Թեմաներ
Ուրբաթ 02 / 26 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/26/2021   14:06 Ճիշտն ասած չեմ տեսել, որ Արայիկ Հարությունյանի խոսնակը հաստատել է, որ վարչապետի հետ հանդիպում է եղել. Մանե Գևորգյան 02/26/2021   14:05 Կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միևնույնն է, մենք սիրում ենք Նիկոլին. Մինասյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին 02/26/2021   14:04 Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ 02/26/2021   13:59 Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածի մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել 02/26/2021   13:57 Երեւանում՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, տանկեր ու զորք չկա. Հրապարակում միայն ոստիկաններն են 02/26/2021   13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ 02/26/2021   13:49 Ես պնդում եմ, որ դա հակասահմանադրական որոշում է և ՀՀ նախագահը պետք է այն հետ ուղարկի. Արփինե Հովհաննիսյան 02/26/2021   13:31 Դավիթ Բեկ համայնքում հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք 02/26/2021   13:29 Պատրաստ ենք վարչապետին հանդիպել ու քննարկել իր հրաժարականը. Վանեցյան 02/26/2021   13:22 Արայիկ Հարությունյանը միջնորդի դեր է կատարում բանակի ու վարչապետի միջև, իսկ արդյոք ունի այդքան հեղինակություն. Խոսնակի մեկնաբանությունը 02/26/2021   13:15 Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա՝ ստիպված եմ հեռանալ հարազատ երկրից. Արոնյան 02/26/2021   13:06 Արմատական բարեփոխում՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում 02/26/2021   12:57 Ինչպե՞ս է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը 02/26/2021   12:53 Փաշինյանը, վերջ ի վերջո, ինչքա՞ն պետք է հույսը դնի ոստիկանական ուժերի վրա. Արթուր Խաչատրյան 02/26/2021   12:48 Ալիևը Ադրբեջանում պահվող հայ գերիներին «ահաբեկիչ ու դիվերսանտ» է անվանել՝ հայտարարելով, որ Հայաստանին են փոխանցել բոլոր ռազմագերիներին 02/26/2021   12:43 Նիկոլ թեման դու ես բացել, այնպես, որ հիմա բռնվի . Արտակ Զաքարյան 02/26/2021   12:41 Պատահական չէ, որ մարտնչող տգիտության եւ դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաեւ զինվորականները.Արամ Աբրահամյան 02/26/2021   12:32 Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ. Բագրատ Եսայանը ներկայացնում է մի քանի կետ 02/26/2021   12:25 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ 02/26/2021   12:24 Ի՞նչ ռազմական հեղաշրջման մասին է խոսքը, մենք տանկե՞ր ենք տեսնում քաղաքում. Մելիքյան 02/26/2021   12:19 Արայիկ Հարությունյանը պետք է դատվի. Արծվիկ Մինասյան 02/26/2021   12:09 Զինված ուժերի հայտարարությունը ռազմական հեղաշրջման հետ որևէ աղերս չունի.Արման Աբովյան 02/26/2021   12:02 «Ձայն Հայրենեաց». Հայրենիքն այսօր կործանման շեմին է 02/26/2021   11:50 Հայաստանում այլևս որևէ հայի արյուն չպետք է թափվի. Արծվիկ Մինասյան 02/26/2021   11:45 ԱԺ նախագահ գոյություն չունի. ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը հերթական անգամ տապալվեց 02/26/2021   11:40 Օնիկ Գասպարյանը, ընդհանրապես ԳՇ-ն սկզբունքային է. Վահրամ Բաղդասարյան 02/26/2021   11:33 Կարեւոր է խուսափել այն գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա էսկալացիայի. ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ 02/26/2021   11:18 Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը տեղի կունենա ժամը 13-ին 02/26/2021   11:12 Բանակին չի կարելի անվերջ ստորացնել, չի կարելի վաստակաշատ մարտական ղեկավարներին գրիչի մի հարվածով փողոց շպրտել. Չալաբյան 02/26/2021   11:07 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 283 նոր դեպք, 4 մարդ մահացել է 02/26/2021   11:05 Շիրակի մարզի Սեպասար գյուղում բուք է 02/26/2021   10:51 Այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին. Արտակ Զաքարյան 02/26/2021   10:35 Դավաճան կապիտուլյանտն ամբողջ պետական ռեսուրսը օգտագործելով նույնիսկ չի կարողանում 5,000 հոգի հավաքի. Արեն Ապիկյան 02/26/2021   10:32 Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է. Աբրահամյան 02/26/2021   10:13 Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում 02/26/2021   10:11 ՊՆ-ն ու ԳՇ-ն են որոշել՝ ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները.