ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիրավորանքի և զրպարտության համար գումարի չափի փոփոխությունը չի կարող ազդել խոսքի ազատության վրա. Թագուհի Թովմասյան 09/08/2020 16:58 | ԼՐԱՀՈՍ
Այսօր էլ վիրավորանքի և զրպարտության համար տուգանք նախատեսված է, և գումարի չափի փոփոխությունը որևէ կերպ չի կարող ազդել խոսքի ազատության վրա, որովհետև խոսքի ազատություն չի նշանակում վիրավորանք կամ զրպարտություն։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը։
Նշենք, որ ԱԺ փոխխոսնակն առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 մլն դրամից դարձնել 5 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 մլն դրամից՝ 10 մլն դրամ։
Թագուհի Թովմասյանը կարծում է՝ այն վիրավորանքի և զրպարտանքի մթնոլորտում, որում այսօր ապրում ենք, այս օրենսդրական փոփոխությունը, գումարի փոփոխությունն ամենևին չի կարող իրավիճակում որևէ բան փոխել. «Կարծում եմ՝ մարդկանց գիտակցության մեջ առավել շատ փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի մարդիկ միմյանց մասին խոսելիս ոչ թե անձնական որակումներ տան, այլ փորձեն գործողությունները որևէ կերպ դասակարգել, բայց ոչ երբեք որակումներ վիրավորանքների տեսքով։ Չեմ կարծում, որ իմ գործընկերը հետին նպատակ ունի, ինչ-որ վատ բաներ է մտածում։ Ամեն մեկն այսօր իր ուժերի ներածին չափով փորձում է ներազդել այն իրավիճակի վրա, որը մենք ունենք, որպեսզի Հայաստանում հնարավորինս քիչ լինի վիրավորանքը և զրպարտությունը»,-ասաց պատգամավորը։
Վերջինս չի կարծում, որ օրենսդրական այս նախաձեռնությունը միտում ունի կառավարելու տեղեկատվական հոսքերը, քանի որ որևէ մեկի ձեռքին նոր գործիքակազմ չի ավելանում։ Պատգամավորի խոսքով որևէ բան չի փոխվում. «Եթե օրինակ նախագիծ ներկայացնեն, որ վիրավորանքը և զրպարտությունը քրեականացվի, գուցե մտավախությունս ավելի մեծ լիներ, բայց այն, որ ընդամենը գումարի չափ է փոխվում, չեմ կարծում՝ դա որևէ կերպ կարող է խոսքի ազատությանը վնասել կամ տեղեկատվական հոսքեր կառավարելուն օգնել»,-ասաց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանը գտնում է, որ տվյալ դեպքում սա ոչ այնքան արդյունավետ քայլ է, որովհետև գումարի մեծ լինելը զրպարտելու ցանկություն ունեցող որևէ մեկին չի ազատի, որ դա չանի։ Պատգամավորի վստահեցմամբ, եթե մարդը պատրաստ է զրպարտել որևէ մեկին և 1 մլն վճարել, ապա պատրաստ կլինի նաև ավելի շատ վճարել։
Հարցին՝ զրպարտանքի և վիրավորանքի դեմ պայքարում ինչր ավելի արդյունավետ գործիք կարելի էր կիրառել, պատգամավորն ասաց. «Կարծում եմ՝ ուղղակի պետք է դատական նախադեպերը շատ լինեն։ Բոլորս խոսում ենք դատարանի մասին, բայց քիչ մարդ կարող ենք նշել, որ միմյանց նկատմամբ դատական հայցեր են հարուցել և գնացել են դատարան, բողոքարկել են այս կամ այն մարդու արտահայտած կարծիքի համար։ Այսինքն բոլորը դժգոհում են իրարից, բայց հենց պետք է գա դատարանի պահը, որ պետք է գնան դատարանում իրենց իրավունքները պաշտպանեն, չեն անում դա։ Մեկը մտածում է՝ հավես չունի, մյուսը՝ ժամանակ չունի և մենք դատական նախադեպերի պակասի հետևանքով ունենք այս իրավիճակը»,-ասաց Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով, որ եթե մեր դատական նախադեպերը շատ լինեն, ցանկացած քաղաքացի զրպարտելուց և վիրավորելուց առաջ կմտածի, որ վերջնարդյունքում ինքը կանգնելու է դատարանի առջև և որևէ բան գրելուց կամ որևէ բան խոսելուց ավելի ուշադիր կլինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