ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիոն չարաշահումներ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Գավառ համայնքների պաշտոնատար անձանց կողմից 09/09/2020 15:29 | Քրեական խրոնիկոն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես՝ 2016-2017 թվականներին 19552 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծի երկաթյա խողովակաշարն ամբողջությամբ պոլիէթիլենային խողովակներով փոխարինելու աշխատանքների իրականացման ընթացքում, նախնական համաձայնության գալով կապալառուներ «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց հետ, ինչպես նաև հաստատապես տեղեկացված լինելով խողովակաշարի շուրջ 1450 գծամետր հատվածը փոխարինված չլինելու հանգամանքի մասին, թաքցնելով 2015 թվականին ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող նշված համայնքի բնակիչների միջոցներով նույն ջրագծի երկաթյա խողովակաշարի՝ 875 գծամետրի չափով նորով փոխարինված լինելու փաստը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի պատվերով հայտարարված ծրագրի շրջանակներում խարդախությամբ հափշտակել են 2325 գծամետր խողովակաշարի փոխարինման աշխատանքների դիմաց պետության և համայնքային բյուջեներից նշված ընկերություններին հատկացված 56.300.000 ՀՀ դրամը, և 2017 թվականի հունիսի 20-ին կազմված ակտում այդ աշխատանքները ներկայացվել են որպես տվյալ ծրագրի շրջանակներում իրականացված։
Պարզվել է նաև, որ աշխատանքների կատարման ընթացքում ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության համապատասխան իրավասու պաշտոնատար, ինչպես նաև շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված այլ անձինք, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում ոչ պատշաճ են կատարել «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների կողմից իրականացված աշխատանքների ընդունումը, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել, այն է՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետության և Վերին Գետաշեն համայնքի իրավունքներին ու օրինական շահերին:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գավառ քաղաքի «Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, այդ կերպ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, 2006-2020 թվականների ընթացքում 8 անձանց հրամանագրել է դպրոցի տարբեր հաստիքներում։ Հիշյալ աշխատակիցները չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ուստի՝ յուրացման եղանակով, հափշտակել է վերջիններիս անվամբ պետական բյուջեի միջոցներից տարիների ընթացքում դուրս գրված շուրջ 37.665.128 ՀՀ դրամ գումար:
Միաժամանակ, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ հիշյալ դպրոցի տնօրենը, 2008-2019 թվականների ընթացքում չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում սովորող 11 անձանց կողմից տևական ժամանակով ՀՀ-ից բացակայելու և դպրոց չհաճախելու պայմաններում չի կատարել իր գործառութային պարտականությունները և սահմանված կարգով չի հեռացրել դպրոցից: Ավելին՝ ուսուցչական անձնակազմին հրահանգել է անտեսել նրանց բացակայությունները, դասամատյաններում կեղծ գրառումներ կատարել և վերջիններիս տրամադրել է հիմնական կամ միջնակարգ կրթության մասին պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ավարտական կեղծ վկայականներ։
Հիշյալ գործողությունների արդյունքում հեղինակազրկվել է պետական կազմակերպությունը, խաթարվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու, պետական կազմակերպությանը կամ համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