ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ազատ արվեստագետները բախվում են անտրամաբանական, հաճախ նաև՝ հակաօրինական խնդիրների հետ». Լիլիթ Բլեյան 09/10/2020 20:21 | ԼՐԱՀՈՍ
«Այս նախագիծը ծնվել է ուղիղ եթերում՝ «Մուզանավ» կազմակերպության կողմից նախաձեռնված բաց հարթակում տեղի ունեցող քննարկումների ընթացքում, որտեղ համախմբվում էին տարբեր ոլորտների արվեստագետներ՝ երաժշտություն, կինո թատրոն, նկարչություն և այլն։ Քննարկումներից մեկի ընթացքում շատ սպոնտան առաջարկություն հնչեց՝ գուցե դո՞ւրս գանք համացանցից և ավելի լայն ֆորմատո՞վ քննարկենք արվեստագետ – իրավական դաշտ հարաբերությունները։ Հենց այսպես էլ սկիզբ դրվեց այս նախաձեռնությանը, որ այսօր այստեղ է հավաքել մեծ թվով ազատ արվեստագետների»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է երգչուհի, երգահան, «Մուզանավ»-ի համահիմնադիր Լիլիթ Բլեյանը ՝ խոսելով «Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների մասին։
Հրազդանի Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում «Մուզանավ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների համաժողովի նպատակն էր՝ քննարկել տարբեր բնագավառներում ստեղծագործող անհատներին միավորող խնդիրները, միասին փորձել առաջարկներ ու հնարավոր լուծումներ գտնել բարձրացված խնդիրների վերաբերյալ։
Համաժողովի նախաձեռնող խմբի անդամ երգչուհի, երգահան, «Մուզանավ»-ի համահիմնադիր Լիլիթ Բլեյանը նկատում է՝ Հայաստանում ապրող և ստեղծագործող ազատ արվեստագետների խնդիրներն, իրոք երբեք կանոնակարգված չեն եղել , հատկապես վերջին ամիսներին համավարակի շրջանը ավելի սուր զգացնել տվեց բացը, թեև մյուս կողմից դա լավ առիթ հանդիսացավ, որպեսզի ազատ ստեղծագործող արվեստագետներն, ի վերջո, համախմբվեն, ավելի խորքային նայեն իրավիճակին և բարձրացնեն իրավական դաշտում իրենց կարգավիճակի լուծման հարցը.«Բազմաթիվ անգամներ ազատ ստեղծագործողներ քննարկել են իրավական դաշտ – ազատ արվեստագետ հարաբերությունների կարգավորման խնդիրը, բայց ինչպես հաճախ է պատահել, բոլորս նորից ցրվել ենք մեր գործերով և խնդիրը, ի վերջո, միշտ բաց է մնացել։ Համավարակի երկար ամիսների ընթացքում մենք կենտրոնացրինք մեր ուժերը և հասկացանք, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ կան։ Դրանք կարող են լինել օրենսդրական լուծումներ՝ գործադիրի կողմից իրականացված հստակ քայլերի համատեքստում, կարող են լինել ինքնակազմակերպվող համայնքի կողմից նախաձեռնվող նախագծեր և այլն։ Իհարկե, մենք՝ համաժողովի նախաձեռնող խմբի անդամներս ունենք մեր պատկերացումները, թե ինչպես և ինչ ճանապարհով պետք է կանոնակարգել հարցը, բայց այսօր այստեղ հրավիրված ազատ արվեստագետների հետ միասին ուզում ենք լայն ֆորմատով քննարկել հարցը, լսել բազմակողմանի ու տարբերվող մոտեցումներ»։
Լիլիթ Բլեյանը տեղեկացնում է ՝ համաժողովում ելույթների համար նախատեսված հայտագրման կարգը բաց է եղել, ազատ են լինելու միշտ՝ խնդրահարույց իրավիճակում հնարավոր արդյունավետ լուծումներ գտնելու համար։ Ամենալուրջ խնդիրը, որ տեսնում է ինքը արվեստի ոլորտում այն է, որ դաշտը կտրուկ բաժանման է ենթարկվում՝ մի կողմում պետական ստատուս ունեցող և պետական միջոցներով սնվող հատվածն է, որ տիրապետում է պետական գույքին և մշակութային ռեսուրսների, մյուս կողմում ազատ արվեստագետն է, ով մեն մենակ է մնացել իր խնդիրների և իրավական դաշտի հետ.«Այս բաժանումը ես համարում եմ ազատ արվեստի զարգացման ամենամեծ խոչընդոտը։ Որպեսզի անկախ արվեստագետը կարողանա պետական միջոցների նկատմամբ հասանելիություն ստանալ, ստիպված է գնալ պետական կազմակերպությունների հետ համագործակցության ճանապարհով, իսկ այդ համագործակցությունն առավել ևս իրավական դաշտում կանոնակարգված չէ։ Ստացվում է այնպիսի իրավիճակը, երբ անկախ արվեստագետն ազատ է, բայց մեծ հաշվով նա ազատ չէ, որովհետև հասանելի ռեսուրսները խիստ սահմանափակ են՝ կենտրոնացած հիմնականում մեկ տեղում։ Սա ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հակաօրինական է, ինչի մասին ես պատրաստվում եմ մանրամասն խոսել համաժողովի ընթացքում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Լիլիթ Բլեյանը։
Հիշեցնենք, որ «Ինքնանույնականացում - 2020» ազատ ստեղծագործողների համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել պրոդյուսեր Նիկա Բաբայանը, դերասան Հրանտ Թոխատյանը, երաժիշտներ և նախաձեռնող խմբի անդամներ Վահան Արծրունին, Մհեր Մանուկյանը, Լիլիթ Բլեյանը, քանդակագործ Վիգեն Ավետիսը, «Arm Strong production» ներկայացուցիչ Ռիմա Տիգրանյանը, Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը, երգչուհի Մարինե Գրիգորյանը։
Ելույթների ընթացքում մանրակրկիտ անդրադարձ է եղել անկախ ստեղծագործողների խնդիրներին, այդ թվում՝ ազատ արվեստագետի՝ պետության կողմից որպես կարևոր ինստիտուտի անտեսվածության և, որպես հետևանք, ազատ արվեստագետի իրավական կարգավիճակի բացակայության թեմային, ինչպես նաև՝ պետական-հանրային, բոլորին պատկանող մշակութային օբյեկտների գույքային ռեսուրսի միակողմանի գերկենտրոնացման, և այդ ռեսուրսը ազատ ստեղծագործողների համար հասանելի դարձնելու հարցերին։
Ելույթ ունեցողները քննարկել են մշակույթի ոլորտի պետական համակարգման անկատարության և թերությունների, մշակութային մենեջմենթի ոչ արդյունավետ մեխանիզմների և նորերը գտնելու անհրաժեշտության, պետության կողմից ազատ արվեստագետների ստեղծագործությունների հանրահռչակմանն ուղղված առարկայական քայլերի կարևորության՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, պետական մշակութային միավորների ստեղծագործական ազատության ապահովման կարևորության և անկախ արվեստագետների հետ համագործակցության անկաշկանդ մեխանիզմներ ապահովելու հրատապության, պետության կողմից մշակութային կազմակերպությունների ներքին գործերին ուղիղ միջամտության վնասակար հետևանքների, ինչպես նաև՝ ընդհանուր մշակութային դաշտի ներքին ազատականացման և ապակենտրոնացման անհրաժեշտության մասին։
Մանրամասները՝տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