ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխաները չէին ուզում տեղափոխվել մանկատուն. 9 տարեկան երեխան շատ ծանր է տարել եղբոր կորուստը 09/09/2020 18:55 | ԼՐԱՀՈՍ

Խաշթառակում Հակոբջանյանների ընտանիքի ողբերգական ծեծի ու պարբերաբար թունավորումների հետևանքով կորուստները մեծ էին։ Դրա հետևանքով է, որ անչափահաս վեց երեխաներն այս օրը լուսացրեցին մանկատանը։ Մանկան տունը նախատեսված է իրականացնելու մինչև 6 տարեկան երեխաների խնամք։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամլո խոսնակ Սոնա Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ երեխաներից մեկի՝ 9 -ամյա Նարեկի համար բացառություն են արել, որպեսզի չկտրվի իր քույր- եղբայրներից։
«Որոշեցինք նրան ևս տեղափոխել Մանկան տուն, որպեսզի բոլորն իրար հետ լինեն, հավելյալ սթրես իրենց համար չլինի»։
Որոշ ժամանակ առաջ երեխաների տատիկը՝ Էմմա Հակոբջանյանը ճանաչվել էր երեխաների միակ խնամակալ, սակայն նա ևս հրաժարվել է երեխաներից։
«Երեխաները, բնականաբար, չէին ուզում տեղափոխվել մանկատուն։ Ամենայն հավանականությամբ իրենք այդ բառից միայն վախեցած էին, որովհետև գիտեք, որ պատկերացումը հաստատության մասին այլ է, քան հենց հաստատությունը կա։ Մեր հիմնական մտահոգությունը կապված էր մեծ՝ 9 տարեկան տղայի հետ, որը նաև շատ ծանր էր տարել եղբոր կորուստը։ 6- ամյա եղբոր մահվան օրվանից սկսված՝ իր հետ ամենօրյա ռեժիմով աշխատում են մեր հաստատությունների հոգեբանները, ովքեր նաև երեխաներին երեկ բուժհաստատություններից ուղեկցել են մինչև մանկատուն։ Ամենօրյա ռեժիմով երեխաների հետ հոգեբան է աշխատել։ Բայց իրենք լուրջ սթրեսի են ենթարկվել, հատկապես մեծ տղան»։
Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ նրանք դեռևս որդեգրման ենթակա չեն, որովհետև ծնողները չեն համաձայնել որդեգրման գործընթաց սկսելուն։
«Այս պահին երեխաներն ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կարգավիճակ և սա նշանակում է, որ ծնողներն իրենցից հրաժարվել են։ Սակայն երեխաները որդեգրման ենթակա չեն, որովհետև ծնողները դրան համաձայնություն չեն տվել։ Դրանք տարբեր գործընթացներ են։ Միայն այն, որ ծնողները երեխաներից հրաժարվել են, չի նշանակում, որ համաձայն են, որ երեխաները որդեգրման տրվեն»,- ասաց Մարտիրոսյանը, հավելելով, որ ցանկանում են այնպես անել, որ քույր-եղբայրները միասին մնան, անգամ մանկատնից դուրս։
Երեխաները վեցն են, իսկ նրանց միանգամից որդեգրման գործընթաց և խնամատար ընտանիքում իրենց խնամքը ապահովելու գործընթաց իրականացնելը բավականին բարդ է։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքին մոտ միջավայրում։ Իրենց համար մեր կարծիքով ամենաընդունելի տարբերակը կլինի իրար մոտ գտնվող խնամատար ընտանիքներում իրենց խնամքի կազմակերպումը։ Օրինակ ՝ երեք-երեք։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միանգամից 6 երեխա որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնում խնամքն իրականացնելու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի գոնե երեք-երեք լինեն մեկ ընտանիքում, հատկապես իրենց համայնքին մոտ գտնվող խնամատար ընտանիքներ գտնենք և այնտեղ ապահովենք խնամքը։ Բայց քանի որ երեխաները փոքր են ՝ մեկ, երկու տարեկան, այս պահին նրանց խնամքը մասնագիտացված հաստատությունում՝ մանկան տանը իրականացնելն ավելի նպատակահարմար է, մինչև համապատասխան ընտանիք գտնվի»։