Նիկոլ Փաշինյան 02/26/2021   10:00 Այսօր ժամը 11-ին նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ 02/26/2021   08:52 Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա․ «Ժողովուրդ» 02/26/2021   08:49 Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին․ «Ժողովուրդ» 02/26/2021   08:46 Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք» 02/26/2021   08:41 Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում․ «Հրապարակ» 02/26/2021   08:40 Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանության օրակարգ կբարձրանա․ «Հրապարակ» 02/26/2021   08:35 Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները․ «Հրապարակ» 02/26/2021   08:32 ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո Փաշինյանը «տրեվոգ» է տվել. Արարատ Միրզոյանը դժգոհ է եղել․ «Հրապարակ» 02/26/2021   08:17 Իրավիճակը Նախիջեւանի հետ սահմանին․ ՊՆ 02/26/2021   08:11 Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ» 02/26/2021   00:29 Ադրբեջանցիների արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Վարդան Բադալյան 02/25/2021   23:54 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ 02/25/2021   23:28 Արցախը հոսանքազրկված է․ արցախցիներն այն կապում են Հայաստանի ներքին իրադարձությունների հետ 02/25/2021   23:22 Քաղբանտարկյալ Սաղաթելյանն ազատ կարձակվի. Արա Սաղաթելյանի փաստաբան
02/25/2021   21:21 ԱԱԾ տնօրենը փորձում է ճնշում գործադրել Օնիկ Գասպարյանի նկատմամբ 02/24/2021   14:12 ԳՇ պետը պատերազմի 3-րդ օրն առաջարկել է կիրառել Իսկանդերը Ադրբեջանի ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ. Փաշինյանը կատեգորիկ արգելել է. Գաբրելիանով 02/24/2021   14:48 ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն եւս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել 02/25/2021   22:18 Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին մասնակցել են բազմահազար քաղաքացիական հագուստով ոստիկաններ. Վանեցյան 02/24/2021   23:51 Նիկոլը на зло Պուտինին` ՀՀ-ն հանձնում է Թուրքիային. Արեւմուտքից ազդակներ է ստացել. Տիգրան Քոչարյան 02/25/2021   21:31 ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին պարտադրել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքին 02/25/2021   15:37 Պետությանը 7 մլրդ դրամի վնաս պատճառելու մեջ մեղադրվող Սպայկայի տնօրենը մասնակցում է Նիկոլ Փաշինյանին սատարող երթին 02/25/2021   13:58 ՀՐԱՏԱՊ. Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. Mediaport 02/25/2021   12:17 Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ.Փաշինյան 02/25/2021   20:34 Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ. Նախագահի աշխատակազմ 02/25/2021   20:05 Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն աջակցություն է հայտնել Փաշինյանին 02/25/2021   12:34 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ազատել է նաև Օնիկ Գասպարյանին. հրամանագիրը Նախագահի կայքում չկա 02/25/2021   15:00 Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ուշացումով միացան վարչապետի ու աջակիցների երթին 02/24/2021   18:49 «Փաշինյանը լուրջ շեղումներ ունի, մի ողջ պետություն գերի է ընկել այդ հիվանդ մարդու զառանցանքների և ոչ ադեկվատ գործողությունների ձեռքը».Արմեն Մանվելյան 02/26/2021   08:11 Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ» 02/25/2021   16:40 Ոստիկանության բարձրաստիճան սպաները Փաշինյանի հրաժարականն են պահանջում 02/25/2021   18:48 Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին հաջողվել է ապահովել առավելագույնը 10.000 մարդ՝ իրավապահների հետ միասին 02/25/2021   21:16 Այսօր ժամը 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա համերգ 02/25/2021   17:12 ՊՆ-ն արձագանքել է Փաշինյանին 02/24/2021   20:28 Եթե լինեն գործողություններ, մարդիկ դուրս կգան դիրքորոշումը ևս մեկ անգամ վերահաստատելու. Բնապահպանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Ինչու է երկրում լարվում քրեածին վիճակը 09/10/2020   14:05  |  Վերլուծություններ

