ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ պատգամավորներն առաջարկում են բարձրացնել դատավորների կենսաթոշակը 09/11/2020 12:05 | ԼՐԱՀՈՍ

ԱԺ պատգամավորներն առաջարկում են բարձրացնել դատավորների կենսաթոշակը։ Աժ պետաիրավական մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը նշեց՝ այն օրենքը, որն ընդունված է եղել դատավորներին կենսաթոշակի վճարման չափի, կարգի վերաբերյալ, Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է հակասահմանադրական. «Այդ բացը կարգավորման անհրաժեշտություն ունի և նախաձեռնել ենք օրենքում փոփոխություն կատարել։ Դատական օրենսգրքի 57-րդ հոդվածն առաջարկում ենք լրացնել հետևյալ կերպ, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդ 12 ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի 75 տոկոսից»,-ասաց Արթուր Դավթյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, արդյոք 75 տոկոսը համապատասխանում է նախկին կարգավորումներին, պակաս է, թե ավել։ Արթուր Դավթյանը նշեց, որ նախկինում եղել է 55 տոկոս, որը ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել, այսինքն` այս դեպքում ավելանում է. «Եթե ՍԴ-ի որոշումը չլիներ, դատավորը ստանալու էր 55 տոկոս, հիմա այդ որոշումը կա և եթե դատավորը թոշակի գնա, այդ 55-ը չի ստանալու, բայց նաև չունենք այս պահի դրությամբ գործող օրենք, որ այս 75-ը պիտի ստանա։ Ինքը գնալու է ստանա հասարակ թոշակավորման եղանակով, այսինքն` մոտ 30-40 հազար դրամ է լինելու։ Իրավիճակը սա է և օրենքը պարտադրում է, որ բարձր պետք է լինի թոշակը»,-ասաց Արթուր Դավթյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտնեց, որ մենք այս պահին ունենք մոտ 77 դատավոր, որոնք կենսաթոշակ են ստանում. «Նրանցից 35-ին նշանակվել է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո։ Մենք ունենք դեպքեր, երբ դատարանի որոշման հիման վրա նշանակվել է կենսաթոշակ, որի չափը որևէ իրավակարգավորման տակ չի մտնում»,-ասաց փոխնախարարը։
Վերջինս ընդգծեց, որ դատավորի համար կենսաթոշակի երաշխավորված չափն իր վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի 75 տոկոսն է։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով
- 01/25/2021 23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան
- 01/25/2021 22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան
- 01/25/2021 22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները