Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Գերագույն դատարանի ստեղծմամբ դատական իշխանության խնդիրները կբազմապատկվեն. Պետրոսյան 09/09/2020   19:00  |  ԼՐԱՀՈՍ

«Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների լիազորությունները միավորելն ու դրանք Գերագույն դատարանին հանձնելը քաղաքական նպատակներ է հետապնդում և լուրջ սպառնալիք է մեր պետության իրավական անվտանգությանը»: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Գերագույն դատարան ստեղծելու նպատակահարմարության հարցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

«Այսօրվա քաղաքական իշխանությունն իր գործունեության ողջ ընթացքում անթաքույց կերպով ցույց է տվել, որ չի հանդուրժում իրենից անկախ դատական իշխանության գոյությունը, և իր քիմքին ոչ հաճո դատական ակտ կայացնող դատավորներին ենթարկել ու դեռևս ենթարկում է անօրինական հետապնդման: Անգամ ունենք իրավիճակ, երբ նախարարը հայտարարում է Վճռաբեկ դատարանի որոշման՝ իր համար անընդունելիության մասին և չի կատարում դատական ակտի պահանջները՝ մնալով անպատիժ: Սահմանադրական դատարանի որոշումներին վերաբերմունքի մասին անգամ չեմ խոսի: Եվ ահա, քաղաքական իշխանությունը կարծես գտել է այդ «խնդրի» լուծման բանալին, այն է՝ ստեղծել Գերագույն դատարան, որը կիրականացնի այդ երկու «անցանկալի» դատարանների լիազորությունները միասին: Վերջնարդյունքում դատարաններից դուրս չի գա քաղաքական իշխանության համար ոչ ցանկալի որևէ դատական ակտ, քանի որ վստահ եմ, որ Գերագույն դատարանը կհամալրեն իրենց սրտի սակավաթիվ դատավորներով», - նշեց Պետրոսյանը:

Իրավաբանն անդրադարձավ նաև այն տեսակետին, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանը զրկված է եղել այն իրավական լծակներից, որոնցով կկարողանար պարտադրել իր որոշումների կատարումը: Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի որոշումները չկատարելու համար հիմնականում մեղադրում են երկու մարմինների՝ Ազգային ժողովին և Վճռաբեկ դատարանին: Ազգային ժողովը քաղաքական մարմին է, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր քվեարկում է իր խղճով և համոզմունքներով, ուստի Սահմանադրական դատարանն Ազգային ժողովին չի կարող ստիպել ընդունել այս կամ այն օրենքը: Այս խնդրի կարգավորմանն ուղղված կարևոր քայլ էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածով այն դրույթը նախատեսելը, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը և Ազգային ժողով ներկայացնելը: Եթե կան Սահմանադրական դատարանի որոշումների՝ Ազգային ժողովի կողմից կատարումն ապահովելու այլ մեխանիզմներ, կարելի է դրանք քննարկման առարկա դարձնել: Բացի այդ՝ Գերագույն դատարանի ստեղծումն ամենևին չի նշանակում, որ Ազգային ժողովը կսկսի կատարել այդ դատարանի որոշումները:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարանի որոշումները կատարելուն, ապա Սահմանադրական դատարանի որոշումների չկատարումը Վճռաբեկ դատարանի դատավորների համար կարող է առաջացնել առնվազն կարգապահական պատասխանատվություն: Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդում դատավորի պատասխանատվության հարց բարձրացնելու իրավասություն ունեցող մարմիններից մեկն էլ արդարադատության նախարարն է: Եթե վերջինս կարծում է, որ Վճռաբեկ դատարանի դատավորները չեն կատարում Սահմանադրական դատարանի որոշումը, ապա այդ հարցով թող դիմի Բարձրագույն դատական խորհուրդ: Նախորդ տարի այդպիսի նախադեպ եղավ, երբ արդարադատության նախարարը Բարձրագույն դատական խորհրդում բարձրացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ամբողջ կազմի պատասխանատվության հարց: Իհարկե, հարցն այն ժամանակ Սահմանադրական դատարանի որոշման կատարմանը չէր վերաբերում, բայց այդ դեպքը ցույց տվեց, որ արդարադատության նախարարը պրակտիկայում որևէ կաշկանդվածություն չունի բարձրագույն դատական ատյանի դատավորների պատասխանատվության հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու հարցում:

