Թեմաներ
Շաբաթ 11 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/28/2020   11:27 Դու պարտության խորհրդանիշ ես եւ վերջ. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   11:22 Կառավարությունը քաղաքական առումով երկար կյանք չունի, սակայն ՊՆ-ի դեպքում ամեն օրը նշանակություն ունի.Տիգրան Աբրահամյան 11/28/2020   11:18 Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 1248 դեպք 11/28/2020   11:08 Էս ի՞նչ զզվելի եք դուք՝ անհայրենիք տականքներ, ելակով ու «Արտ լանչ»-ով բանակը կազմաքանդածներ.Զոհրաբյան 11/28/2020   11:05 Ահա եւ ՀՀԿ -ի ու նիկոլիզմի տարբերությունը. Էդուարդ Շարմազանով 11/28/2020   10:37 Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ 11/28/2020   10:31 Մենք պարտավոր ենք երկրում մնացած պոտենցիալը ծառայեցնել հասարակության առողջացման եւ պետությունը վերջնական տապալումից զերծ պահելու համար.Արման Սաղաթելյան 11/28/2020   10:24 Հայտնի է 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը 11/28/2020   10:09 Թեպետ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին վերահսկում են ռուս խաղաղապահները, բայց նրանց տեղակայման վայրերի արանքում թշնամու զինվորները իրենց բավական ազատ են զգում.Նաիրի Հոխիկյան 11/28/2020   09:51 Կարին Տոնոյան. Հանդիպում ենք այսօր ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում 11/28/2020   09:48 13 կետ. «Լուսավոր Հայաստանը» ճանապարհային քարտեզ է ներկայացրել «Ժողովուրդ» 11/28/2020   09:45 Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու. «Հրապարակ» 11/28/2020   09:44 Պատգամավորներից ոմանք սկսել են ուղիներ փնտրել դեպի քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժեր «Փաստ» 11/28/2020   09:41 «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Հրապարակ» 11/28/2020   09:39 Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ. «Փաստ» 11/28/2020   09:35 Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել «Հրապարակ» 11/28/2020   09:32 Իշխանություններն պարտավոր են բացատրել, թե մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ 11/28/2020   09:29 Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». Մի քանի պատճառ ունեն «Փաստ» 11/28/2020   09:27 ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ» 11/28/2020   00:49 40 օրվա ընթացքում թաղեցի 150 ընկեր. Ես չեմ կարող պարզապես վեր կենալ գնալ Երևան, այստեղ իմ տունն է, իմ պատիվը. Չարեքթարի բնակիչ 11/28/2020   00:03 Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնո՞ւմ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու. Արթուր Գրիգորյան 11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   23:33 Խորհրդային Հայաստանի սահմանների մասին անտեղի հիշատակությունը կարող է Բաքվի բռնապետի կողմից լրջագույն վտանգներ պարունակող նոր պահանջների դուռ բացել. Ոսկանյան 11/27/2020   23:12 Իրանական լրատվամիջոցները բացահայտել են ֆիզիկոս-միջուկագետի սպանության մանրամասները 11/27/2020   22:48 Մեզ չի՛ կարող ղեկավարել ալիևի կոշիկները ամեն օր համբուրող մարդը. Ռուբեն Մելիքյանը վաղը կմասնակցի Կինո Մոսկվայի դիմաց կայանալիք հավաքին 11/27/2020   22:31 Հայաստանի վարչապետը ոգևորվում է այն փաստից, որ դեռևս վռնդված չէ. Արա Զոհրաբյան 11/27/2020   22:21 ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից գերիների իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր 11/27/2020   22:06 Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան 11/27/2020   21:55 Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան 11/27/2020   21:46 Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ 11/27/2020   21:24 Ամեն դպրոցում ողջ ճշմարտությունը մատուցելու անհրաժեշտությունը դառնում ա ուղակի հրամայական. Թեհմինե Ենոքյան 11/27/2020   21:06 ԿԽՄԿ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին տեղեկություն են տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին 11/27/2020   20:58 Նիկոլ Փաշինյանն իր արարողակարգի պետին գործուղել է Ռուսաստան՝ իր այցը կազմակերպելու համար 11/27/2020   20:50 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին 11/27/2020   20:40 Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան 11/27/2020   20:29 Սոթքի դեպքերով Ալիևն անուղղակի ստորացնում է Փաշինյանին, ցույց է տալիս, որ երբ իր զորքն ուզի կմտնի դուրս կգա ՀՀ տարածք. քաղտեխնոլոգ 11/27/2020   20:22 Ադրբեջանն անգամ համաձայնություն է տվել, որ մարդիկ մտնեն գործ անեն, հիմա էլ Կարմիր խաչն է ձգձգում. