ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարևորը հուշագիրն է, մնացածը՝ եղածի հաշիվ է 09/09/2020 21:37 | Վերլուծություններ

Երբ օրեր առաջ որոշ ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին չինական շուրջ 15 միլիարդ կազմող ներդրումներով Հայաստանում «Խելացի գիտական քաղաք» կառուցելու մասին, մինչ այդ համատեքստում՝ պետական համապատասխան գերատեսչությունների՝ բանից անտեղյակ պատասխաններին ծանոթանալը, արդեն գիտեի, որ ըստ ամենայնի, խոսքը որևէ հետևանք ու պատասխանատվություն չենթադրող ինչ-որ նախնական պայմանավարվածության մասին պիտի լինի:
Ասում են՝ կողմերը հուշագիր են ստորագրել: Հետո ի՞նչ, արդյո՞ք այդ և համանման հուշագրերն ինչ-որ իմպերատիվ բանի մասին փաստում են: ՈՒրեմն, ի՞նչու են մարդիկ դեռ ջուրը չհասած՝ բոբիկանում՝ հայտարարություններ անում, մեծ-մեծ աշխատատեղերից խոսում: Ի վերջո, ինչու՞ են օրը ցերեկով մարդկանց խաբում:
Այս առումով ներկաները արդեն իսկ Արևելքի հարուստ պետություններից մեկի՝ ԱՄԷ-ի ներդրումներով մի նման ծրագրի՝ Երևանի Իսակովի պողոտայում 71 հարկանի երկնաքեր կառուցելու մասին դեռ անցյալ տարի ազդարարել էին: Որքան հիշում եմ, այս դեպքում ևս պատկան կառույցներն անտեղյակ էին, ասենք, Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, թե նման երկնաքերի հարց քաղաքապետարանում չի քննարկվել: Այսինքն, դեռ տարածքի հարց չէր քննարկվել, բայց հայ-արաբական կողմը ասուլիս էր արել, անունն էր նույնիսկ որոշվել՝ «Անմոռուկ», որի միտք բանին, ըստ էության, սփյուռքահայերին գրավելն ու ներգաղթ ապահովելն էր: Ներգաղթողների բում չեղավ ու առայսօր չի զգացվում, թե գոնե որոշակի շարժ այս համատեքստում կլինի, բացառությամբ, թերևս, հատուկ ծրագրով եկողները, ասենք՝ սփյուռքի հանձնակատարի 100 աշխատատեղ, 100 սփյուռքահայ պահանջ-պայմանը:
Բնականաբար, այս ծրագիրն էլ, որ անմոռուկ էր կոչվում և որի մասին մեկ տարի առաջ ակտիվ խոսվում էր, առկախվեց-մնաց, հավանաբար, մոռացվեց-գնաց:
Բայց այսպիսի ծրագրեր ու ներդրումնե՞ր են եկե՜լ ու անցե՜լ: Ընդ որում, եղել են նաև այնպիսիք, որոնց և՛ ներդրողներն են հայտնի եղել, և՛ տարածքը, և՛ նույնիսկ ժամանակի զույգ քաղաքապետերն են հայտարարել այդ մասին:
Բնականաբար, շատերը կհիշեն դեռ 2010 թվականին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի որակումով՝ Երեւանի Նորագյուղ թաղամասում կառուցապատման «տպավորիչ» ծրագիրը, որին նա չէր բացառել մոսկովյան գործարարների մեծամասշտաբ մասնակցությունը: Խոսք էր գնում 100 միլիոն դոլարի շրջանակում իրացման գոտու բնակիչներին վերաբնակեցնելու, բնակելի, բիզնես, մշակութային թաղամաս կառուցելու մասին, ուր շուրջ 50-60 օբյեկտ էր նախատեսվում կառուցել, որոնցից ամեն մեկը կլիներ 40-60 միլիոն դոլար արժողությամբ։ Բայց ինչպես տեսնում եք՝ «Նյու Վասյուկի» հիշեցնող այս ծրագիրն էլ հօդս ցնդեց:
Այս նույն շրջանում Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ մեր հարևան իրանցիներն էին փափագում հսկա մի աշտարակ կառուցել: Իրանում լույս տեսնող ամսագրի շապիկին պատկերված աշտարակն այն ժամանակ հավակնում էր լինել Երևանի ամենաբարձր շենքը: 50 հարկանիի ցանկություն էին ունեցել, հետո իջել էին մինչև 30, 25…
2011-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն, անդրադառնալով նախորդ շրջանից ժառանգած պարսկական աշտարակի պատմությունը, որն, ի դեպ, երկու տարի առաջ ստացված ճարտարապետահատակագծային առաջադրանք ուներ, բացառել էր այդ տարածքում նման աշտարակի կառուցումը: Եվ պարսկական աշտարակն էլ, պատվիրատուներն էլ՝ անցան-գնացին:
Ահա այսպիսի պատմություններ են եկել ու անցել մեր գլխով, իսկ դուք ասում եք՝ հուշագիր ենք ստորագրել: ՈՒր որ է՝ Չինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կանի՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ 15 մլրդ դոլար…աննախադեպ թիվ… ՀՀ պետական բյուջեից 5 անգամ մեծ, դրանով հնարավոր է Հայաստանից կերտել դրախտ…
Դե, իհարկե, կարևորը հուշ-ա-գիրն է, մնացածը՝ եղածի հաշիվ է:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2022 10:50 Նորաշենում շենքերից մեկի մոտակայքում «Zil» մակնիշի ավտոմեքենա է այրվել
- 05/21/2022 22:26 Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
- 05/21/2022 17:41 Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
- 05/21/2022 14:59 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. պատահար քարհանքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը