ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անկախ արվեստագետները համախմբվում են, նրանք օրենքի նախագիծ են մշակում 09/09/2020 18:29 | ԼՐԱՀՈՍ
Անկախ Հայաստանի անկախ արվեստագետները երբեք օրենսդրական դաշտում որևէ կարգավորումների չեն ենթարկվել, նրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը երբեք որևէ դրույթ չի նախատեսել։ Նրանք միշտ են եղել, մշտապես ստեղծագործել են, խնդիրներ միշտ են ունեցել և նույն մշտնջենականությամբ էլ իրենք իրենց ուժերով փորձել են հարթել իրենց առջև ծառացած մեծ ու փոքր խնդիրները։
Աշխարհում ու մեր երկրում վերջին ամիսների համավարակով պայմանավորված իրականությունը, սակայն, լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց ազատ ստեղծագործող արվեստագետներին։ Ամիսներ շարունակ նրանք շատերի նման հարկադիր պարապուրդի մատնվեցին, բայց ի տարբերություն շատերի՝ չլինելով իրավական որևէ կարգավորման դաշտում, նրանք չընդգրկվեցին փոխհատուցման որևէ ծրագրի մեջ։ Այլ կերպ ասած՝ «Հայաստանի Հանրապետությունում լինել ազատ ստեղծագործող արվեստագետ, նշանակում է լինել պետության կողից չճանաչված սուբյեկտ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է երգահան Վահան Արծրունին, ով այսօր ազատ ստեղծագործող արվեստագետ կոլեգաների հետ միասին Հրազդան քաղաքի Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում քննարկում էին իրենց կարգավիճակը, իրավական դաշտում այդ կարգավիճակը կարգավորումների ենթարկելու հնարավոր ուղիները, դրանից բխող գործառույթները։
Այսպիսով, ազատ արվեստագետները նախաձեռնում են «ինքնանույնականացնել» իրենց «Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպությունը։ Ազատ ստեղծագործողների մի մեծ խումբ որոշում է կայացրել՝ վաղուց ժամանակն է համախմբել ստեղծագործող համայնքի ողջ ներուժը, համագործակցության դաշտ ստեղծել և սեփական խնդիրները լուծելու ուղիներ փնտրել և, քանի որ պետությունն իրենց այդպես էլ չնույնականացրեց, նրանք որոշել են իրենք իրենց նույնականացնել։ Պետություն – արվեստագետ համագործակցության մինչ այսօր բաց մնացած տարածությունը պետք է լրացնի օրենսդրական դաշտը, որպեսզի ազատ ստեղծագործող անհատը կարողանա իրավական դաշտում կարգավորել և ռեալիզացնել իր ստեղծագործական գործունեության բոլոր փուլերը։
Հրազդանի բացօթյա հրապարակում այսօր համաժողովի ձևաչափի շուրջ էին հավաքվել արվեստի բոլոր ոլորտները ներկայացնող ազատ ստեղծագործողներ՝ անկախ պրոդյուսեր Նիկա Բաբայանը, երգահան Վահան Արծրունին, հեղինակ կատարող Լիլիթ Բլեյանը, քանդակագործ Վիգեն Ավետիսը, թավջութակահար Արամ Թալալյանը, դերասան Հրանտ Թոխատյանը և այլոք։ Համաժողովի մասնակիցների մի զգալի հատված էլ կազմում էին երիտասարդ ազատ ստեղծագործողները։
Համաժողովի ստեղծման նախաձեռնությունը սկիզբ է դրվել «Մուզանավ»-ի առցանց քննարկման ժամանակ։ Այն բաց է բոլոր հնարավոր հետաքրքիր մարդկանց ու գաղափարների համար։
Համավարակի շրջանը հայաստանյան անկախ ստեղծագործողների համար յուրահատուկ էր։ Նրանք վերջնականապես համոզվեցին՝ իրենց խնդիրները բացառապես և միայն իրենցն են, որևէ ատյանից աջակցություն չկա։ Ազատ արվեստի և ազատ արվեստագետի հասարակական ինստիտուտների անտեսումը հասունացրեց ոչ միայն խնդիրները, այլև դրանք լուծելու անհրաժեշտությունն ու օրակարգը։ Համավարակի շրջանում նրանք սկսեցինք ավելի լավ հասկանալ իրենց կարիքները և ավելի սուր զգացին համագործակցության կարևորությունը։ Սա ազատ հարթակում հայտնված արվեստագետների միակարծիք հետևությունն է, որ իր արտահայտությունն է գտել համաժողովի նախաձեռնող խմբի արած հայտարարության մեջ։
Համավարակի օրերին՝ հենց առցանց քննարկումների ընթացքում էլ միտք ծագեց՝ համախմբելու ազատների իրական ներուժը և համագործակցային լայն դաշտ ձևավորելու։ Սա հնարավորություն կտա ազատ արվեստագետներին շարժվել հայաստանյան անկախ արտիստական համայնքի՝ տասնամյակներով կուտակված խնդիրների լուծման ճանապարհով.«Պետությունն այդպես էլ մեզ չնույնականացրեց, և մենք որոշեցինք դա անել ինքներս»,- հայտարարում է «Մուզանավ» հասարակական կազմակերպությունը և գործի անցնում ՝ անկախ արվեստագետները համախմբվում են, նրանք օրենքի նախագիծ են մշակում։
Համաժողովի մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