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020   20:17 Ռուս խաղաղապահները չեն կարողանում լիարժեք վերահսկել հայկական մնացած Արցախի հատվածում ադրբեջանցիների տեղաշարժերն ու կանխել հայության հանդեպ ուժի կիրառման դեպքերը. Արցախի նախկին ԱԳ նախարար 11/27/2020   20:06 Փաշինյանը կամ ստիպված կլինի հրաժարական տալ, կամ էլ Ազգային ժողովը ուղղակի կվռնդի նրան. Արսեն Բաբայան 11/27/2020   20:00 Այդ հայտարարությունը ցինիզմի գագաթնակետն է. Արա Սաղաթելյան 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   19:42 ՃՏՊ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ 11/27/2020   19:33 Տավուշի գյուղերի մասին փաստաթղթում որևէ բան չկա. Տավուշի մարզպետ 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/27/2020   19:28 Որևէ մեկը պատերազմ չի ուզում. Արա Սաղաթելյան 11/27/2020   19:17 Վարչապետը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ 11/27/2020   19:14 Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը 11/27/2020   19:12 Բանակը կպաշտպանի Սոթքի հանքի աշխատողների անվտանգությունը. Թագուհի Թովմասյան 11/27/2020   19:10 Խնդրեցին երկու օր սպասել. ամեն ինչ գնում էր նրան, թե շնորհակալ եղեք՝ ձեր երեխաները ողջ են. Ժամկետային զինծառայողների ծնողները վարչապետի հետ հանդիպման մասին 11/27/2020   19:06 ՀՀ զինվորական դատախազը «Human Rights Watch» կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները
11/26/2020   13:51 Անհապաղ Հայաստանին տրամադրել Սևրի պայմանագրով նախատեսված Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները. Կարեն Արայանն առաջարկում է ֆլեշմոբ սկսել 11/26/2020   19:53 Միացյալ Թագավորությունից ժամանած խմբին է փոխանցվելՀայաստանում հիվանդանոցների համակարգման գործառույթը. Արժանապատիվ բուժաշխատողների միությունն անհանգստացած է 11/27/2020   23:50 Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport 11/27/2020   14:13 Ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն. Պետրոսյան 11/26/2020   17:36 Ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․ Կարեն Հովհաննիսյան 11/27/2020   11:14 Լեւոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առեւանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել․ «Հրապարակ» 11/27/2020   19:53 Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը. «Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը. Վանեցյան 11/27/2020   18:04 Գյուղացիները մտահոգված են՝ արոտավայրերը, վարելահողերն ադրբեջանցիների մշտադիտարկման տակ են. Աննա Կոստանյան 11/27/2020   14:10 Աննա Հակոբյանի նախկին վարսահարդարը Հակոբյանից պահանջում է՝ վերադարձնել իր զարդերը 11/26/2020   21:17 «Թուրքն ինչպես Սոթքի հանք մտավ, նույն կերպ կարող է ներս խուժել էդ 410 կմ սահմանի որ հատվածում որ մտքովն անցավ. Հը՞, ո՞նց ա…». Ալվինա Աղաբաբյան 11/27/2020   00:10 Ադրբեջանցիները երեք դիրք են տեղադրել հանքի տարածքում 11/27/2020   10:49 ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված զինծառայողների նոր անուններ 11/26/2020   20:36 Քարվաճառում սահմանի դարպասը կտեղափոխվի, նոր սահման է գծվել՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ. Թագուհի Թովմասյան 11/27/2020   19:29 Մոսադն օգտագործել է Ադրբեջանը «միջուկային Սուլեյմանիի» սպանության համա՞ր 11/27/2020   09:27 «Ժողովուրդը մեզ չի ների». պաշտոնյաներից ովքեր ինչպես են նախապես ծանոթացել տխրահռչակ փաստաթղթին «Հրապարակ» 11/26/2020   20:39 «Ռուսաստանի Դաշնությունը Մեղրիում գրեթե նոր ռազմաբազա է տեղադրել». Հայկազուն Ալվրցյան 11/27/2020   00:05 Թուրքերն եկան մտան Սոթքի հանք ու ծիծաղելով ասացին՝ передайте привет Пашиняну. Սոթքի աշխատակիցներ 11/26/2020   23:37 Երկիրը քանդվում է և վաղը մյուս օրը մուսուլմանական֊քրիստոնեական կռիվ է լինելու. անհետ կորած զինվորի հարազատ 11/27/2020   16:06 Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան 11/26/2020   22:28 2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու. Այդ պայքարը երբեք չի եղել իշխանության համար. Միքայել Մինասյան

«Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական կամայականության դրսևորումն է. Չալաբյան 09/08/2020   10:36  |  ԼՐԱՀՈՍ

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ամդրադառնալով «Կարանտինի մասին» օրենսդրական նախաձեռնությանը։

«Սետեմբերի 4-ին Ազգային ժողովի "Իմ քայլը" իշխող խմբակցությունը, իրեն հատուկ «սրընթաց և առարկություն չհանդուրժող» ոճի մեջ, մեկ օրում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը, որով այսուհետև նախատեսվում է արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով։ Սա թերևս այս ԱԺ ընդունած առավել խայտառակ օրենքներից մեկն է, քանի որ, ըստ էության, արտակարգ դրության համարյա բոլոր իրավական սահամանափակումները վերաշարադրված են «կարանտին» անվան տակ, սակայն ի տարբերություն արտակարգ դրության, որը Կառավարության կողմից մտցվում է երեսուն օրով և պահանջում է նույն ԱԺ կողմից հավելյալ հաստատում, կարանտինը կարող է մտցվել մինչև վեց ամսով, թե Կառավարության, և թե իշխանության ավելի ստորին օղակների կողմից, և որևէ հանրային հաշվետվողականություն չի պահանջում։ Տարօրինակ կերպով, ընդունելով այս օրենքների փաթեթը, Ազգային ժողովը փաստացի հրաժարվեց Կառավարության նկատմամաբ վերահսկողության իր կարևորագույն լծակներից մեկից, սակայն դա թերևս այդքան էլ զարմանալի չէ, եթե հիշենք, թե ինչ սկզբունքով է ձևավորվել այս ԱԺ իշխող մեծամասնությունը, և ում շահերն է այն հնազանդ սպասարկում։

Թե Հայաստանում, թե աշխարհում վաղուց արդեն ձայներ են հնչում նրա մասին, որ կառավարությունները չարաշահում են համավարակի գործոնը՝ քաղաքացիների նկատմամբ արհեստական սահմանափակումներ կիրառելու նպատակով։ Շատերս հիշում ենք, թե ինչ համառությամբ Կառավարությունը մարտի 31-ին անցկացրեց օրենսդրական փոփոխություններ, որոնցով օրինականացվեց յուրաքանչյուր քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը, ժամանակը և նույնիսկ տևողությունը վերահսկելու պետության իրավունքը։ Այն ժամանակ Կառավարությունը պնդում էր, որ դա հնարավորություն է տալու կանխել համավարակի տարածումը, ավելի լավ վերահսկելով վարակակիրների և կոնտակավոր անձանց տեղաշարժը։ Այս պահի դրությամբ սակայն, համավարակի տարածմամբ Հայաստանը Եվրոպայի և ԱՊՀ տխուր «առաջատարն» է, և այս օրենքը, ենթադրաբար, չնչին ազդեցություն է ունեցել վարակի տարածման կանխման տեսակետից, սակայն մինչև հիմա շարունակում է գործել և արհեստականորեն սահմանափակել մեր բոլորի իրավունքները։

