ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լարված իրավիճակ Վարդենիսում. Ամբաստանյալի հարազատները շրջափակել են դատարանի շենքը, փակել ճանապարհները, պնդում են՝ մեղադրանքն անհիմն է 09/10/2020 19:54 | Քրեական խրոնիկոն
Սպանության փորձի մեջ մեղադրվող ամբաստանյալի հարազատները Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայր տանող ճանապարհն շրջափակել էին՝ պահանջելով ազատ արձակել Վահագն Մանուկյանին։ Մեղադրյալի կինը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ երեք տարի առաջ իր ամուսնուն ձերբակալել են Վարդենիսի Սոթք ոսկու հանքի տարածքից՝ 2016թ տեղի ունեցած միջադեպի գործով. կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում ազգությամբ ռուս անվտանգության աշխատակից է տուժել։ Մանուկյանի կինը վստահեցնում է, որ իր ամուսինն անմեղ է, պարզապես կեղծիք է տեղի ունեցել, քննիչների մասնակցությամբ ցուցմունքները կեղծել են, ռուս անվտանգության աշխատակցին հեռացրել են ՀՀ-ից և արդեն շուրջ 3.5 տարի է, ինչ պնդում են, թե վերջինիս հայտնաբերել չի հաջողվել։
«Մենք սոցիալական ցանցերի միջոցով գտել ենք պատահականորեն։ Հարազատներից մեկը նամակ է գրել նրան՝ հայտնելով, որ այդ մարդուն դատում են, նա քեզ վնաս պատճառե՞լ է, իսկ այդ մարդն ընկել է շոկի մեջ, ասել՝ իրեն խաբել են, իրեն Հայաստանից ուղարկել են՝ նշելով, որ Վահագնին ազատ են արձակել։ Ինքն էլ հելել ու եկել -հասել էր Հայաստան»,- ասաց Մանուկյանի կինը։ Վերջինիս փոխանցմամբ՝ նա ներկայացել է դատարան, հայտնել, որ Վահագնը մեղավոր չէ, ավելին, նշել է, որ քննիչներն են ուղղորդել, որ հարցաքննության ընթացքում տա Վահագնի անունը։ Կինը վստահեցնում է՝ ռուս անվտանգության աշխատակիցը Վահագնի անունը չի տվել, ցուցմունքները կեղծվել են։
Մանուկյանի պաշտպան Վարդանն Համբարձումյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով(սպանության փորձի), ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի(ապօրինի հրազեն իրացնելը, պահելը, կրելը) և ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասով (գողության փորձ), Մանուկյանը շուրջ 3 տարի 4 ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ։ Նրա փոխանցմամբ՝ գործով տուժողները դատաքննության ընթացքում տարիներ շարունակ չեն ներկայացել դատարան, իսկ նախաքննության ընթացքում առերես հարցաքննություն չի եղել։
Փաստաբանը հայտնեց, որ ըստ մեղադրանքի՝ Վահագն Մանուկյանն ինքնաձիգով կրակահերթ է արձակել, որի արդյունքում տուժել է ազգությամբ ռուս Յուրա Մելնիկը, ով երեք տարի անց՝ 2020թ սեպտեմբերի 3-ին ներկայացել է դատարան և հայտարարել, որ Վահագն Մանուկյանն իր ուղղությամբ չի կրակել, ինքնաձիգը գտնվել է իր ձեռքում, կրակահերթեր են արձակվել, ինչի արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածք։ Փաստաբանի խոսքով՝ տուժողը մի քանի անգամ շեշտել և պնդել է, որ նախաքննության ընթացքում քննիչին ասել է այդ մասին, սակայն քննիչը չի արձանագրել և հենց դատարանում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Բացի դա՝ ոստիկանության 5 աշխատակիցների վերաբերյալ այսօր Մանուկյանն է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, քանի որ, փաստաբանի խոսքով, 2016թ դեկտեմբերի 2-ին կեղծ բովանդակության զեկուցագրեր էին ներկայացրել իրենց վերադասին, թե իրենք տեսել են Մանուկյանին կրակելուց, որի նկատմամբ տուժողները, կոնկրետ՝ Յուրա Մելնիկը սամբոյի հնարքներ կիրառելով խլել է ինքնաձիգը, մինչդեռ, դատարանում նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ իրականում դեպքի վայրում չեն եղել։ Փաստաբանը վստահեցրեց՝ քննությունը եղել է միակողմանի։ Ինչ վերաբերում է խափանման միջոցին, փաստաբանը նշեց, որ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ կալանքը փոփոխելու մասին միջնորդությունը, որը մերժվել է և դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո, ամենայն հավանականությամբ, վերաքննիչ բողոք կներկայացվի։
«Մարդն արդեն երեք տարի չորս ամիս գտնվում է արգելանքի տակ և գործով փաստական տվյալները, այդ թվում՝ տուժողը, հաստատել են, որ այդ կրակոցները չեն արձակվել Մանուկյանի կողմից»,- ասաց Համբարձումյանը։
Նշենք, որ մինչ տուժողի՝ դատարանում ցուցմունք տալը դատաքննությունն արդեն մոտեցել էր ավարտական փուլին և մեղադրող դատախազը հրապարակել էր մեղադրական ճառը՝ պահանջելով մեղավոր ճանաչել Վահագն Մանուկյանին առաջադրված մեղադրանքներում և դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով, սակայն տուժողի ցուցմունքը շրջադարձային է եղել և գործով այժմ դատաքննությունը շարունակվում է։ Համբարձումյանը գտնում է, որ խախտվել են իր պաշտպանյալի ազատության և արդար դատաքննության իրավունքները, քանի որ ՀՀ քրեական դատավարության 17-րդ հոդվածը բացարձակապես չի պահպանվել և ամբողջ նախաքննության ընթացքում քննիչները պատշաճ կերպով չեն հարցաքննել գործով վկաներին, այժմ նրանք գտնվում են ՀՀ-ից դուրս, ուստի անհնարին է դարձվում նաև դատարանում նրանց հարցաքննելու իրավունքը։ Բացի այդ, փաստաբանը հայտնեց, որ գործով երկու վկաներին, որոնք հենց դեպքի օրն են տեսել Վահագն Մանուկյանին, քննիչը հարցաքննել է նրանց դեպքից 40 օր անց, ուստի, բացառված չէ, որ նրանք կարող էին պայմանավորվել ցուցմունք տալիս։
Նշենք, որ քրեական գործով մեղադրյալներն ի սկզբանե երեքն են եղել, որոնցից երկուսի նկատմամբ կիրառվել է համաներումը և այժմ քրեական հետապնդում իրականացվում է միայն Վահագն Մանուկյանի նկատմամբ։
Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ բանակցությունների արդյունքում քաղաքացիները բացել են ճանապարհը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