխատանքի մեկնողների մի ստվար զանգված չի գնացել արտագնա աշխատանքի, հետևաբար այդ գումարը չի ուղարկել ՀՀ։ Մնում է աշխատակազմ, որոնք համարվում են վարձու աշխատողներ պետական կամ մասնավոր հատվածում, որոնք կա՛մ կրճատման տակ են ընկել։ Շատ այլ ոլորտներում աշխատավարձի նվազում է տեղի ունեցել։ Այսինքն եթե մարդու եկամուտները նվազում են, հետևաբար նրա ծախսերն էլ զուգահեռ պետք է նվազեն։ Մոտավորապես այս երեք տեղից գոյացող աղբյուրները, եթե կա՛մ բացակայում են, իսպառ վերանում են, կա՛մ նվազում են, հետևաբար չի կարող սպառումն ավելանալ, չի կարող սպառումը քիչ լինել ու թեթև նվազել, հետևաբար այդ հայտարարություններին լուրջ չեմ վերաբերում»,-ասաց Նաիրի Սարգսյանը։
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարեց՝ հուլիսին աշխատատեղերն ավելացել են, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ գրանցված աշխատողի ավելացում դեռևս չի նշանակում աշխատատեղերի ավելացում. «Մենք դեռևս ունենք ստվերային աշխատողներ։ Կառավարության այս անհեռատես հակաճգնաժամային միջոցառումներն էլ նպաստեցին, որ մարդիկ թեկուզ աշխատողին գրանցեն, բայց չվարձատրեն իրականում, որովհետև յուրաքանչյուր 1/5 աշխատակցի աշխատավարձի չափով փոխհատուցում են ստանում և տարբեր նմանատիպ բաներ»,-նշեց Նաիրի Սարգսյանը։
Վերջինս նշեց` դժվար է ասել երկրում սոցիալական կոլապս կա, թե ոչ։ Նաիրի Սարգսյանի խոսքով կառավարությունը ևս չի կարող դա ասել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