Նույն կերպ, վարչապետ Փաշինյանը բազմիցս է պնդել, որ դիմակ կրելը վարակի տարածումը կանխելու հիմնական միջոցն է, թեև COVID-19 կորոնովիրուսի տարածման ամբողջ փորձը ցույց է տալիս, որ այն փոխանցվում է կամ մարդկանց անմիջական շփման միջոցով, կամ էլ փակ տարածքներում վիրուսի կոնցենտրացիայի կուտակման արդյունքում, ուստի բաց տարածքներում դիմակ կրելը չնչին ազդեցություն կարող է ունենալ վարակի տարածման վրա, սակայն հսկայական անհարմարություն է պատճառում մարդկանց։ «Կարանտինի մասին» օրենսդրական փաթեթը հերթական այդպիսի կամայականության դրսևորումն է, որով Կառավարությունը պատրաստվում է երկար ժամանակով սահմանափակել քաղաքացիների իրավունքները, կրկին առանց դրա դիմաց երաշխավորված արդյունքի, կամ էլ մարդկանց պատճառած վնասի դիմաց իրական քաղաքական պատասխանատվության։


Այն, որ այս Կառավարությունը խուսափում է քաղաքական պատասխանատվությունից, հաստատվում է ցավալի վիճակագրությամբ։ Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ այս տարի Հայաստանում մահացության ընդհանուր նվազում է տեղի ունեցել, քանի որ իրենց կողմից ղեկավարվող առողջապահական համակարգը ավելի օպերատիվ և որակյալ է սպասարկում հիվանդներին։ Հիանալի կլիներ, եթե այդպես լիներ, բայց իրականությունը, ցավոք, այլ է։ Սեպտեմբերի 7-ին ԱՎԾ-ը հրապարակել է առաջին յոթ ամիսների պաշտոնական վիճակագրությունը, որից հետևում է, որ այդ ընթացքում Հայաստանում մահացությունը աճել է 8,5%-ով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 1343 մահով։ Պաշտոնապես, դրանցից 781-ը պայմանավորված են COVID-19 վիրուսային ինֆեկցիայով, մնացածը այլ պատճառներով, սակայն կարելի է ենթադրել, որ դրանց զգալի մասն էլ ևս կապ ունի համավարակի հետ, պարզապես զուգորդվել է այլ հիվանդություններով: Նույն ժամանակաշրջանում, Հայաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է 5.7%-ով, իսկ եթե հաշվի առնենք, որ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում մենք ունեցել ենք մոտ 9% տնտեսական աճ, ապա իրական տնտեսական անկումը կազմում է մոտ 15%, դա տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատ ևս մեկ ցավալի հակառեկորդ է։

Արդյունքում ստացվում է, որ Հայաստանը համավարակի հետևանքով երկակի հարված է ստացել՝ այն մի կողմից, հսկայական տնտեսական կորուստներ է կրել (առաջին 7 ամիսների ընթացքում՝ մոտ 500 մլրդ դրամի կարգի), իսկ մյուս կողմից էլ, նույն շրջանում մոտ 1000 մարդկային զոհ է ունեցել համավարակից (որոնք հիմա էլ շարունակում են ավելանալ)։ Կարելի է անվերջ պնդել, որ համավարակը ոչ ոքի չի խնայում, ամբողջ աշխարհում ծանր վիճակ է, ԱՄՆ պես հզոր երկրում ևս հսկայական կորուստներ են արձանագրվել և այլն, սակայն փաստն այն է, որ առնվազն մեր տարածաշրջանում, Հայաստանը արձանագրել է թե բնակչության վարակման ամենաբարձր տոկոսը, թե ամենաբարձր մահացությունը, և թե ամենամեծ տնտեսական կորուստները, և սա իրողություն է, որի հետ պետք է ի վերջո առերեսվել և համապատասխան հետևություններ անել, մինչև հասարակությանը հերթական սահմանափակումների բեռը պարտադրելը։
Թե ինչու է այդպես այդպես տեղի ունեցել, առանձին քննարկում է, և կախված է բազմաթիվ գործոններից։ Այստեղ դեր է կատարել թե սկզնբնական փուլում իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը համավարակին, թե հետագայում իրականացված հախուռն և ոչ հետևողական բազմաթիվ քայլերը, և նույնքան հակասական հանրային հաղորդակցությունը, թե պետական մարմինների ակնհայտ թերացումները՝ տարրական կարգապահություն ապահովելու գործում, հունիս-հուլիս ամիսներին առողջապահական համակարգի կաթվածը, և մի շարք այլ գործոններ, որոնք բերել են այս տխուր արդյունքին՝ ես վերջին կես տարվա ընթացքում բազմիցս եմ դրանց անդրադարձել, և չեմ ցանկանում հիմա կրկնվել։ Ցավալին այն է սակայն, որ այս ամենի շուրջ իշխանությունները հստակ հետևություններ չեն անում, հանրության առաջ սեփական սխալների համար քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում, և կարծես նաև որևէ մեղքի զգացում էլ չունեն։ Փոխարենը, նրանք շարունակում են հասարակությանը ծանրաբեռնել նորանոր սահամնափակումներով, որոնց գիտական հիմնավորումներ չունեն և ոչ մի երաշխիք չեն տալիս, որ իրավիճակը չի շարունակի վատանալ, բայց որոնք իշխանություններին թույլ են տալիս մարդկանց նկատմամբ կամայականորեն կիրառել պատժիչ դագանակը՝ պատճառաբանելով դա հանրային շահով։