Այսօր լրահոսի բաղկացուցիչ մասն է քրեածին վիճակը. գրեթե ամենօրյա սպանությունների,  դանակահարությունների, ծեծուջարդերի, կրակոցների մասին տեղեկություններ: Սպանություններ, «ռազբորկաներ», հաճախ արյունալի վերջաբանով, մահեր, վիրավորներ, տուժածներ: Ամեն օր։

Մենք վերադառնում ենք  իննսունականներ, երբ փողոցում քայլելիս կարող էիր դառնալ պատահական կրակոցի զոհ կամ ինչ-որ ավազակի կողմից դանակահարվեիր: 

Այս տարվա առաջին յոթ ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հանցագործությունների թվի մոտ յոթ տոկոսանոց աճ: Հանցագործությունների թիվն ավելացել է մոտ հազարով: Սա մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող երկրի համար չափազանց մտահոգիչ վիճակագրություն է: Իսկ եթե սրան գումարենք, որ աճել է նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, ապա պատկերը կամբողջանա: Ծանր հանցագործություններն աճել են 11 տոկոսով: Ավելի քան 2 հազար 200 ծանր հանցագործություն ընդամենը յոթ ամսում: 

Քրեածին վիճակը հայաստանում օր օրի վատանում է, Հայաստանը դադարում է անվտանգ երկիր լինել։

Ո՞րն է հանցագործությունների թվի կտրուկ աճի պատճառը: Դա սովորաբար չի լինում մեկ պատճառով։ Այստեղ մի քանի խումբ պատճառներ են լինում, որոնք առաջին հայացքից կարող են իրար հետ չկապվել, բայց ամբողջականության մեջ հանգեցնում են աղետի։

1.      Պողոսների ամենաթողությունը։ 2018-ից փողոց դուրս եկած զանգվածներին սիրաշահելու համար Փաշինյանը նրանց տվեց ամենաթողության ինդուլգենցիա։ Իհարկե, նա որոշ ժամանակ հետո հասկացավ, որ դա հղի է լուրջ խնդիրներով, փորձեց զսպել, շտկել վիճակը ու հանկարծ պարզվեց, որ դա հեշտ չէ։ Շատ ավելի հեշտ է տալ ամենաթողության ինդուլգենցիա, քան այն հետ վերցնել։ Եւ հասարակության մի շերտի մեջ մնաց «ես եմ արել հեղափոխությունը» հոգեբանությունը...

2.     Իրավապահ համակարգը՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը զանգավածաբար օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Իրավապահ համակարգի ողջ ռեսուրսները կենտրոնացվեցին քաղաքական գործընթացների վրա, եւ հասկանալի է, որ շատ կարեւոր գործեր այդ ընթացքում ստորադասվեցին։ Ուղղակի չկար բավարար ռեսուրս այլ գործերով զբաղվելու համար։

3.     Իրավապահ համակարգին տրվող  անլուրջ հրամանները՝ ծեփել, փռել, պառկեցնել եւ այլն, իրավապահ համակարգին տրվող հակաօիրնական հրամանները, իրավապահ համակարգի անգործությունը (օրինակ դատարանները շրջապատելու Փաշինյանի կոչի ժամանակ), հանգեցրել են իրավապահ համակարգի հեղինակության նկատելի անկման։

4.     Բացառապես քաղաքական նպատակներով, իրավապահ համակարգի ղեկավարությունը ոչ պրոֆեսիոնալ կադրերով  համալրելը էապես թուլացրել է իրավապահ համակարգի նեքին համախմբվածությունը, ինչը կարեւորագույն գործոն է արդյունավետ հակաքրեկաան պայքարի համար։ Դա  նաեւ նկատելի թուլացրել է իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմը։

5.     Ամբողջ ոստիկանությունը դիմակային տուգանքների հանելու արդյունքում հասարակության մեջ կուտակվում է զգալի լարվածություն ոստիկանության հանդեպ։ Իհարկե, այստեղ մեղավորն այնքան էլ ոստիկանությունը չէ, այլ քաղաքական  հրահանգը։

6.     Երբ 2019-ի սեպտեմբերին քրեակատարողական հիմնարկներում անհնազանդության դրսեւորումներ տեղի ունեցան, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, թե կարգ ու կանոն հաստատելու համար կարող են անգամ ներքին զորքերն օգտագործել: Մի՞թե նա չէր հասկանում, թե ինչ ազդեցություն կունենա, ինչ հետեւանքներ կունենա իր այս հայտարարությունը: Բնականաբար, այս հայտարարությունից հետո մեծացավ լարվածությունն ինչպես ազատազրկման վայրերում գտնվողների, այնպես էլ նրանց հարազատների մոտ, միաժամանակ ավելացավ դժգոհությունը իրավապահ համակարգի նկատմամբ:

7.      Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անվան տակ Հայաստանում սկսվել է անկանխատեսելի եւ լավ չհաշվարկված գործընթաց. ձերբակալվում են քրեական «հեղինակություններ», «օրենքով գողեր»։ Ձերբակալվում են ոչ թե կոնկրետ հանցագործությունների համար, այլ քրեական ենթամշակույթի մեջ լինելու համատեքստում։  Այն պայմաններում, երբ ոստիկանությունը առավելագույնս չի տիրապետում քրեածին վիճակին, նման ծայրահեղ քայլերը կարող են ունենալ բոլորովին այլ հետեւանքներ։ Ուղղակի կորսվում է հասարակության տարբեր շերտերում ընթացող գործընթացների նկատմամբ քիչ թե շատ վերահսկողությունը։ 

Այսօր մի կողմի պայքար է քրեական ենթամշակույթի դեմ, բայց մյուս կողմից  աճում է հանցագործությունների, այդ թվում ծանր հանցագործությունների թիվը: Փողոցը մնում է անվերահսկելի: Տարատեսակ մանր հանցագործները հասկանալով, որ մնալու են անպատիժ, իրենց գործողությունների համար որեւէ մեկին պատասխան չեն տալու, գնալով իրենց ավելի լկտի եւ վտանգավոր են պահում:  Անհասկանալի վիճակ է  քրեակատարողական հիմնարկներում: «Օրենքով գողերի», քրեական հեղինակությունների դեմ իրականացվող գործողությունները, հատուկ միջոցառումները բանտում գտնվող հանցագործների մի տեսակի ոգեւորում են, նրանց դարձնում առավել վտանգավոր: Այստեղից էլ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող դեպքերի աճը: Քրեակատարողական հիմնարկները միշտ անտեսանելի,  բայց ուղիղ կապով կապված են մեծ հասարակության հետ եւ նրանք միմյանց վրա ունենում են զգալի ազդեցություն։