Պետրոսյանը նշեց, որ երկու բարձր դատարանները՝ Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը, ունեն տարբեր լիազորություններ. առաջինը որոշում է կիրառվող իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, իսկ երկրորդն ապահովում է օրենքի միատեսակ կիրառությունը: Բնական է, որ այդ լիազորությունների իրականացման ընթացքում այդ դատարանների միջև կարող են նաև վեճեր առաջանալ, բայց պետք է նշել, որ այդ վեճերը շատ հաճախ նպաստում են իրավունքի զարգացմանը: Այդ երկու լիազորությունների՝ նույն դատարանի կողմից իրականացումը գործնականում ի չիք կդարձնի նաև իր նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականությունը վիճարկելու մարդու իրավունքը:

Անդրադառնալով յուրաքանչյուր դատարանի՝ իր վարույթում գտնվող գործի շրջանակներում օրենքը հակասահմանադրական ճանաչելու հնարավորությանը՝ իրավաբանը նշեց, որ դա չափազանց խնդրահարույց է: Առաջին՝ վերջին երկու-երեք տասնամյակներին սահմանադիրն ու օրենսդիրն արդարացիորեն գնացել են այն ճանապարհով, որ որակյալ դատական ակտեր ունենալու համար դատավորների մասնագիտացված լինելն անհրաժեշտություն է: Հայաստանում մինչև 2008 թվականը գործում էր տնտեսական դատարան, 2008 թվականից գործում է վարչական դատարան, 2019 թվականից՝ սնանկության դատարան, իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորները վաղուց ունեն կամ քրեական, կամ քաղաքացիական մասնագիտացում: Այս դատավորներին, փաստորեն, պարտադրվելու է իրենց մասնագիտացման գործերը քննելիս անհրաժեշտության դեպքում իրականացնել նաև սահմանադրական արդարադատություն, ինչը, ինչպես նշվեց, բացասաբար է ազդելու դատական ակտերի որակի վրա: Երկրորդ՝ Սահմանադրական դատարանը տարեկան քննում է ընդամենը մի քանի տասնյակ գործ, և Սահմանադրական դատարանի բոլոր որոշումները հրապարակվում են այդ դատարանի կայքէջում, ուստի այդ բոլոր որոշումներին ծանոթանալը դյուրին գործ է: Հիմա եկեք դիտարկենք այն իրավիճակը, երբ յուրաքանչյուր դատավոր կարող է օրենքի դրույթը հակասահմանադրական ճանաչել: Պատկերացրեք, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը իր կողմից քննվող մի քաղաքացիական գործով սեպտեմբերի 10-ին հակասահմանադրական է ճանաչում որևէ օրենքի որևէ դրույթ, իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մի դատավոր նմանատիպ մի գործով սեպտեմբերի 11-ին նշանակել է վճռի հրապարակում, որտեղ պիտի կիրառի Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթը…

Ամփոփելով Պետրոսյանը նշեց, որ վստահ է՝ Գերագույն դատարանի ստեղծմամբ դատական իշխանության խնդիրները կբազմապատկվեն:



Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:48 05/09/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ում ամենաթողություն է. աշխատակազմի ղեկավարի ժ/պ-ն իրեն արտոնյալ է զգում. politik.am
19:24 31/08/2020  |  Քրեական խրոնիկոնԱբրահամ Մանուկյանին ազատ արձակելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել
22:04 27/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միավորումը հակասում է Սահմանադրության անփոփոխելի սկզբունքներին. Արամ Վարդեւանյան
16:54 06/08/2020  |  ՄեկնաբանությունՎիրավորական չի լինի, եթե միջնորդենք համապարփակ հետազոտություն նշանակել Ա.Սիմոնյանի նկատմամբ. Փաստաբան
09:36 05/08/2020  |  ՄամուլՈ՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը. «Ժողովուրդ»
00:43 31/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ նախագահի պաշտոնակատարը կարգադրել է արձակուրդից հետ կանչել Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին. նոր զարգացումներ
20:58 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա. Միքայել Մինասյան
22:53 15/07/2020  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորները չարաշահել են իրենց լիազորությունները եւ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով փոխել Սահմանադրությունը. ՀՔԾ-ն խուսափեց իրավական գնահատական տալ
11:59 13/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱրտաշատի ոստիկանության մոտ իրավիճակը լարված է
09:27 30/06/2020  |  ՔաղաքականԼուրջ նահանջ է երկրում օրենքի գերակայությունից եւ դատական իշխանության անկախությունից. Եվրոպական միջազգային կառույցը քննադատել է ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]