Այս ամենը չի կարող անվերջ շարունակվել։ Մենք, որպես հանրություն, իրավունք ունենք պահանջել ավելի որակյալ և արդյունավետ կառավարում, և կառավարողների պատասխանատվության ավելի բարձր մակարդակ։ Պատճառաբանությունները, որ նախկին իշխանությունները ավելի լավը չէին, այլևս ընդունելի չեն՝ ի վերջո, հենց այդ պատճառով էլ նրանք նախկին են, իսկ ցանկացած հաջորդ իշխանություն պետք է ցույց տա, որ այն էապես ավելի արդյունավետ կարող է կառավարել երկիրը, և լուծել նրանում կուտակված դժվարին խնդիրները։ Եթե գործող իշխանությունը կորցրել է այդ կարողությունը, նա պետք է քաջություն ունենա ընդունելու, որ իր առաքելությունն այս փուլում ավարտվել է, և չփորձի այլևս տարբեր հնարքներով երկարացնել իր մենաշնորհային կառավարումը՝ դրա ամեն օրը թանկ է արժենում մեր բոլորիս համար, և չի կարող հավերժ շարունակվել»,- գրել է Չալաբյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:11 10/08/2020  |  ՄեկնաբանությունՍևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը. Չալաբյան
09:55 05/08/2020  |  ՄեկնաբանությունԼիբանանի համար այս դժվարին օրերին, Հայաստանը պետք է անմիջական օգնության ձեռք մեկնի այս բարեկամական երկրին. Ավետիք Չալաբյան
10:49 29/07/2020  |  ՎերլուծություններՀայաստանը պետք է գտնի Թուրքիային զսպելու դիվանագիտական եւ դաշնակցային ռեսուրսներ. Ավետիք Չալաբյան
11:18 27/07/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր փորձում են աղճատել մեր քաղաքակրթական կոդը. Ավետիք Չալաբյան
11:20 23/07/2020  |  Մեկնաբանություն«Արցախի միջազգային ճանաչումը, առավել ևս՝ միացումը այս կառավարությունը չի դիտարկում որպես գերակա ազգային շահ». Չալաբյան
10:19 20/07/2020  |  ՄեկնաբանությունԵրկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը. հայտարարություն
10:50 17/07/2020  |  ՄեկնաբանությունՀՀ Բանակային 3-րդ կորպուսը մեր բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկն է. Չալաբյան
10:21 13/07/2020  |  ՄեկնաբանությունՏավուշի սահմանագծում տեղի ունեցած մարտական գործողությունները եկան հիշեցնելու, որ պատերազմը ոչ միայն չի դադարել, այլև հակառակորդը հարմար առիթ է փնտրում՝ վերսկսելու մարտական գործողությունները. Չալաբյան
10:19 06/07/2020  |  ՄեկնաբանությունՍա վտանգավոր դիվերսիա է մեր արժեքահամակարգի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
11:05 29/06/2020  |  ՄեկնաբանությունԿասկած չունեմ, որ մի անգամ հաջողելով, «Իմ քայլը» դրա վրա կանգ չի առնի. Չալաբյան

Արխիվ

[]