Նիկոլ Փաշինյանի կողմից 2018թ. նոյեմբերին նախաձեռնված համաներումից հետո, երբ ազատութան մեջ հայտնվեցին գրպանահատներ, վտանգավոր հանցագործներ, բնակարանային եւ ավտոմեքենաների գողեր, ոստիկանները, ինչպես խոստովանում էին մասնավոր զրույցներում, թեւաթափ եղան, քանի որ իրենց կողմից ծանր աշխատանքի արդյունքում հայտնաբերված հանցագործները մեկ օրում հայտնվեցին ազատության մեջ եւ միանգամից անցան իրենց սիրելի գործին: Այստեղից էլ բնակարանային եւ ավտոմեքենաների գողության դեպքերի կտրուկ աճը, դանակահարությունները եւ կրակոցները:

Իսկ հետո արդեն ոստիկանների, ԱԱԾ-ի վրա այլ պարտականություններ դրվեցին: Երկիրը թեւակոխում էր ասֆալտին փռելու, պատին ծեփելու շոուների փուլը: Կարող ենք հիշել նաեւ Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ-ին տրված տարօրինակ եւ անհասկանալի հրահանգները սկսած չարքերին հայտնաբերելու, վերջացրած մանիպուլիացիոն ֆեյսբուքյան գրառումներ անողներին բերման ենթարկելու պահանջով:

Հանցագործներին հայտնաբերելու փոխարեն ուժային կառույցները ներգրավեցին շոու-տեսարան ապահովելու գործին։ Ոստիկաններն ու ԱԱԾ-ն ասֆալտին էին փռում կամ պատին ծեփում այս կամ այն հայտնի անձնավորությանը, ապա ազատ արձակում, իսկ այդ ընթացքում Երեւանում, հայաստանյան մյուս բնակավայրերում խուժանը դանակահարում էր, կրակում, ռազբորկաներ անում, մնալով հիմնականում անպատիժ:

Անկասկած, հանցավորության աճի վրա չէր կարող չազդել շատ կարճ ժամանակահատվածում ոստիկանապետերի եւ ԱԱԾ պետերի փոփոխությունները: Ընդամենը երկու տարում այս կառույցները երեք ղեկավար ունեցան։

Զարմանալի է, բայց արտակարգ դրության պայմաններում հանցագործությունների թիվն աճել է: Սա շատ լուրջ ազդակ է։

Այս տարվա ապրիլի վերջին Գավառում տեղի ունեցած արյունալի դեպքերը ոչ թե ոստիկանապետ Արման Սարգսյանի, այլ ամբողջ ոստիկանության եւ կառավարության խայտառակությունն էին, վարվող քաղաքականության հետեւանք: Երբ սպանության պատրաստ ամբոխը հաշվի չառնելով ոստիկանապետի ներկայությունը ներխուժում է հիվանդանոց, ապա դա արդեն մեկ մարդու խնդիր չէ, դա միայն ոստիկանապետի խնդիրը չէ:  ԻԳԻԼ-յան ձեռագրով հաշվահարդարները կարմիր քարտ են քաղաքական եւ իրավապահ համակարգին։

Ակնհայտ է, որ այսպես շարունակվելու դեպքում իրավիճակը կարող է ամբողջովին դուրս գալ վերահսկողությունից: Հանցագործները կարող են վերջնականապես տիրել փողոցին, իսկ դա արդեն ամենածանր հետեւանքներն է ունենալու:

Պատահական չէ նաեւ, որ ավելացել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները:  Անցած տարվա առաջին յոթ ամիսների համեմատ այս հանցագործություններն աճել են 24 տոկոսով:

Գեղամ Նազարյան  

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/26/2021   11:27 ԳՇ հայտարարությունից հետո Փաշինյանը «տրեվոգ» է տվել. Արարատ Միրզոյանը դժգոհ է եղել․ «Հրապարակ»

Տեսադարան

02/19/2021   14:40 Ձյունաճերմակ գեղեցկություն. Վանաձորն այսօր

Մամուլ

Արխիվ

[]