Սոնա Մարտիրոսյանը փոխանցեց, որ երեխաները մանկան տանը լավ են զգում, բայց քանի որ մկնդեղից թունավորում ունեն, պարբերաբար հաճախում են արյունաբանական կենտրոն, ստանում իրենց անհրաժեշտ բժշկական միջամտությունը։
«Հակաթույնը պետք է պարբերաբար ստանան, բժշկական հոգածության ներքո գտնվեն։ Այս պահին երեխաների վիճակը լավ է, չհաշվենք, որ իրականում մեծ սթրես են տարել»,- եզրափակեց Սոնա Մարտիրոսյանը։
Խաշթառակի խայտառակ պատմության հետևանքով ծեծված 6-ամյա երեխան մահացավ օրեր առաջ։ Օգոստոսի 18-ին ձերբակալված, ապա կալանավորված պապը 10 օր թունավորված և անազատության մեջ է եղել, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Արմենիա» բուժկենտրոն:
6-ամյա Սերգեյի մայրը երեկ է մահացել՝ 28-ամյա Անուշը Խաշթառակից արյան մակարդելիության խնդրով տեղափոխվեց հիվանդանոց։ Մինչև այդ կինը Իջևանի բուժկենտրոն էր տեղափոխվել, ապա` Սևանի հոգեբուժարան:
Ընտանիքում եղել են պապը և տատը, դուստր, որն ունեցել է հինգ երեխա։ Նրանց հոր մասին տեղեկությունները չկան։ Կինը ուներ նաև մի քույր, որը երեխաներ չուներ։ Կնոջ եղբայրը և իր տիկինը, որոնք ունեին երկու երեխա, բնակվում էին նույն տանը։ Ծեծված, ապա թունավորված և մահացած 6-ամյա Սերգեյը հենց նրանց երեխան էր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/20/2021 08:35 Ովքեր են կողմ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:32 Սյունիքի նախկին մարզպետը նոր կուսակցություն է ստեղծում. Այն գրեթե ամբողջությամբ ձեւավորված է․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:26 Հայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը․ «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:24 Պատրոն Դավոն ու Սերժի Վաչոն. իշխանությունների սիրելին՝ մութ պատմությունների կիզակետում․ «Ժողովուրդ»
- 01/20/2021 08:08 Հակաիշխանական ստատուսների համար զգուծացվել են․ «Հրապարակ»
- 01/20/2021 08:04 Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելը՝ ընդդիմությանը չի հուզում․ «Հրապարակ»
- 01/19/2021 10:02 Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
- 01/13/2021 22:23 Հրապարակային հանդես գալով կողմ են կոռուպցիայի վերացմանը, բարեվարքության ամրապնդմանը, իսկ պրակտիկայում դրսևորում են այլ վարքագիծ. ԿԿՀ նախագահ
Մեկնաբանություն
- 01/19/2021 23:33 Դժվար է ասել, թե հայ ժողովրդի ուրիշ որ թշնամուն կհաջողվեր դատարանի նույն դահլիճում միաժամանակ հավաքել Արցախի երեք Հերոսի. Էդգար Ղազարյան
- 01/19/2021 21:49 Երեսպաշտություն. ինչպիսին որ կա. Արմեն Աշոտյան
- 01/19/2021 19:22 Շուշին թուրքին տվել են Նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ՝ գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները .Արփինե Հովհաննիսյան
- 01/19/2021 19:16 «Գևորգ Բաղդասարյանը» օրենքը չի պաշտպանում, այլ ուղղակիորեն պաշտանում է «Շուշին հանձնողներին»․ Ռ․ Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2021 23:18 Պատկան մարմինների կողմից ոչ սրտացավ մոտեցման պատճառով մեծ թվով վթարներ են տեղի ունեցել
- 01/19/2021 22:40 Ձորագլուխ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները
- 01/19/2021 16:13 Ականի պայթյունից տուժած փրկարարներ Արտյոմ Շահնազարյանը և Արամ Նավասարդյանը Կապանի հիվանդանոցում են. Նրանցից մեկի վիճակը ծանր է
- 01/19/2021 15:17 Սյունիքում դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել․ 2 փրկարար վնասվածք է ստացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները