Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

ՍԴ դատավոր Ա. Գյուլումյանի լիազորությունները չեն դադարել, ինչքան էլ ձեզ գժի տեղ դնեք. Արփինե Հովհաննիսյան 09/07/2020   12:07  |  Մեկնաբանություն

Արդարադատության նախկին նախարար Ի.գ.թ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Մի իրական սահմանադրական ճգնաժամի պատմություն» վերնագրով բաց նամակ է հրապարակել Հանրապետության նախագահին, վարչապետին ու իրենց մասնագիտությունը հարգող իրավաբաններին.

«Հանրապետության նախագահի պաշտոնը
վայելող Արմեն Սարգսյանին 
Դեռ ձիու վրա գտնվող Ն. Փաշինյանին և 
Իրենց մասնագիտությունը հարգող
իրավաբաններին

Կներեք, բայց իրավական վակխանալիան կարճ չեղավ նկարագրել....

Տիարք Սարգսյան և Փաշինյան,

Կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը ձեր «գերզբաղված» առօրյայից մի փոքր կտրելու համար: Խնդրելու եմ, որ ժողովրդի մասին մտածելուց ծռված ձեր մեջքը ուղղեք, հպարտ քաղաքացիների խնդիրներից արցունքով լցված ձեր աչքերը բացեք, մի պահ դուրս գաք մեսսինջերից ու լսեք, թե ուր եք դուք ու միլիոններով պարգևավճարներ ստացած ձեր Չիրավաբանները հասցրել երկիրը:

Հիրավի ափսոսանք եմ հայտնում, որ այս թեմա-խայտառակությունն ի բնե ունակ չէ այնքան սրտիկ ու լայք, դիտում ու քոմենթ հավաքել, որքան, եթե ես այստեղ դնեի իմ` ձիուց ընկնելու, ձիու վրա թառելու, զենքով «կռիվ կռիվ» խաղալու և նմանատիպ նկարներ կամ վիդեոներ, բայց... դե լավն էլ դա է, դուք ձեր ռեյԾինգի մասին չեք մտահոգվի ու գուցե ներեք ինձ արձակուրդից վերադարձի ձեր առաջին օրը «հարամելու» համար։

Հիշու՞մ եք այն «սրտառուչ» պայքարը, որ դուք մղում էիք ՍԴ-ի դեմ` մի լավ գովազդված ձրիակերի հորինած ճգնաժամը հաղթահարելու համար: Դե ուրեմն հանգիստ տեղավորվեք բազկաթոռի մեջ ու կարդացեք` ինչ եղավ, երբ «շաքարամանից երկու կտոր ադեկվատ իրավաբան պակասեց» ու ինչպես ստեղծվեց մեծամասշտաբ սահմանադրական ճգնաժամ:

Եվ քանի դեռ աշխարհի «ամենամասնագիտական» սահմանադրական հանձնաժողովը դեպի տիեզերք մի ուղղությամբ տոմս չի գնել թագավորական ընտանիքի հետ նույն օդը շնչած «մեծաշուք» մարդու համար, հիշեցնեմ, որ ինքը ի պաշտոնե մի «թղթի»` ՀՀ Սահմանադրության պահապանն է, ու ստորև նկարագրված իրավիճակի հանգուցալուծման պատասխանատուն։

Կարդալը հեշտացնելու համար կներկայացնեմ իրավական եզրահանգումները, իսկ առանձին լինկով մանրակրկիտ իրավական հիմնավորումները` 13 էջ։

Հղումը՝ մեկնաբանությունում։

1. ՍԴ դատավոր Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ լիազորությունները ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ինչքան էլ ձեզ գժի տեղ դնեք: Հակիրճ` Սահմանադրության` 2020 թվականին փոփոխված 213-րդ հոդվածի 1-ին մասի տառացի վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ավարտման և պաշտոնավարումը դադարելու համար առկա է երկու նախապայման.

