ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է. Արման Բաբաջանյանը` Ալեն Սիմոնյանի նախագծի մասին 09/09/2020 22:32 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը կարող է ընկալվել նաեւ որպես մամուլի դեմ ուղղված նախաձեռնություն,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Արման Բաբաջանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 մլն դրամից դարձնել 5 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամից՝ 10 մլն դրամ։
Նկատենք՝ նախագիծը չի տարածվում կեղծ օգտատերերի` ֆեյքերի վրա, քանի որ, ըստ Ալեն Սիմոնյանի, չի կարող պարզվել` ով է պատասխանողը: Կարծիքներ կան, որ այս օրինագիծը կարող է ծառայեցվել ազատ խոսքը ճնշելու համար։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում համաձայնեց, որ օրինագիծը կարող է ընկալվել նաև որոշակիորեն մամուլի դեմ ուղղված նախաձեռնություն, ինչն, ըստ նրա, անթույլատրելի է։ Բաբաջանյանի դիտարկմամբ` ինչպես այս, այնպես էլ տվյալ ոլորտին վերաբերող ցանկացած իրավակարգավորում ընդունելիս չափազանց կարեւոր է հնարավորության սահմաններում հստակ տարբերակում մտցնել բոլոր այն սուբյեկտերի մեջ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են մեդիա տիրույթում։ «Ասածս, իհարկե, հավելյալ ուսումնասիրության կարիք ունի, սակայն եթե խիստ պայմանականորեն բաժանենք այդ սուբյեկտներին, կարող ենք առանձնացնել երեք հիմնական խումբ՝ առաջին՝ իրական լրատվամիջոցներ, որոնք անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից մատուցում են պրոֆեսիոնալ լրատվություն՝ պահպանելով մասնագիտական էթիկայի ու օրենսդրությամբ սահմանվող կանոնները, երկրորդ խմբում այն համացանցային աղբյուրներն են, որոնք ներկայանում են որպես լրատվամիջոց, սակայն գործում են առանց խաղի կանոնների պահմանման, հանուն այցելությունների նենգափոխելով տեղեկատվությունը, կատարելով անորակ, բայց ընթերցողի համար գայթակղիչ մանիպուլյացիաներ, սրանք իրականում պսեվդոլրատվամիջոցներ են։ Եվ երրորդ խումբն արդեն այդ կեղծ օգտատերերն են, ֆեյքերի բանակները, որոնց դեմ պայքարն ամենաբարդն է՝ նաև Ալեն Սիմոնյանի վկայաբերած պատճառով։ Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք կարգավորել դաշտը, պետք է դա անել այնպես, որպեսզի նվազագույն վնաս հասցվի իրական լրատվամիջոցներին, կրկնում եմ, անկախ նրանից՝ դրանք գործում են իշխանական, թե ընդդիմադիր քաղաքական նախասիրությունների տիրույթում»,-նշեց Բաբաջանյանը` ընդգծելով, որ թիրախում պետք է լինեն պսեվդոլրատվամիջոցներն ու կեղծ օգտատերերը ։
Ներկայացված իրավակարագավորումը՝ դրական լինելով գաղափարի, նպատակի առումով, պատգամավորի խոսքով, թերի է կիրառելիության դաշտում։ «Առանց իմ նշած հստակ տարբերակման, այս տեսքով նշված օրինագիծն ինձ համար անընդունելի է։ Բայց ես կարծում եմ, որ Սիմոնյանն՝ ինքը ներկայացնելով օրինագիծն այս տեսքով նպատակ է հետապնդել հարուցել դրա շուրջ հանրային, քաղաքական, մասնագիտական քննարկում, որի արդյունքում, հուսամ կլրամշակի նախաձեռնությունը և այն կներկայացնի արդեն հաշվի առնելով հնչած բոլոր մտահոգություններն ու քննադատությունները»,-նկատեց նա։
Որպես իրավակարգավորում, գլոբալ առումով պատգամավորն օրինագիծը դրական է գնահատում, բայց, ասում է, այն խոցելի է՝ հաշվի առնելով հայաստանյան իրողությունները։ «Նախ իրավական նորմը պետք է լինի լիարժեք կիրառելի, որպեսզի տվյալ հասարակական հարաբերությունը միակերպ կարգավորի: Այս պահին գործող կարգավորումն էլ, որը նախատեսում է շատ ավելի նվազագույն շեմ, կրկին արդար կերպով չի իրագործվում: Օրինակ՝ եթե որևէ մեկը հայտարարի, որ Պողոս Պողոսյանին կյանքից դիտավորությամբ զրկելու արարքի կազմակերպիչը Ռոբերտ Քոչարյանն է, արարքը կատարողը անզգուշությամբ չի կատարել, այլ դիտավորությամբ, այս դատական համակարգի պայմաններում կենթարկվի պատասխանատվության:
Պատճառը դատաիրավական համակարգի վիճակն է և քանի դեռ իրավապահները չեն բացահայտել այն իրականությունը, որը բոլորիս հայտնի է, ապա այդ հայտարարությունը անողը կարող է վճարել 5 մլն դրամ: Այսինքն՝ այդ հայտարարությունը նախկինում անելու համար կենթարկվեինք քաղաքական հետապնդման, ներկա պայմաններում կարող է վճարենք այդչափ մեծ գումար: Նախատեսվածը, ըստ նրա, հարաբերականորեն է որոշակի, չկա նվազագույն շեմ, թողնված է դատարանի հայեցողությանը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, սակայն այս դատական համակարգի պայմաններում, Բաբաջանյանի դիտարկմամբ, չկա այն երաշխիքը, որ դատարանը ձեռնամուխ կլինի քրեաիրավական որակմանը սպասելուն, դրան ուղղված գործողություններ կանի և վարույթը կկասեցնի մինչև այդ հանգամանքի հայտնի դառնալը, այլ որոշակի ազդեցությունների տակ կկայացնի վճիռ ի օգուտ Քոչարյանի: Մյուս կողմից չկա այն ակտիվ աշխատանքը, որը պետք է կատարեր իրավապահ համակարգը նախկինում կատարված սարսափելի հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ:
Այսինքն, այս նախագիծը ինքնաբերաբար բերելու է արդարությանը տենչողներին լռեցնելուն, ինչը, վստահ եմ, որ նախագծի հեղինակի նպատակը չէ, ընդհակառակը, պարոն Սիմոնյանը ցանկանում է արդար կերպով տալ դրան կարգավորում»,-կարծիք հայտնեց Բաբաջանյանը: Մյուս կողմից էլ, ասում է, կարող են աճել կեղծ օգտատերերի ու իրենց լրատվություն հռչակած որոշ կազմակերպությունների աճը, քանի որ չհայտնաբերված պատասխանող չի կարող լինել, ուստի նրանք էլ գնալու են ծպտված կեղծ լուրեր տարածելու ճանապարհով. «Ահա այն վտանգները, որոնք կարող է առաջացնել այս նախագծի ընդունումը»: Պատգամավորի խոսքով` լրատվամիջոցը իր աղբյուրից կարող է տեղեկանալ որևէ կոռուպցիոն դեպքի մասին, հրապարակել, սակայն իրավապահների ոչ պատշաճ գործողությունների արդյունքում կամ ընդհանրապես անգործության արդյունքում հայտնվել այս կարգավորման դաշտում և կրել մեծ վնաս:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել