Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   10:22 Շտապում եմ քեզ հիասթափեցնել, վախկոտ փնթի արարած, ես չեմ վախեցել քեզնից 2018թ.-ին, չեմ վախեցել 2021թ.-ին. Վազգեն Սաղաթելյանի ուղերձը կալանավայրից

Փրկել Երևանը ինքնասիրահարված սոցիոպատից 09/07/2020   20:33  |  Մեկնաբանություն

Երևանը տարբեր քաղաքապետեր է տեսել՝ լավ ու վատ, նվիրյալ ու ագահ, ստեղծող ու մսխող... Բայց առաջին անգամ է հայտնվել մեկի ձեռքերում, որը չգիտի ինչ անել, ում հետ անել և ինչպես անել, բայց ինքն իրեն ծափ է տալիս ու պտտվում: Չգիտի, որովհետև Երևանն ավելի լավը դարձնելու համար չի եկել, իր քաղաքական թիմի դիրքերն ամրացնելու համար չի եկել, այլ՝ հերթական ֆիլմը նկարահանելու, որտեղ գլխավոր հերոսն է, իսկ դերերում՝ իր նեղ ընկերական շրջապատը: Կնկարահանի ու կավելացնի իր մասնակցությամբ ֆիլմերի ցանկին: Ոչ ավելին:

Հայկ Մարությանը ձախողվել է: Ձախողվել է բոլոր ուղղություններով՝ քաղաքային տնտեսությունից մինչև իր քաղաքական թիմին պիտանի լինելը: Ձախողվել է, որովհետև չի կարողացել քաղաքի համար որևէ հարց լուծել, չի կարողացել մինչ այսօր նույնիսկ կուռ և արդյունավետ աշխատանքային թիմ կառուցել թե գործադիրում, թե իր իսկ քաղաքական թիկունքը համարվող ավագանիում:

Քաղաքային այն խնդիրները, որոնք, ինչպես ինքն է թմբկահարում, հաջողվեց լուծել, իր շնորհիվ չեն լուծվել: Դիցուք աղբահանության հարցը, որը Մարությանը մեդալ է դարձրել և փակցրել դոշին: Երևանը մինչ օրս լուծած չէր լինի այդ խնդիրը, եթե առանձին գործարարներ չներմուծեին անհրաժեշտ տեխնիկան: Մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ նրանք դա արեցին, ի՞նչի դիմաց կամ ինչի՞ց վախենալով, բայց դա այդպես էլ չենք իմանա այս իշխանության օրոք, քանի որ համապատասխան հանձնաժողովի ձևավորումն ու ուսումնասիրությունները արգելափակվեցին:

Քաղաքապետը գլուխ է գովում, թե կանաչապատման նոր համակարգ է ներդրել: Սակայն չորացած ծառերը շարունակում են ընկնել, վնասելով մարդկանց գույքն ու վտանգելով մարդկային կյանքեր, իսկ Երևանում շարունակում են չորանալ տարածքներ, անխնամ մնալ բակերի ծառերը:

Վերելակների փոխարինման հարցում, ինչպես տեսնում ենք, նույնպես չի ունեցել հստակ մշակված ծրագիր: Այլապես չէր լինի այսօրվա պատկերը. հները հանում են, նորերի տեղադրումը ձգձգվում է, մարդիկ էլ ոտքով են բարձրանում՝ նաև պատկերացում չունենալով, թե ոնց և որքան են վճարելու քաղաքապետարանի տեղադրած վերելակի համար:

Մարությանի պաշտոնակալման օրից կանգ է առել նաև սոցիալական օգնությունը, որը պարբերական բնույթ էր կրում: Ասում են՝ նոր համակարգ են մշակել, բայց մինչ այդ համակարգն աշխատի խոցելի խմբերի հոգսերը քաղաքապետարանին չեն հուզում: Եվ դեռ մեծ հարց է, թե որքանով այդ համակարգը արդյունավետ կլինի:

Քանդել ստացվում է, տեղը մի բան կառուցել չեն կարողանում:

Արդեն համոզվեցինք, որ տրանսպորտի հարցն էլ ի վիճակի չէ լուծել մեր Обещалкин-ը (եթե հիշում եք մուլտֆիլմի այդ հերոսին): Կրկին գեղեցիկ կադրեր ցույց տվեց, թե ոնց է բանակցում ավտոբուս արտադրող առաջատար ընկերությունների հետ, բայց ... մտավ ախոռն ու Գազելի ճակատը պաչեց: Բոլորս էլ հասկանում ենք, որ հարյուր միկրոավտոբուս անցած տարի էլ կարող էին բերել: Ինչո՞ւ կորցրեց այսքան ժամանակ և, երևանցիների աչքերին թոզ փչելով, բերեց քաղաքը հասցրեց տրանսպորտային ճգնաժամի, երբ գործող երթուղայինների պիտանելիության ժամկետն ավարտվել է:

Քաղաքաշինության ոլորտում մեկ այլ բոլոլա է և մեծ բազար: Մաշտոցի պուրակ, Ֆիրդուս, քաղաքի տարբեր հատվածներում հսկա շենքերի կառուցման թույլտվություններ, որոնց դեմ պարբերաբար ընդվզում են մոտակա շենքերի բնակիչները:

Պատասխանատվության զգացում ունեցող մարդը կհասկանար, որ իր մոտ չի ստացվում քաղաքը կառավարել և կհեռանար: Բանալի բառը՝ պատասխանատու: Իսկ Հայկ Մարությանն իրեն դրսևորում է որպես պատասխանատվությունն անընդհատ այլոց վրա գցող կամ «Рафик не в чем не виноват» գործելաոճ որդեգրած մեկը: Իր ձախողումներում նա մեղադրում է բոլորին՝ Ազգային ժողովին, կառավարությանը, նույնիսկ իր աշխատակազմին, որը, պարզվում է, մրցույթի առաջադրանք չի կարող գրել, անպիտան է, բայց շարունակում է համայնքից աշխատավարձ ու պարգևավճար ստանալ:

Այս՝ այլոց մեղավոր դարձնելու գործելաոճում Մարությանը նույնիսկ թեթև անհարմարություն չի զգում սեփական քաղաքական թիմին հարվածելիս: Կառավարությունն էլ, Ազգային ժողովն էլ իր կուսակիցներ են: Տպավորություն է, որ նա մեկուսացել է բոլորից, չի կարողանում հարցեր լուծել իր թիմակիցների օգնությամբ և «պռոշ է անում» նեղացած երեխայի պես ասուլիսներում՝ մատնացույց անելով կառավարությանն ու Ազգային ժողովին:

Ո՞վ պետք է կառուցեր իր հարաբերությունները իր թիմի հետ: Երևանցինե՞րը, թե՞ հենց ինքը, որ սոցիոպատի տպավորություն է ստեղծում, որը չի ցանկանում կամ չի կարողանում ճիշտ հաղորդակցական հարաբերություններ կառուցել:

Իր իսկ քիմքին համաձայն, իր իսկ ձեռքով ձևավորած քաղաքապետարանի իր աշխատանքային թիմն էլ կարո՞ղ է գնումների օրենքի կամ կառավարության որևէ որոշման պատճառով է ձախողված, ինչի ապացույցն է կարճ ժամանակահատվածում վարչական շրջանների՝ իր իսկ նշանակած ղեկավարներին փոխելը, քաղաքապետի տեղակալի հրաժարականը, ՀՈԱԿներում տեղի ունեցած աղմկալի կադրային փոփոխությունները, որոնք, ըստ մամուլում հրապարակումների, քաղաքապետի տիկնոջ միջամտությամբ են կատարվել:

Դե իսկ քաղաքապետարանում իր քաղաքական թիմը համարվող՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ քաղաքապետի լարված հարաբերությունների մասին խոսակցությունները այնքանով անպտուղ չեն, որ անզեն աչքով երևում է նրանց միջև առկա անջրպետը: Ավագանու խմբակցությունը գրեթե երբեք չի շտապում սատարել քաղաքապետին, երբ նա քննադատության թիրախում է, հակառակը՝ տարբեր հարցերով հենց «Իմ քայլի» անդամներն են ըմբոստանում գործադիրի որոշման դեմ, բաց տեքստով անհամաձայնություն հայտնում, որ փրկեն սեփական դեմքը: Բայց երկար չի հաջողվի դեմքը փրկել նման կերպով: Պատասխանատվությունը հավասարապես են կիսելու իրենց քաղաքապետի հետ: Չի բացառվում, որ խմբակցությունը երկար կյանք չունենա:

Երևանը գերի է ընկել Հայկ Մարությանի ձեռքը: Գերի, որի չեն կերակրում, ջուր չեն տալիս, բայց դիմափոշով ծածկում են կապտուկները, որ հերթական անգամ նկարահանած հոլովակով ցույց տան, թե գերուն չեն խոշտանգել, նրա մոտ ամեն ինչ կարգին է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:14 07/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանում իշխանության է եկել անհայրենիք, մարգինալ մի զանգված». Դավիթ Ջամալյան
11:39 07/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մարությանն ասում էր՝ 500 հազար ծառ է տնկելու, չտեսանք այդ ծառերը. Բաբկեն Հարությունյան
14:30 06/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Իսկ Չալոն ու Աբաջյանի կեղծ-պապը դիվանագիտական անձնագիր ունե՞ն». 2018 թ-ի մայիսից մինչ օրս դիվանագիտական անձնագրից զրկվել է 425 անձ, նույն այդ ընթացքում դրանք տրամադրվել են 783 անձի. Գագիկ Համբարյան
19:13 04/09/2020  |  Կորոնավիրուս«Մեր տանը մտնելուց իրար պաչում են, գնում են գործի՝ իրար պաչում են, ասել եմ գոնե կորոնավիրուսի ժամանակ թարգեք». Մարտունու քաղաքապետի ընտանիքը վարակակիր է
13:58 04/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Մեր կողքին իսկական հերոսներ են կանգնած». քաղաքապետ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին
23:47 03/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀռետորական հարց Նիկոլ Փաշինյանին. Արթուր Ղազինյան
21:40 03/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀոնքն ուղղելու փոխարեն` աչքն էլ հետը հանում են. Էդմոն Մարուքյանը՝ արտակարգ դրությունը կարանտինով փոխելու վերաբերյալ
19:37 03/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու. Հայկ Մարության
20:13 01/09/2020  |  ՄեկնաբանությունՈրպես քամի եկաք, փչեցիք ու կանցնեք…
18:05 01/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագծվում է Ռայնիսի 1 շենքի վնասված հատվածի ապամոնտաժումը և շենքի ամրացումը

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]