1) նա պետք է նշանակված լինի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն` մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը,

2) մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի ապրիլի 9-ի դրությամբ), նա պետք է պաշտոնավարած լիներ ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի։ Իսկ հիմա` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ, Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարել է առաջին անգամ 1996-2003 թվականներին /7 տարի 4 ամիս/ և երկրորդ անգամ 2014 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը /3 տարի 8 ամիս/, ընդհանուր առմամբ` 11 տարի, որը, անգամ Նոր Հայաստանում ավելի քիչ է, քան 12 տարին։ Ուրեմն` Սահմանադրության պահապան անձը պարտավոր է ապահովել տիկին Գյուլումյանի պաշտոնավարման շարունակությունը:

2. Հիշում ե՞ք ձեր սրտի ձրիակերի հորինված «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» տհաս բառախաղը: Ապրեք, դե վայելեք հետևանքները: Ըստ Սահմանադրական փոփոխություններով նախատեսված նոր կարգավորումների` մինչև 2018թ, ապրիլի 9-ը նշանակված ՍԴ անդամները միայն 2020 թվականի հունիսի 26-ից հետո են դիտարկվում որպես ՍԴ դատավորներ։ Այսինքն` մինչ այդ մարդիկ պաշտոնավարել են մի պաշտոնում՝ ՍԴ անդամի, որը ոչ 2015 թվականի Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներում սահմանված չի եղել, ավելին` չնախատեսված այս պաշտոնում պաշտոնավարած անձինք իրականացրել են սահմանադրական արդարադատություն։ Նման պայմաններում ամբողջությամբ ապալեգիտիմացվում են 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև 2020 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնավարած ՍԴ նախագահի և ՍԴ ԲՈԼՈՐ դատավորների գործունեության սահմանադրական հիմքերը, այդ կազմով ընդունված ՍԴ որոշումների իրավաչափությունը, քանի որ ստացվում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը նրանք պաշտոնավարել են ՍԴ անդամի պաշտոնում, որը ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով այլևս նախատեսված չի եղել, ավելին` այս չնախատեսված պաշտոնում պաշտոնավարած անձինք ապահովել են Սահմանադրության գերակայությունը և ընդունել են հարյուրավոր որոշումներ:

3. 2015 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածի երկրորդ նախա¬դա-սությունը սահմանում էր, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար 1. Հանրապետության նախագահը, 2. դատավորների ընդհանուր ժողովը և 3. Կառավարությունը: Սրա հիման վրա կատարվել են 2 առաջադրումներ և ընտրություններ Ա. Դիլանյանի և Վ. Գրիգորյանի: Այս անցումային դրույթը նորովի խմբագրվել է Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով: Սահմանվել են առաջադրման նոր հաջորդականություն`

ա. Կառավարություն, բ. ՀՀ նախագահ, գ. Դատավորների ընդհանուր ժողով:

Այդ նոր հերթականությունը և ժամկետը այս մարդիկ տարածել են.... արդեն եղած անցած` 2018 թվականի ապրիլի 9-ին հաջորդած ժամանակահատվածի վրա: Այսինքն, մեր ինքնահռչակ «իրավաբաններն» այս ՆՈՐ կարգավորումով, հետին թվով ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման արդեն իսկ կիրառած նախորդ կարգավորումից տարբերվող նոր հերթականություն են սահմանել:

Արդյունքը` ձեր սրտի դատավոր Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի առաջադրումը հետին թվով դարձել է հակասահմանադրական, քանզի ստացվում է, որ այս պահին ՍԴ կազմում պաշտոնավարում է Ա. Դիլանյանը, որին առաջադրել է մի սուբյեկտ՝ Դատավորների ընդհանուր ժողովը, որի առաջադրման հերթը չէր, և կա սուբյեկտ՝ Կառավարությունը, որը ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրեր դեռևս 2018 թվականին, սակայն առ այս պահը նրա կողմից առաջադրած ՍԴ դատավոր ՍԴ-ում չկա: Այլ կերպ ասած` երկու դատավորներն էլ իրավունք չունեն լինել ՍԴ-ում, էլ չեմ ասում, որ բոլոր ընդունված որոշումները դարձել են ապօրինի:

4. Այս պահին ՍԴ-ում, գործերի քննության առումով առկա է հետևյալ վիճակը. 8 գործերով քննության ընդհանուր/սկզբնական ժամկետն անցել է, 4 գործերով քննության առավելագույն ժամկետն է անցել, 1 գործով դատաքննության օրը քվորում չի եղել, 16 գործերով նախնական ուսումնասիրություն կատարելու, գործը քննության ընդունելու և փոխկապակցված այլ գործողություններ կատարելու ժամկետն է անցել, 14 գործերով զեկուցող դատավորի փոփոխություն չի իրականացվել և այդ առումով ժամկետ է բաց թողնվել: Գիտե՞ք ինչու չի իրականացվել դատավորի փոփոխություն, բացատրեմ․ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների համաձայն, դատավորներին փոխելու նիստը պիտի տեղի ունենար հունիս 26-ից հետո երեքշաբաթյա ժամկետում: Այսինքն՝ մինչև հուլիս 17-ը այս դատավորները պետք է փոխված լինեին, ուղղակի քանզի ՀՀ նախագահը այն հրաժարվեց ստորագրել, որ չդատվի, այն ստորագրեց ԱԺ նախագահը, այն է` հուլիսի 22-ին: Բայց օրենքում գրված ժամկետը օրենքը ուժի մեջ մտնելու պահին սպառվել էր:

5. Ձեր շարադրանքով ստացվում է, որ մենք այլևս երբեք ՍԴ նախագահ չենք ունենալու, քանզի այնտեղից չի երևում՝ ում է դա վերաբերում, գործող ՍԴ նախագահի՞ն, թե՞ ցանկացած նոր ընտրվողի:

Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Օրենքը, որոնցով սահմանվում է ՍԴ գործունեության կարգը, նման իրավիճակների համար լուծումներ չեն նախատեսում:

Ամփոփելով` հանդգնում եմ խնդրել պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան` գեթ մեկ անգամ զբաղվե՛ք սահմանադրական ճգնաժամով, զբաղվե՛ք ձեր լիազորությունների անմիջական կատարմամբ, մինչև ՍԴ դատավորներ նշանակելը կարգավորե՜ք այս խայտառակությունը, մի քանի օր քրեական ենթամշակույթի դեմ Ձեր կատաղի պայքարը փոխարինեք Ձեր ու ձեր թիմակիցների շրջանում այնքան լայն տարածում ունեցող անգրագիտության, դեռահաս մեծամտության, անմար պատանեկության, մարտնչող տգիտության, լայնածավալ փնթիության ենթամշակույթի, թե կուզեք` անգամ մշակույթի դեմ պայքարով:

Հ.Գ. Նկարում՝ Սալվադոր Դալիի «Մարդկային արատները» շարքից՝ «Ինքնահռչակ հանճարը»»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:38 22/08/2020  |  Սահմանադրական բարեփոխումներԵրբ դու չկայացած ես, քանդելուց բացի այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ. Արփինե Հովհաննիսյան
12:08 20/08/2020  |  ՄեկնաբանությունԱրփինե Հովհաննիսյանը պարզաբանել է Սերժ Սարգսյանի ասուլիսից «անչափ կարևոր դրվագ»
20:28 14/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱնգործ ու անփող ժողովրդի ֆոնին հակակոռուպցիոն դատարանների ստեղծման համար միլիարդներ ծախսելը ցինիզմ է. Արփինե Հովհաննիսյան
20:47 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍԱյն բոլոր երիտասարդները, ովքեր ցանկանում են դիմել դատարան կարող են մեզ հետ կապ հաստատել. Ընդունելության հիմքում ընկած իրավական ակտերի ընդունման ողջ գործընթացը խայտառակ փնթի է եղել. Արփինե Հովհաննիսյան
00:13 28/07/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանական եզակի գրագետ ու մասսայական ոչ գրագետ ներկայացուցիչնե՜ր մի դեղատոմս հուշեմ՝ զգոնության բթացման դեմ. Արփինե Հովհաննիսյան
09:19 25/07/2020  |  ՄամուլԱրփինե Հովհաննիսյանի օգնականը նշանակվել է կադաստրի պետի տեղակալ. «չի կարելի էսքան «իջնել». «Հրապարակ»
18:48 16/07/2020  |  ՄեկնաբանությունՄեր տղերքի հարվածներից խելքի վերջին նշույլն էլ են կորցրել սրանք. Արփինե Հովհաննիսյան
12:29 14/07/2020  |  ՄեկնաբանությունՄենք ուժեղ ենք, ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին. Արփինե Հովհաննիսյանը՝ Մեհրիբան Ալիեւային
22:23 09/07/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու է լուրջ հակազդեցություն. Արփինե Հովհաննիսյանը՝ Արսեն Թորոսյանի նախագծերի փաթեթի վերաբերյալ
21:54 03/07/2020  |  ԼՐԱՀՈՍՍա նախերգանքն է՝ ուղղորդված ընդդիմադիր լրագրողների գործունեությունը խոչընդոտող գործողությունների, որոնց մենք առաջիկայում շարունակական կերպով ականատես ենք լինելու. Արփինե Հովհաննիսյան

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]